Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Բայազիտու Աւտի փաշայն` ըստ խոստմանն իւրոյ` (որ ասացաւ ի յուլիսի ԻԶ, եւ ԼԱ ), զախթամարայ երիցունս կալեալ տուեալ էր Զաքարիա վարդապետին բերել աստ: Եւ զի զայր ի միջի համբաւ լէկզեաց, (որպէս ասացաւ ի վերոյսդ , ) վասնորոյ` մտածեաց սրբազան վեհն, թէ գուցէ Զաքարիա վարդապետն երկուցեալ` ոչ բերցէ զնոսա: Իսկ այժմ համբաւն լեկզէաց անյայտացեալ էր: Վասնորոյ` զթուղթ մի գրեաց առ նա, միամտեցուցանելով յայնմ կողմանէ, եւ հարկ, զի անկարծիք լեալ` եւ զայլ պատճառս եւս ի բաց եդեալ բերցէ զնոսա: Ի օգոստոսի ԺԶ :