Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զօրութիւն գրոյս այս է, որ թիվն 1718, յունվարի ամսոյ ԼՕ (30), Մօսկովումն, Յիսուսի ծառայ տէր Աւագս Յակոբեան, նօքար բռնեցի Եակոբի որդի Ըստեփանն եւ էս գիրն տվի իւրն, ջա]հաթն էս, որ յերեւանեցի Ապկարի որդի Մարտիրին ընկերագիրն , վաքելագրերով եւ բարեւագրերով, տվի վերոյ Ըստեփանին եւ Պողոսի որդի Ադամին, որ եթէ տէր կամսցի, ղարարդան, վեռուն գնան, տանին աստուծօվ հասացանեն Շամախի, տան մեր վաքինլանի Մեսրոպի որդի պարոն Բարսեղին եւ մօսկովիցի քնազ Գրիգոր Յիվանիչ հայուն ձեռն, եւ մին բարեւագիր յինք առուն նոցանէ, եւ մեզ հասուցանեն. եւ իրենք, Մսկուր վաքիլանու յօրդնօվն, վեր կենան գոն է Մօսկովս։ Եւ էլ որպես որ վերոյ վաքիլանիս կամսնան, էնպէս առեն, առանց նոցա օրդնին բան չառեն։ Վասն էս ղուլուղիս համար նոքար Ըստեփանին իւրն դօնլուղ կտրեցի չոք թուման ըռուսի կօպէք փող, որ կէսն կառի երկու թուման, խօրակն եւ քրէն ինձ վերայ, եւ փաշակն իւրենցն այ, ինձ յիլաղայ չունեմ։
       Էս ղօվլամէս Յիսուսի ծառայ տէր Աւագս ձեռամբս գրեցի, տվի նօքար Ըստեփանին։ Գիրս Բ (2) գրեցաւ մին մաղբուն. մինն էս այ, որ ձեռք տրի, եւ մրեցի, տվի, Ըստեփանին, եւ միւսն Ըստեփանին ձեռք դնել տվեցի, արետ Յիսուսի ծառայ տէր Աւաքիս, որ Յիսուսի ծառայ տէր Աւագիս ղաբուլ այ եւ իմ միրս այ։
       Կնիք. Տէր Աւագ
       Ես յարզրումցի Շահպազի որդի Յօհաննէսըս, վերոյ տէր Աւագին իղրարովն գիրս գրեցի, եւ վկայ եմ։
       Կնիք. Հովհաննէս
       Աստուած թիւն ՌՃԿԷ (1718) մարտի Ե - ումն (5 - ումն ), Մօսկովումս, սարխադիս գրեալս իմ տօնլուղիս ջահդան, իմ աղայ տէր Աւագիցն, երկու թուման կօպէք փող փէշաքի յինք առի, որ հասաւ ինձ Եակօբի որդի նօքար Ստեփանիս, եւ էլ ինձ տեղ մսկար Յովհանէսն գրեց եւ գրեց եւ ձեռք դրեց, որ ինձ Ստեփանիս ղաբուլ այ։
       Կնիք. Հովհաննէս
      
       (Թղթապանակ N 1, թ. 103)