Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 32 (21). Իմ պարոն մուսիու Պօռեկարիտ
      
       1720 հուլիսի 15. Թարվէզ
      
       Աղա՛, քո հրամանուց յունիս 20 գրած գիրտ շաթրօվ առի յուլիսի մինն, որօվ յիմացուցիր մեզ Շահղուլին գալն եւ դաստա գրերն նրան տալն եւ հաճի Հուսէյին հետ չը պարիշիլն։ Մլթանին աղաչանք անելօվ մարդ է մէջ քցել թէ՝ թամպեքին առնու Ռ (1000) դիանիցն, քանի որ պակաս ծախէ, մնացածի փողն ես տամ։ Ես ղապուլ չեմ անել թէ՝ Ռ (1000) դինով փող առնում, թէ որ փող կարացի ոչ առնուլ, թանպաքուն կառնում, քանի որ պակաս ծխուի, Ռ (1000) դինիցն պակաս կառնում Մլթնուցն։
       Յունիսի 9 գրած գիրտ Քալպալայի ջլօվտարօվն առի յուլիսի 5, որօվ ծանեաք Շահղուլին մուհասիիլ հանելնտ, աստուծոյ փառք աստուծոյ շատ եւ շատ լաւկը լինի թէ որ ռըշվատ ուտօղ չը լինի։ Ասացի մղտսուն՝ որ ինչ հրամայեցիր եւ նա եւս ողջոյն կը մատուցանէ հրամնուցտ, խնդրէ քո հրամանուցէ, որ գրես թէ Պանտարա նաւերումն լեղակ, ղալայ եւ ղահուա շատ յելէլ է կամ թէ քիչ է , քանզի Երզրմ շատ էժան է, թէ որ յիմանան թէ տեղտ քիչ կայ, գրես՝ տեղս շատ կառնու։
       Միրզա Մումին գնացել է Թիֆլիս, խապարն էկաւ, եւ Բ սանտուղն եւ պօղչէն եւ թուրն որ չարվտարին տվել էյիր, ինձ հասաւ, պահեցի կշտիս։ Ասլանին տեղս եղած փողերն կը ժողօվեմ, բայց չեմ գիտել թէ Գալուստին որչանք փող է տվել քանի որ կհարցանեմ, կասէ՝ ես չեմ գիտել. աղէն գրել է իրան դաֆտարումն։
       Յունիսի 16 գրած գիրտ առի յուլիս 12 Մահմատ Հուսէյինի ձեռօվն հանդերձ ուրիշ գրերին։ Եւ Մահմատ Հուսէյին բեկն իչաւ քալանթարի տունն, գնացի տեսա, ասում է՝ ձեր բանն չեմ կարել տեսնուլ, մինչ որ Յեաղուպ բէկն գայ։ Եւ ասում էր թէ՝ պայրամիցն յետ գու գայ , վախենում եմ թէ յուշ գայ եւ մեր բանն մնա։ Ինչպէս հրամանք արիր թէ՝ դիւաթտարի գիրն Յեաղուպ բէկի ձեռօվն տար խանին, այժմուս Յեաղուպ բէկի ձեռօվն տար խանին, այժմուս Յեաղուպ բէկն տեղս չէ։ Մահմատ Հուսէյին բէկն ասաց թէ՝ որժամ գնամ խանի կուշտն, քեզ իմաց կանեմ, որ գաս միատեղ գնամք, որօվտետեւ Յեաղուպ բէկն տեղս չէ, սորա ձեռօվն գիրն խանին տալն լաւ չէ, ամայ որօվհետեւ չեմ գիտել Շահղուլին յերբ գու գայ, հարկ է որ տամ։
       Աղա՛, խիստ երկբայեցա որ քեզ նոր թալիղա չի տվին, քանզի վախենում եմ թէ մեզ խափել գուզեն, առանց թալիղա Շահղուլին կարօղ չէ բան շինել, քանզի կասեն թէ՝ քու անունօվն թալիղա չունիս. աստուած տա, որ լինի՝ ինչպէս մեր կամքն է։
       Աղա՛, գրեցիր թէ մեր բանին մուղաիթ չես։ Աստուած լաւ գիտէ իմ աշխատանքն. ես ուրիշ էլ ի՞նչ բան ունիմ, որ քո բանին մուղիաթ չը լինեմ. այնքան զըզուեցա էս քաղաքի մարդէրն, որ մին օրն ինձ մին տարի է թւում, աստուած պրծացնէ։
       43բ || Նաղուն համար ինչ որ հրամայեցիր քան քու գրելն, յառաջ ես էտ խօսկերն ասի, առաւել՝ ուրիշ բաներ։ Եւ կամի ինձ խաբել աստուծով, ոչ կխափուիմ այնպիսի հարամզադա մարդիցն . եթէ աստուած իմ ձեռս մին կարօղութիւն կու տա, տանջելօվ կառնում զոր ինչ մեզ պարտ է Խ (40) թուման, առաւել մղտսու փողն։ Ամեն խօսքն գրել չի լինիլ, քանզի գիր չեմ գիտել, եւ թէ գրեմ քեզ՝ ձանձրութիւն կու լինի, խնդրեմ ամենազօր արարչէն, որ այնքան յերկարէ իմ կենաքն, որ ցանկալի տեսուտ արժանանամ եւ պատմեմ զամենայն անցանքն, որ անցին ի վերա իմ։ Եւ հանապազ նեղեն զիս, բայց քոյին սուրբ եւ մաքուր աղօթիւն եւ Յիսուսի Քրիստոսի կարօղ զօրութեամբն կամ հաստատուն եւ կսպասեմ շինորհալի գալստեն քո։
