Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ըստ որում ի նոյեմբերի Գ խոստացաւ սրբազան վեհն Հերակլ արքային, գրել զլիով որպէսն դրամոցն առեցելոց եւ առնլեաց յերկրէս մերմէ, եւ զայլս որպիսութիւնս, այժմ գրեաց առ նա զթուղթ մի, նախ շնորհակալիլով վասն առաւելագոյն մարդասիրութեանցն, զորս արար աստ ինքեան` (որպէս ասացաւ : ) Ապա եւ վերստին ծանուցումն որքանութեանց եւ որպիսութեանց դրամոցն, զոր միչքեար Իւանին տարաւ, եւ որոց աղագաւ էառ թամասուկ Բ ամիս վատայով: Իսկ եւ որովհետեւ դրամ գոյր մեզ ի Թիֆլիզ առ Մէլիք Աւետիքն, (ՃԾէ 2500) (որ յիշեցեալ է ի սեպտեմբերի ԻԲ, թէպէտ անդ աւելի, զի աստ զմածախն եւս սաղացուցանելով գրեաց : ) Վասնորոյ գրեաց Արքային, զի զայն առցէ զԱւետիքէն, եւ զայն դրամն եւս` զոր աստ սրբազան վեհն ի բանակն Արքային ետ ոմանց ծառայից նորին, ԺԸ գրեաց` զի եւ զայն հաշուեսցէ ի վերայ նորին առեցեալ. եւ յորժամ վասն մնացեալ դրամոյն տալեացն երկրիս զմարդ յղեսցէ, ասասցէ նմա, զի յայն դրամոյն աստ հասուսցէ ինքեան լրապէս: (ՃՆԵ ) 2500) խնդրեաց եւս` զի պատուիրեսցէ եկողին ծածկաբար առնել զայս զի յերկրականացս մի ոք իմասցի :
       Թուղթ եւս առ Մէլիք Աւետիքն գրեաց: Նախ ի պատասխանի թղթոյն` որ դժուարեալ էր ընդ բանս սրբազան վեհին, զոր ի սեպտեմբերի ԻԷ գրեաց առ նա` թէ ամօթ քեզ, զի փօլիցայագիրդ յետս յղեսցին առ մեզ: Նա եւ ընդ գանելն Ստեփանին, որ անդ յիշեցաւ, զի գանեաց զնա սրբազան վեհն ի չտալն զփօլիցայն: Որոյ գրեաց ըստ պատշաճին զպատասխանիս, սիրոյ բանիւք, եւ պատրուակեալ մեղադրանօք: Եւ ապա վասն դրամոյն որ առ ինքն` պատուէր, զի տացէ Արքային, զի աստ մեզ հասցի: Որպէս արքային ես գրեաց :
       Թուղթ եւս առ Զաքարիա վարդապետն գրեաց, ծանուցանելով զգալն աստ Արքային, եւ զանցսն ամենայն այնր սակաւ: Եւ զորպիսութիւն դրամոց տալեաց երկրիս, առեցելոց եւ մնացելոց: (Որպէս եւ Արքային գրեաց : ) Եւ վասն առ Մէլիք Աւետիքն եղեալ դրամոյն մերոյ սմա եւս գրեաց առնուլ տալ արքային. զի աստ ի մնացեալ տալեաց դրամոցն մեզ հասցի: Փուսուլայ մի եւս գրեցաւ առ սա առանձին` վասն արարմանց եւ անյամար շարժմանցն աստ միրչքերաին: Եւ պատուէր` ասել արքային, յի վասն մնացեալ դրամոյն զԶազաբէկն յղեսցէ: Զինչ կերպ դրամ լինիլն եւս ծանոյց արեցելոյն ի մէնջ միրշքեարին: Եւ պատուիրեաց առ Արքայն զայս ընթեռնուլ: Փօլիցայագիր եւս գրեաց սրբազան վեհն առ Զաքարիա վարդապետն, տալ ծաղկաբար Յովնաթանէն ԻԲ թուման դրամ ի, վարձ նմին, զի այժմ երթայր աստի, (որ ի յունիսի ԻԵ յիշեցեալ գոյ : ) Եւ այս դրամոյս Բ թումանն էր նորին աշակերտ վրացի Դաւիթն աղագաւ :
       Թուղթ եւս առ Տէր Նիկողայոսն գրեաց, զի տուն մի` որ ի նախնեաց իւրոց հովուեցեալ էր, եւ ինքն եւս հովուէր, որում Շանշենց Գիօ ասէին կամէր Զաքարիա վարդապետն զաւթել, եւ նա գանգատ էր գրեաց առ սրբազան վեհն: Վասնորոյ գրեաց, զի որպէս նախնիքն իւր եւ ինքն եւս ցայժմ հովուեալ են, այժմ եւս ինքն հովուեսցէ: Ընդ Յօնաթանին: Նոյեմբերի Ժ :