Վարք սրբոց հարանց…, հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԼՈՒԱՒ՝ երբեմն աբբայն Անտոնիոս վասն ումեմն մանկան կրօնաւորի զի նշանս արար ճանապարհին. այսինքն զի մինչդեռ ճանապարհորդէր ընդ ծերս ոմանս, վայրենի իշավայրոյ հրաման ետ գալ և բառնալ զինքն։ Եւ ծերքն պատմեցին զայս աբբայ Անտոնիոսի, և ասէ ցնոսա . խնայեմ յեղբայրս յայս՝ որ լի է և ելեալ բարութեամբ, և ոչ գիտեմ թէ հասանէ նաւահանգիստն։ Եւ յետ փոքու ինչ ժամանակի գայր հասանէր հայրն Անտոնիոս, արտասուօք ցտէր զմորուսն և բախէր զկուրծսն։ Եւ ասեն աշակերտք նորա. ընդէ՞ր լաս, հայր։ Ասէ ծերն. մեծ սիւն եկեղեցւոյ անկակ այժմ։ Եւ ասէր զայս յաղագս մանկան կրօնաւորին։ Այլ գնացէր, ասէ, մինչև ցնա և տեսէք զեղեալսն։ Գնացին աշակերտքն և տեսին զմիայնակեացն վերայ պրտուեղինին նստեալ զի լայր վասն մեղացն իւրոյ զոր գործեալ էր։ Եւ տեսեալ զաշակերտս ծերոյն ասէ. ասացէք ցծերն աղաչել զած՝ տասն օր միայն տալ ինձ, և յուսամ պատասխանի տալ և ապաշխարել։ Եւ յետ հինգօրեայ աւուրց վախճանեցաւ։
       ԵԿՆ երբեմն իշխան մի տեսանել զաբբայն Սիմէոն։ Եւ եկին կղերիկոսքն և ասեն. աբբայ, պատրաստեա զանձն քո, զի իշխանն եկեալ է վասն քո, և եկն օրհնութիւն առնուլ քէն։ Եւ նա ասէ. այո ահա պատրաստեմ։ Զգեցաւ զկենդոնառն իւր, և առեալ հաց և պանիր ձեռսն՝ նստեալ վերայ դրանն կերակրէր։ Եկն իշխանն սպասաւորօքն և տեսեալ զնա հայհոյեաց և ասէ. ա՞յս է անապատաւորն վասն որոյ լուաք։ Եւ առժամայն դարձաւ։
       ՅԱՐԵԱՒ երբեմն աբբայն Դանիէլ սկիւթացին աշակերտաւն իւրով գնայր Թեբայիդն վերին՝ ընթացեալ յիշատակն աբբայ Պաւղոսի. ելին հարքն ընդ առաջ նորա եօթն մղոնաւ, և էին մինչև հինգ հազարս։ Եւ էր տեսանել զնոսա իբրև զպարս հրեշտակաց, որք մնան Քրիստոսի մածեալս վերայ աւազոյն. ոմանք տարածանէին զհանդերձս առաջին նորա, այլք զվերարկուս սփռէին, և զեղոյր արտասուքն նոցանէ իբրև զվտակս աբեղայ։ Եկն նախագլուխն վանորէիցն երկրպագեաց եօթն անգամ յընթանալն առ ծերն։ Եւ յորժամ ողջունեցին զմիմեանս, աղաչեաց լսել եղբարցն նմանէ բան ինչ, քանզի ոչ փութայր հայրն խօսել ընդ ումեք. և անդէն նստան արտաքոյ վերայ աւազոյն միաբան, քանզի ոչ տանէր զնոսա եկեղեցին։ Եւ ասէ աբբայն Դանիէլ ցաշակերտն իւր. գրեա այսպէս. եթէ կամիք կեալ, բռնադատեցէք զանձինս և գնացէք զկնի անստացուածութեան և լռութեան, զի յայս երկու վարք կախեալ կալ ամենայն արի ութիւն միայնակեցին։ Եւ աշակերտն նորա ետ ումեմն յեղբարցն զայսպիսի գիրս, և թարգմանեաց զսոյն յեգիպտացի բարբառ։ Կապեցան յայս ամենեքեան, առաքեցին զծերն յուղարկեալք, և ոչ ոք համարձակեցաւ ասել ցնա թէ արա սէր։ Եկն յԵրիմուպաւղիս ծերն, և ասէ ցաշակերտն իւր. գնա բախեա վանս կուսանացն և ասա ցմայրն՝ եթէ աստ եմ ես։ Քանզի էր անդ վանք մի կոչեցեալ աբբայ Երիմու, բնակեալ էին անդ իբրև երեք հարիւր անձինք։ Գնաց աշակերտն բախեաց, և ասէ ցնա դռնապանն, կեցցես, բարի եկիր, զինչ հրամայես։ Ասէ ցնա. ընդ մարցդ պետին կամիմ խօսել։ Եւ նա ասէ. նա ոչ երբէք խօսի ընդ ումեք. այլ ասա ինձ եթէ զի՞նչ հրամայես՝ եթէ միանակեաց ոմն կամի խօսել ընդքեզ։ Գնացեալ ասաց զամենայնն։ Եւ դարձաւ և ասէ նուրբ ձայնիւ. պետ մարցն հրամայեաց եթէ զի՞նչ կամիս՝ հրամայեա։ Ասէ եղբայրն. զի արասջիք սէր, տալով մեզ օթեվանս ընդ իս և ընդ այլ ծերոյ, քանզի գիշեր է. և մի բացօթեայ լինելով կերիցեն զմեզ գազանք։ Ասէ ցնա մայրն, ոչ երբէք մտեալ է այսր այր. բարիոք և զարտաքինդ քո կերակրիլ գազանաց քան