Պատմութիւն Հայոց, Հատոր Բ.

Հեղինակ

Բաժին

Թեմա
ա. ՚Ի միւսանգամ սաստկանալ պատերազմաց ՚ի մէջ պարսից եւ յունաց, իբրեւ տկարացան պարսիկք, բազումք ՚ի նախարարացն հայոց` որք զառաջինն գժդմնեալ ընդ յոյնս` անկեալ էին առ Խոսրով, արհամարհութիւն կրեալ ՚ի նմէ` վերստին դիմեցին առ յոյնս. եւ դաշն հաստատեալ ընդ նոսա` եկին ՚ի Կոստանդինուպօլիս հանդերձ ընտանեօք եւ զօրօք իւրեանց. եւ ընկալեալ եղեն ՚ի կայսերէ մարդասիրութեամբ. եւ էին ՚ի մէջ նոցա արք անուանիք` Արտաւան Արշակունի որդի Յովհաննու, եւ Վասակ քեռայր նորա, զորս յիշեցաք ՚ի նախընթաց գլուխդ. որք եւ կարգեցան ՚ի գործ արքունի. եւ վասն քաջութեան իւրեանց` զոր գործեցին յայնժամ ընդդէմ պարսից եւ այլոց ազգաց, եղեն երեւելի ՚ի դրան կայսեր:
       Իսկ Խոսրով արքայ յետ բազմադիմի պատերազմաց նեղեալ յոյժ ՚ի յունաց` կամեցաւ հաշտ ութիւն խօսիլ ընդ կայսերն. եւ խորհեցաւ միջնորդ կարգել ՚ի սոյն զՅովհան կաթուղիկոս հայոց, զոր Պրոկոպիոս կոչէ կաթողիկոս Դունայ` վասն նստելոյ նորա ՚ի Դուին: Կոչեաց զնա առ ինքն, եւ ետ նմա պատուէր գնալ ՚ի Փոքրն Հայս առ Վաղերիանոս զօրագլուխ յունաց, եւ հնարիւք հաճեցուցանել եւ համոզել զնա ՚ի խաղաղ ութիւն որեւիցէ օրինակաւ:
       Առեալ ընդ ինքեան Յովհաննու հայրապետի զեղբայր իւր զԳէորգ իշխանն` եկն առ զօրագլուխն Վաղերիանոս. եւ առաջի արկեալ նմա զբան միջնորդ լինելոյ իւրոյ վասն հաշտութեան` խօսեցաւ բազում ինչ. իմ ասէ հաւատակից գոլով ձեզ` զօգուտ ձեր յունացդ խնդրեմ, եւ ՚ի նոյն ջանամ. եւ վստահ եւս եմ, թէ նաեւ Խոսրով անսասցէ խորհրդոց իմոց . արդ եթէ ոչ անհաճոյ ինչ թուիցի ձեզ, առաքեսջի'ք դուք առ նա պատգամաւոր ընդ իս. եւ ես գիտեմ, զի նա ըունի սիրով. եւ զամենայն պայման ձեր յանձն առեալ` հաշտի ընդ ձեզ: Յետ խօսելոյ կաթուղիկոսին զայսոսիկ ընդ Վաղերիանոսի, եղբայր նորա Գէորգ առանձինն խօսեցեալ ընդ նմին Վաղերիանոսի` ասէ. Խոսրով յիրաւի կամի այժմ հաշտիլ ընդ ձեզ, զի կայ ՚ի մեծի նեղութեան, եւ է ՚ի կասկածի` թէ որդի իւր ընդ հուպ իսկ ապստամբեսցի յիւրմէ. նաեւ աշխարհ նորա պաշարեալ է ՚ի սաստիկ բոցոյ ժանտամահու:
       բ. Զայսոսիկ լուեալ Վաղերիանոսի զօրավարին` արձակեաց յիւրմէ զհայրապետն` ասելով, գնա ' դու, եւ ես առաքեմ փութով դեսպանս առ Խոսրով: Այլ ինքն վաղվաղակի գրեալ ծանոյց կայսերն Յուստինիանոսի, եթէ Խոսրով ՚ի վարանս տարակուսի կայ բազում իրօք. եւ յայտնեաց նմա զբանսն Գէորգայ: Ժամ դիպող համարեալ զայն կայսեր` յղեաց հրաման առ նա առանց յապաղելոյ յարձակիլ ՚ի վերայ պարսից: Եւ Վաղերիանոս նոյնժամայն ընդ առնուլ զպատուէր կայսերն` հորդան ետ զօրացն, որք էին երեսուն հազար. եւ խաղաց ՚ի վերայ պարսից: Գնաց ընդ նմա եւ քաջն Ներսէհ Բասենցի` ընդ իւր առեալ զգունդ մի ՚ի քաջացն հայոց. ընդ որս էր եւ Արտաւան Արշակունի:
