Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
30ա N 50. Սիրելի եխպայր Մօվսէսիտ
      
       1722 օգոստոսի 10. Թարվէզ։
      
       Յուլիս 14 հասա Թարվէզ, իջեւան կալա պատրուց տունն, կսպասեմ, որ մին լաւ խապար գայ Սպահանայ, հետո ինձ համար տեղ շինեմ։ Տաքտեղ օղլի Եղիային հետ ապսպրեցի քեզ, թէ կարես գալ տեղս, եկ, թէ ոչ՝ գնայ, իսկի մին խապար էլ չարիր։ Հալպաթ, էս գիրն քեզ հասնելուն պէս քու ամէն էհուալէն ինձ գրես, որ յիմանամ, յետոյ ես քեզ գրեմ իմ էհուալն։
       Նոր Սպահան ինձ մին գիր էկաւ աղիցն, գրել է թէ՝ 3 նաւ գալիս են Բանտար Հինտիստանու ապրանքօվ։ Այսօր շաթր էյվազն Հալապա խապար բերեց թէ՝ Ֆռանկիստանու չորս նավ լիքն ապրանքօվ եւ այլ կռուի նավեր դուրս դուս յելան, որ պիտի գան Բանտար։ Այս խապարներս ստուք է, ամմա ի՞նչ անեմ, որ Սպահան փորձութեան մէջն է յընկել, աստուած տայ, որ շուտօվ այս բանն պրծնի։ Մեզ լաւ գլնի աստուծօվ թէ ոչ, կամքն տեառն օրհնեալ եղիցի։
       Ողջոյն տաս բանւ իմօվ մեզ հարցանօղ բարեկամաց, եւ այլ ողջ լեր եւ վեր յընկալ։
      
       Ամենախոնարհ ծառ. Էլիասէս։
      
       Այս գիրն տվի վերո Քրիստեսիային, որ տանի Օրտւար, տայ իմ ախպօրն՝ Մօվսէսին։ Օգոստոսի 10։