զներքինդ։ Յայնժամ ասէ եղբայրն. աբբայն Դանիէլ է։ Եւ լուեալ առժամայն բացին զերկուս դրունսըն, և ելին փութանակաի ամենայն ժողովն, և զվերնազգեստս իւրեանց տարածանէին դրանէն մինչև ուր էր ծերն. թաւալէին առ ոտս նորա և համբուրէին զոտնատեղիսն։ Եւ յորժամ բերին վանսն զնա, մատուցին կոնք մի և լցին զնա ջրով եղկ՝ խոտով անուշահոտիւք, և կանգնեցան քուերցն երկուք և լուացին զոտս ծերոյն և զաշակերտին. առին բաժակս. և բաժանէին քուերցն վերայ կոնքին, և լուացարանէն հեղուին վերայ գլխոց իւրեանց. յետոյ և ինքն մարցն պետ էառ և ելից վերայ գլխոյ իւրոյ։ Եւ էր տեսանել զնոսա իբրև զվէմս անշարժ և անմռունչս, և երթևեկ նոցա ամենայն հրեշտակական։ Ասէ ծերն ցմեծն վնասեն զմեզ քուերքդ եթէ այդպէս են յամենայնի. Եւ նա ասէ. այսպէս են յամենայնի աղախնայքս քո հայր. այլ աղօթեա վասն դոցա։ Ասէ աբբայն, տէր կեցուսցէ զսոսին։ Մին նոցանէ այծէս էր զգեցեալ, անկեալ կայր մէջ սրահին և ննջէր։ Ասէ ծերն. ո՞վ իցէ սա որ քուն է։ Ասէ ոմն քուերց . արբեցող է, և թէ զի՞նչ արասցուք սմա՝ ոչ գիտեմք. եթէ հանեմք վանիցս՝ երկնչիմք մեղաց, և եթէ ողորմիմք սմա՝ տրտմեցուցանէ զքուերս։ Ասէ ծերն ցաշակերտն իւր. առ զջուրն կոնքովնև հեղ վերայ նորին։ Եւ արար այնպէս։ Իսկ նա դեդևեալ որպէս զարբեալ՝ յարեաւ։ Ասէ մայրն. տէր այդպէս և յամենայնի։ Յետ այսորիկ առեալ մայր վանիցն զծերն՝ մատոյց տուն ճաշակմանն յընթրիս։ Եւ ժողովել քուերցն ասէ ցծերն. օրհնեա զաղախնայքս քո, զի առաջի քո ճաշակեսցեն։ Եւ նա օրհնեաց։ Եւ բազմելն սեղանն՝ ինքն և երկրորդն միայն նստան ընդ ծերոյն, և բերին առաջի ծերոյն աման՝ որ ունէր թրջեալ և հում բանջար և ամբրաւ և ջուր, և աշակերտի նորին ոսպնաթան ջերմն և փոքր մի հաց և գինի. իսկ քուերցն եդան ձկունք լիապէս և գինի. ուտէին վայելչապէս, և ոչ ոք խօսէր ամենևին։ Իսկ յետ գնալոյն գոհութեամբ յեկեղեցին, ասէ ծերն ցմայրն. զի՞նչ էր այդ զոր արարեր, քանզի մեզ մանաւանդ պիտոյ էր կերակրիլ ձկամբքն և խորտկօքն զորս դուք կերայք։ Ասէ մայրապետն ցծերն. դու միայնակեայ ես և կերակուր միայնաւեցի եդի քեզ, և աշակերտն քո աշակերտ միայնակեցի և ես կերակուր աշակերտի եդի առաջի նորա. մեք սոսկ եմք և կերակուր սոսկ կերաք։ Ասէ ծերն. յիշատակեսցի սէր քո, օգտեցուցեր զմեզ։ Եւ գնալն նոցա հանգիստ ասէ աբբայն Դանիէլ ցաշակերտն իւր. գնա տես թէ ուր է արբեցողն ննջեալ։ Եկն և ասէ ցծերն. յելս պիտոյիցն է։ Եւ ասէ ծերն ցաշակերտն իւր. հսկեա ընդ իս զգիշերս զայս։ Արդ յորժամ հանգեան քուերքն ամենեքեան առ ծերն զաշակերտն իւր և եկաց յետոյ վանդակապանին. և ահա կարծեալն արբեցող՝ կանգնեալ կայր, և ձեռք նորա յերկինս համբարձեալ և արտասուքն իբրև զգետ հեղուին զեղեալք , անկանէր յերկիր և ծունր մատուցանէր. բայց յորժամ իմանայր զոք քուերցն եկեալ պիտոյսն ընկենոյր զանձն յերկիր և խորդայր. և ըստ այսմ սովորութիւնն նորա էր բնակել նորա միջի նոցա։ Յայնժամ ասէ ծերն ցաշակերն իւր. կոչեա ինձ զմեծն լռութեամբ, ընդ նմին և զերկրորդն։ Եկին և զբովանդակ գիշերն տեսանէին զինչ և գործէր։ Ասէ ծերն. զայսպիսի արբեցողս սիրէ աստուած, և ես վասն դորա եկի։ Եւ մայրն սկսաւ լալ և ասէր. ոհ քանի չարչարանս մատուցաք դմա։ Եւ յորժամ հարին զփայտն ժամու, ամբոխումն եղև առ քուերսըն վասն նորա։ Իսկ նա գաղտնի եկեալ ուր էր ծերն ննջեալ, առ զգաւազանն իւր և ել վանիցն. գրեաց դրունսն՝ աղօթս արարէք վերա իմ, և թողութիւն արարէք քանիցս անգամ զձեզ տրտմեցուցի, և անյայտ եղեալ։ Խնդրեցին զնա և ոչ գտին, և գտեալ զդուռն բացեալլ և զգիրն՝ աշխարումն մեծ եղև վանսն, և ամենայն ժողոջն խոստովանէին ծերոյն զինչ և գործեցին առ նա։ Եւ արարեալ ծերն աղօթս վերայ քուերցըն՝ դարձաւ աշակերտաւն յանապատն իւր փառաւորելով զած, որպէս ինքն միայն գիտէ որչափ ծառայս ունի։ Որպէս և այս որ ոչ երբէք ճաշակեալ էր գինի և զանձն իւր արբեցող ցուցանէր. բայց մեք զի բարիս ինչ ոչ ունիմք, զնոցին բարեգթութիւնն աղաչեսցուք։
       ԾԵՐ ոմն աղաչեցեալ յոյժ սպասաւորէն իւրմէ գնայր բժշկութիւն մանկան միոյ որ հիւանդ կայր մերձակայ գեօղն. և յառաջեաց սպասաւորն և եհան ընդ առաջ նորա զբազմութիւնն խաչիւ և խնկոք։ Եւ իբրև ետես ծերն, մերկացաւ զբովանդակ հանդերձն և սկսաւ լուանալ ջուրն առընթերակայ, զոր նախ տեսեալ սպասաւորին, դարձաւ յետս և դարձոյց զգեօղն յետս ասելով՝ եթէ աղճատեցաւ ծերն։ Եւ հարցանելն թէ ընդէ՞ր գործեցեր զայդ, զի ասաց ամբոխն՝ թէ դև կալաւ զնա, և ասէր ծերն. այդ եղև պատճառն զի զայդ ասացեն ինձ։
       ԵՀԱՐՑ հայրն Ամոն ռայիթացի ցհայրն Սիսոյ՝ եթէ յորժամ կարդամ, գրել կամին խորհուրդս իմ և զարդարել զբանն զի ընկալայց զնա հարցումն։ Ասէ ցնա ծերն. ոչ ինչ են պէտք, այլ մանաւանդ թէ յստակ խորհրդոց և վաստակելն և ասելն իցէ։
       ԱՍԷԻՆ ոմանք եթէ երբեմն խրճիթսն տօնի ճաշակէին եղբարքն յեկեղեցւոջն. և էր անդ եղբայր մի զի ասաց եթէ ոչ ճաշակեմ ջերմ ինչ, այլ աղ։ Եւ կոչեաց զսպասաւորն այլ ոմն եղբայր առաջի ամենեցուն և ասէ. այս անուն ջերմ ոչ ճաշակեաց, այլ բեր սմա փոքր մի աղ։ Եւ յարուցեալ ոմն ծերոցն ասէ ցնա. լաւագոյն էր քեզ այսօր միս ուտել խցին քում քան եթէ լսել զբանդ զայդ առաջի ամենեցուն։
       ԵՂԲԱՅՐ ոմն եհարց ցհայրն Մօտայի և ասէ. եթէ երթամ տեղիս ուրեք բնակել, զիարդ կամիս եթէ վարեցայց անդ։ Ասէ ծերն. եթէ կամիս բնակել ուրեք մի կարմիր անուն հանել քեզ եթէ չելանեմ ժողովն և յորժամ առնէ ոք սէր՝ ոչ ուտեմ և ըմպեմ. վասն զի այս է ընդունայն անուն, և զկնի գտանես ճանճր ութիւն և խռովութիւն. վասն զի մարդիկ ուր եթէ զայսպիսի ինչ գտանեն. անդ երթան։ Ասէ ցնա եղբայրն. իսկ զի՞նչ արարից ես։ Ասէ ցնա ծերն. ուր և նստիս. հասարակ ամենեցուն զհետ երթ, և զիարդ տեսանես յերկիւղածսն թէ գործիցեն՝ հաւասար նոցա կատարեա զքո կամսդ և այնպէս հանգիցես. վասն զի այս և խոնարհ ութիւն է քեզ հաւասարել նոցա. և մարդիկ յորժամ տեսանեն զքեզ ընդ նոսա, ամենեցուն հաւասար ունին զքեզ, և ոչ ոք նեղէ և խռովեցուցանէ զքեզ։
       ԱՍԷԻՆ ծերքն վասն երանելւոյն հօրն Արսէնի և հօրն Թէոդորոսի փերմացւոյ՝ եթէ քան զբազումս ունէին ատելութիւն ընդ մարդկային փառս։ Արդ հայրն Արսէն ոչ երբէք երթայր պատահումն մարդոյ. իսկ հայրն Թէոդորոս թէպէտ և պատահէր, այլ որպէս և զսուսերս էր, վասն զի ձերմ և ցասկոտ էր, և ահ և երկիւղ ունէր պատահմանն իւրում։
       ՊԱՏՄԵԱՑ ոմն հարանցն փերմացի՝ եթէ դէպ եղև ինձ ընդ երեկոյս երթալ առ հայրն Թէոդորոս. և գտեալ զնա զի ունէր ցնցոտուն լիբիտոն և կուրծք նորա բաց կային և կնգուղն էր առաջոյ կողմանէ։ Եւ ահա կոմս ոմն եկն զի տեսցէ զնա, և բախեալ զդուրսն՝ ել ծերն բանալ նմա, և պատահեալ նմա առ դրանն նստան անդէն և խօսէր ընդ նմա։ Եւ առեալ իմ հատոր մի նափորտկան ծածկեցի զուս նորա. իսկ ծերոյն առեալ զայն բաց ընկէց։ Եւ իբրև գնաց կոմսն, ասեմ ցնա, հայր ընդէ՞ր զայդ արարեր. եկն այրն զի օգտեսցի, մի գուցէ գայթակղեցաւ ինչ մէնջ։ Ասէ ցծերն, զի՞նչ ասես, հայր. մինչև ցայժմ մարդկան ծառայեմք. կատարեցան պէտքն և անցին. որ կամիցի շահել շահեսցի. և որ կամի գայթակղել գայթակղեսցի ես առ անգամ մի զիարդ և պատրաստ ժամուս նոյնպէս ելանեմ պատահումն։ Եւ պատուիրեաց աշակերտին իւրում և ասէ. եթէ եկեսցէ ոք և կամիցի տեսանել զիս. մի ինչ ասիցես նմա մարդկօրէն. այլ եթէ ուտիցեմ ասա նմա թէ ուտէ. և եթէ ննջիցեմ, ասա եթէ ննջէ։
