Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
20բ || N 2. Մեր սիրելի Մուսիու Տալանսոնիտ
      
       1723 նոյեմբ[ե]ր 22. Կասկար։
      
       Քո հրամանուց գրած համար մին գիրն օգոստոսի 12, մեզ հասաւ *սեպտ[ե]մբ[ե]րի 29։ Մեք ուզում էյինք գնալ Հռօմստանու վրայօվն, բայց սպասում էյինք քո հրամանուց գրին , որդամ հասաւ գիրտ, հաստատեցինք գալ, քանզի շնորք էր արել մեզ սպառապետն եւ խոստացել էր մեզ տալ գիր եւ նաւ, վասն այն ուղիղ գալիս եմք քո հրամանուց տեսութեան։
       Որժամ հասանք Աստառա, անդ գտինք մին ծառա թագաւորին , որ ըմբռնեալ էյին՝ Կասկար անունն Կոստանդին, Ֆետրի որդի, սիպիրցի, Սիլւանու գնտիցն եւ մեզ հետ բերում եմք։
       Քո հրամանքն մեզ գրեցիր թէ՝ մեք գամք քո հրամանուց ծառայութիւն, եւ մեք յօժար կամօք գու գամք եւ խնդրեմք հրամանուցէտ , որ մեզ այս գրի պատասխանն գրես թէ ձեր եւ պարսից մեջն եթէ երթեւեկ կայ, ուղիղ գամք ձեր կուշտն, եթէ ոչ, գնամք Ռաշտ, մէր բանն տեսնումք, հաւասար եւ ապա գամք ձէր կուշտն. եթէ հնար է, որ մէր մարդն կամ մեք կարեմք գնալ քաղաք եւ գալ ձեր կուշտն, գու գամք, թէ ոչ՝ քաղաք գնամք։ Եւ այլ ամէն խօսքերն եւ խապարներն բերանօվ ապատելով եմք, յորժամ բարօվ տեսանեմք ձեզ, մեք կմտնումք Ռաշտ ամսուս 25 կամ 26 - ումն։
      
       Եւ մեք պարոնիտ ծառայ պարոն Օհաննէս եւ Էլիասէս Մուշեխանց.
      
       Այս գիրս գրել տվի պարոն Յօհաննեսին ֆեռանսէզի լեզուաւ մեր երկուսի բերանէն եւ տվի մեր պաշտոնեայ Խօսրօվին, որ տանի Ռաշտ ուռուսի բանակն, տայ Մուսիու Տալանսօնին նոյեմբերի 22, որ գնա 23 - ումն։