Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սհապ աղա Գիրումին, աղա Շահինին
      
       Ի նուաստ ծառա Դաւութէս, բակնազարէս, ծնող մօրէս, տան մեծ եւ փոքունէս շատ բարով, հազար բարի հասցէ վերոգրեալ պարոնացն եւ այլ ձեր հրամանոց եղեալ հազրջումիաթին։ Եւ թէ դուք մեր աֆալն հարցուցանէք. աստուծոյ փարք, այս սհաթիս սաղ սալամաթ ենք եւ պարոնացն տեսուն կարօտ։
       Դարձեալ ա՜յ մեր սհապներ, մեք չորս հինգ բարթ գիր, ամենայն աֆալ գրած ենք, ողարկած ձեզ վրայ, ոչ մին գրի պատասխանն յետ չի եկալ՝ թէ մեք այլ ձեր աֆալն յիմանամք, մին քիչ ըռհաթ իլանք։ Աստուած վկայ է, այսչափ նեղութիւն, դարդը, կրակ, յէսիր, յեաղմա, ամենայն զլումի դարդն թողած ինք, ձեր ֆիքրն [ինք ] քաշում, թէ՝ աջապ ի՞նչ [ի]ն էլալ։ Վախինք թէ՝ դուշմանի սրտով ելանինք, մեր ճարն ի՞նչպէս կնի։
       Ա՜յ մեր սհապնի, շատ գրիլն մուսպաթ չի, վասն Քրիստոսի խաթրին համար, եկի՛ք, հասի՛ք, տանն տիրութիւն արէք, այս ի՞նչ դարդը կրակ է, որ միջումն եմք։ Աստուած վկայ է՝ ոչ ինսան ենք, ոչ հայվան, այլ խելք չի կա մեզ մօտ։ Հառաջ էլ [է]ինք գրած. եզինքն տարին, մնացէնք ըռանց եզն չի կայ, մասուլն հասած ժամանակն է , ի՞նչպես անենք, ի՞նչպէս հաւաքինք, ի՞նչպէս օղլուշաղ պահինք։ Վասն աստուծոյ խաթրին համար, զմեզ մորթիլ միք, գեղի մէջ դուշմանի սրտով միք անիլ, շուտով հասիք, պարքն ահալ արէք, մեկայլ բաներն այլ աստված ողորմած է. թէ աստուված սաղլուղութիւն կու տա։ Այլ նաչարինդան մեր ամենայն բանն գլուխ [ի]նք տանիլ, անջախ մեր մեծ դարդն, ծանր շալակն, մեր պարքն է։ Աստուած վկայ է, այսչափ գերի, զուլումաթութիւն հաջաթ չի, հաջաթ՝ պարքն է, դիջլուղոութիւն չեն տալիս, դադարք չեն տալիս. ոչ գիշերն է մանշուր, ոչ ցերեկն, ամէն ղարանլուղ է։ Այստեղ մարթի արէխէրք գերի ան անում, տանում, հայրն գնում է, հասը, տասնըհինգ թման տալիս, ազատում, բերում։ Մեք այլ գերի ենք պարտականի ձեռաց, դուք այլ զմեզ ազատ արարէք։ Թէ զեզ աչք չիք անում, Դաւութին, Բակնազարին խաթր արէք, եկէք։ Այլ ինչ գրենք, ամենայն սամթ դժար է, աստված ազատի։
       Թէ յիմանաք, միայն մեր գեղն մնաց, թէ չէ ամենայն գեղ յեսիր յեաղմա են արած, մեր ճարն այլ ընկած է, աստուած որ փրկի փորձանաց։ Վարթավարին մեր գեղին քուլ[լի ] սպայն Վերի թողու կթանին կէսն տարեցին, խիստ դժար է, կարում չենք տանից դուրս գալ։ Համ էլ՝ գեղումն տկարութիւն էլ կա. Հայրանց Ապրհամին, Բարսեղին կնոջն, մեր ախջական, Դիլանչոց Պետրոսին, մեր թոռան տեղուց դուք սաղ[ը]նիք։ Մեր օղլուշաղին կողմէ խաթրջամ կացիք, Աստված ողորմած է, ինչ -որ աստված կու տա, բարի է, թաք ձեր գլուխն սաղ [ը]նի։
       Միրզա Բարսեղ ձեզ շատ բարով կանի։ Վռազ գրեցաւ բանդաս Աստուածատուրս թվ[ին ] ՌՃՀԴ (1725), յուլիսի ամսին ԺԵ - ումն (տասնեւհինգումն)։
       Թէ Բրթելանց տըներին կողմէ հարցանիք, մեր ձեռացն է, չորս տընվուր կա մէջումն՝ Ցղնցի, Ըստպէցի այ։ Ջան ախպար, ամա՜ն, աջիզ ամ մնացէլ, զահում ղարդաշ այ մտիկ չեն անում, մին ղռշ մեկի ձեռն չեն բռնում, պարտականերն այլ, զապունն այլ իմ յեախան[ը]ն բռնում, խապար չեմ թէ ո՞ր մինին ջուղապ տամ։ Ա՜յ ջան ախպար, քոյ եխպայր հետ մին փիքր քաշեցիք, բըլաքիմ պարքն եւ ողարկիք, աստված ողորմած է. քիմին նմաթ. ոտն ձեռն պաչիլ, մին հալ կանինք։ Հազար հալպաթ, պարքն ողարկեցէք, այլ էհմալ չի անիք։ Երեք տարի ա գնացել [ի]ք, մաբլաղ պարք[ի]նք արած, տասն տասնտինգ են տալիս, ավալքին պէսըն տալիս չեն, մեք այլ նաչարինդան թանգ պարտք [ինք ] անում՝ թէ ինչա խարջ տանք, որ օղլուշաղին խաթրին համար, որ գերի չի ելանին։ Խապար [ի]ք, որ իմ[ա ] այլ փող չունիմ, թէ մին սխլաթ անկանի, տանն քոմակ անիմ, այլ մարդ ձեռն չի բռնում։ Վերեւ աստված ունինք, ներլեւ՝ ձեզ, որ շուտով մի իմդատ հասէք ա՜յ իմ սհապնի։ Աֆալ շատ կա, բայց գրիլն պետքն չի, բարով գաք՝ յիմանաք։ Այլ ինչ գրեմ, դուք գիտէք։
       Հասցէ գիրս Մոսկովն կամ ուր եւ իցէ ռամեցի Գորգի որդի պարոն Գիրումին եւ պարոն Շահինին ձեռն։ Անբաց տանողն աստված օրհնէ։
       Թվին ՌՃՀԴ (1725) յուլիսի ամսի ԺԴ -ումն (տասնչորսումն)։
      
       (ԸՐՎ. ՊպսՈ, ԽՈ 23, 1724, N 4, ս. 45)