Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 15. Սիրելի եխպայր պարոն Յուսէփիտ
      
       1722 սեպտ. 3. Թարվէզ։
      
       Գիտութիւն լիցի հրամանուցտ, որ յուլիսի 14 նոր տօմարիւ հասայ Թարվէզ ձերին սուրբ եւ մաքուր աղօթիւն, քանզի յորժամ որ ելի Սպահանայ, պիտէր երկու թեւ, զի այս թեւօքս հազիւ կարէյի զերծանիլ ի ձեռացն աղուանից, վասն զի այնպէս սաստիկ եւ պատրաստ կազմեալ կպահէին ճանապարհն, այլ աստուած փրկեաց զիս, որպէս այծամն՝ ի որոգայթէ որսողաց։
       Գիտեմ, որ ամէն խապարն սպահանայ մի ըստ միոջէ լսել էք, վասն այն ոչ հարկաւորիմ մի ըստ միոջէ պատմել։ Բայց իմ ելած օրն հացի լիտրն 6 ապասի էր եւ այլն ըստ այսմ սարասի։
       Ջուղայեցոց հասաւ մեծամեծ վնաս ի աղուանից, եւ այլք, որ փախել էյին քաղաք ֆռանկաց տներն , եդին լուր ի վերա նոցայ՝ թէ հայերն պատճառ են, որ աղուանք եկին։ Այսպիսի բանպասելօվ այնքան խռովեցաւ ժողովուրդն, որ մինչեւ շահին հավանացուցին թէ՝ ստոյգ է, որ հայերն ապստամբեցան ի քէն եւ պատճառ են գալըստեան աղուանից։ Եւ շահն ավատալօվ, հրամայեաց կոտորել զամենեսեանն։ Յորժամ էկին որ հայերն հանեն մեր տնիցն, ասելօվ թէ՝ հրաման թագաւորրին է, որ ցրվեալ հայքն ամէնն ժողովեմք միատեղ եւ պահեմք զգուշութեամբ։ Զայս լսելօվ մուսի Գառդտանն ծանեաւ չար խորամենկութիւն ի հնարն պարսից, պատասխանեաց մոսիու կօնսուլն թէ՝ այս տուն ֆրանսիզ թագաւորինն է, ով որ մտանէ աստ, պիտի խաղաղութեամբ լինի եւ ապահօվ, մեք կարօղ չեմք տալ ձեզ։ Եւ գիտութիւն լինի ձեզ, որ մեք բարեկամք եմք թագաւորին բարեկամաց եւ թշնամի եմք՝ թշնա||մեաց , այժմ որ հայերն մեր ձեռն են, ստուգիւ քննելոց եմք՝ եթէ իրաւ լիցի զոր ինչ ասեն, մեք ինքնին կոտորելոց եմք, եթէ սուտ լիցի, մեք ոչ կամիմք որ իզուր լիցի կորուստ հայերուն ի վնաս թագաւորութեան։ Այսպիսի պատասխանաւս թուլացան։ Եւ այս օրինակաւս պատասխանեցին ինկլիսք եւ վալանտիզք։ Ո՜հ թէ յիմանային սուպռ հայերն իրաւի եխպայր՝ որ թէ Ֆռանկաց տներն չը լինէյին, վաղուց ի մահ մատնեալք էյին, զի ես ինքս տեղն էյի եւ այս բանս իմ կշտին եղեւ։ Ինձանից յետ երկու անգամ էլ յուզել են կոտորել, բայց ոչ թողին։
       Եւ ինձնից յետեւ շատ պէս պէս խապարներ եղեւ, չի լինել գրել, զի ոչ գիտեմ սուտն եւ իրաւն։ Բայց ասացին լիտր հացին ԵՌ (5000) դիան յելաւ եւ ոչ է գտնւում։ Եւ բազումք կոտորվեցան, եւ օրըստօրէ կոտորվում են։ Բայց ստոյգն այս է, որ թէ վրացու զօրքն չը գնան օգնութիւն, դժուար է Սպահանա բանն։ Եւ թէ լսեցիք թէ՝ Քաշանայ չորս դին աղուանք պատեցին, միք ավատալ, թէպէտ ողորդ է, որ մին քարավան թալանեցին եւ մին գեղ, բայց ոչ են աղուանք, այլ են գող զօրացն պարսից։ Մին հաճի Հաշում անուամբ կայր թարվիզեցի, որ հարիւրապետ շինեցին եւ ղրկեցին Քաշան Շահզատին հետ. եւ Շահզատէն սրա ԷՃ (700) մարդ տվեց այս հաճի Հաշումին թէ՝ գնայ Ղօհրուա ճանփէն պահեր։ Որժամ Շահզատէն Ղումու վեր կացաւ դէպ Ղազպին, նայ եկել է Քաշանա չորս դին կողոպտել եւ քարվանն զարկել եւ դարձեալ գնացել Ղօհրու։
       Շահզատէն ասում են պիտի գայ Թարվէզ, ոմանք ասում են պիտի գնա Արտաւէլ։
       Պլապաս քուրտն էկաւ Մարաղա կողոպտեց։ Երբ խապարն հասաւ տեղս, յելին տեղիցս շատ ժողօվուրդ, մինչ զի իրանք ասում էյին թէ՝ քսան հազար, գնացին յուլիս 29 եւ փախստական եկին մտան քաղաք օգոստոսի 16։ Ամէն բանն գրելն ձանձրութիւն է, բայց այն օրն որ քուրդն դէմ յելաւ, որ կռիւ տայ, առաջ քան կռիւ սկսելն, յերես դարձուցին եւ փախան. այնքան հապճէպ փախչում էյին եղել, որ բազում ձիանք ճագվեցան փախած ժամանակն , իրանց զրեհն եւ զգեստն թափելօվ գնում էյին, այնքան, որ վրանին մի շապիք մնում է եղել։ Եւ ծոցի քսակօվ փողն է ցգել յետս, աղաչելօվ եւ երդւելօվ թէ՝ այլ մի՛ գալ յետնէս, որ վրաս բան չի մնաց։Այնքան խելագարեալ փախչել եմ, որ յետ 34ա || չի միտիկ անել՝ թէ օ՛վ է, որ յետնէրն գու գայ։ Այսպէս խայտառակ դարձան եւ ամօթալից եւ գաղտագողի մտան քաղաք օգոստոսի 16 - իցն մինչի 20։
       Լսեցին թէ մին ուռուսի չափառի նավ յելաւ Կիլան եւ գնաց Սպահան էլչութեան։ Եւ լսում եմք թէ ուռուսն վեր է կացել պարսից վրայ, որօվհետեւ Շամախի ձեզ մօտիկ է, ստուգն մեզ գրես, եւ քո հրամանուց «Ակն հոգեկան » գիրքն ինձ ղրկես, եթէ հաճոյ։
       Ես եկի ֆրանսուզ քունսուլի փաթենթայօվն որ տեղս նստիմ, ամմայ իմ մեղացէն այսպէս խառնւեցաւ այս յերկիրս, խիստ տրտում եմ, աստուած վերջն բարին անէ։ Պատրուցն ողջոյն սիրո մատուցանես բանիւ իմօվ եւս ժամաշէն պարոն Արութինին, Նանային եւ այլ Ապտուլ Մըսեհ բեկին եւ պարոն Նազարին եւ այլ մեզ հարցանօղաց, ամէն բարեկամաց յոյժ եւ յոյժ սիրօվ ողջոյն մատուցանեմ։ Լիցի ընդունակ։ Շնորք անես շուտօվ տեղիտ որպիսութիւն մեր գրես Արութենից, թէ որպէս անց է կենում, եւ իրան ասայ, որ ինձ մին գիր գրէ իրան բաներուն վրայ, կսպասէ պատասխան գրոյս։
      
       Ծառայ Էլիասն Մուշեխանց։
      
       Հալապայ մին խապար էկաւ թէ՝ Ֆրանցէզ թագաւորն ղրկել է 9 կռվի նավ եւ հինգ նավ ապրանք, որ պիտի գան Բանտարապաս, որ Մաշկէթի յերկիրն առնուն։ Ապրանքօվ նավերն մեր գումբանի համար[է Ասում են ամէն կռվի նավումն ՌԵՃ (1500) մարդ եւ 200 թօփ, երկու ամիս եւ կէս է, որ Ֆրանկիստանայ դուս են։ Խանի ղուլ Լօվրազ բէկին շատ բարեւ անես. ասա իրան թէ՝ քեզ հետ եկօղ ֆռանկ Յեահիյեայ բէկն քեզ շատ բարեւ կանէ, նա ինձ կճանաչէ եւ քեզ ապսպրեցի նրան, որ լաւ մուղիաթ լինի Ապտուլ Մսեհբեկիւն հանդերձ։
       Այս գիրն գրեցի եւ դրի պատրոց գրի մէջն եւ տվինք գօրեցի Էստատի որդի պարոն Զօրապին, որ նայ տանի Գանճայ տայ վերո գանճայեցի պարոն Յուսէփին։ Սեպտեմբերի