Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ա
       Ադաթ - սովորություն
       Ազլութ անել- պաշտոնակն անել
       Ազուղա - պաշար , պարենամթերք
       Ալա - բարձր, լավ , գեղեցիկ
       Ալաճա - բազմագույն կտոր
       Ալթուն - ոսկեդրամ
       Ալիբուխարա -սալոր
       Ալիշվերիշ- առեւտուր
       Ախտիար -իրավունք
       Ահվալ (աֆալ ) - վիճակ , դրություն
       Աղլուղ - թաշկինակ
       Աղր - ծանր
       Աղու - թույն
       Աճամ (աջամ ) - պարսիկ
       Աճենթ -գործակալ
       Ամակ - երախտիք
       Ամակտար -երախտիք ունեցող
       Ամանաթ - պահ տված ապրանք, ավանդ
       Ամր -հրաման , կարգադրություն
       Այիպ (էյիբ ) -խայտառակություն , ամոթ
       Անա - մայր
       Անաճախ - հազիվ
       Աշնա - ծանոթ , բարեկամ
       Աշքարա - ակնհայտ , բացահայտ
       Ապա - տղամարդու վերնազգեստ
       Ապասի - պարսկական արծաթի դրամ, որը հավասար է 200 դինարի
       Ապըրշում - մետաքս
       Աջապ - արդյոք
       Աջիմիշ լինել - նեղություն քաշել
       Ասըլ - իսկական , բնագիր
       Ասնակ - ընկերովի
       Արզ - դիմում, խնդրագիր
       Ավազա -հռչակ
       Աւատանլխ -շենք
      
       Բ
       Բաբաթ - փոքր -ինչ
       Բազի - որոշ տեսակի
       Բաթլ - չեղյալ , անվավեր
       Բալքի (բօլաքի, բըլաքի ) -գուցե
       Բանաւուշ - մանիշակագույն
       Բանդա - ծառա
       Բանդեգի - ծառայություն
       Բաշմաղ - չուստ , կոշիկ
       Բաստա - բավական
       Բարաթ - մուրհակ , փաստաթուղթ
       Բարպանդ - քամուն տված, վատնված
       Բեդամաղ լինել - վշտանալ , վիրավորվել
       Բեդնամ լինել - խայտառակ լինել
       Բեհեսաբ - անհաշիվ
       Բեղաֆիլ -անշնորհք
       Բեշուքամ -շատ ու քիչ
       Բեքար - անտեր
       Բիթուրմիշ անել -գլուխ բերել
       Բիրդան - հանկարծ
       Բունթ -ապստամբություն
      
       Գ
       Գազ- պարսկական երկարության չափ, հավասար է 112 սանտիմետրի
       Գամի -նավ
       Գամբանի-կամպանիա, խոսքը Արեւելյան հնդկական ընկերության մասին է
       Գելդի -եկավ
       Գենա -էլի
       Գոնսուլ -կոնսուլ , հյուպատոս
       Գորա -համեմատ
       Գուլլա - գնդակ
       Գումրուկ- մաքս
       Գումուրուկչի -մաքսատան պաշտոնյա
       Գուլնար -ծաղկավետ կտոր
      
       Դ
       Դալալ - միջնորդ
       Դախլ - տեղ հասնել
       Դախլ (դահլ ) - հացահատիկ
       Դակիշ դնել - փոխանակել
       Դաղդաղա - խայտառակություն
       Դայեկ - մեկ տասնորդ
       Դանգ - պարսկական մանր կշռաքար
       Դաստա -կապ , փունջ
       Դաստուր - թույլտվություն , կարգադրություն
       Դարուղա - ոստիկան , հարկահավաք
       Դաֆա -անգամ
       Դաֆտար - մատյան
       Դեկան - տասանորդ
       Դիլպիլուր -լեզու իմացող
       Դիհ - կողմ
       Դինդաշ - կրոնակից , հավատակից
       Դինջիլամիշ լինել - հանգստանալ
       Դիվան - դատ , դատաստան
       Դիվանբեկ -գլխավոր դատավոր
       Դավլաթ - հարստություն
       Դովլաթտար - մեծահարուստ
       Դովրան - ժամանակ
       Դրիստ - ճիշտ
       Դուշման - թշնամի
       Դուքան - խանութ
      
