Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Պատուելի եւ ամինչոց բարեկամիտ մուսիու Դուֆրէնիտ
      
       1723 ապրիլ 13. Դավրէժ։
      
       Գիտութիւն հրամանուցտ, որ էստի յառաջ գրեցի հրամանուցտ ամենայն էհուալն, չեմ գիտել թէ հասաւ, եւ այն օրէն, որ ձեր հրամանքն Սպանանա դուս էք յելել մինչի այսօր մեզ խապար չէ հասել թէ ո՞րպէս եղեն ֆռանկներուն բանն։ Մուսիո Պօռէկարիցն Պաղտատու մեզ գիր հասաւ թէ ինքն գնում է Պասրայ։ Եւ այն օրէն, որ ես եկել եմ Թարվէզ, մինչի այսօր մեր պարքերիցն մին փող չը կարացի առնուլ, քանզի միրզա Մումինն սպաննած էր։ Եւս շահին եւ օմարինեցուն ծանուցի, իսկի հոգս չեն, քանզի լաւ դատաստան չունին, Եւ մեր ապրանքն, որ Նաղու տուն կար, ամէն պէտքական ինքմինն գողացել է, բռնել տվի, մինչի այսօր ոչինչ չառի, այսպէս ամենայն կողմանէ մեզ վնաս հասաւ, զի ոչ գիտեմ, զինչ արարից։ Շահն զօրաժողով է անում, որ գայ Սպահան։ Օսմանցոց զօրքն պատրաստ են Ղարսա մէջն, ասում են թէ գնում են Թիֆլիսու վրայ։ Ուռուսներիցն մին հազար մարդ էս աշունքն յելել են Կիլան, մինչի այսօր նստեալ կան անտ, իսկի ումեք վնաս չեն տալ, նոցա խորհուրդ այտնի չէ, նոքա ասում են թէ շահին օգնութիւն եկինք, , սոքա ասում են՝ մեք չուզեցինք։ Մահմատ Ղուլի խանն որ սպահան շահի դիւանբէկի էր, որ ղրկել էյին թէ գնայ Կախեթու խանութիւն անէ, շատ զօրք ժողովեց գլխին եւ էկաւ Թիֆլիս Վախտանկն բռնելու, այս երկու ամիս է, որ երկու վալին կռիւ են անում, չեմ գիտել ո՞վ գախտէ։ Եւ Երեւանու յերկիրն շատ հայ կոտորեցին պարսք, շատ խառնակ է այս յերկիրներս, աստուած վերչն բարին կատարէ։ Եթէ կամիս ձեր որպէսութենէն մին մատ գիր գրես, որ լսեմ ձեր որպիսութիւն եւ ուրախանամք, զի եմ յօժար սրտիւ սիրելոյտ ծառա Էլիաս։
       Այս գիրն գրել տվի Ֆռանսուզի լեզուաւ պարոն Օհանէսին, ներքո գրին հետ ղրկեցի Շիրազ մուսիու Դուֆրէնին ապրիլ 14։