       ԱՍԷԻՆ՝ վասն որումն կրօնաւորի՝ եթէ ոչ ճաշակէր հաց, այլ սիսեռն թրջեալ. և եթէ դէպ լինէր նմա երթալ և ճաշակել առ ոք. դնէր առաջի իւր զթրջեալ սիսեռն և ճաշակէր։ Դէպ եղև նմա երթալ առ մեծ ծեր և էին և այլ օտարականք անդ. և եփեաց ծերն փոքր մի ոսպն վասն նոցա։ Եւ իբրև նստան ճաշակել , եբեր դարձեալ զթրջեալ սիսեռն իւր և եդեալ առաջի իւր ուտէր։ Իսկ ծերոյն տեսեալ լուռ եկաց, զի մի յանդիմանեսցէ զնա առաջի նոցա։ Եւ իբրև յարեան նոքա, առեալ զնա մի կողմ ասէ. եղբայր իմ եթէ դէպ լինի քեզ երթալ առ ոք, մի՛ երևեցուցաներ զվարս քո. այլ ընդ եղբարսն ճաշակեա, զի մի երևեսցիս որպէս դատապարտել զնոսա. ապ ' եթէ կամիս ունել զվարս քո, նիստ տան քում և մի ուրեք ելաներ։ Եւ նորա լուեալ բանից ծերոյն, եղև հաւասարորդ կերակրոց դիպել եղբարց որպէս և ասաց նմա ծերն։
       ՊԱՏՄԵՑԻՆ ոմանք վասն հօրն Եւղոգեայ երիցու աշակերտի սրբոյն Յոհաննու Ոսկեբերանի հայրապետին Կոստանդնուպօլսի՝ եթէ մեծ կրօնաւորութիւն ունէր պահելով զերկուս աւուրս և շաբաթս հանելով, և ոչ գինի ճաշակէր և ձէթ, այլ աղ և հաց միայն, և ունէր մարդկանէ մեծ փառս։ Սորա լուեալ վասն սկիւթացւոց՝ եթէ մեծ վարս ունին, եկն ակն ունելով այսպէս թէ առաւելագոյն ինչ գիտիցէ քան զնոսա։ Արդ երթեալ սորա Պիղուղ՝ հարցանէր թէ զիա՞րդ իցէ Սկիւթ։ Եւ պատմեցին եթէ աւերեցաւ Մազքթաց, և լուեալ տրտմեցաւ յոյժ։ Ասացին ոմանք՝ եթէ է աստ ծեր մի սկիւթացի Պանեփոսի հայրն Յովսէփ, երթ առ նա։ Եւ երթեալ առ հայրն Յովսէփ, ակն ունէր աւելի ինչ խստակրօն ութիւն տեսանել նմանէ։ Ընկալաւ զնա ծերն խնդութեամբ և ասէ ցսպասաւորն իւր. զինչ և ունիս մխիթարութիւն՝ արա մեզ զայս օր վասն օտարացս։ Եւ իբրև նստան ճաշակել, ասեն որք ընդ նմայն էին՝ թէ հօրս Եղիգիու բերէք սակաւ մի աղ, վասն զի սա ճաշակէ աստի։ Իսկ հայրն Յովսէփ լուռ լինէր, կերաւ և արբ։ Եւ եղաք առ նմա աւուրս երիս, ոչ սաղմոսելոյ նոցա լուաք և ոչ զաղօթս նոցա տեսաք. վասն զի զամենայն զոր ինչ առնէին, ծածուկ գործէին։ Եւ գնացեալ նոցանէն ոչ ինչ օգտեալ։ Եւ ըստ մատակարարութեն աստուծոյ դէպ լինի յաւուր յայնմիկ՝ մոլորեցան և եկին մերձ յերեկսն դարձեալ անդրէն խուղ ծերոյն։ Եւ յառաջ քան զբախել նոցա լուան նոցանէն զի սաղմոսէին. և կացեալ մնացեալ նոցա շատ ժամս՝ յետոյ բախեցին, և նոքա դարձեալ լռեցին սաղմոսելոյն։ Արդ մտեալ նոցա, ընկալաւ զնոսա խնդութեամբ ծերն. և վասն խորշակին որ եթէ ընդ նմայն էին՝ առին զկուժն և ետուն նմա ջուր, և էր ջուրն խառն ծովէն և գետոյ։ Եւ զմտաւ ածեալ առանձինն՝ մտեալ առ ծերն անկաւ առաջի նորա և աղաչէր զնա՝ կամելով ուսանել զվարս նոցա, եթէ զիա՞րդ իցէ զի զառաջինն ոչ սաղմոսէիք, և յորժամ չոգաք՝ սաղմոսէք բազում ժամս. և դարձեալ կամեցեալ ըմպել իմ, գտի զջուրդ աղի։ Ասէ ցնա ծերն. եղբայրդ անմիտ է, և խառնեաց զծովուդ չիմանալով։ Իսկ նա աղաչէր՝ կամեցեալ գիտել զճշմարիտն։ Ասէ ցնա հայրն Յովսէփ. այն փոքր ապակեակն գինւոյն զոր եթէ մեք արբաք՝ վասն սիրոյն Քրիստոսի. իսկ զայս ջուրս հանապազ ըմպեն եղբարքդ։ Ուսոյց նմա և զընտր ութիւն և ծածուկ առնել զվարս իւր և ոչ առաջի մարդկան, և եհատ նմանէ զամենայն իրս. և եղև միաբանակեաց առաւել քան զայլսն. և ճաշակէր զամենայն որ ինչ դնէին նմա, և ուսաւ ծածուկ գործել զվարս բարիս. և մեծապէս շահեալ ասէ ցծերն. ճշմարտութեամբ են գործք ձեր։ Եւ չոգաւ խնդութեամբ գոհանալով զաստուծոյ։
