Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
17ա || 14. Սիրելի պարոն Յովսէփիտ
      
       1721 սեպտեմբերի 14. Սակզապատ գեղն։
      
       Գիտութիւն լիցի հրամանուցտ, որ մուսիու Պուլղարն Հալպայ էկաւ Թարվէզ, չուն որ բնակելու տեղ չը կար, ինձ հետն վեր առաւ, գնում եմք Սպահան, որ նոր հումքօվ ինձ ողարկեն Թարվէզ։
       Էստու յառաջ ամէն որպիսութիւն ձեզ գրել եմ, Թարվիզու եկող համատանեցուցն առնուք, մեր յելած օրն նայ էլ յելաւ Թարվիզու դէպի Գանճա։ Ձեր գրերու պատասխանն գրել էյի շատուց, բէրօղ չէղաւ, յետո տվի այն համատանցիներուն, առնուս։
       Պատրուն շատ բարեւ արայ։ Շուտօվ մին գիր հասուցանէ մուսիու Գառտանին, քանի որ տեղն եմ։
       Աչքերտ լուս, 4 նավ յէլաւ ֆռանսիզներուն համար, 4 էլ յետո գալացուք է, աստուծով, շատ եւ շատ լաւ գլնի մեր բաներն։ Մեք էլ ինկլիսներիցն յելանք, գնում եմք մուսի Գառտանի տունն, որ ֆռանկսիզի գումբանիիցն լինիմք։
       Բաւ է, զի էյի ճանապարհորդ։
       Ողջոյն եխպայրց։ Յիշեցէք մեզ ի մէջ սուրբ աղօթից ձերոց վասն աջողութեան ծառա Էլիասիս։ Ծածուկ լինի այս խօսքերն մէջ եխպայրց։
       Գրեցի, մօհրեցի եւ տվի գանճայեցի Ներքի մահլացի Հախվերտի ջլօվտարին, որ տանի Գանճա տայ տիրացու Յուսէփին։