Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 47. Մուսիու Պօռէկարիտ ողջոյն սիրոյ մատուցանեմ
      
       1722 օգոստոսի 14. Թարվէզ։
      
       Պարոն.
       Էն գիրն որ գրեցիր ֆրանսուզի ձեռօվն, մեզ հասաւ օգոստոսի 12, իմացա ինչ որ գրել ես։ Ամայ յիմացիր թէ յինչ բան անցավ տեղս, որ ծանուցի քեզ հոգեւոր տիրոչ շաթրօվն, յետոյ խորհէ՝ թէ ինչ անել պիտի, արա վաղվաղակի եւ ես արարից։
       Ղազարիցն գիր էկաւ Էրզրմայ, գրել է ինձ թէ՝ մէտսի Սարգիսն լսեց թէ միրզա Մումինն սպաննեցին, ասում է՝ Եղիան է կսպանեն , ես իմ փողն կառնում Ղեւոնդիցն եւ Մօվսէսիցն. եւ Ֆիքր ունի մղտսին, որ իմ տունն քանտէ։ Ի՞նչ կամիս ասել, ֆիքր արայ ի՞նչ պիտի անել։ Ինչ որ ունէյի, քո ճանապարհումն խարճեցի անխնայ, միայն թէ մնաց ինծ մին տուն, որ մայրս միջումն նստած է, թէ որ կամիս նայ էլ տամք մղտսուն, կամն քոյ [է]։
       200 թօփ Ստամպօլու ղրկել է հունթքարն այս յրկրի կռվին համար։ Էրզրումու բերթն շինում են։ Եւ օրտուն պիտի դուրս գար Հասանղ[ա]լան , նոյն օրն մին ղափուչի գու գայ ֆարմանօվ՝ թէ էլ կռիւ չը գնան, եւ ֆարմանումն գրած է թէ՝ Մահմուտն Սպ[ա]հան էլ բռնի, էլի չը գնաք։ Այս նոր ֆարմանն գալօվ, յետս չոքան 32բ || օգոստոսի
       Էյվազն Հալ[ա ] պայ էկաւ ինկլիսի համար, ամմայ մուսիու քունսուլին համար լաւ գրեր բերեց։ Ֆռանկիսանայ այս խապարներօվս ողջոյն կուտաս մուսիու Գառտանին։ Եւ Այվազն ասում է՝ 9 կռվի նավ, որ ամէն նավումն ՌԵՃ (1500) մարդ ունի եւ 200 թօփ մասքէթի համար եւ 5 նավ ապրանք՝ գումբանի համար, որ գալիս են Բանտար, յունիսի գլխիցն յէլել են ֆռանկիստանայ։ Այվազն գրերն չի բերում ասելօվ թէ՝ Պալէօզն իրան ղատաղա արավ թէ՝ մինչ Սպահանու ճանփէն չը բացվի, չը գնաք, որ էտ գրերն պէտքական գրեր են, զայ լինի, վասն այնորիկ տարկ եղեւ մեզ շուտօվ ծանուցանել ձեզ եւ մուսիու գունսուլին այս ուրախութեան խապարն, որ ուրախ մնաք, որ մինչի լաւ ճանփայ լինի, որ Այվազն գրերն բերէ։ Թավրէզու ղօշունիցն մինչի այսօր մին խարար չէկաւ՝ թէ ի՞նչ շինեցին քըտին հետ։
       Եւ Նաղին մինչի այսօր մեր զատերն չը բերեց, չունքի ինքն գնաց սաֆար։ Վրաց տան իշխանին տղան յետ դարձաւ, չունքի հայրն այսպէս կամեցաւ, թէ նա ջէհել է, բան չի պաշարել, դրեց իրան տեղն եւ ախպէրն սարտար շինեց, ղրկեց լազկուն վրայ։ Եւ ինքն Վախտանկն ԼՌ (30000) մարդօվ գալիս է Թարվէզ։ Եւ լսեցինք թէ մին ուռուսի էլչի էկել է Թիֆլիս, որ պիտի գայ Թարվէզ եւ Սպահան։
       Շատ աշխատեցա թէ միրզա Մումինի մօրիցն եւ ախպօրիցն մին ձեռնագիր առնում, չէլաւ։ Անճախ հոգեւոր տիրոչ ղասիտին տված գրէրուն լաւ մուղիաթ լինիս, որ քեզ պէտք է։ Իմ թուֆանկն եւ թուրն, որ միրզա Մումինի կուշտն է, ես խատարաւ։
       Իմ հալն քեզ յայտնի լինի, որ վասն երկուղի թշնամեաց չեմ կարել դուրս յելնել եւ մին փող չունիմ, որ խարճեմ։ Եւ շուտօվ մին ֆիքր քաշէ, լաւ զօրաւոր գիր ղրկէ, թէ որ գուզես բան շինեմ, թէ ոչ՝ չեմ կարել տեղս մնալ եւ գլուխս կորուցանել քո բանին համար։ Աստուծոյ խաթերն համար լինի, ողարմեայ քում անձնաւոր եւ մեղապարտ ծառայ Էլիասիտ։
       Կիլանու մին գիր էկաւ որ գրել է թէ՝ մին չափառի նաւ Էլաւ ուռուսիցն, որ շուտօվ պիտի գնայ Սպահան։ Եւ գրել է թէ՝ էլ լազկուցն միք վախել, որ ուռուսն գնացել է ջարթէլու։ Եւ այլ շատ խօսք կայ, կարել չեմք գրել, յետ իմոյ ամսոյ գիմանաք։ Մըթօվ օղլի Ալին ողջ[ոյ]ն կու տա հրամանուցտ։
       33ա || Այս գիրն գրեցի ի վերոյ երկու օրինակն միատեղ, կնքեցի եւ վերո Քրիստոսիայի ձեռօվն տվի վրացի չափառներին սօմխեթեցի Աղրութի եւ Զավրօյի որդոցն, որ նոքա տանին Սպահան, տան մուսիու Պօռէկարին։ Օգոստոս 14։