Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն ի Կարս առ Իբրահիմ էֆէնտին, ի պատասխանի թղթոյն. որ խնդրեալ էր գրել ստուգապէս զպատճառ գալստեան Հերակլ Արքային թագաւորին Օսմանցւոյ, նաեւ զաւարելն զԿարսայ գիւղորայսն: Եւ թէ զի՞նչ խօսք եւ զրոյց եւ պայման ունի նա ընդ Ռուսաց եւ գալոց են նոքա յիրաւի ի վերայ Վրաստանու յերկիրն Օսմանցւոց: Քանզի զետ գնալոյն յետս յերկիր իւր Արքային Հերակլայ, (որպէս ասացաւ յամսոյս Գ ) կամէին Կարսեցիքն գրել զՀերակլ Արքայէն գանգատ առ թագաւորն իւրեանց, եւ զհամբաւոյն ռուսաց որ յայս կողմուքս հնչէր: Եւ խնդրել զօգնութիւն: Ուստի եւ ի սահմանակցաց իւրեանց ամենից` եւ յիշխողէն երկրիս մերոյ, խնդրէին զվկայութիւնս, յղել առ թագաւորն: Ըստ որում օրինակին եւ ի սրբազան վեհէն խնդրէին: Այլ սրբազան վեհն գրեաց նմա թէ` գալուստ Հերակլին յայդր` (որպէս հարցաք մեք իւրեան, ըստ գրելոյ Կարնեցւոցդ, եւ յայս երկրիս քրդացնէր, որք խնդրեալ էին գալ եւ թամբեհ առնել քիար Ալիբէկին, (որպէս եւ ի հոկտեմբերի ԺԷ ասացաք : ) Բայց ի մէջ զօրաց նորա ոչ գոյր Ռուս, եւ ոչ համբաւ ինչ լուաք նմանէ վասն Ռուսաց, այլ զոր ինչ դուք լսէք վասն նոցա, մեք եւս զնոյնս լսեմք: Բայց արզ առնել թագաւորին զայսպիսի բանս` մեզ չէ համարձակելի, զի չունիմք հրաման յայսպիսի բանս խառնիլ: Այլ միայն որ ինչ մեզ հարկաւոր լինի, գրեմք պատրիարգին, եւ նա արզ առնէ եւ հոգայ: Բայց թէ դուք ֆարման մի բերել տայցէք թագաւորէն ի վերայ մեր, որ հրամայեսցէ մեզ զայդպիսի բանս արզ առնել ինքեան, յայնժամ եւ մեք զոր ինչ պատշաճ իցէ, առնլոց եմք :
       Թուղթ մի եւս առ Աղսախալու պարոն Ղազարն գրեաց ի պատասխանի թղթոյն, որ եւս էր դարձեալ զնոյն գրեալ, նմա եւս զնոյն պատասխանեաց: Իբրահիմ էֆէնտու գիրն եւս առ նա յղեաց տալ նմա: Իսկ որովհետեւ Ղօշավանից տաւարն աւար գնաց, եւ Կարապետ վարդապետն փախուցեալ աստ եկն, եւ Մինաս վարդապետն գնացեալ էր ի վանս Թադէոսի Առաքելոյն, (որպէս ի հոկտեմբերի ԺԷ, եւ ի վերդ յամսոյս ԺԲ ի թղթոջ Իւչքիլիսայի Առաջնորդին ասացաւ : ) վասնորոյ` գրեաց սմա, ընդ քանեաց իշխանաց գնալ ի վանքն, եւ զոր ինչ կայ անդ` ասէ զպարտսն տաջիկք, եւ զվարձաւորաց վարձն եւս տուեալ` զմնացեալսն ի քաղաքէն տաջիկք, եւ անդ պահեսջիք: Զի թէպէտ մեք կամեցաք զի շինիցի վանքն` այլ Աստուած ոչ կամի: Մինչեւ ժամանակ ինչ ո'չ մնասցէ ամայի, ոչ շինի: Ընդ փայեկին անտի եկելոց: Ի նոյեմբերի Ժ :
       --------------------
       Առ Բամբակաձորու Մէլիք Դէմօն` վասն փախուցեալ երկուց տանցն Մողնեցւոց, զի յետս յղեսցէ սիրով:
      
       Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Բամբակաձորու Մէլիք Դէմօն` վասն երկուց տանցն Մօղնեցւոց որք ընդ ինքեան ծածկաբար փախուցեալ էր, պատուէր` զի յետս առաքեսցէ սիրով: Ապա թէ ոչ յղեսցես ասէ, յայնժամ գրելոց եմ Արքային, եւ բռնութեամբ բերելոց յղեցաւ ընդ ումեմն գնացողի Մօղնեցւոյ: Ի նոյ. ԺԸ :