Վարք սրբոց հարանց…, հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՆԱԽ քան զամենայն յամենայնու իրի պիտանանամք զնուաստախոհութիւն. պատրաստելով յամենայնում բանի յորում լսեմք ասելով՝ թէ թող ութիւն արա. քանզի ձեռն նուաստախոհ ութեանն ամենայնքն հակառակորդին խափանին։ Մի՛ կամիր չափել զքեզ ինքն յիմիք իրի, իբր զի անվրէպ եղիցի սիրտ քո։ Եղիցիս տրտմագին վերայ մեղաց քոց. իսկ զուարճացեալ ընդ օտար եղբարս, իբր զի երկիւղն աստուծոյ բնակեսցէ քեզ։ Եթէ յուղի գնասցես ընդ երբարս, հեռացո զքեզ ինքն դոյզն նոցանէ, զի լռեսցես. եւ մի՛ յածեսցին աչք քո անդր կամ այսր, այլ խոկացիր սրտի քում կամ աղաչեա զաստուած. եւ ուր իջավանեսցես, մի՛ համարձակեսցիս, այլ եղիցիս նուաստ յամենայնի։ Որ առաջի դնիցեն քեզ, ընկալ նոցանէն որպէս հարկաւորեալ. մանկագոյն գոլով՝ մի համարձակեսցիս առնուլ սեղանոյն եւ արկանել բերան ընկերին քո յորժամ ուտիցէք դուք։ Այլ եւ ննջելով մի՛ ծածկեսցես կապերտ ընդ այլում, այլ հարկաւորեցո զքեզ ինքն բազում աղօթս նախ քան զքուն մտելն։ Եթէ վաստակեսցիս ճանապարհի եւ կամեսցիս փոքր իւղով օծանել, զոտս քո միայն օծ՝ պատկառելով մերկանալ զնոսա. իսկ զմարմինս քո մի՛ ումեք թողուցուս օծանել առանց հարկաւոր ութեան հիւանդութենէ։ Եթէ գայցէ առ քեզ օտարական, այսպէս արասցես եւ դու նմա. զոտս նորա օծ եւ ասա նմա՝ թէ արա սիրելութիւն. առեալ դոյզն՝ արկ ներքսագոյնս քո. եթէ ոչ կամիցիս հանդերձ, հանգստեամբ տուր նմա հանգիստ։ Նստելով քո սեղան՝ տակաւին մանկագոյն գոլով՝ մի՛ իշխեսցես ասել ումեք թէ քաջ կեր. այլ յիշեա զմեղս քո, զի մի՛ կերիցես հեշտութեամբ, եւ ուտելով քո յանդիման կեր։ Պատմուճան քո եղիցի ծածկել զոտս քո, եւ ծունկք քո մածուցեալ առ միմեանս. եւ ուտելով քո մի՛ յածեցուսցես զաչս քո այսր եւ անդր, այլ եւ ոչ խօսեսցիս յունայնաբանութիւնս . մի՛ արկցես զձեռն քո սեղանն, եթէ ոչ նախ ասասցես՝ բարեբանեա։ Ըմպելով զջուր քո մի թողացուսցես զկոկորդ քո աղաղակել անուսմնաբար։ Նստելով ընդ եղբարս քո՝ եթէ խօխ եկեսցէ բերան քո, մի՛ ընկեսցես զնա առաջի նոցա, այլ արտաքս ելցես մինչ բաց հանցես զնա։ Եթէ յորոնջ նեղեսցէ զքեզ, պնդեա զշրթունս քո առ յորոնջ նեղեսցէ զքեզ, պնդեա զշրթունս քո առ յոչ բանալ զբերան քո, եւ հանգիցես'ի նմանէ. իսկ զդեռ ամենեւին մի հաներ։ Եթէ եղիցի հարկաւոր ութիւն ծաղու, մի՛ բացցես զբերան քո, զի բաւական է ժպտելն միայն բռնութեամբ։ Մի՛ ցանկանայցես զինչ եւ իցէ մերձաւորին քո թէ տեսանիցես, կամ հանդերձ կամ կընգուղ կամ գօտի կամ աղաբողոն կամ թէ այլ նուազագոյն, եւ ոչ յագեցուսցես զցանկ ութիւն քո առնել քեզ ինքեան նման այնոցիկ։ Եթէ ստասցիս գրկունս, մի՛ պաճուճեսցես զզարդարումն նորա, վասն զի ոչ օգտեցուցանէ զանձն քո։ Եթէ գթեսցես յիմիք իրի, մի՛ ստեր վասն ամօթոյ եւ մեղանչիցես, այլ արկ ապաշաւումն՝ թէ թողուի արա, եւ հանգիցես։ Եթէ լուիցես բանս խիստս կամ նախատիս, մի սպառնասցիս, այլ արագապէս արկ ապաշաւումն՝ թէ թողութիւն արա նախ քան զլինել բարկութե։ Եթէ ոք քեզ սաստիցէ՝ եթէ ընդէ՞ր արարեր զայս իրս, մի՛ խռովիր , այլ արկ ապաշաւումն՝ թէ թող ութիւն արա ինձ, եթէ գիտես զիրսն եւ եթէ ոչ գիտես. քանզի ամենայն այսոքիկ յառաջահատութիւնք են մանկութեան։