Վարք սրբոց հարանց…, հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵԹԷ իցես բնակեալ ընդ եղբարս, պահեա զքեզ ինքն ոչ համարձակիլ, իբր զի կարասցես կատարել զաւուրս քո խաղաղութեամբ։ Գործելով զձեռագործ քո՝ խոկացիր զնա երկիւղն աստուծոյ. իբր զի մի մեղանչիցես անգիտութեամբ. յամենայն ձեռագործս եթէ տացես զքեզ ուսանել մի ամաչէր հարցանել զուսուցիչն քո՝ թէ արա սիրելութիւն, տես զայս՝ ազնիւ գործեմ արդեօք թէ ոչ։ Եթէ զքեզ կոչեսցէ եղբայր քո, գործելով քո ձեռագործակն քո, փութացիր տեսանել զինչ կամի տալ եղբայրն քո առնել քեզ՝ արա եւ թող զքոյն։ Ուտելով քո եթէ սպառեսցես, մուտ սենեակ քո եւ արա սպասաւոր ութիւն սենեկին քում, եւ մի՛ նստիս խօսել զվնասակարս անձին քո. իսկ եթէ հարք ուտեն եւ խօսին զբանս այ, ասա աբասին քո՝ եթէ կամի՞ս՝ մնացից զի լւայց, եթէ երթայց. եւ զոր ինչ ասէն քեզ՝ արա հանդերձ հանգստեամբ։ Եթէ առաքեսցէ զքեզ վասն պիտոյից քաղաք կամ գեօղ, հարց զնա թէ ո՞ւր կամիս զի իջեվանեցից, կամ զի՞նչ գնեցից կամ ո՞յր պէտս ունիս. եւ զոր ինչ քեզ ասէ, մի՛ հատցես նմանէ եւ մի՛ յաւել ցես։ Եթէ լուիցես բանս արտաքոյ, մի՛ բարձցես զնոսա եւ եկեալ ասասցես զնա այլում. այլ եթէ խցցես զլսելիս քո, ոչ մեղանչէ լեզու քո։ Եթէ կամիս իրս առնել, եւ ընդ որում կեասն՝ ոչ կամի զայն, թող զկամս քո, իբր զի մի՛ եղիցի հակառակութիւն եւ տրտմութիւն։ Եթէ մտցես բնակել ընդ եղբարս իբր պանդուխտ, մի՛ հրաման տար նոցա յինչ եւ իցէ իրս։ Եթէ մտցես բնակել ընդ եղբարս, մի՛ կամիցիս զնոսա չափել ընդ քեզ յիրս ինչ իւրեանց. եւ եթէ հրամայեսցեն քեզ բան զոր ոչ կամիս, պատերազմեցիր ընդ մտած ութեան քում եւ արա զի մի՛ տրտմեցուսցես զնոսա։ Եթէ բնակէր ընդ միմեանս, եւ է գործ առնել սենեկին, վաստակեցէք ընդ միմեանս, մի՛ խնայեսցես քո ինքեան մարմնոյդ։ Եթէ յարիցես հանապազ վաղագոյն, նախ քան զգործել խոկացիր զբանս այ. յետ այսորիկ եթէ է ինչ կազմել, եթէ աման լուանալ, եթէ յօրինել, եթէ այլ իրս առնել, հանդերձ փութով մի՛ վեհերեսցիս, եթէ գործն է սակաւ, եւ ասասցէ ոք եղբօր իւրում, եթէ բաւական եմ առնել զնա միայն, երթ գործեա զնա սենեկին քում, արա ունկնդրութիւն. զի որ հաւանի , ինքն է մեծ։ Եթէ եկեսցէ առ քեզ օտարական, զուարթագին դիմօք ողջունեա զնա, եւ զոր ինչ բարձեալ է՝ առ նմանէ, եթէ մաշկեակ եւ եթէ քրձակ, առ նմանէ. տար զնա խնդութեամբ սենեակն քո եւ արա նմա աղօթել. ապա ասա նմա՝ թէ ի՞բր ունիս, աբբայ, բաւական մինչեւ ցայս. եւ տուր նմա գրկունս զի խոկասցի։ Իսկ եթէ եկն խոնջեալ, նախ լուա զոտս նորա, եւ առ զնա հանգնուլ. եթէ կամիցի խօսել յունայնաբանութիւնս կամ յաղագս զրպարտ ութեան եղբարց կամ յանգոսնելոյ զոմանս, աղաչեա սիրով՝ եթէ թող ութիւն արա ինձ, զի տկար եմ եւ ոչ կարեմ բառնալ. եւ մի՛ հանդարտեսցես լսել։ Եթէ իցէ հիւանդոտ եւ հանդերձք իւր աղտեղի իցեն , լուա նմա զայն, եթէ շամբուշ եւ ձորձ իւր պատառոտուն իցեն, կարկատեա նմա զայն. իսկ եթէ շրջող է, եւ ունիս առ քեզ զոմանս