       ԵԿՆ ոմն հարանցն առ հայրն Յովսէփ, և բախեալ զդուրսն՝ եբաց ծերն կարծելով եթէ սպասաւորն իւր իցէ։ Եւ իբրև ետես զնա, անկաւ վերայ երեսաց իւրոց։ Նա աղաչէր զնա և ասէր. կանգնեաց, հայր, զի ողջունեցից զքեզ։ Ասէ ցնա ծերն. ոչ կանգնիմ եթէ ոչ երթիցես։ Եւ բազում անգամ աղաչեաց զնա, և ոչ կանգնեցաւ, մինչև ել նա արտաքս։
       ԱՍԱՑ ոմն ծերոցն՝ եթէ մարդ որ ունիցի լռ ութիւն և ոչ յառաքինութենէ, այլ կամ փառս տալոյ ինքեան, իսկ որ ըստ աստուծոյ լռեցուցանէ զինքն՝ այն է առաքինութիւն, վասն զի յաստուծոյ ունի զշնորհսն։
       ԵՐԹԵԱԼ երբեմն հայրն Ադելփիոս եպիսկոպոս Նիկոպօլսեայ առ հայրն Սիսոյ լեառն հօրն Անտոնի. յորժամ պատրաստեալ էր գնալ անդրէն, յառաջ քան զելանելն նոցա ճանապարհն՝ ետ նոցա ճաշակել ընդ առաւօտն, և էին պահք։ Արդ իբրև եդին զսեղանն, ահա փարանացիք բախեցին զդուրսն։ Եւ ասէ ծերն ցաշակերտն իւր. տուր նոցա փոքր մի աթերայ զի աշխատեալք են։ Ասէ ցնա հայրն Ադելփիոս. թոյլ տուր, հայր, զի մի ասիցեն եթէ Սիսոյ այգուն ճաշակէ։ Եւ հայեցաւ նա ծերն և ասէ. երթ դու տուր նոցա։ Եւ իբրև տեսին զաթերայն, ասացին ցնա՝ թէ օտարք ոք են աստ և ծերն ընդ նոսա ճաշակէ։ Եւ ասէ ցնոսա՝ այո։ Եւ սկսան տառապել և ասել. թող ութիւն արասցէ ձեզ աստուած, զի ետուք ճաշակել ծերոյն յայս ժամու. եթէ ոչ գիտէք զի բազում ժամանակս ունի աշխատել զինքն։ Արդ լուեալ զայս եպիսկոպոսին, անկեալ առաջի ծերոյն ասէ. թողութիւն արա ինձ, հայր, զի մարդկօրէն խօսեցայ, իսկ դու զաստուածայինսն խորհիս։ Ասէ ցնա հայրն Սիսոյ՝ եթէ աստուած փառաւորեսցէ զմարդ. փառք մարդկան ոչ ինչ են և ոչ երբէք կան հաստատուն։
       ԱՍԷԻՆ վասն սկիւթացւոյն. եթէ հասանէր վերայ և զգայր ոք զգործ ընկերի իւրոյ, ոչ ևս իբրև առաքինութիւն ունէր զգործն, այլ իբրև զմեղս։ Դարձեալ ասէին՝ եթէ յորժամ ելանէրն յԵգիպտոս և կամէին զվարձս հնձոցն առնուլ և կամ զգինս ձեռագործին իւրեանց, իւրաքանչիւր ոք սահմանէր ըստ պիտոյից իւրեանց զդարմանս, և զայլն ամենայն այրեաց և որբոց տային։
       ԱՍԷԻՆ վասն հօրն Յոհաննու կարճահասակի եթէ նա զբովանդակն բերէր ասելով՝ եթէ իմ այրիքն և որբքն Սկիւթ են։
       ԷՐ ոմն հարանց Ոնոփրիոս անուն, մեծ և առաքինի ճգնաւոր, որ բազում ճգնութենէն որպէս զկոճղ դարձեալ էր։ Լուաւ թագաւոր ոմն զհամբաւ նորա և կոչեաց զնա, և ոչ կամեցաւ գնալ առ նա՝ զայս ասելով. եթէ ինչք և ստացուածք խնդրէ յինէն, ոչ ունիմ զի տացից նմա. եթէ սպանանել կամի, պատրաստ եմ մեռանել վասն անուանն տեառն, կտրեա զգլուխ իմ և տար նմա. և եթէ խրատ խնդրէ, ոչ է պարտ խրատողն առ խրատեալն ընթանայ, այլ ինքն եկեսցէ և առցէ զօրհնութիւնն։
       ԱՍԱՑ հայրն Պիմէն. ուսո զսիրտ քո պահեալ զոր ինչ ուսուցանէ լեզու քո։ Ասաց դարձեալ՝ եթէ բարի է հմտութիւն, զի ուսուցանէ զմարդ փորձ և ընտիր։
      
       ՄՆԱՑՈՐԴՔ յերկրորդ թարգմանութենէ
       ԶԵՂԲԱՅՐ ոմն գովեցին առաջի հօրն Անտոնիոսի. իսկ նա փորձեաց զնա զի թէ համբերել կարիցէ արհամարանաց, և գտաւ զնա զի ոչ համբերեաց, և ասէ ցնա. նման ես դու գեղջ՝ որոյ առաջի կողմն զարդարեալ իցէ, և մէջ նորա յափշտակեալ և գերեալ յաւազակաց։
