Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
14բ || N1. Պատուելի սուրբ հայր պ[արոն ] Յուսէփ Մարիայիտ օրհնեալ յաջն համբուրեմք հանդերձ ողջունիւ
      
       1721 յուլիս 6. ի գիուղն Խլիջան։
      
       Ընկա[ա ] նամակ օրհնութեան սուրբ հօրտ մերո յուլիս 9, զորն գրեալ էր յունիս 12, որօվ հրամայեցիր ծառայիս ծանուցանել նաւերու եւ մեր որպիսութիւնն։
       Այն նաւերուն ուրախութիւնն, որ արարինք, մեր սարքարի նաւերն են, բայց աստուծով հաստատուն լինելոց է ֆռանկսիզների գումփանիայն, քանզի հէրվանից 3 նաւ յելել է ֆռանցայու, գնացել է Հինտիստան, որ անտի գան Բանտար։ Յետ նորա 9 նաւ կռ[վ]ի եւս գալուց են վասն պարսից թագաւորին օգնութեան, ստուգիւ գիտեմ որ այսպէս է։ Աստուծով, այս նաւերս հարկիւ պիտի գան աշնան ժամանակիս։
       Մուսիու Պօռէկարին ճանապարհին մտիկ եմ, որ գայ, Աստուծով, այս քանի օրումս պիտի գայ տեղս, քանզի Բ (2) ամիս եւ 11 օր է այսօր, որ Հալապա յելել է։ Մինչեւ որ տեղս չը գա, մեր բանն մին կողմ լինելն չեմք գիտել, քանզի պիտի գայ տեղս եւ գնայ Սպահան, յետ նորա տեսնումք թէ՝ մեզ ի՞նչ տեղ ողարկելոց են։ Բայց իմ խորհուրդն է, որ խնդրեմ քափիանէն, որ մին պալիօզ ղրկէ Գանճա, թէ ոչ զիս ողարկեն տեղտ։ Այս է իմ կամքն վաղուց, եթէ աստուած կամի կատարել, բարի է։
       Հայր սուրբ, մի՞թէ ժամաշէն պարոն Արութին ձեր հրամանուցն չը պատմեց թէ՝ մեք այս գիուղը մնացել եմք մինչի մուսիու Պօռէկարի գալն, նայ գիտակ էր։ Հայր սուրբ, ծառայս շատ ջանացի տեղտ գալու, բայց ոչ եղեւ այնպէս. առաւել կարօտ եմ Գանճայու, քան թէ հայրենեաց իմոց. միթէ տէր Յիսուս աղօթիւ քօվ կատարեսցէ կամքն մեր, եւս առաւել ձեր հրամանուցն եղիցի, ամէն։
       Ողջոյն մատուցանէ սիրօվ պ[արոն ] Անդրէյին եւ պ[արոն ] Հերմոնիոսին։
      
       Ամենախոնարհ ծառայիցն ծա[ռա ] Էլիաս Մուշեխանց։
      
       15ա || Այս գիրն գրեցի յուլիսի 7, վերո գրերի հետ կնքեցի, որ գնա Գանճա, հասնի վանքին մեծաւոր պ[արոն ] Յուսէփ Մարիայի ձեռն. յուլիս 7, իւր նմրա 1 գրի պատասխանն։