       Ե
       Եանիչարի - օսմանական հետեւակ զինվոր
       Եարալու - վիրավոր
       Եարաղ - զենք
       Եորղան - վերմակ
       Եպարքոս - վարչապետի պաշտոն ունեցող
       Եսիր - գերի
       Երաղի լինել -երախտապարտ լինել
      
       Զ
       Զահմաթ - նեղություն
       Զայ անել -փչացնել
       Զանջիր -շղթա
       Զապուն -խեղճ , տկար
       Զառ (զար ) - ոսկեթել
       Զառբաֆ (զարբաբ ) -ոսկեթել գործվածք
       Զառաբխանա - դրամահատման վայր
       Զարպ -հարված
       Զափիս - գրանցում
       Զաֆթ անել - գրավել
       Զեհի հարել -զարհուրել
       Զերա -որովհետեւ, քանզի
       Զիան - վնաս
       Զիարեթ անել-ուխտի գնալ
       Զլում - դժբախտություն
       Զօրպա - բռնակալ
      
       Է
       Էլչի - դեսպան , պատվիրակ
       Էխտիար ունես -կամք ունես, իրավունք ունես
       Էհմալ անել -կանջի ետեւ ձգել
       Էհտիմա դօվլա, էհթեմադ - ուգ - դովլե-մեծ վեզիր
       Էհուալ (ահվալ ) -վիճակ
      
       Թ
       Թաբուն թալեղով - ենթակա համայնքով
       Թազա -նոր
       Թալիղա - հրովարտակ
       Թալիմ տալ - խրատել
       Թախիլ -սերմ
       Թախիխ - հաստատ
       Թախիր - հապաղել , հետաձգել
       Թախսիլ (թահսիլ ) - գանձում , հավաքում
       Թախսիլտար - հարկահավաք
       Թախսիր - մեղք
       Թահր - ճար , միջոց
       Թահվիլտար - մուրհակ ունեցող
       Թահտի- շտապ
       Թաղաֆիլ տալ- ուշացնել
       Թամամ - ամբողջովին
       Թամաշա - հանդես , տեսարան
       Թամասուկ (թեմասուկ ) - ստացական , պարտամուրհակ
       Թամբեհ անել- պատժել
       Թանխա - համարժեք ապրանք
       Թահվիլ տալ- հանձնարարել
       Թահտի - շտապ
       Թամպալ - ծույլ
       Թային անել - նշանակել
       Թասլիմ լինել - հանձնվել
       Թասլիմ լինել - հանձնվել
       Թավջի - հարկ
       Թավուր - տեսակ
       Թատարուք - պատրաստություն
       Թարաֆ - կողմ
       Թարիզ - թվական
       Թարիֆ անել - գովաբանել
       Թարփանմիշ լինել - տեղաշաժվել
       Թափիաթ - բնավորություն
       Թաքուլուֆաթ - պարտականություն
       Թաֆթիշչի - ստուգող
       Թիմսալ - սրբապատկեր
       Թլմաճ - թարգման
       Թոխում - սերմ
       Թոմար - ամբողջությամբ
       Թուանկ - հրացան
       Թուանկչի - հրացանակիր
       Թուանկչի աղասի - հրացանակիրների պետ, զինվորական , թուֆանկչիաղասի
       Թուման - պարսկական դրամ, որը հավասար է 10000 դինարի
       Թուքան - խանութ
       Թօհմաթ տալ - ամոթանք տալ
       Թօփ - թնդանոթ
       Թօփչիբաշի -հրանոթի պետ
       Թօփխանա - հրանոթ ձուլելու վայր
      
       Իլաղա - հաղորդակցություն
       Իլաճ - միջոց , ճար
       Իլթամաղ (Էլթիմաս ) - աղերսանք, հորդորանք
       Իլթզամ (ըլթզամ ) - պարտավորություն
       Իղրար ( իրղար, էղրար ) - հաստատում, համաձայնություն
       Իմդատ հասնել - օգնության հասնել
       Ինշալլահ - աստուծով
       Ինքար (էնքար ) -հրաժարում, ուրացում
       Իսթիլ - ծանրության չափ
       Իրզը սուրաթ - շնորհք, դեմք
       Իբղար անել - հաստատել
       Իփաքչի - մետաքսագործ
       Իքմին - իր, բան - ման
      
       Լ
       Լազի քաթան - բարակ քաթան
       Լալ -թանկագին քար
       Լամցի - գերմանական
       Լայեղ - արժան
       Լիտր -քաշի միավոր
      
       Խ
       Խաթայ - փորձանք
       Խաթրջամ լինել - հանգիստ լինել
       Խալաթ - նվեր
       Խաթր -հանգանք , պատիվ
       Խաթրջամ լինել - միամտվել
       Խալիս - մաքուր, իստակ
       Խան - իջեւանատուն, օթեւան
       Խանչար ( խանչալ ) -դաշույն
       Խային - նենգ , նախանձ
       Խաս - ընտիր, լավորակ
       Խապար - լուր
       Խապարտար -լրաբեր
       Խարաբ- փչացած , քանդված
       Խարջ - հարկ
       Խարճուլուխ -օրվա ծախս
       Խիլայ - պարգեւ
       Խլաթել - նվեր տալ
       Խովաթ (ղուվաթ ) - ուժ
       Խոփ (խոբ ) - լավ
       Խսմեթ - բաժին
       Խրիտ - առեւտուր
       Խուրճ - խուրջին
       Խօճա - առեւտրական
       խօշ - բարի , ցանկալի
      
       Հ
       Հազիր - պատրաստ
       Հազիրջումիաթ - հանդիպող մարդիք
       Հալալ - արդար, օրինական
       Հարաճ - կտավագործ
       Հալպաթ - անպայման
       Հալ յօլ անել - միջոց փնտրել
       Հախ - վարձ
       Հախլաշմիշ լինել - հաշվեհարդար կատարել
       Համամ - բաղնիք
       Համեշա - մշտապես
       Համշար - համաքաղաքացի
       Հավայի տալ- իզուր, անտեղի տալ
       Հարամի - ավազակ
       Հեսապ - հաշիվ
       Հեքիաթ - խոստացվածք, պատմություն
       Հիլ - համեմունք
       Հիսան - բաժին
       Հուքմ -հրաման
       Հունքար (խոնաքար ) - օսմանցի, թուրք
       Հօխա - թանրության չափ
      
       Ղ
       Ղադա - ցավ
       Ղադիքա, ղադիֆե - թավիշ
       Ղաղաղա ( ղատաղա ) - արգելք
       Ղազպ ( ղազապ ) - զայրույթ
       Ղաթար - շարք
       Ղալա -բերդ , ամրոց
       Ղալամ - գրիչ
       Ղալամթրաշ - նկարազարդ
       Ղալբ - կեղծ
       Ղահաթ - պակաս
       Ղահրու - իզուր
       Ղահում - բարեկամ, ազգական
       Ղամչի - մտրակ
       Ղայպաթ - բաբասանք
       Ղան - արյուն
       Ղանավուզ - մետաքսե գործվածք
       Ղապզ - ստացական
       Ղապուլ անել - համաձայնվել
       Ղառշուլուղ - խառնակում
       Ղասաֆաթ - նեղություն
       Ղասիդ - նամակատար
       Ղասիդ - նամակատար
       Ղարանլուղ - խավար
       Ղաթիլաղա - վերջնահաշիվ առեւտրում
       Ղարիպ - պանդուխտ
       Ղաւամ, ղօվում - բարեկամ
       Ղափուչի - դռան պահակ
       Ղափուչիբաշի -պահակապետ
       Ղաֆաս - բանդ, վանդակ
       Ղաֆիլ ( ղաֆել ) - հանկարծ, անսասելի
       Ղեյմաթ -արժեք
       Ղըթ - պակասություն
       Ղոհում զարդաշ - ծանոթ - բարեկամ
       Ղոնտայ ղայիր - երես սրբիչ
       Ղրմզ - կարմիր
       Ղութի - փոքր արկղ
       Ղուլ - ստրուկ, ծառա
       Ղուլլուղ - ծառայություն
       Ղումաշ - թավիշ
       Ղուռուշ - դրամի մանր միավոր
       Ղուվէթ - ուժ
       Ղուրբան անել -նվիրել, մատաղ անել
       Ղուրղուշում - արճիճ
       Ղուրու - չոր
       Ղօնախլուղ - հյուրասիրություն
       Ղօշուն - զորք
       Ղօռչտ բաշի - զինապահեստապետ
       Ղօվլագիր - պայմանագիր
      