       Ձին սախաթ էր արած, ղրկեցի սարն, թէ լաւ լինի, յետ միո ամսո բերի, էլ վատ էր, ծախեցի ԶՌ (6000) դին։ Շատ եմ վախում թէ՝ Շահղուլին չը գայ եւ ինձ շատ տրտմեցուց այն խօսք որ լսեցի թէ՝ նոր թալիղա չեն տվել Շահղուլուն։
       Մին գիր տվի Այվազին քո հրամանուցն համար, այն գրի խօսք որ գրել էյի, քանզի կարծել էյի թէ միրզա Մումին տված գիրն կորել է։
       Քո հրամանուց յուզած գրերն՝ թէ դաֆտար եւ թէ բարօվագիր, ամէնն միատեղ կապեցի, տվի Մազմազ Արութենին քանզի շուտօվ յուզել էյիր. եւ թէ սպասէյի քարավանի, մօտերս քարվան չը կայր եւ թէ լինէր՝ յուշ կու հասնէր, վասն այն լաւ համարեցի շաթրին տալ, քան թէ սպասել քարվանի։
       Գաֆտելին ախպերն տեղտ մինչի յետ դառնալն վատ են, թամամ կու լինի տեղտ առնուս ԺԲ (12) թուման, որ քեզ պարտ է։ Աղա՛, Հուսէյինն պրծաւ եւ տեղս նստած է , ինձանից ուզեց իրան տված ԺԲ (12) թումնի սանատն՝ ասելօվ թէ՝ մեզ պարտ չէ. թէ մեզ պարտ չէ, գրես ինձո որ սանադն տամ նրան։
       Իզմիրու քարվանն Բ (2) օրումս գու գա, լանտռա մահուդ փոքր ունին։
       Մին ամսէն տեղս մին Հալպա քարվան գու գայ, որ շատ բակրաստ են բերում ջուղեցու եւ ապրանեցոց։
       Մին թագրիզեցի հայ եկաւ Իզմիրու, որ քարավանիցն յառաջ էր անցել, որ մեր քարխանէն տիֆտիկի բան էր արել, նրանց հարցուցի տիֆտիկի էհուալն, ասում էր՝ խիստ շատ քեսատ է՝ Բ (2) բաժին ապրանք մին բաժին փողօվ ուզում էյին, ամմա չէր գիտել թէ ղանթարին քանի գին կու տային։ Եւ կասէր եւս թէ՝ էնչափ տիֆտիկ էր եկել, որ քարվանսարայներումն տեղ չը կար. չը հասատամ որ այնպէս լինի, քանզի Ճնթլումն էս տարի միայն Ի (20) բեռ ղրկեց, աշունքն մնաց, խրիտն դեռ եւս տեղն է։ Լսեցի թէ ուզում է տեղտ ծախել, ամա առնօղ չը կա։
       Աղա՛, թէ յիմանաս, մեր մեծ թշնամին Ճնթլումն է, քանզի համատանցի հայերն պատմել են մղտսուն թէ՝ Բեժան աղէն որ մղտսին բռնել կամեցաւ, Ճնթլումն է մատնել այսուդիտաւորութեամբ, որ (Հաճի Դաւրէշին խորհուրդ ին առել)՝ թէ մղտսին այս քաղաքէն փաշցնեմք, որ Պալիօզին քօմակ չանէ, յետոյ շուտօվ Պալիօզն վարշիքաս կանեմք եւ կփոխցընեմք։ Ականճօվ լսօխքն պատմեցին։ Շատ ուրիշ բաներ պատմօղք կան, ամմա չեն ասել, կարծելօվ թէ ինկլիսի վեքիլ չէյիր եւ հիմի մանզուլ արին այսպէս կարծելօվ, ճընթլումիցին կը վախեն։ Եթէ աստուած տար , որ մեր աղէքն քեզ լաւ քօմեկ անէյին եւ այս վատութիւնն որ մեզ եղաւ, վրէժ խնդրէյին, առժամայն ամեն բանն յայտնի կու լինէր եւ մեր թշնամիքն կորագլուխ լինելօվ կը կորնչէին։ Որ թէպէտ մեր աղերքն անհոգութիւն արարին այս բանիս, բայց աստուած արդարադատ է, դատելոց է, որ յոյս ունիմ բայց փութամ թէ || երբ իցէ՝ եթէ ոչ իցէ այստ, հարկիւ լինելոց է հնդերձեալն։ Աղա՛յ, այսպիսի երեխտամոռաց մեծաւորաց սպասաւորութիւն անելն անպատեհ իմնէ, քանզի առաւել հաւատացին անհաւատի , քան թէ հաւատացեալ քրիստոնի, թշնամոյն՝ քան թէ բարեկամին, օտարին՝ քան թէ ընտանոյն։ Եւ այլն խնդրեմ ներումն, զի մի անդուկն թւեսցի առ յաջս քո, զի յուսահատի սիրտս այսպիսի բան տեսանել զաչս եւ լսել զանկանչս, փոխանակ հաւատարմութեամբ աշխատանաց քոց վարձս ընկալիցիս ապենիազ արարչէն, որ կամիմ։ Քեզ գլխացաւութիւնս ներումն շնորհել մախթեմ։
      
       Քանզի քո եմ ապաշնոր եւ չնչին ծառա Էլիաս Մուշեխանց։