Պատմութիւն Հայոց, Հատոր Բ.

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զժամանակն սոցա խառն դնեն պատմիչք. զորս դժուարին է որոշել եւ այս մանաւանդ ՚ի սխալագրութենէ գրչաց. որպէս յայտնի տեսանի առաւելապէս ՚ի գիրս Ասողկայ. զի դնի անդ. գիրք. գ. գլ. 46. այսպէս. Յաւարման իս հայոց թագաւորեաց Գագիկ ՚ի կողմանս Վասպուրականի ամս. իթ. վախճանի. ՚ի յղբ. թուականին: Իսկ զկնի մահուանն Գագկայ թագաւորեաց Դերենիկն որդի նորա ամս. ժէ. եւ վախճանեցաւ ՚ի նէ. թուին: Եւ ապա թագաւորեաց Աշոտ որդի Ապուսահլի ամս. իբ. եւ վաճանեցաւ ՚ի նլթ. թուին: Եւ ՚ի միասին թագաւորեցին երկու եղբարք նորա Գուրգէն եւ Սենեքերիմ որդիքն Ապուսահլին… Եւ ապա Գուրգեն վախճանի ՚ի նծբ. թուին եւ Սենեքերիմ ունի զաթոռ թագաւորութեանն ամս. ի: Յայս բան բազում սխալանք գրագրաց գտանին ներհակ բանից նորին իսկ Ասողկայ. որպէս եւ յայտնի տեսանի ընթերցողաց. մանաւանդ այն` զի մահն Գագկայ Արծրունւոյ դնի ՚ի յղբ. թուին: Նաեւ զի Ապուսահլ ՚ի բաց անկեալ է ՚ի կարգէ այսոցիկ թագաւորաց. եւ որ անտեղին է` զի Սենեքերիմայ ընծային ՚ի վերջոյ. ՚ի ամք. եւ ահա յայտ է թէ Ասողիկ ոչ եհաս յայն աւուրս. զի գիտասցէ զչափ ամաց թագաւորութեան նորա: Եւ կամ գուցէ կամի ասել. թէ ՚ի քսաներորդ ամի Սենեքերիմայ գրեալ իցէ ինքն զպատ մութիւն իւր. թէպէտ՞ եւ այն ոչ լինէր ընդ ամի ուղիղ:
       Աստ գիտել արժան է եւ զայս, զի Ասողիկն գ. եւ Վարդան` դնեն, թէ Ապուսահլ` էր որդի Գագկայ Արծրունւոյ` եւ եղբայր Դերնկան: Իսկ Ուռհայեցին համարի զնոյն Ապուսահլ լինել որդի թոռին Գագկայ, այսպէս կարգելով. Ապուսահլ որդի Աշոտոյ` որդւոյ Դերնկան` որդւոյ Գագկայ: Բայց այս արտաքոյ եւ ընթացից պատմութեան հայոց. մանաւանդ զի Ուռհայեցին որիշ համարի զԴերենիկ եւ զԱշոտ. որ էր մի եւ նոյն անձն երկանուն. եւ կամ ՚ի գրչաց վրիպակ ինչ է մտեալ. զի այլուր եւ ինքն զԱշոտ Դերենիկ իբրեւ զմի դնէ:
       Այլ վասն Սենեքերիմայ Արծրունւոյ` որ եւ Յովհաննէս կոչիւր ընդ անուան մկրտութեան, գիտելի է, զի ՚ի գիրս Լաստիվերացւոյն. գլ. գ. ՚ի պատմելն զփոխադրութենէ նորա ՚ի Վասպուրականէ ՚ի Սեբաստիա, գրի այսպէս. Դաւիթ` որ Սենեքերիմ կոչիւր: Բայց այս յայտ է թէ վրիպակ է գրչաց. զի ինքն Սենեքերիմ ո'չ անուանիւր Դաւիթ, այլ` որդի նորա. ուստի եւ անդէն ՚ի գիրս Լաստիվերտցւոյն. գլ. ժ. ուղիղ եւս գրի վասն որդւոյ նորա այսպէս. Դաւիթ որդի Սենեքերիմայ:
       Աստանօր եւ զայս մի ինչ կամիմ յուշ առնել ընթերցողաց, իբր զի Լակրոզիոս ոմն, որ կարծեցել է յոմանց տեղեակ լեզուին հայոց եւ պատմութեանց ազգին, համարի թէ այսր Սենեքերիմայ որդիք էին Ադրամելէք եւ աստանօր : Զորոց գրէ Խորենացին. Հաւատամ ասէ, թէ ՚ի սոյն Սենեքերիմ Արծրունի ակնարկէ բան Խորենացւոյն. որով կամի ցուցանել թէ Խորենացին իցէ յետին ժամանակի պատմիչ, այսինքն յետոյ ժամանակաւ քան զՍենեքերիմ Արծրունի: Յայս բան հայեցեալ մարթ է ասել թէ բնաւ չիցէ իմացել դորա Խորենացւոյն. ապա թէ ոչ` զիա՞րդ չէ ' տեսեալ ակներեւ, թէ Խորենացին գրէ զանձնէ իւրմէ լինել յաւուրս կայսերութեան Թէոդոսի Փոքու ՚ի հինգերորդ դարուն. իսկ այս Սենեքերիմ Արծրունի էր յաւուրս կայսերութեան Վասլի եւ Կոստանդեայ ՚ի տասներորդ եւ ՚ի մետասաներորդ դարուն:
       Իսկ թէ յորո'ւմ ամի եղեւ յարձակումն թուրքաց ՚ի Վասպուրական, եւ փոխադրութիւն Սենեքերիմայ ՚ի Սեբասիա, գիտելի է` զի յայսմաւուրս ՚ի յունիսի. 1. դնի լինել ՚ի թուին հայոց. նկէ. եւ այս առեալ է յՈւռհայեցւոյն. որոյ եդեալ` թէ ՚ի նկէ. թուին շարժեցաւ բարկ ութիւն ՚ի վերայ քրիստոնէից` սկսանի պատմել զգալստենէ թուրքաց. եւ յետ գրելոյ բազում ինչ առանց որոշման ժամանակի` յարէ զկնի երկիցս, թէ յայսմ ամի մեռաւ Վասիլ կայսր յունաց, կեցեալ ամս. ծը. եւ ահա այսու յայտ է` թէ զգալուստ թուրքաց ո'չ համարի լինել ՚ի թուին. նկէ. այլ` թէ յետ այնր թուոյ եղեն յետագայ գործք. ապաթէ ոչ` ընդ գրելոյ նորա եւ մահն Վասլի պարտի լինել ՚ի նմին ամի, այսինքն նկէ. որ է յայտնի սխալ. զի նա մեռաւ ՚ի թուին հայոց. նհդ. կացել ՚ի թագաւորութեան ամս. խթ. եւ ոչ թէ. ծը : Իսկ Կեդրենոս յոյն պատմիչ, որ յիշէ զփոխադրութիւն Սենեքերիմայ վասն նեղելոյ ՚ի սկիւթացւոց, դնէ` թէ եղեւ այն յամի ի. 6524. ՚ի ժդ. ընդիկտոնին. այն է յամի տեառն. 1016. եւ ՚ի թուին հայոց, նկե . արդ` թէպէտ եւ սոյն այս Կեդրանոս մերձաւոր համարի ժամանակաւ Սենեքերիմայ. բայց մեք առաւել հաւանակագոյն դատեցաք զհետ գնալ Լաստիվերացւոյն, որ եւս էր ժամանակակից, որոյ կարգ բանիցն յայտնի ցուցանեն լինել ՚ի թուին հայոց. նհ. կամ գոնէ նկթ. եւ զայս հարկիւ պահանջէ կարգ պատմութեանն հայոց, որոյ վասն եւ Սամուէլ յայտնապէս դնէ. նհ:
       Գիտելի է եւս, զի ասէ Վարդան` թէ Դաւիթ որդի Սենեքերիմայ ՚ի մեռանիլ իւրում ետ զթագաւոր ութիւն իւր յունաց: Իսկ Լաստիվերացին դնէ ՚ի գլ. ժ. թէ յորժամ Գագիկ որդի Աշոտոյ էառ զդուստր Դաւթայ, տիրեաց բաժնի նորին. զի մեռեալ էառ զդուստր Դաւթայ, տիրեաց բաժնի նորին. զի մեռեալ էր Դաւիթ` ոչ թողլով արու զաւակ : Բայց այս այլազգ երեւի գրեալ, զի եղբարք Դաւթի Ատովմ եւ Ապուսահլ կենդանի գոլով ինքեանք տիրէին այնմ. իսկ տիրելն յունաց յետ ժամանակաց եղեւ. ուստի եւ Ուռհայեցին բազում անգամ յիշէ անդ զԱտովմ իբր թագաւոր Սեբաստիոյ: Այլ զոր ասէ Վարդան, խառնեալ երեւի ընդ այլ պատմութիւնս. զի այն` որ ետ զիշխա նութիւն իւր յունաց, Դաւիթ Կիւրապաղատն էր` իշխանն Տայոց, եւ ոչ Դաւիթ Արծրունի: