Պատմութիւն Հայոց ՚ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784. Հատոր Բ.

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զսոցանէ եւ զսոցին նման արանց քաջաց փոքր ՚ի շատէ խօսեցաք ՚ի պատմութեան, կամելով ցուցանել` թէ քանի'ք գտան յազգէն հայոց, որք արութեամբ եւ մեծամեծ գործովք անուանի եղեն նաեւ ՚ի մէջ յունաց. եւ զայսոսիկ առաք ՚ի պատմութենէ յոյն մատենագրաց , եւ յաւէտ ՚ի ժամանակակից եւ յականատես եղելոց: Այլ սակայն գիտելի արժան է, զի նոր մատենագիրք ոմանք ՚ի լատինացւոց, նաեւ որք երեւելիքն են ՚ի նոսա, ՚ի զայսոցիկ հայ իշխանացս` թէպէտ եւ գովութեամբ խօսին, եւ սքանչանան ընդ քաջ ութիւն գործոց խոցին, բայց ոչ համարին հայ, այլ ` պարսիկ:
       Պետաւիոս ՚ի խօսիլն զՆերսիսէ Հայկազնոյ ՚ի համառօտութեան. մասն. ա. գիրք. ե. գլ. 5. երես. 346. գրէ. Ներսէս ազգաւ պարսիկ յաղթեաց Տոտիղայ: Եւ ՚ի գրելն զԱրտաւանայ ՚ի նոյն գլ. երես. 345. ասէ. Գոնթար սպանաւ յԱրտաւանայ պարսկէ: Սոյնպէս եւ ՚ի գրելն զՆերսեհէ եւ զՀրահատայ ՚ի քննութեան ժամանակաց. յամ տեառն. 530. ասէ. Ներսէհ (կամ ըստ գրելոյ նորա Ներսէս ) եւ Հրահատ եղբարք` իշխանք պարսիկք անցանեն ՚ի կողմն յունաց ): Սոյնպէս եւ Կալմէթ. հատոր. զ. երես. 193. ասէ. Ներսէս (պատրիկ ) էր ազգաւ պարսիկ: Եւ Նատաղիս Աղեքսանդր զՆերսէս եւ զՆերսէհ մի արարեալ` գրէ. հատ. է. գլ. 7. երես. 472. Ներսէս զօրավար պարսկական գնդին` հանդերձ եղբարբք իւրովք էանց առ յոյնս. եւ մարդասիրութւնս ընկալեալ ՚ի Յուստինիանոսէ` կարգեցաւ գանձապետ արքունի:
       Սոյնպէս գրեն եւ այլք ոմանք ՚ի յետնոց:
       Իսկ պատճառ այսպէս գրելոյ սոցա ոչ այլ ինչ է, բայց եթէ այս, զի մատենագիրք յունաց կոչեն զայսոսիկ իշխանս Բերսարմենիոս` այսինքն Պարսկահայ: Այլ սակայն նոքա Պարսկահայ ասելով` ոչ երբէք իմանան զպարսիկս` զորս Բերսա կոչեն. այլ` զայնոսիկ Հայս, որք էին ընդ իշխանութեամբ պարսից ՚ի մասն բաժնի նոցա, այսինքն զբնակիչս Մեծին Հայոց: Եւ այսմ չկայ ինչ բնաւ տարակոյս առ այնոսիկ, որք միանգամ ՚ի գիրս յունաց դեգերեալ իցեն: Քանզի յայտնապէս գրէ Եւագրիոս մատենագիր յունաց, որ էր ՚ի ժամանակս Մօրիկ կայսեր. գիրք. է. գլ. 7. երես. 292. թէ Մեծն Հայք` Պարսկահայք կոչի. ահա եւ բան նորա. Բնակիչք աշխարհի Մեծին Հայոց, որ այժմ Պարսկահայք կոչի եւն: Ըստ այսմ եւ Պրոկոպիոս որ փոքր մի յառաջ էր քան զԵւագրիոս, ՚ի պատմելն զգալստենէ Ներսեհի եւ Հրահատայ եւ Սահակայ առ Ներսէս պատրիկ, զկնի ասելոյ թէ սոքա չորեքեանն եւս էին ազգաւ պարսկահայ, ապա որոշակի սկսանի պատմել զաշխարհէն Պարսկահայոց` եւ համարի զնոյն լինել բուն աշխարհ Մեծին Հայոց, որ ընդ իշխանութեամբ պարսից` ՚ի Կարնոյ եւ անդր. ուրեւ լոկ հայ ասելով` իմանայ զՓոքրն Հայք. կամ զայնոսիկ Հայս` որք էին ՚ի մասին յունաց ՚ի Կարնոյ եւ այսր, քանզի գրէ ՚ի պատեր. պարս. ա. 15. այսպէս. Կաւատ (արքայ պարսից ) առաքեաց յաշխարհն Հայոց` որ էր ՚ի մասին տէրութեան Յունաց, զգունդս զօրաց` զորս գումարեաց ՚ի Պարսկահայոց եւ ՚ի Սիւնեաց` որք սահմանակիցն են ալանաց…. եւ էր սպարապետ նոցա Մրմեռ պարսիկ: Եւ մինչդեռ զտեղի առեալ կային անդէն յաշխարհին Պարսկահայոց` հարեալ զբանակ ՚ի տեղի մի երեք աւուրբք հեռի ՚ի Թէոդուպօլսոյ, վառեցան պատրաստեցան յարձակիլ (՚ի կողմն յունաց ). եւ էր յայնժամ զօրավար հայոց (եղելոց ՚ի բաժնին յունաց ) Դորոթէոս… եւ Սիդդա… Սոքա իբրեւ լուան, թէ գունդ կազմեալ կայ ՚ի Պարսկահայս, առաքեցին լրտեսս… ապա խաղացոյց Մրմեռ զզօրն ՚ի կողմանս երկրին Յունաց… (եւ աստ պատմէ թէ յաղթեցաւ Մրմեռ ՚ի յունաց մօտ ՚ի քաղաքն Սատաղայ. եւ յաւելու . ) Եւ յայնմ ժամանակի առին յոյնք յաշխարհին Պարսկահայոց զտեղիսն, որք էին ընդ տէրութեամբ Պարսից, զԲողբերդ (որ է յերկրին Բասենոյ յաշխարհին Մեծին Հայոց ), եւ զՓառանգ կոչեցեալ (փոխանակ ասելոյ` Փորակ ) ուր են հանք ոսկւոյ: Եւ ապա ստորագրէ անդ զտեղին Պարսկահայոց` ասելով. ՚Ի գնալ ուրուք յաշխարհէն (Փոքուն ) Հայոց` դէպ ՚ի Պարսկահայս, յաջակողմն անկանի նմա Տորոս լեառն, որ ձգի մինչեւ ՚ի Վիրս եւ ՚ի մօտակայ ազգս. եւ ՚ի ձախու` դժնեայ առապարք եւ լերինք ապառաժուտք, ուր ամպ եւ ձիւն հանապազ նստեալ ծածկեն. յորմէ բղխեալ եւ գետն Փասիս (այսինքն Ճորոխ )` երթայ յաշխարհն Եգերացւոց:
       Ահա ՚ի սոսին յայտնի տեսանի, զի Պրոկոպիոս` Պարսկահայ ասելով` իմանայ զմասն Մեծին Հայոց, եւ որոշակի զԲարձր Հայք մինչեւ ՚ի յԱրարատ. կամ զգաւառն Կարնոյ մինչեւ ՚ի Բասէնք, եւ անդր եւս. ուր է ամրոցն կոչեցեալ Բողբերդ. զի զայս ամրոց նաեւ Ղազար Փարպեցին ՚ի նմին տեղւոջ դնէ, յասելն. Շապհոյ տարեալ զկանայս Կամսարականացն յամուր բերդն Բասենոյ, զոր Բողբերդն կոչեն, անդ թողոյր: Եւ յայտ իսկ է ամենեցուն, թէ այդ երկիր Բասենոյ է ՚ի Մեծն Հայս ՚ի ծայր Արարատայ ՚ի սահմանակցութեան Բարձր Հայոց: Աստ այսմ եւ զայն տեղին հանքաց` զոր յիշէ Պրոկոպիոս, Փարպեցին դնէ յայնոսիկ կողմանս Հայոց աշխարհին. որում գործակալ կարգեցաւ երբեմն Վահան Մամիկոնեան: Սոյնպէս եւ գետն Ճորոխ, զոր յիշէ աստ Պրոկոպիոս` Փասիս անուամբ, որ եւ Փիսովն ասի, յաշխարհէն Հայոց ելանէ ՚ի կողմանց Տրապիզոնայ. եւ անցեալ ընդ Տայս` պատէ զեգերացիս: Ուրեմն Պրոկոպիոս զայն Պարսկահայ կոչելով` իմանայ զաշխարհ Մեծին Հայոց, եւ այն` ընդ մասին. զոր եւ ուղիղ դնէ թէ ' աստ, եւ թէ այլուր. գոթ. դ. 2. լինել ՚ի սահմանակց ութեան վրաց եւ եգերացւոց: Կան եւ բազում բանք Պրոկոպոսի, յորս երբեմն Բարձր Հայք, եւ երբեմն Արարատեան, եւ երբեմն նաեւ բոլոր Մեծն Հայք կոչի Պարսկահայք. իսկ Փոքրն Հայք եւ մասն յունաց` լոկ Հայք:
       Սոյնպէս եւ ՚ի գիրս Մենանդրեան, որ ժամանակակից է Եւագրի, Մեծին Հայոց` որ էր ՚ի մասն բաժնին պարսից, ուր բնակել էին ինքեանք Հայք, Պարսկահայք կոչի. ահա եւ բան Մենանդրեայ. յերես. 78. Յուստինոս (կայսր` ասաց ասէ ցՍեբոխտ դեսպան պարսից ). ես զՊարսկահայս` որք նշկահեցին զպարսիկս, առնում ընդ թեւով օգնականութեանս իմոյ . եւ ոչ թողից զոք անվնաս` որ վնասէ նոցա. վասն զի զնոյն կրօնս ունին` զոր եսս ունիմ: Եւ յայտ է թէ այս բանք ոչ ասին յաղագս պարսից. այլ` յաղագս հայոց, որք նախ էին ընդ տէրութեամբ պարսից. եւ յաւուրս Խոսրովու ՚ի ձեռն փոքուն Վարդանայ Մամիկոնէի վտարանջեալ ՚ի պարսից` մտին ընդ տէրութեամբ կայսեր Յուստինոսի. զորմէ իսկ են անդ բանք Մենանդրի:
       Ուստի եւ սա ինքն Մենանդր, զոր Պարսկահայք կոչէ` զնոյն զայն եւ Հայք անուանէ, յասելն. յերես. 81. Յանձն էառ կայսրն թողուլ անդրէն ՚ի ձեռս պարսից զՊարսկահայս եւ զՎիրս… բայց այսու պայմանաւ, զի ազատ լիցին Պարսկահայք եւ Վիրք` որք թողեալ իցեն զհայրենիս իւրեանց, անցանել ՚ի կողմն յունաց. վասն զի կայսրն պնդեալ էր յայն, թէ յաւուրց անտի Յուստինիանոսի կայսեր երդմամբ խոստացեալ են յոյնք ընդունիլ զայնոսիկ, որք ՚ի Պարսկահայոց դիմեն առ նա… հաճոյ թուեցաւ բանն յաչս արքային պարսից, եւ խնդութեամբ ընկալաւ զայն, որով հետեւ ոչ ընդդէմ դառնային յոյնք թողուլ ՚ի ձեռս նորա զաշխարհն Հայոց (զոր ՚ի վերոյ Պարսկահայք կոչէր ) եւ զՎրաց… Խորհեցաւ կայսրն փոխան աշխարհին Պարսկահայոց եւ վրաց խնդրել ՚ի պարսից քաղաք.. բայց ոչ յանձն առնուին պարսիկք տալ զԴարա կամ զայլ ինչ, եթէ ոչ նախ հաստատեսցի, թէ յոյնք կան յաշխարհէն Հայոց (զոր այժմդ Պարսկահայք կոչեաց ) եւ Վրաց: Սոյնպէս եւ տեսանել եւ ՚ի գիրս Սիմոկատտայ Թէոփիլակտոսի եւ այլոց. յորս գրին այս պատ մութիւն քան երբեմն անուամբս Պարսկահայք, եւ երբեմն Հայք: Յայսմ ամենայնէ յայտնի տեսանի, թէ ՚ի գիրս յունաց Պարսկահայք կոչին Հայք բնակեալք ՚ի Մեծն Հայս. թո'ղ զայն` որ ասի ըստ Խորենացւոյն` թէ Պարսկահայք է մին ՚ի հնգետասան աշխարհաց Մեծին Հայոց . ուրեմն եւ այն նախակարգեալ իշխանք` որք ՚ի յունաց Պարսկահայ կոչին, էին հայք` եւ ո'չ թէ պարսիկք: Ապա ոչ բարւոք առնեն ոմանք ՚ի նոր հեղինակաց` կոչել զնոսա պարսիկս. զի այս ընդդէմ է բանից այնոցիկ մատենագրաց, զորս վկայ կոչեն ինքեանց: Բայց զարմանալի եւս է այն, զի նաեւ զորս յայտնապէս հայ կոչեն մատենագիրք յունաց, սոքա պարսիկ ասեն. որպէս դնէ Պետաւիոս վասն Արտաւանայ Արշակունւոյ. զոր ամենայն պատմիչք յունաց կոչեն Արշակունի յազգէ հայոց: Ահա եւ բանք Պրոկոպիոսի ականատես վկայի ՚ի պատէր. վանդ. բ. 24. Կայսրն առաքեաց ասէ յԱփրիկէ…. զոմանս ՚ի հայոց, որոց գլխաւորքն էին Արտաւան եւ Վահան` որդիք Յովհաննու Արշակունւոյ, որք նորոգ փախստեայ անկեալ էին ընդ այլ Հայս ՚ի բանակէն պարսից: Եւ ապա պատմէ, թէ Վահան հայ` եղբայր Արտաւանայ քաջ ութիւն մեծ ցուցեալ ՚ի թշնամիս ահագին տէրութեամբ` անկաւ ՚ի մարտի: Եւ զկնի այնորիկ երկար գրէ ՚ի յաջորդ գլուխս, թէ զիա'րդ Արտաւան եւ Արտաշիր եւ Գրիգոր սպանին զԳոնթար ՚ի վերայ սեղանոյ. ուր եւ ասէ` թէ հայերէն խօսէին ընդ միմեանս: Սոյնպէս եւ յայլ բազում տեղիս. եւ մանաւանդ. պարս. բ. 3. յիշէ զԱրտաւան եւ զընկերս իր իբրեւ հարազատ Արշակունիս ՚ի հայոց ազգէ. ընդ որս եւ զքեռայր Արտաւանայ` զՎասակ: Եւ ՚ի պատեր. գոթ. գ. 32. ասէ. էր ՚ի Բիւզանդիա մի ոմն ՚ի հայոց` Արշակ անուն` ՚ի տանէն Արշակունեաց, եւ մերձաւոր Արտաւանայ: Յայսչափ բանս հայեցեալ Կալմեթի` ստիպի եւ ինքն հայ դնել, յասելն. հատ. զ. յերես. 189. Արտաւան եւ Յովհան էին հայք` ՚ի տոհմէ Արշակունեաց:
       Զայսոսիկ յայն սակս եդաք աստ, զի ցուցցուք` թէ մեք ընդ մտաց մատենագրացն յունաց եդաք զաւանդեալսն ՚ի նոցանէ, եւ ո'չ ընդ մտաց մերոց: Իսկ այլք` որպէս տեսեր, ո'չ ընդ մտաց նոցա, այլ` ընդ մտաց իւրեանց եդին, եւ դնեն, ո'չ միայն աստ, այլեւ գրեթէ յայլ ամենայն պատմութիւնս, զորս աւանդեն զհայոց. որոց եթէ ոք կամիցի միամիտ հաւատս ընծայել, ո'չ միայն պարսիկ առնեն սոքա զհայս, այլեւ սարակինոս. որպէս եւ յայտնի տեսաք արարեալ ուրեք ուրեք. որոց լիցի յարացոյց` այս. ՚ի գիրս Կոստանդեայ Պերփեռուժենայ` ուր եդեալ է, թէ Աշոտ որդի իշխանաց իշխանի եկն ՚ի Կոստանդինուպօլիս. եւ թէ էր նա այր ուժեղ` մինչեւ զերկաթի գաւազան առնուլ ՚ի ձեռս , եւ բոլորաձեւ գործել, ՚ի լուսանցս այսր պատմութեան տպագրեալ են այսպիսի ինչ. Աշոտոյ սարակինոսի ուրումն` անհնարին ոյժ. որով համարին, թէ որ զայդ արար, ո'չ է հայ, այլ` սարակինոս ոք հեթանոս: Բայց որք համարձակեալ են այսպէս դնել, այսու իսկ հարկին խոստովանիլ, թէ չե'ն ընթերցեալ զայն գիրք. զի ՚ի սկիզբն այնր մատենի, որ է քսաներկուերորդ հատոր պատմութեանցն Բիւզանդիոյ, յայտնի աւանդէ Կոստանդին Պերփեռուժէն ժամանակակից, թէ այն Աշոտ է յազգէ հայոց, եւ որդի Սմբատայ իշխանաց իշխանի` որդւոյ Աշոտոյ Մեծի` եւ բազում ինչ գրէ անդէն զգործոց նոցա եւ զաշխարհէն հայոց: Թողումք ՚ի մէջ բերել աստ զայլս: Այսչափ բաւականասցի առ ՚ի զգուշ ութիւն ընթերցողաց. զի մի ' ապաւինեսցի ՚ի բանս այդոցիկ յետնոց ՚ի պատմել դոցա ինչ զհայոց, այլ` ՚ի բուն հին հեղինակս պատմութեանց, եթէ կամին զստոյգն իմանալ: