ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՃԱ (Կէ)
       ԼԸ. 28-ԼԹ. 20
       1 Եւ ի ժամ ծննդեանն, զի երկու երն, ոմն ի ձեռս կարծեր երիցուցանել զնա եւ չաւգտեաց ինչ, զի Յակոբ զգարշապարն Եսաւայ բռնեաց եւ Փարէս` զբազուկ եղբաւրն եւ անդրէն քարշեաց եւ ինքն էլ, եւ կոչեցաւ Փարէս` սահմանափոխ, խրամատիլ։ 2 Իսկ Զարա ծագումն, որ նախ երեւեցոյց զձեռն. հինգ մատն` հինգ նահապետքն որ նախ հաւատով եւ ծագեցին եւ ամփոփեալ եկին թլփաթեալքն մտեալ հրեութիւնն. խրամատեցաւ կոչումն հեթանոսաց հաւատով, մինչեւ եկն Տէրն, ծագեցաւ արեգակն արդարութեան երկիւղածաց հեթանոսաց։ 3 Քոյր էր Թամար Ռաքէլի. նա զԱստուածսն հեթանոսաց գողացաւ եւ թագոյց եւ Թամար` զԱստուածն միայն կարծեցեալ հրէից Փարէսիւ եւ բաշխեաց ամենայն հեթանոսաց, զի թագաւորեաց Աստուած ի վերայ հեթանոսաց, զոր Մատթէոս աւետարանեաց հրէից եւ Ղուկաս` հեթանոսաց` յԱդամ եւ յԱստուած տարեալ զբանն։ 4 Եւ ընդ չորս կողմանս աշխարհիս քարոզեալ ։
       5 Իսկ Յովսէփ մտեալ ի տուն Պետափրեա, որ լի էր չարութեամբ եւ արեամբ։ 6 Գլուխ գոլով սպանողաց ինքնակալ թագաւորութեամբ, որ եւ երկինք եղեւ իսկ մտիւն Յովսէփայ , զի Տէր էր ընդ նմա եւ ամենայն ինչ յաջողէր ի ձեռս նորա, իբրեւ արեգակն լուսով , ամենայն ինչ երեւեր նմա աւր ընդրութեամբ։ 7 Եւ նախ քան զամենայն ինքն ճշմարիտն Աստուած զի գիտաց Պետափրեայ թե Տէր ընդ նմա էր , եւ եթող ի նա զամենայն ինչսն եւ հոգսն ըստ այնմ . թե Ընկեա ի Տէր զհոգս քո * ։ 8 Սակայն ասեն իմաստունք, թե չէ հնար մարդոյ անտրտում կեանս գտանել, զի չարն այն, որ կամեցաւ հեղձնուլ զնա ի գբին , մոլեցոյց, կատաղեցոյց զտիկինն ցանկութեամբ ի վերայ նորա a` զանց արարեալ զբազում ծառայիւքն։ 9 Թեպէտ եւ այրն ներքինի գոլով, այլ ստացեալ էր զնա ի տնարարութիւն, եւ նա զմի երագն կամէր շիջուցանել ջանայր զԻսրայելի եւ զամենայն Եգիպտոսի եւ զյոլով աշխարհաց, զորս կերակրելոց էր ի սովոյ անդի ։ 10 Այլ մեծն այն գիտելով զԱստուած ընդ ինքեան ասէր` զիա՞րդ մեղայց առաջի Աստուծոյ եւ զի որսայց զնա եւ եգիտ միայն իւր կարծելով։ 11 Այլ Յովսէփ գիտեր եւ հաւատայր զԱստուած եւ զբանակս հրեշտակաց ընդ իւրն լինել։ 12 Բուռն հարկանէր զհանդերձէն լրբենի դիմաւք, իսկ նա ահիւն Աստուծոյ զարթուցեալ թողու զհանդերձսն եւ փախչի, իբր նաւաստի հանճարեղ յալեկոծութեան` թափելով զբեռնն ի ծովն` ապրի ի վտանգէն։
       13 Եւ ճչեալ կնոջն զվնասն արկանէ զողջախոհաւն, որում ոչ ոք հաւատա ի տանէն եւ ոչ ի դրացեացն, որք գիտեին զիրս պատերազմին ի վաղեաց հետէ ընդ պարկեշտին, զոր իբրեւ հրեշտակ Տեառն հաւատային լինել։ 14 Եւ ոչ այրն հաւատաց. զփորձ նորա գիտելով եւ զհանդերձն տեսանելով` իմանայր, թե առ որում գրաւն է` նա է գրաւաւղն եւ առ որում կողոպուտն է ` նա է աւազակնa։
       15 Սակայն զի մի մեծասցի համբաւով նախատինք տան նորա, ոչ հարցանէ գիտելով զիրաւն. առաքէ զնա ի բանտ, որ լաւ էր նմա քան զտուն նորա, զի անդ մոլէր կինն եւ աստ ցնծայր կուսութիւն նորա` ատելութիւն արանց եւ սէր կանանց. արկ զՅովսէփ ի բանտ եւ ի գուբ։ 16 Գեղեցկութիւն Յովսէփայ եւ Շուշանայ վայելէր, եւ ո'չ շնացողաց, մեծութիւն Յոբայ` եւ ոչ ագահաց։ 17 Եթէ ամենայն երիտասարդք որպէս Յովսէփ էին, եւ ամենայն կանայք` որպէս Շուշան ո'չ լինեին պղծեալք աւրինաւոր անկողինք։ 18 Եւ եթէ ամենայն մեծատունք իբրեւ զՅոբ էին` ոչ լինէին որբք անհայր եւ ոչ կանայք` այրիքa։
       A 74բ-75ա H 119բ-120ա