       ԱՌ հայրն Թէոդորէ գնաց եղբայր ոմն , և կացեալ անդ աւուրս երիս աղաչէր լսել նմանէ բան. իսկ նա ոչ բնաւ ինչ խօսեցաւ ընդ նմա և ոչ բան մի. յայնժամ ել նա անտի տրտմեալ։ Ասէ ցծերն աշակերտ իւր. հայր, ընդէ՞ր ոչ ասացեր նմա բան ինչ, զի գնաց տրտմեալ։ Ասէ ծերն. թոյլ տուր, եղբայր, զի՞նչ ասացից նմա, զի վաճառական էր նա, և կամէր վերայ օտար բանից հարստանալ. զի ոչ առնելոյ վասն կամի զբանն ուսանել, այլ ձևանալոյ ցոյցս մարդկան բանիւք։
       ԱՅԼ ոմն եղբայր գնաց առ նա և սկսաւ խօսել մեծամեծս և քննէր զգործս զոր ոչ բնաւ գործեալ էր նորա։ Ասէ ցնա ծերն. դեռ ևս բնաւ ոչ գտեալ է քո և ոչ զծախս նաւու ուղղ ութեան դրամեալ է քո նմա, և ոչ ծովու մտեալ է քո, և կամիս մտանել քաղաքն դժուարագնալի. այլ նախ գործեա և ապա խօսեսցիս։
       ԶՀՕՐԷՆ Մովսիսէ լուաւ իշխան ոմն և գնաց Սկիտէ տեսանել զնա, և պատմեցին ոմանք զայն ծերոյն. իսկ նա փախեաւ և ել դաշտի։ Եւ դիպեցաւ նմա իշխանն և հեծեալք իւր, մինչ երթայր ծերն դաշտի, և ասեն ցնա. ասասցես մեզ, ծեր, ո՞ւր իցէ սենեակ հօրն Մովսիսէ։ Ասէ ծերն. և զի՞ խնդրէք զնա, զի այր կատաղի իցէ նա։ Իբրև եկն իշխանն յեկեղեցին, ընդ առաջ եղեն նմա եղբարքն։ Ասէ ցնոսա իշխանն. լուայ ես զհօրէն Մովսիսէ և եկի տեսանել զնա, և դիպաւ մեզ ծեր ոմն որ գնայր յԵգիպտոս, և հարցաք զհօրէն Մովսիսէ. իսկ նա ասէ ցմեզ՝ զի՞ խնդրէք զնա, զի յիմար և մոլի իցէ նա։ Իբրև լուան զայն եղբարքն, տխրեցան յոյժ և ասեն. որպիսի՞ էր ծերն որ ասաց զայդ վասն սրբոյ հօրն։ Իսկ նոքա ասեն. ալևոր էր և հինս զգեցեալ, և մեծահասակ և սեաւ։ Իսկ նոքա ասեն. այդ նոյն ինքն էր հայրն Մովսէս, զի ոչ կամեցաւ յայտնել զինքն ձեզ, վասն այն ասաց զայն։ Եւ շահեցաւ յոյժ իշխանն և մեկնեալ գնաց տեղի իւր։
       ՆԵՍԹԵՐԻՆԷ հայրն գնայր ընդ անապատ և այլ եղբարք ոմանք ընդ նմա. և տեսեալ նոցա վիշապ մի՝ փախեան։ Եւ իբրև կացին, ասէ եղբայր ոմն ցծերն. և դո՞ւ ևս երկեար նմանէ, հայր։ Ասէ ցնա ծերն. ոչ երկչէի նմանէ, որդեակ. այլ եթէ ոչ փախուցեալ էր իմ նմանէ, ոչ կարէի զերծանել հոգւոյ ամբարհաւաճութենէ։
       ԻՇԽԱՆ ոմն յԱղեքսանդրու կամեցաւ տեսանել զհայրն Պիմէն, և ոչ յանձն առնոյր ծերն առնել զայս։ Իսկ իշխանն պատճառեաց չար ինչ գործել, և կալեալ զորդի քեռ նորա եդ բանտի և ասէ. եկեսցէ Պիմէն և աղաչեսցէ զիս, և ապա թողից զնա վասն նորա։ Յայնժամ եկեալ մայր մանկանն՝ քոյրն Պիմէնի առ Պիմէն, ասէ ցնա, մինչ կայր արտաքոյ դրան ողբալով. օգնեա որդւոյ իմոյ։ Իսկ ծերն ոչ բնաւ նայեցաւ նա և ոչ խօսեցաւ ընդ նմա։ Իսկ նա անարգէր զնա և ասէր. պղինձ աղիք, ողորմեա ինձ, զի անդրանիկն իմ որդին քո բանտի կայ։ Իսկ ծերն պատուիրեաց և ասէ. Պիմէն որդիս ոչ ունի։ Եւ այսպէս գնաց քոյրն։ Իսկ իբրև լուաւ զայս իշխանն՝ ասէ. ապա բանիւ պատուիրեսցէ ինձ զի թողից զնա։ Իսկ ծերն պատուիրեաց առ իշխանն այսպէս. դատեսցես զդա ըստ արքունի օրինաց. և եթէ արժանի մահու ինչ գործեալ իցէ դորա, մեռցի և դա. ապա թէ ոչ, շնորհեսցես ինձ։ Եւ շնորհեաց նմա իշխանն զորդի քեռ նորա, և ոչ կարաց տեսանել զնա հնարիւք։
       ԱՍԱՑ դարձեալ՝ եթէ որ ոք ստասցի սէր մարդկան, նա հեռասցի սիրոյն աստուծոյ. և զի ոչ է բարւոք ամենեցուն հաճոյ լինել, զի գրեալ է՝ վայ ձեզ յորժամ բարի ասասցեն զձէնջ ամենայն մարդիկ։
       ԱՍԱՑ դարձեալ. զոր օրինակ գանձ ծածկեալ եթէ յայտնեսցի՝ յաւարի առցի, այսպէս է և առաքինութիւն, որ յայտնեսցի՝ կորնչի. և որպէս զմոմ հալեալ հուր, նոյնպէս և զհոգին կիզէ գովութիւն մարդկան և գնայ նմանէ զեղջ։
