Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
11բ || N 18. Սիրելի եխպայր Արութինիտ
      
       1721 մայիս 6. Խլիջան։
      
       Սիրելի եխ[պ]այր, չունիմ ժամանակ ամէն խօսք գրել, բայց քո եխպայրն եւ Արութին[ն ] զերծան այս պատուհասէն, աստուծոյ փառք։
       Տեսնամ քեզ թէ ի՞նչպէս լաւ ընդունելութիւն կանես մեր աղին։ Եւ իմ գրած գիրն ասէ, որ պատրուն կարդալ տայ։ Թէ պատրին տեղտ չը լինի, դուն առանձին կարդաս եւ որ թէ կամի, պատասխանն գրես դուն։
       Եւ այս գիր բերօղ տղան մեր նօքարն է, տունն մեր նստի, մինչի աղէն գայ, լաւ պատուեն։ Աստուած մի արասցէ, թէ որ դեռ եւս աղէն էկած չի լինի, կամ թէ յոյս չը կայ գալու, կամ թէ էլի Պաղտատա ճանփօվն յետ դառցած լինի, մեզ յիմացնես , թէ ոչ՝ այս տղան տունն պահեն, մինչեւ որ աղէն գայ։ Եւ խօճա Հաննա որ Ղազրէն Ձ (80) ղռուշ առել է, առանձին պատմես աղին։
       Եւ մեզ հարցանօղաց, մանաւանդ պ[արոն ] Մունիերին ողջոյն տաս ինձանից եւ Ղազարիցն։ Եւ այլ մեզ աղօթից չը մոռանաք, որ ապագայիցն աստուած ամենայնի փրկէ։
      
       Ծառայ Էլիասն Մուշեխանց։
      
       Այս գիրն գրեցի, եւ վերո գրի մէջն դրի եւ տվի Խալաֆին, որ տանի Էրզրմ տա Էրզրմցի ղօնտաղչի Արթնին։ Մայիս