Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ առ Ղօշավանից վէքիլ Մինաս վարդապետն գրեաց: Որպէս ի յամսոյս ԺԲ ասացաւ: Ի լինիլ վրդովմանց կողմանց Կարսայ վասն գալստեան Հերակլին, անտի փախուցեալ էր, եւ ի Թադէոսի Առաքելոյն վանսն էր գնացեալ: Եւ մինչեւ լուաւ սրբազան վետն զգնալն նորա անդր, վասնորոյ` զմեղադրութիւնս գրեաց նմա թէ` ընդէ՞ր ի սուրբ Աթոռս ոչ եկիր քան թէ յայդր գնացեր: Եւ ընդ նմին պատուէր` զի ի գնալ թղթոյն առանց յամեցման ելեալ ի սուրբ Աթոռս եկեսցէ: Եւ սպառնալիք` մինչեւ ոչ գայցէ :
       Թուղթ եւս առ Մարգար աղայն գրեաց վասն նորին: Եւ զթուղթ նորա յղեաց առ նա, զի ի նա հասուսցէ: Եւ պատուէր` զի ինքն եւս հարկեսցէ զնա ի սուրբ Աթոռս գալ: Այլ եւ ծանոյց նմա վերստին զանցսն երկրիս` զի եղեւ գալստեամբ Հերակլ Արքային, եւ ըզվերադառնալն նորին: Եւ զյոլով մեղադրութիւնս` վասն ոչ յղելոյ փաշային ըստ խոստմանն ընծայս վասն Արքային` (որպէս ի հոկտեմբերի Ի ասացաք : ) Եւ ոչ գոնեա զդատարկ գիր եւ զմարդ: Զի որովհետեւ դուք միշտ զորպիսութիւն խնդրէք ասէ ի մէնջ, վասնորոյ` եւ մեք զոր ինչ օգուտն է երկրիդ ձերոյ` փաշային` եւ ձեզ գրեմք, բայց դուք ահա ոչ առնէք. եւ այլ առ այս բանք ըստ սմին :
       Թուղթ մի եւս ի Վան` առ Ջուղայեցի Տէր Յովհաննիսի որդի տիրացու Ստեփաննոսն, ի պատասխանի գրոյն իւրոյ գրելոյ ի սեպտեմբերի ԻԱ: Առ յոր գրեաց նախապէս զմխիթարութիւն վասն հանգուցեալ մօրն իւրոյ: Ընդ նմին եւ զմիամտութիւն, որ կարծէր զսրբազան վեհ նուազեցուցեալ յինքեանց զխնդամս իւր: Նաեւ` ըստ խնդրոյն գրեաց զորպէսն կողմանցս եւ զանցսն որք անցին գալստեամբ Հերակլ Արքային: Խնդրէր դարձեալ, զի թէ կամեսցի իւրայնովք յայս կողմունս գայցէ: Բայց սրբազան վեհն ոչ կամեցաւ այժմ զգալն, այլ գրեաց ի ձեռանս այս համբերել: մինչեւ տեսցի զկատարածն անցիցս: Այլ եւ` ի կողմանէ` փօլիցայ առնելոյ ի Բաղդատ եւ ի Բասրայ զխառն ի խուռն բանս էր գրեալ, յորմէ ոչ ինչ իմացեալ եղեւ, ուստի գրեաց պարզապէս գրել զայն: Եւ այլ եւս` զի թէ ի նուիրակէն Հնդկաց դրամ իցէ հասեալ ի Բասրա կամ ի Բաղդատ, եւ ինքն լուեալ իցէ, գրեսցէ շուտով զորքանն, եւ առ ով գոլն, զի զփօլիցայագրեանս գրեալ առ ինքն յղեսցէ, եւ ինքն տալ մեզ ի Վան զդրամն, եւ անդ առնուլ: Յղեցաւ այս ընդ Ղուկաս թուանկչոյն ի Բայազիտ առ Տէր Վահանն հասուցանել առ նա ի Վան, ի նոյեմբերի ԻԱ :
       -------------------
       Ի Ջուղա, առ Սարգիս Քալանթարն վասն Զաման խանին յանձնարարութիւն, եւ այլ ինչ բանք :
      
       Թուղթ առ Սարգիս Քեալանթարն գրեաց: Նախապէս ծանուցանելով նմա զգրելն զպատասխանիս երուց թղթոցն իւրոց ընդ Աստուածատուր վարդապետին ի սեպտեմբերի ԺԵ : Եւ յանձնարարութիւն վասն Զաման խանին, (զոր խանն մեր յղէր ի Շիրազ առ Քեարիմ խանն , ) առ ի շահել զնա ըստ արժանւոյն, եւ ինքեան եւս ծանուցանել թէ` խալիֆայն վասն քոյ զյանձնարարութիւն է գրեալ: Եւ պատուէր` զի թարց խառնելոյ ի բանսն նորին, վերահասու լիցի արարելոցն, եւ փութով գրեսցէ ինքեան: Եւ Զաման խանն ի նոյեմբերի ԻԱ :