       ԱՍԱՑ հայրն Դանիէլ՝ եթէ գնացի ես երբեմն առ հայրն Պիմէն և ճաշակեցաք միասին, և ապա ասէ ցմեզ. գնացէք հանգերուք փոքր մի։ Եւ գնացին եղբարքն զի հանգիցեն. և ես մնացի անդ, զի առանձին ինչ խօսեցայց ընդ նմա, և յարուցեալ գնացի սենեակ նորա. իսկ նա իբրև ետես զիս զի գնայի, եղև իբրև զնիրհեալ, և զի սովոր ութիւն էր ծերոյն զամենայն ինչ ծածուկ գործել։
       ԱՌ հայրն Սիմէոն եկն երբեմն իշխան ոմն տեսանել. իսկ նա իբրև լուաւ, ած զգօտի իւր ընդ մէջ և գնաց յօտել զարմաւենիս իւր։ Իսկ նոքա եկեալ դրանն ձայնէին՝ ծեր ծեր, ո՞ւր է միայնակեացն այն։ Եւ նա ասէ՝ ոչ է աստ։ Իսկ նոքա իբրև լուան՝ գնացին անտի։
       ՆՍՏԵԱԼ երբեմն հայրն Տիթոյի քթուէր զչուխայ իւր, և ետես զնա այլ եղբայր այնպէս։ Իսկ նա իբրև իմացաւ եթէ ետես, ամաչեաց յոյժ և ասէ. թող ութիւն արա ինձ, եղբայր, զի ոչ ևս եղեալ եմ կրօնաւոր, զի այսպէս տեսեալ՝ եղէ թուլացեալ։
       Էր ոմն եղբայր որ բնակէր յեզր գետոյն Պաղեստինոյ, ուր և բնակէր երանելին Սիլովանէ։ Եւ այս եղբայր յիմար ութիւն ցուցանէր այլոց. զի յորժամ հանդիպէր ումեք, վաղվաղակի ծիծաղէր և հրճուէր. և սակս այսու պատճառի ամենեքեան զանց առնէին զնովաւ։ Յաւուր միոջ եկին ոմանք հարցն առ հայրն Սիլովանէ. և իբրև աղօթեցին՝ ասեն ցհայրն. տուր մեզ զաշակերտ քո զի տարցէ զմեզ սենեակս ամենայն եղբարցն զի տեսցուք զնոսա։ Իսկ ծերն ասէ ցեղբայրն լուր նոցա. սենեակս ամենայն եղբարց տարցես զսոսա։ Իսկ ծածուկ ասէ ցեղբայրն՝ եթէ զյիմարն զայն եղբայր մի ցուցանէր, զի մի գայթակղեցին սոքա։ Իբրև շրջեցան նոքա ընդ սենեակս եղբարցն, ասէին հարքն ցեղբայրն որ առաջնորդէր նոցա, արասցես սէր և զամենայն եղբարս ցուցանիցես մեզ։ Եւ ասէ նա՝ բարւոք է, հարք. և արար այնպէս, բայց միայն յիմարն եղբօրէ ըստ հրամանի ծերոյն. և դարձան անդրէն առ հայրն Սիլովանէ։ Ասէ ծերն ցնոսա. տեսարո՞ւք զամենայն եղբարսն։ Պատասխանի ետուն և ասեն. այո, հայր, տեսաք և գոհանամք զքէն, բայց դժուարիմք զի զամենեսեան ոչ տեսաք։ Եհարց ծերն ցառաջագնաց եղբայրն. մի՛թէ զամենեսեան ո՞չ տեսին։ Պատասխանի ետ նա և ասէ. եղև ըստ բանի քո, հայր։ Եւ իբրև գնացին հարքն, դարձեալ զնոյն ասացին ցհայրն Սիլովանէ՝ եթէ ընդ տես ութիւն եղբարցն խնդամք, իսկ զոր ոչ տեսաք՝ տրտմիմք։ Իբրև գնացին նոքա, ստուգեաց հայրն յեղբօրէն՝ թէ զայն յիմարն միայն ոչ տեսին և տրտմէին, և իմացաւ թէ ժխտի նա զյիմարութիւն։ Եւ յարուցեալ գնաց դուռն յիմարին այն եղբօրն հայրն Սիլովանէ տեսանել թէ զինչ իցէ գործ նորա. գնացեալ ոչ բախեաց զդուռն, այլ եմուտ տունն. և ետես զեղբայրն զի նստէր գործ, և երկու սփրիդս ունէր դրեալ յայսկոյս և յայնկոյս՝ մի ընդ աջմէ իւրմէ և մի ընդ ահեկէ. և իբրև ետես զծերն, սկսաւ ծիծաղել ըստ սովոր ութեան իւրոյ։ Ասէ ծերն. թողցես զայդ արդեօք և ասա ինձ զնստիլ քո։ Իսկ նա դարձեալ ծիծաղէր։ Ասէ ցնա հայրն. գիտես և դու, զի ես բաց կիրակէէ ոչ ելանէի արտաքս խցէն. և ահա արդ եկեալ եմ մէջ շաբաթուն, զի աստուած առաքեաց զիս առ քեզ։ Եւ իբրև լուաւ նա զանունն այ, երկեաւ յոյժ և անկաւ առաջի նորա և ասէ. թող ինձ, հայր. քանզի նստիմ յառաւօտէ և դնեմ զխիճս զայս առաջի իմ, և եթէ գայ խորհուրդ բարի՝ ձգեմ խիճ մի յաջու կողման սփրիդին, իսկ եթէ չար գայցէ խորհուրդ՝ ձգեմ ձախու կողման. զայս առնեմ զօրն որջոյն, և յերեկոյին թուեմ զխիճսն երկուց կողմանց. և եթէ գտանին աւելի աջոյ կողմանն՝ ճաշակեմ հաց, իսկ եթէ ձախակողմին յաւելցի՝ յայնմ աւուր ոչ ուտեմ ինչ. և յերկրորդ աւուրն եթէ գայցէ խորհուրդ ինչ մտի, ասեմ ցանձն իմ՝ տես զի՛նչ խորհիս, հաւատա ինձ զի և ոչ այսօր կերիցես։ Եւ իբրև լուաւ զայս ծերն, զարմացաւ և ասէ. ճշմարիտ սուրբք էին հարքն եկեալք, որք յայտնեցին զառաքին ութիւն սորա շահս բազմաց, և զի մեծ ուրախութիւն տուաւ ինձ այսօր գալ նոցա առ մեզ։
       ԱՍԱՑ հայրն Եսայիաս. մեծ և պատուական իցէ յաղթել հպարտ ութեան և ուղղիլ յաստուածգիտութիւն. զի որք անկանին ձեռս չար ախտի ամբարտաւանութեան, օտարանան հեզութենէ, և խոստանալ սիրտ նորա վերայ սրբոց, և անկանի մայրն ամենայն չարեաց՝ որ է ամբարտաւանութիւն։ Այլ դու, ծառայ Քրիստոսի, կալցես ծածկեալ սիրտս քո զգործս և զջանս քո , որպէս զի մի մարդահաճութեամբ կորուսանիցես զվարձս քո. զի որ ոք վասն հաճոյութեան մարդկան առնիցէ ինչ, կորուսանէ զվարձս իւր ըստ բանի տեառն. զի որ սիրէ զփառս մարդկանէ, անկանի նա յախտ նախանձու, և նախանձոտն ոչ կարէ խոնարհ լինել. անձն որ ոչ խոնարհի, բաժին թշնամւոյն եղիցի՝ որք և ձգեն զնա խորս չարեաց և սպանանեն. և փախիցես դու սնափառութենէ, և արժանի լինիցիս հասանել փառացն այ կեանսն յաւիտենից։
       ԱՍԱՑ ծերն. մարդահաճութիւնն լքէ զամենայն զօրութիւն կրօնաւորի և թողու ցամաքեալ զնա. և որ յայտնէ զբարի գործս իւր ումեք, նման իցէ նա առն որ սարմանիցէ զսերմանիս իւր կորդ երկիր, և եկեալ թռչունք երկնից կերան զնա. իսկ որ ծածկէ առաքինութիւն, նմանեսցի առն որ սերմանեսցէ զսերմն իւր յերկիր բարի, եւ հնձէ բազմապատիկ։ Արդ կամ փախիցես փախչելով մարդկանէ, եւ կամ կատակեսցիս եւ այպանեսցես զաշխարհ եւ զմարդիկ, եւ լինիցիս յիմար եւ մոլի յաղագս աստուծո յ։
       Էր ոմն առաջնորդ հասարակաց վանից, որ եւ ընդ իւր ունէր իբրեւ զերկերիւր եղբարս, եւ էր փառաւորեալ սա մարդկանէ յոյժ։ Առ սա եկն հիւր Քրիստոս կերպս ծերոյ աղքատի, եւ աղաչէր զդռնապանն զի ազդ արասցէ հօրն թէ աղքատ ոմն ծեր երբեմն ընկեր եւ ծանօթ քո՝ եկեալ առ դրանն է։ Գնացեալ դռնապանն յոյժ աշխատութեամբ եմուտ առ հայրն եւ ասաց նմա զայն։ Եւ բարկացեալ հայրն ասէ ցնա. ո՞չ գիտես եւ տեսանես զի ընդ բազումս խօսիմ ես եւ վհատեալ եմ, թոյլ տուր զիս ժամս յայս։ Իսկ նա իբրեւ լուաւ մեկնեցաւ եւ գնաց անտի։ Երկայնամտեաց տէրն եւ մնայր առ դրանն մինչեւ ցհինգ ժամս՝ զի թէ երեւեսցի ոք։ Իսկ հինգերորդ ժամու աւուրն եկն ոմն մեծատուն անդ, եւ վասն սորա վաղվաղակի բացեալ զդրունս ընդ առաջ նորա գնայր հայրն բազում փութով եւ զգուշութեամբ։ Եւ տեսեալ զնա ընդ մեծատունն գոլով աղքատն, այն որ մեծն է ողորմութեամբ եւ մեծութեամբ տէրն, ասէ աղաչանօք ցնա. խօսել ինչ կամիմ ընդ քեզ հայր։ Իսկ նա բնա ւ պատասխանի ոչ ետ, այլ եմուտ ընդ մեծատանն ներքո զի ճաշեսցեն, վասն զի ստիպէր սակս օտարացն այնոցիկ եւ շփոթեալ էր։ Եւ իբրեւ ճաշեցին, ել դարձեալ հայրն ընդ մեծատանն մինչեւ ցդուռն վանիցն եւ յուղարկեաց զնա։ Եւ իբրեւ դարձաւ անդրէն՝ ծառայ լեալ հոգոց աշխարհի, դարձեալ մոռացաւ մխիթարութիւն ինչ առնել տառապեալ այն ծերոյն եւ անյիշաչար տեառըն. իսկ մինչ երեկոյ եղեւ, եւ ոչ ինչ օրհնութեան եւ կամ մասին ինչ արժանի ոչ արարին զօրհնեալն զայն աղքատ։ Մեկնեցաւ անտի եւ գնաց, եւ պատուիրեաց առ հայրն այսպէս. եւ զի փառս սիրեցեր մարդկան, վասն առաջին աշխատութեց քոց եւ բազմադէմ քաղաքավարութեանցն զոր գործէիր դու, չորից կողմանց աշխարհի եւ ծագաց երկրի բերեմ մարդիկ՝ որ գովեսցեն զքեզ , զի զայդ ըղձաս եւ փութաս դա. իսկ յանդին իմոց բարեաց մի ճաշակեսցես եւ յարքայ ութիւն իմ ոչ մտցես։ Ապա ծանոյց զինքն նոցա աղքատն այն ծեր տէր եւ փրկիչ Յիսուս Քրիստոս ։