Պատմութիւն կաթողիկոսաց Կիլիկիոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Կիրակոս Ա. էն սկսեալ, Աջպան կաթողիկոսներ միեւնոյն կնիքը գործածեր են` ձեւի կողմէն։ Երկու տեսակ կնիք կը գործածեն արդէն, Էջմիածնի կաթողիկոսներուն եւ Կ. Պոլսի պատրիարքներուն պէս։ Առաջինը կոնդակներու ճակտին համար, մեծ բոլորակ, երբեմն չորս հինգ սանթիմէդր կամ աւելի տրամագծով։ Երկրոդը ձուաձեւ` նամակներու, փոքրիկ կոնդակներու կամ ոեւէ գրութիւն եւ ստորագրութիւն վաւերացնելու համար։ Վաղեմի սովորութեան համաձայն այս կնիքները կը դրոշմեն ստորագրութեան ետեւ, դատարկ երեսին վրայ։ Ասիկա միայն կաթողիկոսներու յատուկ աւանդութիւն մը չէ. ուրիշ եկեղեցականներ եւ պաշտօնական մարմիններ ալ հետեւած են այդ աւանդութեան։
       Կիրակոս Ա. ի այս ձուաձեւ կնիքը շատ սիրուն է. մեծ տրամագիծն է 2 սանդիմէդր եւ 8 միլիմէդր. իսկ փոքր տրամագիծն է 2 սմ. եւ 3 միլիմէդր։ Մեծ տրամագծին վրայ գրեթէ երկու մասի բաժնուած է. վերին մասին վրայ` աջուձախ Հայր եւ Որդի, իրենց առջեւ երկրագունտ մը խաչաբարձ, եւ վերէն Աղաւնի . Հոգի ) որ ճառագայթներով կ'ողողէ այդ գունտը։ Վարի մասին վրայ` ագուցիկ, որոշ երկաթագիրներով ` աջէն Կիրակոս Կաթողիկոս 1796։
       Աւելորդ չէ դիտել տալ թէ երկու կնիքներն ալ կարմիրով կը դրոշմուին։ Դիտած եմ որ Կիրակոս Բ. գործածած է Կիրակոս Ա. ի ձուաձեւ կնիքը, ջնջելով թուականը։ Իսկ Միքայէլ Բ. նոր կնիք շինել տուած է։
       Միքայէլ Ա. ի կնիքը ութանկիւն է մատանիի մը ակին պէս, որուն գրուածն է Միքայէլ Կթղկս։
      
       ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐՈՒՆ ՏԻՏՂՈՍՆԵՐՆ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
      
       Կոնդակներ առհասարակ չեն ստորագրուած։ Կոնդակներու ճակտին դրոշմուած մեծ կնիքները, կոնդակն ինքնին` բաւական համարուած են պաշտօնագրին վաւերականութիւնը հաստատելու համար։
       ՄԵԾՆ ԿԻՐԱԿՈՍէն ինքնագիր նամակ մը կամ փոքր կոնդակ մը միայն ունինք հետեւաբար չենք գիտեր թէ ի՞նչ տիտղոսներ կը գործածէր իր կոնդակներուն սկիզբը, բայց կարելի է հետեւցնել իր յաջորդներուն կոնդակներէն թէ ասոնք հետեւած ըլլան իրեն։ Իսկ իր ստորագրութիւնը շատ պարզ եւ ճշգրիտ է . - «Կիրկս. Կթղկս. Տանն Կիլիկիոյ»։
      
       ԵՓՐԵՄ Բ. իր կոնդակները կ'սկսի. - «Յի. Քի. ծառայ Տէր Եփրեմ Կթղկս. Ամենայն հայոց, որ եւ Պտրգ. Մեծին Կիլիկիոյ եւ սպասաւոր սբ. Լուսաւորչի Աջոյն եւ վեհափառ Աթոռոյն»։
       Իսկ իր նամակները կ՚ստորագրէ այսպէս. - «Եփրեմ Կթղկս. Մեծին Կիլիկիոյ»։
       ՄԻՔԱՅԷԼ Բ. իր կոնդակները կ'սկսի.
       -«Յի. Քի. ծառայ Տէր Միքայէլ եւ շնորհիւ նոր(ին)Կաթուղիկոս Ամենայն հայոց եւ ծայրագոյն Պտրգ. Մեծին Կիլիկիոյ եւ սպասաւոր Սբ. Լուսաւորչի Աջոյն եւ երկնահանգէտ մայր Աթոռոյն։
      
       ԿԻՐԱԿՈՍ Բ ., իր կոնդակները կը սկսի.
       -«Յի. Քի. ծառայ եւ շնորհիւ նորին Տէր Կիրակոս Կթղկս. Ամենայն հայոց Մեծին Կիլիկիոյ եւ ծայրագոյն Պտրք. եւ սպասաւոր Սբ. Լուսաւորչի Ածամերձ. Աջոյն եւ յանուն Ամենասբ. Երրորդութեանն հրաշակերտեալ երկնանման մայր Սբ. Աթոռոյս»։
      
