Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 44 Մուսիու Պօռէկարիտ
      
       Յուլիս 20. Թարվէզ։
      
       Յուլիս 14 ողջ եւ առողջ սուրբ աղօթիւն մտայ Թարվէզ եւ նստայ պատրիների կուշտն։ Քո ամէն ապսպարած խոսկերին պատասխան չեմ գրել, քանզի միրզա Մումինն սպաննեցին յունիսի 25 Պլվերտի գեղն Ամարու ճանփին պատճառն է. Դիւանբէկին եւ միրզա Յուսուֆն եւ միրզա Աթան եւ այլք քանիք ԷՃ։ (700) թուման խոստացան սարտարին եթէ սպաննէր միրզա Մումինն։ Եւ վնասն որ գրեցի ծածուկ սարտարին, այս էր թէ՝ միրզա Մումինն կամի քեզ սպաննել եւ խրատել է ժողովրդեանն, որ ոչ թողուն զքեզ մտնուլ քաղաք, որ ամեեւին սուտ էր։
       Նաղին էկաւ քաղաք, ղրկեցի որ մեր ապրանքն գեղիցն բերէ, պատասխանեց թէ՝ չի բերել, մինչեւ որ ես քեզ չը գնամ. ս չէյի կարել գնալ, քանզի լօթիներն կամին սպանել ասելօվ թէ՝ լաւ ժամանակ է, որ ոչ շահ կայ, որ խան։ Կարծեմ թէ Նաղին, որ ստիպում է ինձ տանել գեղ, նրանց հետ խօսք կապեց թէ՝ գան գեղ, զիս սպաննեն, որ ապարնքն ուտեն այսու կարծիքօվ թէ՝ աղուանն կառնու Սպահան եւ ձեզ կջարթեն։ Այսօր Օվանէսն ղրկեցի գեղ, եւ բարեկամք արգելեցին որ ես գեղ չը գնամ առաջ Դիւանբէկին մեզ թշնամի էր, այժմ՝ եւս առաւել, քանզի նրա գրեցին Սպահանա թէ՝ ֆռանկներն գանկատ արին քեզանից։ Տեղս իրանք ասում են թէ՝ ես սօվրացուցի պատրիներին, որ Դիւանբէկու համար գանկատ անեն ասելօվ թէ՝ պատրիքն լեզու եւ բան չեն գիտել, ես գիտեմ տես թէ կարեմ մնալ առանց օգնութեան որ այժմ քաղաքիս տէրն է, ամէնն նրանից կվախեն լաւ ֆիքր քաշես։ Գաֆտելն, Մամաջանն գնացել են Թիֆլիս, տեղս այնչափ սօվտաքար չէ մնացել, ամէնն փախել են լազկու ահիցն։ Եւ ալիշվէրիշ իսկի չը կայ, լօնդռան 19 շահի ծախվել է մին քանի օր առաջ, այժմ ոչ առնօղ կայ եւ ոչ ծախօղ։ Լազկին Արտաւիլ ջարթեց եւ թալանեց, մնաց 23բ || 17 օր, որժամ լսեցին թէ՝ վրացին եկել էր Քուռ ղրաղն, յելան Արտաւիլու եւ փախան գնացին Շամախի։ Ասում են թէ՝ օսմանցուցն 5 փաշա պիտի գայ Թավրէզու վրայ, ոմանք ասում են թէ պարսից օգնութիւն գու գայն, ոմանք ասում են թէ պարսից օգնութիւն գու գայն, ոմանք ասում են թէ կռիւ համար է, քանզի ասում են թէ՝ Հասան փաշան թային են արել 5 փաշայով Թարվէզու վրա։ Ասում են թէ՝ Էրզրմա փաշան լազկին պիտի ջարթէ, Հասան փաշան՝ աղուվանն։ Ոմանք կայ որ ասում են թէ՝ Էրզրմու փաշան մինչի Ղաղապին պիտի զաֆթի եւ հասան փաշան՝ դենն, որչանք յերկիր որ կայ։ Ճշմարիտ աստուած գիտէ։ Բայց մեզ ասում են թէ՝ 2 օր կայ, որ Էրզրմու մարդ էկաւ, գիր բերին որ օսմանցու մարդիկքն ապրանքներն առնուն եւ յետ գնան։
       Այս երկու օրումս Էրզրմայ տղերքն իրանց ապրանքն բառնում են, որ յետ տանին Էրզրում։ Եւ ասում են թէ էլչի էկաւ օսմանցուցն Վախտանկ խանի կուշտն, թէ՝ լազկուն հետն բան չունես, յետ գաս, տեղտ նստիս։