       Ճ
       Ճղա - թագ
      
      
       Մ
       Մաբլաղ ( մապլաղ ) - գումար
       Մագար - միթե
       Մազար անել - ժողով անել
       Մազքուր - վերոհիշյալ
       Մազուլ անել - պաշտոնանկ անել
       Մաթլապ (մութլաբ ) -նպատակ, դիտավորություն
       Մահաթ - հազվագյուտ իր, ապրանք
       Մադաթ - ճար , ելք
       Մալ - եկամտահարկ
       Մալ - ապրանք, գույք
       Մալաք - իշխան
       Մալիմ լինել - հայտնի լինել
       Սալխաս - անկեղծ
       Մահալ - երկրամաս , թաղամաս
       Մահանա - առիթ, պատճառ
       Մահրում - զրկված
       Մուհուդի - թուրքական ոսկու միավոր
       Մաղբուն - պատճեն
       Մաճար ոսկի - հունգարական ոսկի
       Մաճլիս - ժողով
       Մայա - հիմնադրամ
       Մանզիլ - տարածության չափ
       Մանզուր ունենալ - նպատակ ունենալ
       Մանշուր լինել - պարզ լինել
       Մանսուպ - պատկանել , վերագրել
       Մաջալ - միջոց
       Մառչիլ -իտալական դրամի միավոր
       Մառֆաշ - բարակ կտոր
       Մասլլհաթ - խորհուրդ
       Մասուլ ( մհասուլ ) - բերք
       Մասքար - վերոհիշյալ
       Մարդանա - տղամարդություն
       Մարիֆաթ-- ազնվություն
       Մեկեր ( մագյար ) - արդյոք
       Մեյխանա - գինետուն
       Միշինէ - գառան մորթի
       Միւթասել - միացած
       Միրաքապ - թանաք
       Միրզա - գրագետ, ազնվական կոչում ունեցող մարդ
       Միքին - ճար
       Մոդաթ - ժամանակ
       Մոթարիֆ - գիտուն մարդ
       Մոհասիլ - բերք , եկամուտ
       Մոհարամ - մահմադական նոր տարին
       Մոմլաթ ( մումլաթ)- մոմ քսած կտոր
       Մսգար - պղնձագործ
       Մրել -կնքել
       Մուզդուրան - վարձ
       Մութաֆիլ - խնամակալ
       Մուղայեթ լինել - զգույշ լնել
       Մուճալ ( մուջել ) - փայլուն, շքեղ
       Մուջալա - համախոսական
       Մոննաթ - երախտիք
       Մունշի մոմալիք - արքունիքի գրագիր
       Մուշայիր - մեծամեծ
       Մուսալիմ - հաստատ
       Մուսպատ - վայել
       Մուստուր - վարձու աշխատող
       Մօստի խարճ - կամուրջի համար գանձվող մաքս
       Մօվ - խողողի որթ
      
       Յ
       Յալտուզ - ոսկու մի տեսակ
       Յաղմա - կողոպուտ
       Յայլուղ - թաշկինակ
       Յափունջի - թաղիքի անթեւ վերնազգեստ
       Յիլաղա - ցանկություն
       Յօլպօռճի - ճանապարհածախս
       Յօրդու - բանակատեղ
      
       Ն
       Նաբաթ - բյուրեղաշաքար
       Նազիր - արքունի ծախսարարապետ
       Նալղռան - պայտ կտրող
       Նամա - նամակ
       Նաջիթա հետեւանք , արդյունք
       Նայիպ - դատավորի տեղակալ
       Նանա - մայր
       Նաչար - անօգնական
       Նաչարինդան - ճարահատված
       Նասուն - անասուն
       Նաւլու - նավի համար վճարվող փոխադրական վարձ
       Նաւրուզ ( նուրուզ ) - նոր տարի
       Նիաթ- մտադրություն
       Նիսաֆ անել - խղճալ, կարեկցել
       Նիսիա - ապառիկ
       Նիսպաթ - պատշաճ
       Նհայեաթ - չափազանց
       Նոքար - ծառա
      
       Շ
       Շաթր - սուրհանդակ
       Շակերտ - աշակերտ
       Շահ - պարսկական դրամական միավոր
       Շաղավաթ ( շաֆաղաթ ) - թագավորական շնորհ, ողորմածություն
       Շարթ - դաշնագիր, պայմագիր
       Շարիտ - պարան
       Շաք ունենալ - կասկած ունենալ
       Շաքարլամա - քախցրեղեն
       Շիլաչի - կտավագործ
      
