Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N1. Հոկտեմբերի 14 մին գիր էկաւ Իստմպօլու Մուքէյի ձեռօվն ֆռանսիզ պալիօզ մուսիու Պօնաքիցն իմ ղրկած գրիս պատասխանն, որ թարգմանի այսպէս.
      
       Քոստանդինօպլ. 1723 օգոստոսի 23։
      
       Պարոն. քո գրած գիրն յուլիսի 4 ինձ հասաւ եւ կարդացի ճառականաց, որ գումբանիցն էին, տրտմեցա որ պիտի էս խապրներու համար ֆռանկիստան եւ էս խապար տանիս եւ որ նոր հրաման առնուս, ամա էս խառնակ ժամանակիս շատ դժուար է ինձ, որ հրաման առնում վազիրիցն քեզ համար, որպէս որ կարծեցիր եւ թէ էս հրամանն ուզեմ, կարծիք կիմանան էս բանին, բայց ես կաւատամ եւ քեզ կաւատացնեմ, որ կարօղ ես յելնել Աճամու յերկրէն որպէս արաւ մուսիու 17բ || Պօռէկարն, նրանից պակաս ընդունելութիւն չես ճարել Օսմանցու յերկիրն, որպէս որ նրան ընդունեցին Պաղտատումն եւ որ կարօղ գլնիս գալ անտի Հալապ կամ Իստապօլ եւ որ քո կամքն հաճի, եթէ Դիարպաքիրու ճանփօվն կամիս գալ անտ, կճարես պատրի քափուչին, որ քեզ օգնութիւն կու տան ամենայն կերպիւ։ Ես չուզեցի ինձ թեթեւացնել վասն միոյ հրօվա[ր]տակի մին մարդո համար եւ որ յոյս չունէյի որ տան, ընտուր համար Դռնիցն յուզեցի, որ հրամայեն ամէն փաշաներուն եւ բակերուն վրա որք են սինոռներումն, որ պատուեն մեր ամէն ֆռանկներուն եւ քափիթաններուն , որ գու գան Օսմանլույի յերկիրն եւ ճշմարտապէս գիտեմ, որ այս հրամանն յեղաւ եւ յոյս ունիմ, որ պակաս չի լինիլ քո պատիւն, քանց, մուսիու Պօռէկարինն։ Քու խապարներիցն գուզեմ երբ որ ինձ կգրես ամէն Աճամու լաւ խապարներիցն , շնորք անես եւս ստուգես մուսի Գառտանի խապարն, քանզի ֆռանկիստան գուզեն նրա խապարն յիմանալ։
       Գումբանի նաւերու մինն Պասրա հասաւ եւ տեղն ընդունելութիւն ճարեց, վասն այն առաջմէ ես մուղաիաթ եղա եւս երկու նավ պիտի գան Պասրա։ Քեզի կաղաչեմ, որ ողջոյն տաս պարոն Յօհաննէս Մկրչին Ռօշֆօռցի, շատ կայ, որ նրան կճանաչեմ եւ որ լսեցի նրան լաւ բաներն։
      
       Պարոն, քո սիրելի Դիսօն Պօնաք։
      
       Շնորք արա գրէ մուսի Միր[ա]նիցն, քանզի ես տվի նրան, որ նրանն թարգամ եւ դպիր լինէր։
       Վերնագիրն էր այսպէս. Պարոնիտ պարոն Էլիաս Մուշեղ աճենթ, այսինք փոխանորդ ժողովին արեւելից եւ հնդկաց վաճառականցն։ Թարվէզ։