Պատմութիւն Հայոց, Հատոր Բ.

Հեղինակ

Բաժին

Թեմա
Անծանօթ պատմիչ ոմն կամելով իբր սուրբ ցուցանել զՅովհան Մայրագոմեցին, գրէ զնմանէ այսպիսի ինչ. որ եւ եդել է ՚ի գիրս Կիրակոսի. Յետ վարանելոյ ասէ զնա Եզրի` երթել նորա ընտրեաց իւր տեղի լռ ութեան ՚ի կողմանս գետայ Բակոբետոյ . եւ անդ դադարել հանապազ ընդ Աստուծոյ խօսելով` եցոյց Աստուած մեծամեծ սքանչելիս վկայ լինիլ սրբ ութեան նորա. (հայեա'ց այժմ ՚ի մեծամեծ սքանչելիսն ). Էր նորա ասէ էշ մի, օր սպասաւորէր զպէտս վանիցն. պատահեաց ամենայն արջ մի, եւ եկեր զնա. եւ իբրեւ ասացին Յովհաննու, երթել ասէ ցարջն. որովհետեւ սպաներ զսպասաւորն մեր, արդ փոխանակ նորա դու սպասաւորեա ' մեզ: Եւ երթել արջուն` սպասաւորէր ամենայն հնազանդութեամբ ՚ի բեռնակրութիւնս` եւ ամենայն ինչ, ամս բազումս: Եւ յետ ժամանակաց պատահեալ որսորդաց` սպանին զարջն, կարծելով զնա վայրենի: Եւ իբրեւ տեսին եղբարք վանիցն, ընկեցին զնա ՚ի խորափիտ մի: Եւ մինչեւ ցայսօր բնակիչք վայրացն երթան եւ առնուն հող ՚ի տեղւոջէն, յորում թաղեցաւ արջն. եւ լինի դեղ ամենայն ցաւոց: Երանի ' թէ սորա եւս պատահել էր զօ րութեան այնր դեղոյ` ՚ի բժշկ ութիւն այսպիսի առասպելաբան ութեան իւրոյ:
       Այլ իմն առասպել է տեսանել եւ ՚ի ճառընտրի միում, ուր ասի թէ ՚ի դառնալ Հերակլի հանդերձ խաչիւ, միջնորդ լեալ իցէ Յովհան Մայրագոմեցին առ Հերակլ ՚ի կողմանէ տիկնոջն Սիւնեաց. զորմէ գրեցաք ՚ի ծանօթ. ծա. (1). երես. 533. եւ յաղօթել նորա` այսինքն Մայրագոմեցւոյն` իսկոյն հատաւ ասէ մասն ՚ի փայտէ խաչին առանց մերձենալոյ մարդոյ. եւ կայսրն շնորհեաց զայն ցտիկինն: Իսկ ՚ի հին օրինակս պատմութեան Հացիւնեաց խաչին դնի, թէ այն Յովհան` իշխան ոմն էր, եւ ո'չ թէ Մայրագոմեցին: Տեսանե՞ս ահա, թէ զբանս պատմութեանց զիա'րդ թիւրեալ է գրօղն առ ՚ի ջատագովելոյ զՄայրագոմեցին:
       Բայց զոր սոքա իբր սուրբ ջատագովէն, այլք հերձուածօղ համարին. եւ այս վատ անուն կայր ՚ի վերայ նորա ՚ի սկզբանէ հետէ. ընդդէմ որոյ գրեաց ճառ գեղեցիկ` մեծ միայնակեացն հայոց Թէոդորոս` վարդապետ Յովհաննու Իմաստասիրի, նոյնպէս եւ վարդապետ ոմն երեւելի Գրիգորատուր անուն. այլ քանզի հակառակ գտաւ Եզրի սա ինքն Մայրագոմեցին, վասնորիկ ոմանք` որք ատելութեամբ էին առ Եզր, կամեցան ջատագովել զսա. ընդ որս մասամբ իմն եւ Յովհաննէս կաթողիկոս, յասելն. Զսմանէ (այսինքն Մայրագոմեցւոյ ) ապա համբաւ ամբաստանութեան պատմի, իբր դառն իմն հերձուածս մուծանել յեկեղեցի սուրբ. սակայն ես կարեմ հաւան ութիւն իմոց տալ վասն այնպիսւոյ առն, թէ զիա'րդ նա կարէր խորհել առ ՚ի փլուզանել զուղիղ հաւատոյ շինուածս. այլ կարծիս իմն ընդունի սիրտ իմ` ՚ի հակառակադիր եւ յոխերիմաց այլոց կամաց այս գործ համբաւոյ լեալ. եւ յետոյ ասէ, թէ Սարգիս աշակերտ նորա մոլորականս գրեաց: Սամուէլ երէց եւս գրէ. թէ յայտնեցաւ աղանդ աշակերտաց Յովհաննու Մայրագոմեցւոյ. զոր մի ' իշխեսցէ ոք զսուրբ հայրն բամբասել:
       Բայց զարմանամ, թէ զիա'րդ ջատագովել կամին սոքա զՄայրագոմեցին յայսպիսի արատոյ. զի գրեթէ հարկ էր նմա սահիլ, մանաւանդ թէ ընկղմիլ ՚ի մոլորութիւնս. որոյ ապացոյցն է այս. վասն զի քրիստոնեայ ոք, որ դեգերի արտաքոյ եկեղեցւոյ, եւ զինի ընդդէմ այնմ, ոչ կարէ զերծանիլ ՚ի մոլորութենէ. իսկ արդ` այդ Մայրագոմեցի արտաքոյ էր եկեղեցւոյ, եւ ընդդէմ եւս եկեղեցւոյ. ապա հարկ էր նմա սահիլ ՚ի մոլորութիւնս: Իսկ թէ արտաքոյ էր նա եկեղեցւոյ, յայտ է. վասն զաշխարհն նախ առաջին ոչ էր յեկեղեցւոջ հայոց. քանզի ընդդէմ եկաց բովանդակ ուխտին եկեղեցւոյ հայոց, եւ գլխոյ նորա. եւ ոչ եւս յեկեղեցւոջ լատինացւոց կամ յունաց եւ կամ վրաց. զի ընդդէմ էր նոցա: Եւ չասիցես, թէ էր յեկեղեցւոջն Սիւնեաց. զի այն եւս մասն էր եկեղեցւոյն հայոց. եւ եթէ չէր եւս մասն, յայտ է թէ չէր յայնմ միայն եկեղեցին Քրիստոսի:
       Յայսոսիկ հայեցեալ` ճշմարիտ է այն ամ, զոր գրեաց ընդդէմ սորա համախոհից սորին նախայիշատակեալդ Թէոդորոս վարդապետ. զորոյ զբանսն եդաք ընդ մասին ՚ի պատմութեան: Ճշմարիտ է եւ այն, զոր գրէ Փոտ զսմանէ ՚ի թուղն առ Զաքարիա կաթողիկոս: Այս Յովհան մայրագոմեցի ասէ` որ զՍաբելի եւ զՊետրոսի Անտիոքացւոյ ախտն ունէր, (լուեալ թէ Եզր ընկալաւ զժողովն Քաղկեդոնի ) ընթանայր ՚ի վեր եւ ՚ի խոնարհ, եւ շփոթել խառնակէր զամսն. եւ յաւուրս Կոստանդիանու որդւոյ Հերակլի` Ներսէս կաթուղիկոս` որում Շինօղն կոչեն, եւ Թէոդորոս Ռշտունեաց տէր, որ զհայոց ունէր զիշխանութիւն, ըմբռնեալ զնա, եւ երկաթի հրացեալ աղուէսադրօշմ եդին ՚ի ճակատին. եւ այսպէս խայտառակեալ, բացահալածական արարին ՚ի լեառն Կովկաս. իսկ նա զկնի մահուանն Ներսեսի դարձաւ ՚ի Հայս, եւ զոր ինչ խոնարհէրն արար: Եւ յորժամ թարգմանեցան ՚ի Հայս գիրքն Յուլիանեայ Աղիկառնացւոյ ՚ի ձեռն Սարգսի ՚ի ժողովն Մանազկերտի, առաւել զօրացան բանք նորա: Գրէ եւս նա ՚ի նմին թղթի , թէ սա յառաջ քան զյաւիտեանս ասաց զմիաւոր ութիւն մարմնոյն Քրիստոսի:
       Գրի եւ յանծանօթ պատմութեան միում, թէ այս Յովհան Մայրագոմեցի հաւանեցոյց ՚ի կարծիս իւր զՍտեփաննոս Գարդմանց եպիսկոպոս, եւ զՄաթուսաղայ Սիւնեաց եպիսկոպոս. այլ իբրեւ ՚ի բաց կացին նոքա ՚ի նմանէ, մեղադիր լինէր նոցա եւ չարախօսէր զնոցանէ: Իսկ յետ վախճանելոյն Եզրայ իբրեւ սկսաւ գլուխ ամբառնալ Յովհան, Ներսէս կաթողիկոս` այն է Շինօղն, կոչեալ զնա ՚ի ժողով եպիսկոպոսաց եւ նախարարաց` առաջի Թէոդորոսի Ռշտունեաց տեառն` արար քնն ութիւն ՚ի վերայ նորա. եւ գտեալ ամենեցուն զնա անբժշկելի յախտէ հերձուածոյն` դատապարտեցին. եւ աղուէսադրոշմ եդեալ ՚ի ճակատն` հալածական արարին ՚ի լերինս Կովկասու:
       Այլ վասն Սարգսի աշակերտի Մայրագոմեցւոյն գիտելի է, զի սա ոչ միայն ՚ի հայոց դատապարտի իբրեւ հերետիկոս, այլեւ ՚ի յունաց եւ յասորւոց. քանզի Սոփրոնիոս պատրիարգ Երուսաղէմի` որ էր ՚ի ժամանակս Եզրի եւ Ներսիսի Շինողի, ՚ի թուղթն իւր զոր գրեաց առ Սերգիոս պատրիագ Կոստանդինուպօլսոյ` յետ նզովելոյ յանուանէ զամենայն հերետիկոսունս ՚ի սկզբանէ մինչեւ ցաւուրս իւր, ընդ նոսին նզովէ եւ զՍարգիս հայ. որպէս է տեսանել ՚ի հաւաքմունս ժողովոց. հատ. ժա. երես. 502: Եւ ՚ի գիրս ձեռնադ րութեան պատրիարգացն ասորւոց, ՚ի թուել զհերձուածօղս` զորս նզովեն նոքա, դնի ՚ի վերջոյ ՚ի լուսանցս. երես. 98. ընդ միում ձեռագրի. Սարգիս հայ: Որ երեւի լինել սոյն այս Սարգիս աշակերտ Մայրագոմեցւոյն. եւ թուի թէ ՚ի վերայ սորա առասպելեն յոյնք զեղջերուաքաղն սկնդի եւ արցիբուրց պահոց:
       Իսկ վասն Մաթուսաղայ եպիսկոպոսին Սիւնեաց` զոր այժմ յիշեցաք, գիտելի է. զի ասի ՚ի յետնոց ոմանց` թէ նա ՚ի սկզբան անդ` յորժամ համախոհ էր Մայրագոմեցւոյն, գրեաց թուղթ առ Հերակլ կայսր ընդդէմ ժողովոյն Քաղկեդոնի : Յոր յաւելու Ջահկեցին. երես. 626. թէ զայն թուղթ գրեալ իցէ Մաթուսաղայ հրամանաւ Եզրի եւ ՚ի դիմաց նորա. եւ սակայն այս բան Ջահկեցւոյն ընդդէմ իւր ելանէ. զի նա ինքն յերես. 586. եւ 625. վկայէ, թէ Եզր կաթողիկոս միշտ հաստատուն մնաց ՚ի դաւանութեան Քաղկեդոնի. եթէ այդպէս է, ուրեմն ո'չ եթէ հրամանաւ նորա գրել է Մաթուսաղայ զայն թուղթ մերժելոյ զժողովն, այլ ` ինքնակամ: