Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N (15). Իմ պատուելի աղայ մուսիու Պօռեկարիտ
      
       1720 մարտի 11. Թավրէզ։
      
       Նմրա 12 գրումս գրեցի թէ՝ Նաղուն փող չեմ տալ։ Այսօր խապար առի շաթրիցն, որ ասում էր Թէ ԲՃԾ (250) ղռուշ ծախուեցաւ տիֆտիկի ղանթարն։ Այս բանիս համրա առաջ որ ձեռս փողս փող գու գայ, Ժ (10) թուման կու տամ Նաղուն եւ որչափ ձեռացէս գու գայ, տիֆտիկ կառնում։ Մին ֆիքր արի թէ՝ հաճի Դաւրիշիցն առնում որչանք որ կարէ տալ նիսիա, այնպէս անելօվ թէ՝ դուն չիմացար , կարծեմ թէ պահած տիֆտիկ շատ ունի, թէ ուռուսխաթ կու տաս, այս բանն կանեմ։
       Գ (3) ինկլիսի նաւ ելել է Հալապ, խիստ շատ լօնտռա է բերած էն լօնտռիցն, մօտէրս գու գայ Թարվէզ. ԳՃ (300) բեռ։ Այնպէս մին լաւ ալիշ վէրիշ եղել է Հալապ, որ մի ասել, որչանք որ ապրանք կայ եղել Հալապ, գիշերօվ առած է, սպիտակ ճոթն էլ շատ գին եղել է եւ չի ճարվիր։
       Աղայ, աստուծոյ խաթերն, շուտօվ շուտօվ մին բան շինէ, որ տեղիս փողերն առնունք, մեր առեւտրի յետնէն լինենք, որ մեր տունն քանդւեցաւ։
       Էս Հալապա գրերն բերօղ Սարգիսն ասում է՝ աղեն ասաւ թէ՝ Թարվէզ մուսի Պօռէկարիցն մին թումար առ, թէ միուսիու Պօռէկարն տեղն չի լինի, Եղիայիցն առ։ Ես չի տվի, էս գրերումն թէ գրած է, հրամայես որ տամ։
       Էրզրմա ղրկած զմրութն ծախել է ղռաթն կէս ղռշօվ, վրան փօղ է դրել մին լաւ մեծ րախտի հետ դակիշ էզ արել. րախտն տեղս է, թէ որ տեղտ լաւ ծախել կու լինի, ղրկեմ հրամնուցտ, որ ծախես, մինչի այսօր մին փող չեմ առել։
      
       Ծառայից ծառա Էլիյեաս։