Չիպուխլու
գիւղի
ժողովուրդքն,
ըստ
հրամանի
խանին
շինեալ
էին
Զարզնի
գիւղն,
որ
է
ի
Ղրխբուլախ.
շինեալ
էին
և
զեկեղեցին,
բայց
ո՛չ
ունէին
զգեստ,
որով
զպատարագ
մատուսցէ
քահանայն.
վասնորոյ՝
եկին
առ
սրբազան
վեհն,
և
աղերսանօք
զգեստս
խնդրեցին:
եւ
որովհետև
էին
սոքո
թեմ
Սևանու
Անապատին,
վասնորոյ
գրեաց
սրբազան
վեհն
այժմ
զթուղթ
առ
Սևանու
առաջնորդ
Յօհան
վարդապետն,
զի
Ա
ձեռք
քահանայական
զգեստ
և
զմէկ
թեթև
սկիհ
տացին
նոցա,
և
զղապզ
առնուցան,
մինչև
նոքա
վասն
իւրեանց
զզգեստս
հոգասցեն:
Զի
որովհետև
քո
են
թեմ
ասէ,
վասն
այն
քեզ
գրեցաք
տալ:
Ետուք
նոցա
զայս
ի
յունվար
Է:
Ժողովարարութեան
թուղթ
ետ
սրբազան
վեհն
թիֆլիզեցի
Գեօրգի
անուամբ
հայոց
միոյ՝
ըստ
խնդրոյ
Թիֆլիզու
առաջնորդին,
և
բոլոր
քահանայից
և
իշխանացն,
ի
վերայ
Թիֆլիզու,
Վրացտանու,
Կախեթու,
Գեանջայու,
Շամախու,
Շաքուայ,
Ղապալայու,
Նուխու,
Մուսկիւրու,
Դարբանդու
և
Բաքուայ,
Բ
տարէն
վատայով:
Զի
նորին
քոյրն,
քեռորդին
և
քեիուոյ
որդին
գերի
էին
անկեալ
ի
ձեռս
լէկզեաց.
մինն
ի
մեծն
Պօլիս
ազատեցեալ
էր,
և
երկուքն
կային
ի
գերութեան
ի
Դաղստուն.
ի
յունվար
Է: