Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
44ա || N 1. Գերապատվելի սուրբ հայր պ[արոն ] Բեռնարտոսիտ օրհնեալ յաջտ համբուրեմ հանդերձ ողջունիւ
      
       1722 նոյեմբեր 23. Դավրէժ։
      
       Յայտարարութիւն լիցի վեհանձնութեան քում, զի մեք յետ երկրաշարժին գնացաք Սպահան հանդերձ մուսիու Պօռէկարին եւ իչանք մուսիու Գառտանի կուշտն . եւ նա եւս սիրօվ յընկալաւ զմեզ եւ ընդունեաց եւ յուսադիր արար զմեզ՝ թէ մեզ պարգեւելոց էր մին ծառայութիւն վասն օգտի մերոյ, մանաւանդ իւրեան եւ գումբանիայի համար, բայց վասն իմ ծովացեալ մեղացն, այս անտանելի պահուհասն էկաւ Սպահանա վրայ։ Յետ երեք ամսոյ, յելայ Սպահանայ, եկի Թարվէզ եւ դիմեցի առ պատուելի սուփեռիօրն մեր պ[արոն ] Բեռնատոսն եւ նայ մեզ գթօվ յընկալաւ եւ կամ աստ մինչի կէտ գրոյս, սպասելօվ Սպահանա բարի խարարին, որ շուտօվ զերծանի քաղաքն վասն օգնութեան այս յերկրիս, մանաւանդ մեզ, զի կար ի մէջ տարակուսանաց միչի կամ ոչ գիտեմ զինչ առնեմ, միթէ ինքն ամենողորմն աստուած ողորմի մեզ քոյին սուրբ աղօթիւն, ամէն։
       Մեզ ոչ կար է գրել եւ ծանուցանել սրբութեան քում Սպահանա բանն, բայց իմայ զի միչի 18 հազար դին հասել է հացի լիտրն, առ եւ կշռեայ ի մէջ խոհեմութեանտ քում եւ նկատեայ այն անտանելի պատիժն, զի օվ կարէ ապրիլ եւ զի ոչ գիտեմ թէ՝ որպէս եղեն մեր ֆռանկներն՝ մեռա՞ն թէ կան, քանզի ոչ գոյ մեզ հասեալ ի նոցունց ոչ գիր եւ ոչ խապար։ Բայց օգոստոսի 9 Շիրազա պալիօզ մուսիու քունսուլ Շւալիրեն եւ մեր մուսիու Պօռէկարն եւ երկու ջեզուիտ պատրի, որ են պ[արոն ] Լակառտ եւ պարոն Դէհէն, յելել էյին Սպահանայ, որ գան Ղազպին նոյն գիշերին, մին աղաճ հեռու Սպահանայ, վրա կու տան աղուանք եւ ցիր եւ ցան կանեն միմեանց, անգիտելի, մերկ, կփախչեն մինչի Խունսար, մուսիու Պօռէկարն եւս վիրաւորեալ եւ թալանւած գու գայ Համատան։ Վերո երու պատրիքն եւ մուսիու Շւալիերն եւ մուսիու Դուֆրէնն Խունսարա կգնան դէպի Շիրազ, զի ոչ գիտեմ թէ՝ ողջութեամբ հասան ՇԻրազ, թէ ոչ. այսքան խօսքերն Համատանայ։ Այնուհետեւ մեզ էլ խապար չի հասել Սպահանայ 44բ || եւ մեզ գիր էկաւ Էրզրմայ երկու անգամ փայեկօվ, զոր գրեցին զօրաժողով լինիլն օսմանցոց, որ հարկիւ պիտի գան եւ նստին սնուղ կարմնճին վրայ, բայց մեք կարծիքօվ յիմանում ենք, թէ այսպէս ձեւացնում են օսմանցիք թէ սնուղ մաֆազա պիտի անեն, բայց խափնօք Թիֆլիս պիտի զարնեն։ Ի ժամանիլ գրոյս, եթէ պատշաճ եւ պատեհաւոր համարիս, այս խօսքն ծանուցանես Պապունա բէկին։ Մեզ ասացին թէ՝ Էրզրմա քրիստօնէքն ղասիդ ղրկեցին Թիֆլիս թաքուն այս բանին համար, բայց եթէ այն ղասիտն հասած չը լինի, լաւ է որ այս խապարս լսեն։
       Հայր սուրբ, քո հրամանուցն մին Իտալիայի գիրք տվի եւ խնդրեցի, որ հայեւար թարգմանէյիր, եթէ թարգմանել ես շնորք արայ մեզ ղրկէ, եթէ ոչ ես թարգմանել դեռեւս, եթէ կամիս շնորք անել եւ թարգմանել, կամք քոնն է, եթէ ոչ՝ առաքես առ մեզ։ Հայր սուրբ, ես խորհեցա թէ՝ գնամ վրաց իշխանի կուշտն առ ի ծառայել վասն պարծանաց խաչին Քրիստոսի եւ վասն հաւատոյ, քանզի յոյս չունիմ թէ մուսիու Գառտանն իւր խոստումն կարողանա կատարել, քանզի հատաւ յոյս Սպահանայ այսու դաշամբ ինձ փաթենթայ շնորհեց մուսի Գառտանն եւ առաքեաց Թարվէզ։
       Գիր հասաւ էս քանի օրումն, որ գրեցին թէ՝ ստուգ է որ ուռուս թագաւորն 200000 մարդօվ եկել է լազկին ջարթել է, եւ ինքն թագաւորն նստեալ կայ Դարպանտու բերդումն, եւ վրաց իշխանն 60000 մարդօվ Գանճու եզրումն նստած է։ Հայր սուբր խնդրեմ ի սրբութենէ քումմէ, որ տեղիտ որպիսութիւնիցն ինձ մի խապար ղրկես, եթէ գիտես , որ ինձ համար մեծ օգնութիւն, գլնի, յիմացնես, զի ես մնացի ի մէջ տարակուսանաց, զի ոչ գիտեմ, թէ յոր կողմ տասիմ։
       Թէ յետ այս փորձութեանն ինձ վրա ապրանք առաքէ, որ ես ծախեմ, եւ ծառայեմ, զոր ինչ կպահանչի ի վաճառականութեան, բայց այսպէս եղեւ, վասն այնորիկ ծանուցի հրամանուցտ, որ հայրագոյթ սիրօվ ինձ գրես թէ՝ զի՞նչ պարտիմ առնել՝ գնալ կամ մնալ, գիտեմ որ շատ սիրօվ զիս կսիրես, որպէս եւ ես այնպէս ունիմ օժանդակ սէր կապակցեալ առ հայրտ իմ այսպէս աւարտեմ զբանս իմ գերազանց հօրտ։
      
       Ամենախոնարհ եւ [յ]արաժամ պաշտօնեայ
       Elias Mouchek
      
       N 18. Դեկտեմբերի 3. Գանճայու մին գիր էկաւ վերո համար 15 գրիս պատասխանն Յուսէփիցն Գանճայեցոյ՝ ուռուս թագաւորի Դարպանտ գալն , Վրաց իշխանին Գանճայու եզրն նստիլն եւ այլ շատ բանք։
       . 45ա)