Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբ. վեհն ի Թիֆլիզ առ երեցփոխան պ. Մկրտումն` ի պատասխանի թղթոյն, զոր ընդ Թասալուի Յարութիւնին յղեալ էր: Եւ գրեալ էր սրբ. վեհին թէ` ահա Բ խառատ ի պատրաստի կան, եթէ կամիս` յղեցից: Գրեաց` զի փութով Բ փայտատաշ խառատ յղեսցէ: Վասն այն չարխաքաշ խառատ ոչ խնդրեաց ի նմանէ, զի թղթաշէն ֆռանկաց գործոյն փայտատաշ խառատ էր պիտոյ այժմ: Եւ վասն Ախթարմայից բանին գրեալ էր թէ` հրամանաւ Արքային հաստատուն պայմանագրութեամբ թուղթ առաք ի նոցանէ, զի այլ մի եւս Ախթարմայութիւն արասցեն: Եւ սրբ. վեհն շատ հաւանեցաւ արարելոցն նոցին, եւ գրեաց նմա, զի ի գլուխ տարցեն զբանն, եւ զՄկրտիդ վարդապետն վճռահատ համբաւով յետս դարձուսցեն առ մեզ: Զայս գիրս Թասալուի Յարութիւնին ետուք յղել առ նա: Գրեցաւ ի յունիսի Գ :
       Ժողովարարութեան թուղթ տուաւ Թիֆլիզեցի Ղարաղաշէնց Փարսադանի որդի տիրացու Յովսէփին, որ էր պարտատէր: Ի վերայ Թիֆլիզու եւ Գեանճայու Ա ամ . պայմանաւ: Որ ել ի յուլ. ԺԳ :
      
       Առ Թիֆլիզու նուիրակ Մարտիրոս վարդապետն պատուէր` նախապէս զքաղաքն նուիրակել, եւ ապա զվիճակսն նորին: Եւ քահանայիցն եւս պատուէր` զի առատութեամբ տալ տացեն զնուիրակութիւն :
      
       Ի մայիս ԺԴ յորժամ սրբ. վեհն զՄարտիրոս վարդապետն ի Թիֆլիզ նուիրակ յղեաց, պատուիրեաց նմա` զի նախապէս զշրջակայ վիճակսն եւ զգիւղորայսն նուիրակեսցէ, եւ ապա զքաղաքն: Իսկ այժմ զվիճակսն նուիրակելն անձեռնտու էր: զի յայսմ միջոցի շրջակայ վիճակաց շինական եւ հողագործ մարդիկքն ոչ լինէին ի տան. այլ իւրաքանչիւր ոք ի բանս եւ ի զգործս իւր պարապեալ կայր: Զոր Մարտիրոս վարդապետն գրեալ էր սրբ. վեհին թէ զի՞նչ արասցէ: Եւ սրբ. վեհն զթուղթ գրեաց առ նա. եւ պատուիրեաց նմա, զի նախապէս զքաղաքն նուիրակեսցէ, եւ ապա զվիճակսն: Եւ քահանայիցն զյանձնարարութիւն գրելն վասն իւր, ծանոյց նմա: (Զոր յետոյ ասելոց եմք : )
       Թուղթ մի եւս առ Թիֆլիզու Առաջնորդ Յովաննէս վարդապետն գրեաց: Պատուիրելով նմա` զի Մարտիրոս վարդապետի գործոյն ըստ ամենի ձեռնտու եւ մուղայէթ լիցի :
       Թուղթ մի եւս պատուիրի ի վերայ Թիֆլիզու բոլոր քահանայիցն գրեաց: պատուիրելով նոցա, զի իւրաքանչիւր քահանայ զծուխն իւր յորդորեսցէ առատութեամբ տալ Մարտիրոս վարդապետին զնուիրակութիւնն իւրեանց: Յղեցան այսոքիկ առ Թասալուի Յարութիւնն` առ Մարտիրոս պետն յղել ի Թիֆլիզ: Գրեցաւ ի յուլիսի ԺԳ: