Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Շնորհազարդ եւ պատուելի եխպայր պարոն Պետրոսիտ
      
       1720 օգոստոսի 13. Թարվէզ։
      
       Մշտաւէտ տարփմամբ տենչալի սիրօվ ողջոյն մատուցի ներքո գրէեալ ծառայէտ, յորմէս սէր ժամանեալ հասցէ առ եխպայրութեանտ։ Զի քաջայայտ լիցի հրամանուցտ, որօվհետեւ հրամայեցիր մեզ տեղեկանալ եւ իմացուցանել սիրելոյտ Գանճու ապրէշումի էհուալն, որ արարաք իսկ։
       Մեզ գրեցին Գանճու յունիսի իննիցն, որ հասաւ մեզ գիրն յունիսի 22։ Եւ մեր պատասխանն այսպէս էկաւ գրելօվ թէ՝ մեզանտարն լաւ է, խրիտարն փոքր է զարազաֆին ԺԶՌի-իցն (16000-իցն ) մինչի ԺԸՌ (18000)։ Եւ գրեց եւս թէ՝ երբ որ նոր նուղան լինի, շատ եւ փոքր լինելն ներխն եւ խրիտտարի շատ եւ քիչ լինելն շուտօվ գրելոց եմ։ Եւ մեք վասն այն անագան գրեցաք գիր հրամանոցտ, որ կսպասէյի թէ միւս գիր էլ գայ որ ամեն խապարն ոճիւ գրեյի, որոօվհետեւ յուշացու խապարն, մեզ հարկ եղեւ գրել այլ ուրիշ հարկաւոր խապար, որ ստուգիւ որոնելօվ յիմացաք։ քանզի Իզմիրումն ծախուել է Գանճու քանարն 24 մեռչիլ զարպաֆին՝ 36, Կիլանունն՝ 52։
       Այսօր գիր էկաւ Շամախու, որ գրած էր նոր ապրեշումի բանն այսպէս. ջուղայեցւո խարճն՝ ԺԷՌ (17000), Քաշանա խարճն՝ 19 Ռ (19000), զարպաֆին՝ Բ (2) թուման։ Եւ այնչափ գալիս է, որ միչի մարդն առնում է, բանացնում, քանզի լազկու ահուն գեղարենքն ողջ փախստական են։ Ըստ այսմ սարասի իմասցես Գանճա, թէպէտ գիր չէկաւ։ Եւ որժամ Գանճու գիրն ժամանեսցէ առ մեզ, փութօվ վերստին գրելոց եւ առաքելոց եմ առ հրամանքտ։ Խնդիր լինի հրամանոցէտ, որ պարոն Մինասի գրիւն ի քէն խնդրած մին տօնլուղ դալ էութնին էրկած լինիս, լաւ գերմակ թահր լինի։ Եւս հարկ եղեւ մեզ փոքր ապի լիմուն է պետս տեղո եւ ոչ կարեմ ճարել, եթէ շնորհք անես մեզ համար մին Թարվիզի կամ կէս կամ մին չարեկ մեզ ողարկես , քանզի հարկաւոր պետք է։ Եւ զոր ինչ ծախեսցես վասն մեր, հատուցից հրամանուցտ։ Եւ այլ այնպէս մին պատշաճաւոր խապար չունեմ որ ծանուցման արժան լինէր։
       Ողջոյն տաս բանիւ իմօվ եխպայր պարոն Օվանէսին եւ սիրելի պարոն Խաչիկին եւ այլք որ զմեզ հարցանել կամին։ Եւ կամք առողջ մարմնօվ մինչի կետ գրոյս եւ ձերին սրբանուէր աղօթիւն եւ կամ սպասու եւ պատրաստ առ ի ծառայել ծառայից.
      
       Եխպայր ծառա Էլիյեաս Աստուածատուրեանց Մուշեխանց։
      
       Այս գիրն գրեցի եւ տվի Նախջւանցի Աղամալի որդի պարոն Ակաթանգեղոսին , որ տանի յերկիրն ճենաց ի քաղաքն Ռեշտ կամ Կասկար տայ ջուղայեցի Նազարի որդի պարոն Պետրոսին եւ կամ Խաչիկին։ Օգոստոս 14։