Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Նորապէս երեւեցեալ էր նոշան ժանտամահին ի Վրաստանու: (որպէս եւ յանցեալ ամին` որ ասացաւ ի նոյեմբերի ... ) ուստի` վերստին խնդրեալ էր Արքայն Հերակլ զԳեղարդն սուրբ, որոյ աղագաւ եւ զԱրզութեանց Բէջանն յղեալ էր աստ ՃԻ արամբք: Եւ սրբազան վեհն յղեաց ըստ խնդրոյն` ի ձեռն Ջուղայեցի Գալուստ վարդապետին` եկելոյն ի Հաշտարխանու (որոյ անունն յիշեցեալ գոյ ի ... )
       Վասնորոյ` եւ զթուղթ մի գրեաց առ Արքայն, եւ զԳալուստ վարդապետն յանձնեաց նմա` զի ի խնամս իւր ունիցի : Եւ զի ի բամբակէն` զոր առնոյր յերկրէս` մնացորրդ ինչ գոյր, գրեալ էր սրբազան վեհն ասել խանին զի տացէ: Բայց զի` սրբազան վեհն ի սոցանէ զկատարեալ պատասխանի ինչ ոչ էառ, վասնորոյ այսպէս գրեաց Արքային թէ` վասն շուտափոյթ վերադառնալոյ Բէջանին ոչ կարացաք զխանն տեսանել եւ այնր աղագաւ խօսել: Բայց յետոյ տեսանելոց եմ զնա եւ խօսելոց, եւ զոր ինչ ասիցէ` քեզ ծանուցանելոց: Եւ զի Դաւիթ եւ Յովաննէս վարդապետքն որք յիշեցան ի սեպտեմբերի ԻԲ, եկեալ էին այժմ ի Թիֆլիզ վասնորոյ` գրեաց Արքային` զի թէ աստ եկօղ կարաւան լինիցի յիշեսցէ զնոսա. եւ թէ ոչ` կամ ընդ սոյն Բէջանիս, եւ կամ ընդ այլոլ ումեմն որոց եւ ինքն կամեսցի մէկ քանի ձիաւորօք զնոսա ի սուրբ Աթոռս առաքեսցէ :
       Թուղթ մի եւս առ Հաշտարխանու հին նուիրակ Յովաննէս եւ առ Դաւիթ վարդապետսն գրեաց, զի ելեալ ի սուրբ Աթոռս եկեսցեն: Եւ ծանոյց եւս զգրելն առ Արքայն վասն ինքեանց, զի ընդ հաւատարմի յղեսցէ: Եւ զի Ջուղայեցի Աւետիք վարդապետն եւս էր եկեալ ընդ նոսա, (որ յիշեցեալ գոյ ի վերոյս վերացուցեալ տեղւոյն : ) Վասնորոյ` գրեաց նոցա զի ընդ ինքեանս ի սուրբ Աթոռս բերցեն, նաեւ` վասն բեռանց նոցին զպատուէր գրեաց, զի Գ թամպալիթ շինեալ ընդ ինքեանս բերցեն, եւ զմնացեալսն անդ հաւատարմի միոյ յանձնել, զի կամ քան զինքեանս յառաջ յղեսցէ, եւ կամ յետոյ: Փուսուլայ մի եւս գրեաց առ Դաւիթ վարդապետն պատուէր` զի թէ Արքայն զմարդ գնիցէ ընդ ինքեանց, ջանասցեն զԲէջանն, եւ կամ զայնպիսի ոք առնուլ սակաւ արամբք, զի աստ մի լիցի ծանրութիւն: Եւ զի ' զբովանդակ աղխս իւրեանց մի ' բերցեն ընդ ինքեանց, այլ զհարկաւորսն միայն Գ թամպալիթ` յանուն երիցն, իսկ զայլն յանձնսցեն Գալուստ վարդապետին, զի նա յետոյ յղեսցէ: Եւ այլ առ այսոսիկ պատուէրք: Կոնդակ մի եւս ի վերայ հասարակ ժողովրդոց քաղաքին, վասն սրբոյ Գեղարդեան :
       Թուղթ եւս առ Անտօն Վրաց Կաթուղիկոսն գրեաց . սէր եւ յանձնարարութիւն վասն սրբոյ Գեղարդին, եւ Գալուստ վարդապետին :
       Թուղթ եւս առ Զաքարիա վարդապետն գրեաց պատուէր` զի սրբոյ Գեղարդեանն ըստ ամենայնի մուղայէթ լինիցի, եւ առդեանցն եւս վերահասու լիցի: Ասելով թէ` քահանայիցն ես եմ գրեալ զայս պատուէր այսր աղագաւ: Պարտիք սիրով եւ միաբանութեամբ մուղայէթ լինիլ յամենայն կողմանէ: Եւ վասն Գալուստ վարդապետին զյանձնարարութիւն գրեաց նմա զի ի սէր ունիցի եւ լաւապէս շահեսցէ: Նա եւ` եպիսկոպոս ոչ յղեցի ասէ վասն ցրտութեան եղանակիս , զի ծերք են: Նյլ եւ` վասն Դաւիթ եւ Յովհաննէս վարդապետացն գրեաց թէ` որպէս գրեալ եմ Արքային` դու եւս մուղայէթ լինիցիս, եւ ընդ կարաւանի` ընդ յատուկ մարդոյ յղեսցես զդոսա, եւ թէ ոչ` ընթերցիր ասէ զթուղթս նոցա, եւ այնպէս արա: Եւ պատուէր` զի յԱրքայէն` կամ զԲէջանն, եւ կամ այնպէս մարդ առնուցու, զի մի աստ մեզ ծանրութիւն լիցի: Գրեաց եւ` զի զպատասխանի թղթոյն որ ընդ Յովնաթանին յղեաց, շուտով գրեսցէ :
       Փոքրիկ փուսուլայ եւս գրեաց առ սա, եւ որպէս ի նոյեմբերի Ժ, եւ այժմ եւս գրեաց հարկ ասել Արքային, զի վասն մնացեալ դրամոյն զԶազաբէկն յղեսցէ: Եւ թէ նա գայցէ` զԴաւիթ եւ զՅովհաննէս վարդապետսն ընդ նմա եղեալ, դէպ ի սուրբ Աթոռս ուղեւորեսցէ: Ելին Գալուստ պետն եւ Բէջանն ի դեկտ. Գ :