Չափածոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԿԱՐՄԻՐ ՁՈՒԿ ՄԸ ՈՒԶԵՑ ԻՆԷ ՍԻՐԱԿԱՆՍ
      
       Կարմիր ձուկ մը ուզեց ինէ սիրականս.
       «Կարմիր ձուկ մը, ա՜խ, հոգիս,
       «Բիւրեղի մը մէջ զետեղեմ որ լողայ
       «Որբուկ սնարիս վերեւ,
       «Լողայ ու սիրտս խաղա՜յ…»
      
       «Կարմիր ձուկ մը¦ - աղերսեց այնպէս պչրուն,
       Որ տիեզերք մը ժուռ գալ ես կ’ուզէի՝
       Որսալու ձուկը կարմիր։
      
       Ու երբ գնաց, մտմտուք մը հոգեհան
       Մթագնեց միտքս մոլոր. -
       Կարմիր ձուկը - Այդ իմ կարմիր սրիտս չէ՞,
       Իմ խլրտուն, անբաւական խոց սրիտս։
       Բիւրեղի մէջ զետեղած՝ սիրականս
       Կ’ուզէ դիտել լողքը, տագնապը ձուկին,
       Ափ մը ջուրին մէջ գերի բռնած ձուկին
       Կ’ուզէ ամէն ժամ դիտել հեւքն ու տենչը
       Ծփուն սիրտիս խոց անսանձ…։
       Ու չարացած,
       Թափով մը ես մերժեցի
       Կարմիր ձուկը սիրականիս որ կուլար։
      
       Կեդր. Բանտ, 1918