Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որպէս ի դեկտեմբերի ԻԵ և այլ յառաջ ասացաւ, թէ Կարսայ փաշայն կամէր զբրինձ առնուլ տալ աստի ձեռամբ սրբազան վեհին, այժմ զքիլարջին իւր՝ որ էր յոյն, և զկարսեցի Քեաֆալ օղլի Մելիտօնն առաքեալ էր աստ վասն բրնձի: Ընդ որոց յղեալ էր Դ քէսայ և կէս դրամ ի գին բրնձի: Իսկ նոքա մինչև ցՄաղզբերդ բերեալ, անդ առ երկիւղի ճանապարհի թողեալ էին առ Եաղուպ փաշայի որդի Ալիբէկն, և ինքեանք դատարկ եկեալ խնդրէին ի սրբազան վեհէն մարդ յղել և բերել տալ: Եւ զի փաշայն բաց յա՛ռ սրբազան վեհն գրեալ թղթոյն՝ որ գրեալ էր վերահասու լինիլ, և լաւ բրինձ առնուլ տալ՝ և բերել տալ աստ. և ի լրանալն՝ ազդել ինքեան՝ զի զբեռնակիրս յղեալ տարցէ. զգիր մի ևս առ մեր խանն էր գրեալ, մի՛ առնուլ ի բեանց իւրոց զբաջ և զռահտար: Ուստի՝ նոքա զայն գիրն տարան առ խանն, և ծանուցին ևս նմա զթողուլն դրամին ի Մաղզբերդ: Վասն որոյ՝ խանն Ա եասաւուլ էր յղեալ զի ընդ նոսա ի Մաղզբերդ երթեալ՝ զայն դրամն բերցեն աստ: Եւ զի խանն մարդ ետ, մեք այլ ո՛չ յղեցաք մարդ վասն դրամոյն. այլ գրեաց սրբազան վեհին զթուղթ առ վերոյիշեալ Ալիբէկն, և ծանոյց զայս. զի նա ևս վասն այսր առ սրբազան վեհն թուղթ էր գրեալ. ուստի՝ գրեաց թէ՝ ահա որովհետև խանն մարդ յղեաց, մեք այլ ո՛չ ևս յղեցաք մարդ. այլ դոքա եկին ահա ի բերել զդրամն: Մելիտոնն ընդ եսաւուլին գնաց ի յունվար ԻԴ: