Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ըստ գրելոյ եւ խոստման մեծահաւատ եւ բարեպաշտ Չաքիկենց Գրիգոր Աղային, (որպէս ի պատմութեան ՌՄԻԱ ամին եւ ի նոյ. Բ ասացաք : ) ի Փարէզ քաղաքէն Բ թղթաշէն ֆռանկ էին եկեալ ի Պօլիս: Որոց միոյն անունն Յովսէփ էր, եւ միւսոյն Յովաննէս: Եւ պատրիարգն եւ իշխանքն մինչ լուեալ զգալն նոցա, ըստ պատուիրի սրբ. վեհին սիրով ընկարեալ էին զնոսա, եւ ի թագաւորէն ֆարման հանեալ վասն նոցա, եւ զՋամճիօղլի պարոն Ստեփանն Թարգմանիչ տուեալ նոցա, յանձնեալ էին զնոսա թաթարի միոյ հասուցանել ի սուրբ Աթոռս: Բայց թաթարն մինչեւ ի Կարս էր բերեալ զնոսա, եւ ինքն անտի յետս դարձեալ: Եւ ի լսելն փաշային զգալն նոցա, կոչեալ էր զնոսա առ ինքն, եւ հարցեալ զպատճառն գալստեան իւրեանց: Իսկ նոքա վասն երկիւղին ոչ էին ասացեալ նմա զճիշտն: Այլ պատասխանեալ էին նմա թէ` մեք ուխտ եմք եկեալ ի սուրբ Աթոռն: Եւ փաշայն լրտես կարծելով զնոսա, ի կալանս էր արարեալ. եւ վասն նոցա գրեալ ի դուռն Արքային: Ասելով նոցա թէ` ոչ գոյ ձեզ հրաման աստէն յուրեք երթալոյ, զի ֆարմանն ձեր այնպէս է գրեալ վասն ձեր: Եւ թարգմանիչն եւ պարոն Գէորգն գրեալ էին սրբ. վեհին զորպէսն: Բայց թարգմանիչն սրբ. վեհին եւս ոչ էր գրեալ զով լինիլն նոցա: Այլ սրբ. վեհն ըստ գրեցելոյ եւ խոստման Չաքիկենց Գրիգոր Աղային կարծեաց եթէ նոքա թղթաշէնքն իցեն: Վասնորոյ` զԱշտարակցի Գէորգն հանդերձ ընծայիւք յղեաց առ փաշայն: Գրելով փաշային եւ այլոց զթուղթս վասն նոցա: Որք են այսք :
       Թուղթ սիրոյ առ Կարսայ Ալի փաշայն գրեաց: (որ ի յօգ. ԺԶ յիշեցեալ է : ) յորմէ եւ խնդրեաց, զի վասն թղթաշինացն զոր ինչ գրեալ է Իբրահիմ Աֆանտուն, այնպէս արասցէ: Որում եւ ընծայ եւս յղեաց: Որ էր Գ լուլայ զարպապ. Է սպիտակ մոմ. Բ հոխայ վարդեջուր, եւ փոքր ինչ միրգ :
       Թուղթ սիրոյ եւս առ Իբրահիմ Աֆանտին, (որ ի յնվ. ԺԶ յիշեցաւ . ) փուսուլայ մի եւս գրեաց առ նա վասն թղթաշինացն: Զի արդ արարեալ փաշային, յղել տացէ զնոսա ի սուրբ Աթոռս :
       Թուղթ եւս սիրոյ առ Ղարաբէկն գրեաց: (որ ի դեկտ. Գ յիշեցեալ է , ) թուղթ եւս Ջամճիօղլի Թարճիման պարոն Ստեփանն գրեաց ի պատասխանի թղթոյն: Որ զարգելումն իւրեանց ծանուցեալ էր սրբ. վեհին, յորմէ եւ զօգնութիւն խնդրեալ: Ոչ գրելով բնաւ զպատճառն գալստեան իւրեանց: Որում եւ ծանոյց սրբ. վեհն զգրելն իւր առ փաշայն եւ առ Իբրահիմ Աֆանտին վասն ինքեան: Եւ պատուէր` զի թէ փաշայն մուրախաս արասցէ զինքեանս, բարի է. եւ թէ ոչ` ընդ իւր յղեալ գրեանսն տացէ Գէորգին առ ի բերել առ մեզ: Եւ գինի յղեաց վասն նոցա :
       Թուղթ եւս առ Պօլսոյ պատրիարգ Զաքարիա վարդապետն: (որ ի յնվ. ԺԶ յիշեցաւ . ) պատուէր` զի թէ նոքա թղթաշէնքն իցեն, եւ փաշայն ըստ գրելոյն իւրոյ մուրախաս չարասցէ զնոսա, ինքն բան հոգասցէ վասն նոցա: Իսկ թէ փաշայն մուրախաս արասցէ զնոսա, մի եւս աշխատ լիցի ինքն: Յղեցաւ այս առ պարոն Գէորգն: Պատուիրելով նմա, զի թէ փաշայն մուրախաս արասցէ զթղթաշէնսն, զայս թուղթս յետս դարձուսցէ առ մեզ: Եւ թէ ոչ` յղեսցէ առ պատրիարքն, եւ ինքն եւս գրեսցէ նմա զորպէսն անցիցս :
       Թուղթ եւս առ Իբրահմ Աֆանտու վէքիլիխարճ պարոն Գէորգն գրեաց ի պատասխանի թղթոյն, (որ ի յնվ. ԺԶ յիշեցեալ է , ) որ զորպէսն թղթաշինացն գրեալ էր սրբ. վեհին, Պատուէր` զի թէ նոքա թղթաշէնքն իցեն, ի ձեռն Աֆանտուն մուրախաս առնել տացէ նոցա: Իսկ թէ փաշայն չթողուցու զնոսա ինքն այսքան ) խարճի տացէ նոցա: Զորս եւ ի սէր ունիցի: Բայց յետոյ մեր Գէորգին պատուիրեաց ասել նմա, զի այսքան (1) խարճի տացէ նոցա: Եւ զթուղթսն մեր առեալ ի նոցանէ, առ մեզ յղեսցէ: Ընդ Գէորգին առ նա յղեցան թուղթս այսոքիկ, իւրաքանչիւր տեարցն տալ: Որ ել ընդ զինակրացն մերոց, յամսոյս Դ :
      
       Թուղթ օրհնութեան ի վերայ անձանց ոմանց, ըստ խնդրոյ Բայազիտու նուիրակին: Առ որ եւ միամտութիւն` վասն նորապէս յղեալ արդեանցն առ մեզ :
      
       Ըստ խնդրոյ Բայազիտու նուիրակ Գալուստ վարդապետին` զօրհնութեան թուղթս գրեաց սրբ. վեհն առ ոմանց անձինս: Որք են :
       Թուղթ մի օրհնութեան առ պարոն Սեւօն: Որ նուիրակին Ա ձագ էր տուեալ յանուն սրբոյ Աթոռոյս :
       Թուղթ մի եւս յանձնարարութեան վասն նուիրակին, առ պարոն Բարիկն` ուստայ Սահակն` Խօջայ Մկրտիչն` պարոն Կիրակոսն` պարոն Սնօն, եւ պարոն Սարօն գրեաց: Թուղթ մի եւս միամտութեան առ Բայազիտու նուիրակ Գալուստ վարդապետն գրեաց: (որ յանձեալ ամին` ի փետր. Գ յիշեցեալ է , ) զի ի նուիրակական արդեանցն իւրոց` դրամ (ԺԵ ) էր յղեալ առ տէր Վահանն: Զոր եւ նա ձեռամբ Սաղիմայ նուիրակ Յովաննէս վարդապետին այժմ առ մեզ հասոյց: Զոր ընդ Տլոտ կոչեցեալ Պետրոսին առ տէր Վահանն յղեցաք, հասուցանել նուիրակին: Որ ել ի փետր. Թ :
      
       Թուղթ ժողովարարութեան ի վերայ Թիֆլիզու` յանուն սրբոյ Խորվիրապայ վանիցն: Որ տուաւ նորին Առաջնորդ Մարկոս պետին :
      
       Ըստ խնդրոյ սրբոյ Խորվիրապայ վանից Առաջնորդ Մարկոս վարդապետին, զժողովարարութեան թուղթ գրեաց սրբ. վեհն ի վերայ Թիֆլիզու քաղաքին: Պատուէր նոցա, զի թէ ինքն Մարկոս վարդապետն այսու նամակաւս երթիցէ առ ինքեանս, եւ կամ զոմն ի միաբանից իւրոց առաքեսցէ յանուն սրբոյն Խորվիրապայ վանիցն զկամաւոր ողորմութիւն տացեն նմա: Կրկին պատուէր` զի յանուն նոյն վանիցն որքան գանձանակադրամք` խոստմունք ` եւ դուքեանաց եւ օտայից քրեհք գոն, զայնս եւս յանձնեսցեն նմա: Զոր ետուք նոյն վանից Առաջնորդ Մարկոս վարդապետին: Զորս նորատիպ Սաղմոս եւս ետուք նմա: Որ ել աստի ի փետր. Ժ :
      
       Առ Ռէս պարոն Դիլանն շնորհակալութիւն` վասն յղեալ ընծայիցն:
      
       Թավլայու գիւղի Ռէս պարոն Դիլանն` (որ յանցեալ ամին եւ ի փտր. Ե յիշեցեալ է . ) ընդ որդւոյն իւրոյ Ստեփանին Ա կով, Ա տիկ մաստրոն, եւ Դ լիտր տարեխ էր յղեալ յընծայ սրբ. վեհին: Վասնորոյ` եւ սրբ. վեհն զթուղթ մի շնորհակալութեան գրեաց առ նա: Եւ ընդ Ստեփանին Ժ լիտր բրինձ, եւ Բ լիտր քաղախ եւս յղեաց առ նա: Ել Ստեփանն ի փետր . ԺԲ: