Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Ղօշավանից Առաջնորդ Կարապետ վարդապետն, որ յօգոստոսի Է, եւ յուլիսի Ի յիշեցեալ է: Որ դարձեալ զյացս էր գրեալ, որպէս եւ յառաջ բազմիցս, եւ խնդրեալ էր ի սրբազան վեհէն հանել զինքն յԱռաջնորդութէնէն , եւ բերել աստ: Եւ սրբազան վեհն գրեաց նմա զվանսն յանձնել Մինաս վարդապետին, (որ յիշեցայ է յապրիլի ԻԷ , ) եւ զինչն վանիցն ուրոյն, եւ զորս սրբոյ Աթոռոյս` ուրոյն, դաւթար առնել ձեռամբ քահանայից եւ իշխանաց, եւ կնքել տալ նոցա: Եւ Բ առնել զդաւթարն, զմինն ինքն կնքել եւ տալ Մինաս վարդապետին եւ զմինն նմա կնքեցուցանել, եւ ինքն առնուլ ի գալ: Բայց յետ միոյ ամսոյ գալ, մինչեւ վանից կալն ի տուն ժողովեսցի իւր ձեռամբ: Փուսուլայ մի եւս գրեաց առ նա, զի զարդիւնսն Մարտիրոս վարդապետի նուիրակութեան` զորս թողեալ էր ի գիւղորայսն, (որպէս ի լուլիսի ԺԶ, եւ ի մայիսի ԺԵ յիշեցայ է : ) զորս բերել կարիցէ ընդ իւր` բերցէ, եւ զորս ո'չ, դաւթար արարեալ եւ բերեալ ընդ իւր` տացէ ինքեան: Նա եւ զթամասուկն զորս տուեալ էր նմա, (որք յիշեցալք են յապրիլի ԻԷ , ) գրեաց տանել առ պարտատուսն, եւ զտալիս նոցա առնուլ եւ բերել ընդ իւր : Թուղթ եւս առ Մինաս վարդապետն գրեաց վասն նոյն բանիցն, զորս առ Կարապետ վարդապետն գրեաց, եւ լաւ ծառայել վանիցն, զպտղիսն ժողովել, եւ զայլ հոգալիսն հոգալ, եւ յետոյ որպէս գրեսցէ` այնպէս արասցէ: Ընդ գրաբեր աղային, ի սեպտեմբերի ԻԳ :