       Այսօր գնացին միրզա Մունինի տունն։ Միրզա Մումինի կնիկն խապար դուրս ղրկեց ինձ Ջիմշիտի բերանօվն թէ՝ որ գուզեն որ իրանց փողն չը կորչի, վէզիրութեան րաղամն միրզա Մումինի փոքր ախպօրն անուանն շինեն։ Միրզա Մէհտուն խնդրեցի՝ իմ շէշխանա թուֆանքն եւ թուրն եւ տապանչան որ տան ինձ։ Պատասխանեցին թէ՝ որժամ սպաննին միրզա Մումինն, նոյնժամայն սարտարն քաշեց, տարաւ էտ իքմինանին։
       Եւ Միրզա Շեֆին շատ բարեւ է անում, հրամանուցէտ խնդրում է թէ՝ այս թղթաբեր մարդուն որչանք որ փող պետք լինի, տաս, քանզի ինձ համար մանռուպ է առնում աղա Մումինին հետ։ Մօվսէսն Օրտաւարէ պիտի գնա Էրզրում։ Մղտսի Սարգիսն գրեց մին գիր, որ խնդրմւմ է իրան փողն շուտօվ տամք, քանզի շատ տաւայ են արել եւ շաի փող են առել եւ դեռ եւս պրծել չէ։ Տէր Բարղամին գիրն էկաւ իրան տղին վրայ, որ գրեց թէ՝ շուտօվ ինչ ապրանք որ ունիք առնուք , յետ գաք, եւ Գալուստին էլ գրեցին այնպէս։ Ասում է Նաղին թէ ապրանքն հողի տակն է դրել, քանզի լազկուցն վախում է։ Եւ լսեցի թէ՝ սանտուղներն շատ անգամ բացել է եւ պացի ինքմինն ծախել։ Օվանէսն յետ 2 աւուր գնում է Էրզրում եւ իրան փողն յուզում է։ Որչանք որ քարվան է եկել Էրզէրմ, չեն թողել որ տեղս գան. գրել են թէ այնքան շատ վաճառական է էկել Էրզրում, որ մահալլէքն տներումն են իչել։
       Ճանապարհիցն 2 գիր եմ գրել հրամանուցտ՝ մինն հօռօմդարայու վրացի չափառներիօվն, մինն Քաշանայ՝ ջուղայեցի Օվանօվն։ Նոր որ գիրս կնքում էյի, շաթր էկաւ Էրզրումայ։ Եւ գրեցին թէ՝ Դաւրիշ աղէն կամ Ուզուն Մումտաֆեն պիտի 24ա || գան էլչութիւն։ Եւ հունթքարիցն նոր ֆերման է յելել թէ՝ ղօշուն հազր լինի Աճամու յերկրին համար, ամա քանի որ Սպահան շահի ձեռն է, թարփանմիշ մի լինիք, երբոր Սպահան աղուանի ձեռն յընկնի, շուտով գնաք Աճամու յերկիրն զաֆտէք։
       Օվանէսն յետ էկաւ գեղիցն դատարկ, Նաղին մեր ապրանքն չէ տվել , ասում է թէ՝ ԴՌ (4000) լիտր տիֆտիկ եմ տվել, ԺԷ (15) թուման էլ հերու խարճել եմ, հեսապ անէ, յետո ապարանքն տանի։ Եւ ասում է թէ՝ քեզ գիրն բերէ եւ իրան ապարնքն տանի։ Վերչի խօսքն այս է , որ չի ուզում տալ։ Ահայ ամէն բանն քեզ ծանուցի, ֆիքր քաշես. չունքի իսկի մարդի խօսքի ակաճ չես դնել, վասպինճ որ քեզ ասի թէ՝ Գալուստն տանի քաղաք, չը թողիր, հիմիկս անես ինչ որ կարօղ ես շուտօվ եւ ինձ տեղս սարգարտան չը թողուս։ Եւ այլ ողջ լեր ի տէր։
      
       Խոնարհագոյն ծառայ Էլիաս Մուշեխ։
      
       Այս գիրն գրեցի ներքո գրին հետ՝ կնքեցի եւ տվի հարգեվոր տիրոչ շաթր երեւանցի Ալահվերդուն, որ նայ տանի Սպահան, տայ Մուսիու Պօռէկարին. օգոստոսի 6, քանզի միրզի մարդ Աղա Տահիրն յետ տվեց գիրն եւ ինքն չը գնաց։