       Ու
       Ումիտ - հույս
       Ունկրուզ - ոսկու տեսակ
       Ուռուսխաթ լինել - հանգիստ լինել
      
       Չ
       Չախմախ - հրահան
       Չախու - դանակ
       Չաշխուր - թեյաման , ափսե
       Չավուշ - նվիրակ
       Չատըր - վրան
       Չար - հարկի մի տեսակ
       Չարուխ - տրեխ
       Չարսու - շուկա
       Չարվադար - քարավանապետ
       Չափառ- սուրհանդակ
       Չափշուրացու - կանացի ծածկոցի կտոր
       Չաքուշ - օտարական
       Չեշմակ - ակնոց
       Չիման - մարգագետին
       Չիփլաղ - մերկ
       Չու համար - ինչու համար
       Չուրուշմիշ լինել - չարչարվել
      
       Պ
       Պազի պազի - տեսակ - տեսակ
       Պազիրկան - առեւտրական
       Պաթմիշ լինել - խորտակվել
       Պալիղ դիշի - ձկնատամ
       Պալտըր - ազդր
       Պահար ( բահար ) - գարուն
       Պպղշել - ներել, նվիրել
       Պաճ - տուրք
       Պայրամ - տոն
       Պանտար ( բանդար ) - նավահանգիստ
       Պարքո ( բանկ ) - դրամատուն
       Պաշ - գլուխ
       Պաշմախ - կոշիկ, չուստ
       Պարաթ - ստացական
       Պարխանա - ապրանքների պահեստ
       Պայրախ - դրոշակ
       Պարշիլ - հաշտվել
       Պարութ - վառոդ
       Պեթուն - ամբողջ
       Պելքի - գուցե
       Պուլուշմիշ լինել - յոյա գնալ
       Պուռմիստր - քաղաքապետ
       Պօղչա - կապոց
       Պօշմիշ անել - չեղյալ համարել
      
       Ջ
       Ջահաթ - կրոնական պատերազմ
       Ջահթան - պատճառով
       Ջազու - պատիժ
       Ջալդ - արագ
       Ջամ - ապակի
       Ջառիմա - տուգանք, տույժ
       Ջավահիլ - գոհար
       Ջավր քաշել - նեղություն քաշել
       Ջափա - նեղություն, տանջանք
       Ջինս - ապրանք
       Ջիպ - ողջ, ամբողջ
       Ջլով - սանձ
       Ջհաննամ - դժոխք
       Ջովզ - ընկույզ
       Ջութ - քութ - հաշմանդամ
       Ջուղապ - պատասխան
       Ջուխտ - զույգ
       Ջումիաթ - ժողովուրդ
      
       Ռ
       Ռազի լինել - համաձայն լինել
       Ռաիճ - ընդունված , տարածված
       Ռահաթ -հպատակ ժողովուրդ
       Ռահտար - ճանպարհների հսկող , մաքսահավաք
       Ռաղամ - հրովարտակ
       Ռանկ - գույն
       Ռաստ գալ - հանդիպել
       Ռեհի - շահով տրվող դրամ
       Ռշվաթ - կաշառք
      
       Ս
       Սալամաթ - ողջ առողջ
       ՍԱլամաթի տալ - փեշքեշ տալ
       Սախաթ - հաշմանդամ
       Սաղլուղություն - առողջություն
       Սաղր - մակերեսային
       Նամթ - կողմ
       Սայի - սուրհանդակ
       Սանատ - մուրհակ
       Սաչմա - մանր արճիճի գնդակներ
       Սապապ ( սաբաբ ) - պատճառ
       Սառֆ ուզալ - մի անգամից ուզել
       Սարամջամի դնել - կարգավորել
       Սարգարդան - թափառական
       Սարեբան - ուղտապան
       Սարթ - ամուր
       Սարասե - ծայրեծայր
       Սարմայա - դրամագլուխ
       Սարվադ - հարստություն
       Սարվադին - նշված ժամանակին
       Սարվան - առաջնորդ
       Սարքար - վերակացու
       Սաֆ - մաքուր
       Սաֆար - պատերազմ
       Սեթամ լինել - դաժան լինել
       Սեֆիլք - խեղճ, ողորմելի
       Սեֆիտ ( սիֆիտ ) - մաքուր
       Սէլ - հեղեղ
       Սինօռ - սահման
       Սիայի անել - ցուցակագրել
       Սիլահ - զենք
       Սիճիմ - պարան
       Սիպահի - հեծյալ զինվոր
       Սիւայ - բացի
       Սիխաթ - նեղություն
       Սհաթսաղ - ժամագործ
       Սհապ (սհաբ ) - տեր
       Սնճապ - թանկարժեք մորթի
       Սուչ - հանցանք
       Սպաթ անել - հաստատել
       Սպասալար - զորավար
       Սովտաքար - առեւտրական, վաճառական
       Սութամ - բռնություն
       Սունկ անել - սպանել, բնաջնջել
       Սուրաթ - կերպարանք, երես
       Սուփեռիոր - վերապատվելի , վանահայր
       Սօխախ - փողոց
       Սֆարիշ անել - ապսպրել
      
       Վ
       Վալենտին - հոլանդացի
       Վալի - գավառապետ
       Վատա - ժամանակ
       Վատախլաֆ - ժամանակից շուտ
       Վարեխաշտ լինել - կոտր ընկնել
       Վարթարաֆ անել - պաշտոնանկ անել
       Վարիս - ժառանգ
       Վաքիլ - լիազորված անձնավորություն
       Վաքիլլամա - հավատարմագիր
       Վզվոշչիկ -կշռող
       Վօզ - սայլ
      
       Տ
       Տավա անել ( դավի անել ) - վիճել
       Տապաղչի - կաշեգործ
       Տապանչա - ատրճանակ
       Տոլապ - նենգություն
       Տոլմաջ - թարգման
       Տոնլուղ - աշխատավարձ
       Տօլու - լիքր
       Տօվլաթ - հարստություն
      
       Ր
       Րազի լինել - համաձայն լինել
       Րախտար - մաքս
       Րախտարան - մաքսատուն
       Րանգ - գույն
      
       Փ
       Փաթենթա - վավերագիր, վկայական
       Փայ - բաժին
       Փայեկ - սուրհանդակ
       Փայթախթ - մայրաքաղաք
       Փանղուլ - ժամացույցի շղթա
       Փեշտամալ - բաղնիքի քիսա
       Փեշքաշ - նվեր
       Փէշվաղ - հանդիսավորություն
       Փրսանտ - հարմար առիթ
       Փիր - ծեր, սուրբ
       Փոշիման - հիասթափություն
       Փռուս - պրուսացի
       Փսոն - սննդամթերք, կերակուր հյուրասիրություն
       Փրովոզ - ճանապարհի փոխարդրության վճար
      
       Ք
Քալանթար - գյուղապետ
       Քալլա - գլուխ
       Քաղիթ - թուղթ
       Քամենա - նվաստ, խոնարհ , ողորմելի
       Քանտր - պարան
       Քաշկա - երանի թե
       Խասր - պակաս
       Քարկեար - բանվոր
       Քարվանսարա - իջեւանատուն
       Քարտես - նամակ , բացիկ
       Քեչա - թաղիք
       Քեսաթ - պակասություն
       Քէսիմով - կտրուկ
       Քիրա - ճանապարհի փոխադրության ծախս
       Քսուր - ապրանք
       Քութջան - հաշմանդամ
       Քուլլի - ամբողջ
       Քուլօլան - մոխիր դարձած
       Քուչաբանտ անել - շրջապատել
       Քուրքչի - քուրք կարող
      
       Օ
       Օթուրաղ - նստավայր
       Օմարի - սյունի մահմեդական
       Օյին - խաղ, խորամանկություն
       Օվանզա լինել - խորտակվել
       Օտայի քիրա - բնակվարձ
       Օտապաշի - բնակարանի տեր
       ՕՐդու - բանակ
       Օրթա - միջեւ
      
       Ֆ
       Ֆաթ անել - հաղթել
       Ֆալան - այսինչ
       Ֆայտա ունենալ - վստահություն ունենալ
       Ֆանտ - հնարք
       Ֆարաղի - թեպետ եւ , դիցուկ
       Ֆարաղություն - հանգստություն
       Ֆարաշ - մունետիկ
       Ֆարադ - հատուկ, առանձնահատուկ
       Ֆաքիր բորջի - փոքր պարտք
       Ֆիքիր անել - միտք անել
       Ֆռանկ - եվրոպացի
       Ֆրա - կաթոլիկ կրոնակից , եղբայր