Չափածոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՊՐՈՆԶԵԱՅ ԳԼԽՈՎ ԸՄԲԻՇԸ
      
       Դէմքն ըմբիշին - հին դարերու մնացորդ
       Բազմակնճիռ, ամեհի,
       Սարսեց հոգիս երբ ներս մտայ իբր անցորդ
       Ակրոպոլիսն ամայի։
      
       Դէմքն ըմբիշին խորախորհուրդ, ոսկեսար,
       Պատմութիւնն է դարերուն,
       Երբ մարդն ունէր աստուածներու հաւասար՝
       Ծիծաղն ու երգ մը ծորուն։
      
       Ա՜հ, թոյլ տուէք ինձ թեւածել դէպի ետ
       Դէպի դարերն ըմբիշին
       Թող գեղեցկի ու պայքարի ճիգին հետ
       Իմ վարդ օրերս ալ մաշին։
      
       1921 Մարտ 21