Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Պատուելի եւ գերապանծ գերայարգոյ եւ պայազատ մուսիու Գառտան
      
       1722 յուլիս 21. Դարվէժ։
      
      
       Յըղձալոյտ մատուցանեմ սիոյ քարտէզս խոնարհութեան եւ սիրոյ. քանզի քանի ժամանակ հօվանացա շւաք տեառն իմոյ եւ եթէ անձա ինչ անարժանութեան, խնդրեմ թողութիւն շնորհես, քանզի որ լաւ հմուտ չէյի օրինաց ձերոց։
       Պարոն, գիտութիւն լիցի հրամանուցտ, որ յուլիսի 14 ժամանեցի Դավրէժ եւ այն խորհուրդ եւ դիտաւորութիւն որ ունէի տպեալ ի սրտիս, ամենեւին ոչնչացաւ։ Յաւել եւս ոչ կարեմ կատարել, վասնզի սպանեցաւ միրզա Մումինն ի սարտարէն խորամանոկութեամբ եւ պատճառիւ ոմանց թարվեզեցոց, զի յայտնեցաւ նոցայ թէ՝ ամենայն Հատրբէժանու յերկիրն եւ զօրքն կամին հնազանդիլ նմայ եւ հարկիւ եւս յաղթելոց էր թշնամեաց թագաւորին, վասն այն նենկութեամբ, սպաննին, զի մի բարձրասցի անունն նորա։ Վասն այս 25ա ||պատճառիս ոչ կարեմ փող առնուլ պարտատիրաց եւ հանդարտ նստիլ եւ տեսանել զբանս իմ այ քաղաքիս, եթէ ոչ օգնեսցէ մեզ վերապատուելիտ, որօվհետեւ այսպէս է։ Ժտեմ թախանցանօք ի տէրութեննէ քումմէ, զի եթէ կամիս օգնութիւն տալ մեզ , որ մեք այս յերկիրս նստեմք ապահօվ եւ աներկիուղ ի թշնամեաց, մանաւանդ որ մեր պարտն կարողանամք առնուլ ի պարտատիրաց եւ այնու առեւտուր անել։
       Կամիս իմանալ որպիսութիւն յերկրիս ի գրէն մուսիու Պօռէկարին, զի մի ըստ միոչ գրեալ եմ նրան։
       Այս ժամուս, որ այս գիրն գրում էյի, մին փայեկ էկաւ տեղիս վաճառականաց վրայ, թէ նոր հրովարտակ էկաւ հունքարէն, որ պատրաստ լիցի զօրքն վասն յերկրին պարսից, բայց ոչ գնան, մինչ որ յիմանան թէ Սպահան շահի ձեռիցն գնաց, նոյն ժամայն արշաւեն եւ բռնեն զերկիրն, եթէ ոչ՝ մնան ի տեղիս իւրեանց։
       Եւ մարդ են ողարկել օսմանցիք լազկօց վրայ թէ՝ էլ ձեռք չը տաք եւ չաւիրէք, որ այտ յերկիրն իմն է։ Քո հրամանուց տված գիրն շաթրօվ ողարկեցինք Էրզրում, պ[արոն ] Մունիէրին վրայ, եւ այն առաչի քո գրերն, որ տեղս բացած էր, միրզա Մումինն էր բացել՝ թէ սպահանու շիտակ խապար յիմանայ, զի ոչ կաւատար թուրքերու գրերին եւ խօսքերին։ Բայց պարոն Բեռնառտոսն կարդացել էր եւ ինչ որ պետք է ասելու, ասել էր եւ այն, որ ծածուկ էր՝ թաքուցել։ Եւ գրերն ամբողջ առել եւ ղրկել Հալապ։ Եւ այն թղթաբեր փայեկ Այվազն մեղ չունի, քանզի միրզա Մումինն ճանապարհին մարդ էր դրել , որ ինչ գիր գայ, բռնեն։ Անհոգ լինես, որ հրամանուցտ գրերն օտար մարդու ձեռք չի յընկել։
       Տեղս առեւտուր չը կայ, քանզի վաճառական չի գալ, եւ որչանք որ Հալապայ եւ Իզմիրու գալացօղք կային, Էրզրմու չէն թողուլ որ գան, մնացել են անդ։ Ոչ ոք էլ շինութիւն չի անում այս լազկու եւ օսմանցու խապարն լսելօվ, կիսահոգի նստած կսպասեն կատարած իրին։
      
       Votra très humble et très obèisssant
       (Ձեր ամենախոնարհ եւ ամենահավատարիմ
       serviteur Elias Muchek.
       ծառա Էլիաս Մուշեղ)։
      
       Այս նմրա 1 գիրն գրել տվի ֆռանցիզի գրիւ եւ բառիւ պարոն Օվանէս Մկրտչին։ Եւ ներքո գրերն, եւ միատեղ, եւ մօհրեցի, եւ վրան գրեցի եւ տվի հոգեւոր տիրոչ շատր Ալավերտուն օգոստոսի 6, որ տանի Սպահան, տայ Ֆռանցիզ մուսիու ղունսուլ Գ[ա]ռտանին։ Եւ այս գրիցս մին օրինակ եւս գրեցի յուլի[ս ] 21, եւ ներքո գրերուն հետ տվի վերո հաճի Կիլաքին, որ է ամթեցի, այժմ տեղս է, Օգոստոսի 15։