սուրբս օտարս, մի՛ մուծցես զնա առ նոսա, այլ արա ընդ նմա սիրովն աստուծոյ. իսկ եթէ իցէ եղբայրն օտարական, մի՛ արհամարհեսցես զնա, այլ ընկալ զնա խնդութեամբ ընդ սուրբսն. եւ եթէ աղքատ է, մի՛ արձակեսցես զնա ունայն, այլ տուր նմա յօրհնութենէն աստուծոյ, իբր գիտելով զի զոր ունիսն՝ աստուծոյ է։ Եթէ ոք եղբայր յաւանդ տայցէ քեզ զինչ եւ իցէ, մի՛ իշխեսցես բանալ զայն առանց նորա. եթէ պատուական է իրն ասա նմա՝ թէ տուր ինձ զայդ ձեռս իմ։ Եթէ երթիցես յօտար ութեան կամ սենեակ եղբօր, եւ նա արտաքս ելցէ վասն իրաց ինչ եւ թողցէ զքեզ միայն, մի՛ ամբարձցէս զաչս քո նկատել զսենեկին ամանս, այլ եւ ոչ բացցես ինչ կամ պատուհան կամ անօթ ինչ կամ գրկունս. այլ ասա նմա յարտաքս ելանել նորա՝ եթէ զի՞նչ կամիս զի արարից մինչեւ եկեսցես. եւ զոր ինչ ասէն քեզ՝ արա մի՛ վեհերելով։
       Մի՛ գովես զոք զոր ոչ տեսին աչք քո. իսկ զոր լուարն, մի՛ ասեր զայն որպէս թէ տեսէր։ Մի՛ անարգ համարիր զոք վասն ձեւոյ, մինչեւ զջուր քո արտաքս հեղլով՝ մի արհամարհեսցես, յիշեա զաստուած զի հայի քեզ։ Եթէ յառնիցես առնել զսպասաւոր ութիւն քո, մի հանդերձ հեղգութեամբ, եւ փոխանակ փառաբանելոյ զաստուած զայրացուցանես զնա. այլ կաց հանդերձ երկիւղիւ։ Մի՛ առ կողմնեսցես զքեզ յորմն, մի՛ թողացուսցես զոտս քո որպէս զանասուն։ Մարտիր ընդ մտած ութեան քում, մի՛ յախուրս խօսել գերութեան, իբր զի ընդունելի լիցի զոհ քո առաջի այ։ Եթէ սաղմոսիցէք ընդ միմեանս. եւ իցէ օտարական ընդ ձեզ, ասա նմա զի արասցէ զաղօթսն, աղաչեա զնա երիցս եւ չորիցս առանց հակառակութեան. իսկ եթէ ոչ հաւանեսցի, որ սաղմոսէն՝ արասցէ զաղօթս իւր. իսկ եթէ մանուկ է, ոչ ունի իշխան ութիւն առնել մինչեւ յերիս ամս . եւ մարմին նորա ապառաժեալ եղիցի յամենայն խոնջութեան, պահեսցէ զինքն պճնողութենէ հանդերձից. քանզի գլորումն անձին իւրում է. Զգուշասցի ինքն գինւոյ, մինչեւ յերիս ըմպելիս հարկաւորութեան։ Մի մերկասցի զատամունս իւր ծաղու, եւ դէմք իւր հայեսցին ընդ ատակն հեզութեամբ։ Իսկ քուն լինելովն եղիցի պարեգօտեալ, եւ սովորեսցի մի ներքս տանել զձեռն իւր եւի ներքոյսն իւր ննջելով. քանզի բազում ախտք մարմնական լնու զսիրտն յանգիտութե։ Եւ հօղաթափս սովորեսցի մի՛ զգենուլ սենեկին իւրու. իսկ եթէ արտաքս ելցէ ճանապարհ զգեցցի վասն հարկաւորութեան. պարկեշտ եղիցի հանդերձիւքն իւրովք։ Ուղեւորելով ընդ աւագագոյնս քո, մի՛ գնայցես առաջի նոցա. կալով ընդ լաւագոյնս քո, մի՛ արհամարհեսցես նստելով եթէ ոչ ասացեն քեզ։ Եթէ երթայցես քաղաք կամ գեօղ, պահեա զաչս քո, զի մի իերքո ժողովեսցես քեզ ինքեան պատերազմ սենեակն քո։ Եւ մի՛ ննջեսցես տեղւոջ կասկածելով անկանել մեղս. մինչեւ հանդերձս կանանց՝ եթէ հնար է՝ ոչ հայեսցիս. զի եթէ պահեսցես զաչս քո, ոչ եւս շնասցի սիրտ քո։ Եթէ ուղեւորեսցես ընդ ծերոյ, եւ ունի ինչ բառնալ, մի՛ թողցես զնա բառնալ. իսկ եթէ իցէք մանկագոյնք ուղեւորելով, եւ ունիք ինչ բառնալ, բարձէք առ սակաւ սակաւ, որ բառնայն, ինքն առաջոյ գնասցէ։