       Կամ հետեւեալ տարազներով.
       -«Յի. Քի. ծառայ եւ շնորհիւ նորին Տէր Կիրակոս Կթղկս. Ամենայն Հայոց Մեծին Կիլիկիոյ եւ ծայրագոյն Պտրք. »։
       -«Յի. Քի. ծառայ Տէր Կիրակոս եւ շնորհիւ նորին Կթւղկս. Ամենայն Հայոց եւ ծայրագոյն Պտրք. Մեծին Կիլիկիոյ, եւ Սպասաւոր Սբ. Լուսաւորչի Աջոյն եւ վեհափառ Աթոռոյն»։
      
       1865 Փետրվար 26 թուակիր Յանձնարարական մը ունի Կիրակոս Բ. գրուած նամակի հասարակ թուղթի վրայ, տպագիր նամակագլուխով եւ երկու տող տիտղոսով, բոլորովին նորութիւն մը։
      
       ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ
       ՀԱՅՈՑ Ի ՍԻՍ
       (Ձուաձեւ կնիքը)
       Թիւ 160 ԿԹՂԿՈՍ
       Կիրակոս Բ. ծառայ Քրիստոսի եւ անհասանելի կամօքն Աստուծոյ□Տանն Կիլիկիոյ Եպիսկոպոսապետ փոքուն Հայաստանեայց յորմէ ժամանեսցէ ողջոյն առ Ամենապատիւ Տ. Տ. Եսայի Արքեպս. եղբայրն մեր, եւ նորընտիր Ազգասէր Սրբազան Պտրք. Սրբոյն Երուսաղիմայ, խնդալ ի Քս . Յս. »։
      
       Այս յանձնարարականը ստորագրուած է այսպէս.
       «ԿԻՐԱԿՈՍ Բ. ԿԹՂԿՈՍ ՀԱՅՈՑ»
      
       ՄԿՐՏԻՉ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
       Մկրտիչ թէ՛ իր կաթողիկոսութենէն յառաջ եւ թէ՛ ետքը շարք մը նամակներ ունի, ուղղուած Երուսաղէմի Եսայի Պատրիարքին, եւ այլոց, որոնք ուշագրաւ են ո՛չ միայն իրենց բովանդակութեամբ , կարեւոր թէ անկարեւոր, այլ նաեւ իրենց ստորագրութիւններով։
       Ատոնց բովանդակութեան մասին խօսեցայ արդէն այս գիրքի Առաջին մասին մէջ, իսկ ստորագրութիւնները յառաջ կը բերեմ.
      
       1866 Մարտ 22, Գահիրէի առաջնորդարանէն գրուած առ Եսայի Պատրիարք.
       «Խ՛ ՛ Ծ՛ ՛ Մկրտիչ Եպս. միաբան Սբյ . Եէմի. »
       1868 Սպտմ . 21, Մարաշէն,
       1868 Նյմ . 1, Անթապէն
       Առ Եսայի Պատրիարք.
       «Խ՛ ՛ Մկրտիչ Եպս. միաբան Սբյ . Եէմի. »
       1869 Փետր. 3, Անթապէն
       »»23, »
       Առ Եսայի Պատրիարք.
       «Խ՛ ՛ Ծ. ՛ ՛ Մկրտիչ եպս.
       Միաբան Սբյ . Եէմի. »
       1869 Յուլիս 31, Գերմանիկէն
       1870 Փետր. ?
       1870 Օգոստոս. 11, Անթապէն
       1870 Սպտմ . 10, »
       Առ Եսայի Պատրիարք.
       «Խ. ՛ ՛ Մկրտիչ Եպս.
       միաբան Սբյ . Եէմի.
       «»1872 Մարտ 1, ի Ս. Աթոռն հայոց Կիլիկիոյ ի Սիս » գրուած Կոնդակ մը, առ Եսայի Պատրիարք, հասարակ թղթի վրայ, որու մեծութիւնն է 56x40. 7 սմ. անյաջող եւ անճաշակ ճակատ մը, մութ կարմիրով գծգծուած, որուն ճակատը մեծ բոլորակ կնիք. մէջտեղ Յ. Ք. երկրագունտն ի ձեռին. իսկ շուրջանակի «Է. Յի. Քի. Ծռյ. Տր. Մկրտիչ Կթղկս. Ամ. Հայոց Տանն Կիլիկիոյ. ՌՄԶԲ». թուականը սխալ եւ խառնշտկուած. եթէ հայոց թուական է, պէտք է ըլլար ՌՅԻ. իսկ եթէ Քրիստոսի թուական, պիտի ըլլար ՌՊՀԲ, ենթադրելով որ Մկրտիչ` կաթողիկոս եղաւ 1871 Հոկտ. 27, եւ կնիքը թերեւս շինել տուաւ 1872ին սկիզբը. վասն զի, կնիքի վրայ Ռ եւ Բ գիրերը անվիճելի կերպով որոշ են։
       Կոնդակս կ'սկսի այսպէս.
       -«Մկրտիչ Ա. ծառայ Քրիստոսի եւ շնորհիւ Նորին Կթղկս. Մեծի Տանն Կիլիկիոյ` Ամենապատիւ Տ. Եսայի Սրբազան Արքեպիսկոպոսիդ եւ բարեջան Պատրիարքիդ Սրբոյն Սաղիմայ եւ սիրեցեալ եղբօրդ մերոյ խնդալ ի Տէր»։
       Իսկ ստորագրութիւնը.
       «Խ. ՛ ՛ Մկրտիչ Ա. Վրդպ. Սբյ. Եէմի. Եպս. Էջմիածնի եւ Կթղկս. Կիլիկիոյ»։
       Ճիշդ այդպէս ստորագրուած են հետեւեալ երկու նամակներն ալ, ուղղուած առ Եսայի Պատրիարք.
       1872 Նոյմ. 20, Անթապէն.
       1873 Փետր. 10,
       Իսկ 1873 Հոկտ. 22, Բերիայէն գրուած նամակ մը, դարձեալ Եսայի Պատրիարքին.
       Է
       ՄԿՐՏԻՉ (Ձուաձեւ կնիք մը տարբեր Աջպաններու ձուաձեւ կնիքէն)
       ԿԹՂԿՍ։
       1871
       «Խ՛ ՛. Մկրտիչ Ա. Վրդպտ. Սբյ . Եէմի.
       Եպս. Էջմիածնի, եւ Կիլիկիոյ»։
       1873 Ապրիլ 24 թուակիր հեռագիր մը Հալէպէն քաշուած առ Եսայի.
       -«Սրբազան Պատրիարք , Երուսաղէմ.
       Օր առաջ մեզի քանի մը անձնուէր գործունեայ վարդապետներ խրկելնիդ կը խնդրուի ինչպէս որ Պօլսոյ Վարչութեան ալ գրեցի.
       Մկրտիչ Կիլիկիոյ»։
       Դարձեալ Բերիայէն գրուած նամակներ առ Եսայի Պատրիարք.
       1873 Օգոստ. 11
       1873 Հոկտ. 27
       1873 Դեկտ. 5, 15
       «Խ. ՛ ՛ Մկրտիչ Ա. Վրդպ. Սբյ. Եէմի.
       Եպս. Էջմիածնի, եւ Կիլիկիոյ»։
       1885էն սկսեալ նամակներ, նախորդներուն պէս խեղճուկրակ թուղթերու վրայ, որոնք նամակագլուխ ունին այսպէս, կնիքով դրոշմուած.
       ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ
       ՀԱՅՈՑ
       Ի ԿԻԼԻԿԻԱ
       Համար□
       1885 Մարտ 18, Սիսէն.
       1887 Յունիս 10, Մարաշէն.
       1886 Մարտ 17, Սիսէն.
       1886 Յնվր. 13, Սիսէն.
       1888 Յնվր . 18, Բերիայէն.
       1888 Դեկտ. 21, Մարաշէն.
       1889 Հկտմ. 4, Մարաշէն. (Առ Յարութիւն Պատրիարք)։
       1890 Յնվր. 12, Բերիայէն.
       [1890 Յնվր. 26, Բերիայէն. թուական չունի, բայց կ'ընդօրինակեմ տրուած պատասխանի արձանագրութենէն].
       1889 Մայիս 30, Մարաշէն.
       1890 Մարտ 22, Բերիայէն.
       1890 Յունիս 19, Բերիայէն.
       1891 Դեկտ. 30, Սիսէն.
       Ասոնք ստորագրուած են`
       «Խ՛ ՛ Մկրտիչ Ա. Վրդպ. Սբյ. Եէմի. Եպս. Էջմիածնի եւ Կթղկս. Կիլիկիոյ»։
       Իսկ ուշագրաւ են հետեւեալ ստորագրութիւններ, իբրեւ բացառութիւն.
       Առ Յարութիւն Պատրիարք.
       1981 Օգոստ. 21. Մարաշէն.
       1892 Մայիս 9, Սիսէն.
       «Մնամ միշտ Աղօթակից
       Խ՛ ՛ Մկրտիչ Ա. Կթղկս. Կիլիկիոյ»։
       1891 Յնվր. 11, Իսկէնտէրունէն.
       «Մնամ միշտ Աղօթակից
       Խ՛ ՛ Մկրտիչ Ա. Կթղկս. Կիլիկիոյ եւ Միաբան Սբյ. Եէմի»։