Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 29-17. Իմ սահապ աղայ մուսիու Պօռէկարիտ
      
       1720 ապրիլի 8. Թարվէզ։
      
       Աղա՛, Մլթանին ինքար է անում թէ՝ իմ կուշտն թամպաքի չկայ։ Սպաթ անելու համար պիտի որ տեղտ հաճի Հուսէյինիցն այն գիրն առնուս, որ հաճիներին գրել տվեց թէ՝ թամպաքուն տվեց Մլթանուն։ Թէ որ ասէ թէ՝ գիրն կշտին չէ, էն գիրն մօհրօղներուն անունն հարցընես, ինձ գրես, զերա ես այն մարդիքն չեմ ճանաչել։ Եւ ով ոք էլ որ գիտեն, թէ հարցնեմ, ինատուն չեն ասել։ Կամ հաճի Հուսէյինին բերանիցն մին գիր առ, որ գրէ թէ՝ ես հաճի Հուսէյինս Ե (5) թայ Պալիօզի թամպաքուն բերի ֆալան ֆալան մարդու հուգուրումն տվի Մլթանուն, զէրա յումից որ փող գուզեմ, կասեն թէ այս Մլթանուն բանն էլ թէ սպաթ արիր, լաւ է, միուս ամէն թալապներն կառնունք, թէ որ այս Մլթանուն բանն սուտ յելաւ, ամէնն սուտ է։ Շուտօվ հաճի Հուսէեինիցն մին գիր առնուս ղրկես այս Մլթանու բանին համար։ Եւ միրզա Մումինի ղրկաց սանատներիցն շատ կան, որ ասում են թէ՝ մեք փողն՝ տվել եմք, նարնց ղապզ ունիմք եւ այլ ուրիշ խօսքեր կասեն, որ ղզլպաշի խօսքերին դուն լաւ դիտես։
       Աղա՛, լսեցի որ ինձանից բետամաղ եղել ես՝ թէ քեզ յիմաց չարի մուճալէն աղին ղրկել. մակար այնպէս կողարկէյի՞ն որ ես կամ մեր մարդն յիմանար, թաքուն ղրկել են, ես էլ այսպէս մին ֆիքր արի, գնացին միրզա Հաշումին այս գիրն գրել տվի մուսի Պաթսօնի վրայ, սաւատն այս գրի մէջն է, գիմանաս. թէ որ գիտես քո հրամանուց համար լաւ է՝ ղրկէ աղին, թէ որ չուզես՝ պահէ կշտիտ։
       Եւ միրզա Հաշումն շատ բարեւ կանէ ասելով թէ՝ այնպէս անէ, որ այս իմ մօհրօվ գրած քափիտանին վրայի գրած գիրն ուրիշ մարդու ձեռք չի յընկնի։ Կրկին արզ կանեմ, որ էս գրօվն ես քաղաքն բան չի բուսնիլ. անճախ ես վախտ թէ վախտ վազիրին թահտի կանեմ որ յետոյ չասէ, թէ ինձ յիմաց չէր անել։ Եւ այլ ամէն էհուալն յառաջի գրերումս գրել եմ։
       Առաջ գրեցի թէ տիֆտիկն ԲճԾ (250) ղուռուշ է ծախուել , սուտ ասին։ Մուրատխան շաթրիցն հարցի, ասմ էր՝ ՃԾ (150) ծախուեցաւ։ Եւ այլ տէր եղիցի քեզ օգնական, ամէն։
       Հալպաթ, հաճի Հուսէյինիցն մին գիր առ թամպաքույի բաներին համար, որ ուրիշ շատ մարդ կան, որ ասում են թէ՝ շլթաղ են անում։ Այս գիրն հաճի Հուսէյինիցն որ առնուս, մեզ համար շատ լաւ է յուրիշ ամէն բանի համար, զերա Մլթանն ասել է Գաֆտէլին թէ՝ ես գրեցի Սպահան Մլթանոց թէ՝ Պալիօզն վարշիքաստ եղաւ ինձ, շլթաղ են անում։ Էս բանիս համրա շատ աղաչանք եմ անում, որ բերեկամութենօվ եւ ինչ ֆանտօվ որ լինի հաճի Հուսէյինիցն գիր առնուս, վախում են Սպահան Մլթանիքն գնան աղին ծուռ հասկացնեն, իրաւին սուտ ասեն, պէլքի աղէն էլ աւատայ Մլթանոց սուտ խօսիցն։
       Մուրտիխանին տվի նմար 16 գիրն։ Հալպաւ գրերօվն։
      
       Ծառա Էլիյեաս։
      
       Այս գիրն գրել տվի պարոն Հեացինթոսին եւ միրզա Հաշումին գրած մուսի Պաթսնի գիրն եւ նար սաւատն միատեղ մօհրեցի, մուշանպի մէջն եւ տվի վրաց Սօղրօեանց Ալահվերտուն, որ տանի Ղազարին տայ աղայ մուսիու Պօռէկարին։
      
       Ապրիլ