       Իբրեւ հասին նոքա ՚ի սահմանս Դունայ, Մժէժ Գնունի` որ կարգեալ էր ՚ի պարսից մարզպան ՚ի վերայ Մեծին Հայոց, եւ նստէր ՚ի Դուին, երկուցեալ յարշաւանաց Վաղերիանոսի` առաքեաց առ նա ընծայս, աղաչելով զնա մի ' ինչ վնասել ումեք ՚ի բնակչաց աշխարհին: Եւ նորա սիրով ընկալեալ զպատգամս Մժէժայ` պատուէր ետ զօրուն խաղաղութեամբ անցեալ ընդ երկիրն:
       Իսկ սպարապետն պարսից Նաբատ` որ բնակեալ էր մերձ ՚ի գիւղաքաղաքն Անգղ, առեալ զլուր գալստեան յունաց ` զահի հարաւ. եւ աճապարեալ կարգեաց զզօրս իւր ՚ի պատերազմ: Եւ եղեւ ՚ի հասանել զօրացն յունաց քաջն Ներսեհ նախագրաւ յարձակեալ քակտեաց զկազմութիւն գնդին պարսից, դիմեցին զկնի նորա եւ այլ զօրավարք յունաց խուռն. եւ առն յանդուգն յարձակման թէպէտեւ բազում նախճիրս գործեցին, այլ փակեալ պաշարեցան ՚ի մէջ խմբին պարսից եւ վտանգեցան. եւ որք վատասիրքն էին յետս ընկերացան. եւ նա ինքն Ներսեհ առանձինն մնացեալ` ընկալաւ վէրս. փութացեալ յայնժամ եղբոր նորա Սահակայ եհան զնա ՚ի պատերազմէ. ընդ այն առաւել եւս շփոթեալ յունաց` ցրուեցան եւ ՚ի փախուստ աճապարեցին. զորոց զհետ մտեալ պարսից` կոտորեցին զբազումս, եւ առին զաւար նոցա, եւ դարձան ՚ի տեղիս իւրեանց. եւ յոյնք նկուն եղեալ նուաճեցան:
       գ. Յետ այսր պատերազմի առաքեցաւ ՚ի Խոսրովայ այլ ոմն զօրավար պարսից Խոռիան անուն զօրօք բազմօք ՚ի կողմանս Եգերացւոց. որոց օգնակա նութիւն առեալ ՚ի յունաց` ելին ընդդէմ Խոռիանայ. եւ էր սպարապետ զօրացն յունաց Դագիսթէոս. եւ զօրավար հեծելազօրու նոցա Յովհան Թովմայեան` հայ ազգաւ` այր անհնարին պատերազմող զոր Քօշ կամ Գուշաղ անուանէին. որոյ ընդ ձեռամբ էր եւ առանձին գունդ մի հայոց, եւ գլուխ կարգեալ էր նոցա Արտաւան Արշակունի: Եւ եղեւ ՚ի բաղխել երկոցունց կողմանց ընդ միմեանս` վտանգեցան զօրք եգերացւոց. ընդ նոսին վտանգեցան եւ զօրքն յունաց եւ ընկերացան. բայց յետոյ կրկին զօրացեալ` վերստին կարգեցան ՚ի ճակատ մարտի յընդարձակ դաշտի:
       Եւ իբրեւ յանդիման եղեն միմեանց երկոքին կողմանքն, մատեան յառաջ հազար արք ՚ի զօրաւորացն պարսից, եւ գրգռեցին զյոյնս ՚ի սկզբնամարտութիւն: Ել եկաց ընդդէմ նոցա Արտաւան Արշակունի` առեալ ընդ իւր եւ զերկու արս ՚ի յունաց. յաջ մատեաւ եւ ՚ի հազարաց անտի պարսից` այր ոմն վիթխարի եւ կորովի` հանդերձ երկու ընկերօք իբր թիկնապահօք. եւ դիմեաց ՚ի վերայ Արտաւանայ: Այլ արին Արտաւան ընկեցեալ յերիվարէն` յերկիր կործանեաց զնա: Զայն իբրեւ տեսին թիկնապահք պարսկին` յիմարեցան. եւ նմին նոցանէ կատաղեալ` վերացոյց զսուրն հարկանել զգլուխ Արտաւանայ , այլ որք ընդ Արտաւանայ էին` սպանին զպարսիկն, եւ ապրեցուցին զԱրտաւան:
       դ. Անդ ապա Կուաշ արքայ եգերացւոց եւ Դագիսթէոս եւ Յովհան Քօշ յաջ խաղացուցեալ զզօրսն` դիմեցին ՚ի վերայ ճակատուն պարսից ամենայն զօրութեամբ. եւ սաստակացաւ պատերազմն. եւ անկան բազումք յերկուց կողմանց. ընդ որս եւ նա ինքն Խոռիան սպարապետ պարսից. եւ զօրք նորա զահի հարեալ ՚ի փախուստ դարձան եւ յոյնք պնդեցան զհետ նոցա, եւ կամէին հասանել ՚ի բուն բանակ նոցին:
       Գոյր ՚ի ճանապարհի կիրճ մի անձուկ. եւ մի ոմն ՚ի զօրացն պարսից այր հուժկու արձանացեալ անդէն` միայնակ զդէմ կալաւ խուռն յարձակման յունաց, եւ ոչ թողացուցանէր նոցա խաղալ ՚ի ներքո: Դիմեաց ՚ի վերայ նորա առանձին զօրավարն քաջ Յովհան Քօշ` այրն կորովի, եհար եւ սատակեաց զնա, եւ յունաց գտեալ անցս` հասին եւ առին զբովանդակ բանակն պարսից, եւ կոտորեցին զբազումն եւ յաղ թութեամբ դարձան յաշխարհ իւրեանց:
       ե. ՚Ի նմին ժամանակի ապստամբեցան ՚ի Յուստինիանեայ կայսերէ ափխազք, եւ կայսրն առաքեաց ՚ի վերայ նոցա զՅովհան Քօշ գնդավ զօրու հայոց. ընդ նմին եւ զՈղիգաս զօրավար յունաց: Զայն իմացեալ Ովսեդ թագաւոր ափխազեաց` ել ընդ առաջ նոցա. եւ կալաւ զանցս ճանապարհաց: Իսկ Յովհաննու Քօշի առեալ զկէս զօրացն` չոքաւ ընդ այլ ճանապարհ եւ պաշարեաց ՚ի յետուստ զափխազսն. եւ վանեալ զնոսա` հալածականս տարաւ առաջի իւր մինչեւ ՚ի մոտաւոր քաղաք մի. ուր փակեալ եւ ՚ի նեղ արկեալ զնոսա` էառ զքաղաքն. եւ գերի վարեալ զբնակիչսն դարձաւ եւ եկն առ Ողիգաս յաղթուեամբ եւ երկոքին ՚ի միասին դարձան ՚ի Կոստանդինուպօլիս. եւ պատուեցան ՚ի կայսերէ:
       Յետ այսորիկ սա ինքն Յովհան Քօշ եւ Վեսսա մեծ զօրավար յունաց գնացին վերստին ՚ի պատերազմ ընդդէմ պարսից . եւ պաշարեալ զՊետրոս քաղաք` կործանեցին զմի կողմն պարսպին. բայց ՚ի հորդան տալ ՚ի ներքո, զդէմ կալան նոցա ՚ի ներքուստ պարսիկք: Սոքա թէպէտ եւ հարին զբազումս ՚ի նոցանէ, եւ գուն գործէին ՚ի ներքո անկանիլ, այլոչ կարացին. եւ ընդ այլ կողմն պարսպին չէր հնար անցս գտանել: Յայնժամ վայրի կորովին Քօշ առեալ ընդ իւր զոմանս ՚ի հայոց ՚ի գնդէ իւրմէ դիմեաց համարձակ ընդ միւս այլ կողմն պարսպին. եւ հարեալ զպահապանսն ել ՚ի վեր յաշտարակ մի ամուր, ուր կային բազում զօրք պարսից. եւ մին ՚ի նոցանէ այր հաստաբազուկ եւ քաջամարտիկ` ՚ի վերայ Յովհաննու Քօշի սրով. այլ երագեալ Յովհաննու` եհար եւ շամփրեաց զնա ՚ի նիզակ իւր, ընդ ընկէց ՚ի վայր. եւ վանեալ անտի զպարսիկն ճանապարհ արար յունաց մտանել ՚ի ներքո:
       ՚Ի խուժել նորա ընդ քաղաքն` լուցին պարսիկք հուր սաստիկ ընդդէմ նոցա առ ՚ի խափանելոյ զյարձակումն նոցին. բայց ՚ի շնչել հողմոյ` յետս դարձեալ բոցոյ հրոյն ` այրեաց զբազումս ՚ի պարսից. եւ յոյնք մտեալ ՚ի ներքո առին զքաղաքն. եւ ձերբակալ արարին յարանց պատերազմողաց եօթն հարիւր երեքտասան ոգիս. յորոց ութն եւ տասն միայն գտան ողջ անարատ. զի այլք առ հասարակ խոցոտել էին: Մեռան եւ ՚ի յունաց կողմանէ բազում երեւելի արք. յորս ՚ի սաստիկ խուճապեալ Յովհաննու Քօշի` մի ոմն ՚ի պարսից քարամբ եհար զգլուխ նորա ՚ի բարձր աշտարակէ` եւ խորտակեաց. եւ եղեւ այն սուգ մեծ զորացն հայոց եւ յունաց , եւ կայսեր իսկ: