Պատմութիւն Հայոց, Հատոր Բ.

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սամուէլ երէց, Վարդան, Կիրակոս, եւ այլք ոմանք գրեն, թէ Վահան կաթողիկոս եկաց յաթոռն հայրապետութէ ամենայն մի առանձինն. եւ այլք` թէ երկու. բայց ըստ հաշուելոյ Ասողկայ. գիրք. գ. գլ. 8. եւ 9. հարկ է նմա նստիլ ամս. ե. առանձինն: Զի դնէ նա, թէ Վահան նստաւ ՚ի թուին հայոց. նժդ. եւ Խաչիկ նստաւ ՚ի թուին. նիա. որոյ միջոցն է. է. ամ . արդ` զերկուսն յեօթն ամաց անտի` տալով Ստեփաննոսի, որ եկաց ՚ի ժամանակի անդ յետ վարելոյ Վահանայ մինչեւ ցնստիլ Խաչկայ` ըստ ասելոյ ամենեցուն, մնան Վահանայ առանձինն ամք. ե. ուստի եւ Մատթէոս Ուռհայեցին պարպաէս. ե. դնէ. թէպէտեւ զթուականն` յորում նստաւ, այլազգ կարգէ. այսինքն է ՚ի. նիէ . ամի:
       Ասեն եւս Ասողիկն, Սամուէլ, Կիրակոս, եւ յայսմաւուրքն ՚ի մայիսի. 27. թէ Վահան եւ Ստեփաննոս ՚ի միում ժամանակի մեռան . բայց այս ոչ երեւի ճշմարիտ. քանզի Վահան ընդ գրելոյ Լամբրոնացւոյն, եւ ընդ պատասխանւոյ հայոց առ խնդիրսն յունաց. գլ. թ. եկաց եւ ՚ի ժամանակս Վասլի կայսեր երկրորդի, որ նստաւ ՚ի թուին հայոց. նիե . իսկ Ստեփաննոս կաթողիկոս` որպէս յայտ է ՚ի բանից այդոցիկ նախակարգեալ պատմչաց, ՚ի վարիլն ՚ի կղզին Աղթամարայ, եւ անտի ՚ի կոտորոց բերդն, մեռաւ փութով. զկնի որոյ նստաւ կաթողիկոս ՚ի թուին հայոց. նիա. տէր Խաչիկ:
       Այլ վասն սորին Վահանայ կաթողիկոսի գիտելի է դարձեալ, զի թէպէտ ոմանք ՚ի տգիտաց զրպարտեն զնա իբր ոչ ուղիղ բերեալ ՚ի հաւատս, եւ թէ վասն այնր հալածեալ իցէ յոմանց, բայց ուղղափառ ութիւն նորա յայտնի է ոչ միայն ՚ի պատմութենէ վարուց նորին, այլեւ ՚ի գրուածոցն հայոց. նաեւ զի ՚ի Նարեկն տպագրեալ ՚ի Կոստանդինուպօլիս յամի տեառն. 1700. ուղղափառ կոչի. յասելն թէ Նարեկացին էր ՚ի հայրապետութեան Վահանայ ուղղափառ կաթողիկոսի. թէպէտեւ զոմանս բարձեալ են յետոյ զայդ բառ : Եւ Ուռհայեցին կոչէ զնա երանելի եւ լաւ քան զամենին` յասելն. ձեռնադրեցին զլաւն ՚ի բնաւիցն զերանելին զՎահան, եւ դարձեալ կոչէ զնա սուրբ` յասելն. սուրբ հայրապետն հայոց Վահան: Եւ յատենաբանութեան Լամբրոնացւոյն իբրեւ սուրբ հայրապետ յիշատակի . նա եւ փոյթ միաբանութեանն` զոր կամէր առնել նա, գովի անդ: