Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Պարոն Մօվսէսիտ
      
       1723 մայիս 14. Թարվէզ։
      
       Քո հրամանուց գրած մարտի 1 - իցն մինչի ապրիլի 28 Գաֆտելի հետ գրած գիրտ մեզ հասաւ համար 86 եւ ամենայն գրեալտ յիմացայ։ Այս տօպրակօվ ծաղիկն յո՞ւն վրա ես ղրկել, Օվանէսն Կիլան է, անունն գրէ՝ թէ յում տամ։ Եւ մին 2 ինքին յուզեցիր, յիստակ չէր գրած որ յիմանայի, կրկին գրես կողարկեմ։ Եւ Սարգիսն ռազի արայ, զերա միտս չէ, թէ քանի ոսկի է մեզ տվել, կարծեմ թէ՝ ութն ոսկի է։
       Յոյս ունիմ, թէ իմ բաներն աստուծով լաւ գլնի, քանզի թագաւորն խաթրս յուզում է եւ երբեմն կկանչէ կշտին եւ ամենայն մեծամծքն՝ նմանապէս։ Այն թամպաքին Գաֆտելինն չէ, յուրիշ վրացու էր, վեքիլ արաւ ղրկեց։ Իրիցուն տղին հետ հախլաշմիշ եղայ, աղին տված բարաթն առի եւ ձեռացէն մին գիր ոռի եւ դրի այս գրիս մէջն, որ դուք պահէք, պէլքի տեղտ պետք գայ ձեզ։ Բուխարու մորթի չի ճարվիլ տեղս։ Նաղին մինչի այսօր բռնած է եւ շատ թակում են, իսկի մին զատ չի դուս գալ։ Այսուհետեւ ինչպէս որ լինի իմ բաներս, քեզ գրեմ Էրզրմ։ Ողջոյն մատոյ Ղազարին, ծնօղ մօրս, մօրքուրիս, Ղեւոնդին եւ այլ ամենայն բարեկամաց իմոց։
      
       Ամենախոնարհ ծառայ Էլիասէս։
      
       Այս գիրն տվի մեր Գաֆտելին, որ իւր գրին հետ ղրկէ Օրտվար իմ ախպօրն Մօվսէսին։ Մայիս 19։
      
       . 53ա)։