Հասեալ
էր
առ
արքայն
Հերակլ
թուղթ
սրբազան
վեհին,
զոր
գրեաց
առ
նա
ի
հոկտեմբերի
ԺԷ
ընդ
Եսայուն
վասն
դաւոյ
նորին,
զոր
ունէր
ընդ
Ախլցխացի
Յովսէփին,
ուստի՝
և
նա
հատեալ
էր
զվճիռն,
զի
իրաւունքն
ի
կողմն
Եսայուն
էր,
և
Յովսէփն
տալ
պարտ
էր
զդրամն:
Եւ
գրեալ
էր
առ
Ախլցխայու
Սուլէյման
փաշայն,
զի
զայն
դրամն
տալ
տացէ
նմա
Յովսէփին:
Եւ
թէ
իւրոյ
վճռոյն
չհաճիցի,
յղեսցէ
ի
Կարս՝
զի
Իբրահիմ
Աֆանտին
հատցէ
զվճիռ
նոցին ,
կամ
ի
Բայազիտ,
զի
Իսաղ
փաշայն
հատցէ,
կամ
աստ
զի
խանն՝
և
կամ
սրբազան
վեհն
հատցեն:
Վասն
որոյ՝
և
առ
սրբազան
վեհն
և
առ
այլսն
զթուղթս
էր
գրեալ,
զի
ի
գալն
առ
ինքեանս
այս
դատաստանիս ,
տեսցեն
իրաւամբ:
Յայն
սակս
և
սրբազան
վեհն
գրեաց
առ
նա
զթուղթ
մի
վրացերէն,
խոստանալով՝
զի
երբ
առ
ինք
եկեսցեն
ի
դատ
տեսցէ
ըստ
խնդրոյն:
Նաև՝
զՄիրզայ
Գէօրկին
յղեալ
էր
Արքայն
առ
Օսմանցւոց
թագաւորն
ի
մեծն
Պօլիս ,
զոր
նա
յոյժ
սիրով
և
պատուով
ընկալեալ՝
կատարեալ
էր
զխնդիրս
Արքային,
զոր
այժմ
Նազարէթն
գրեալ
էր
ի
Պօլսոյ
առ
սրբազան
վեհն,
և
սրբազան
վեհն
ծանոյց
սմա:
Այլ
և՝
ասէին
այժմ
հաւաստելով՝
թէ
զԽօյայ
և
զՆախիջևանու
խաներն
փոխեալ
է
վէքիլն,
և
զնոր
խաներ
յղէ,
և
զԶաքի
խանն
ևս
ծանր
զօրօք
յղէ
յայսկոյս՝
վասն
օսմանցւոց
մարտին,
զոր
ծանոյց
սմա:
Փուսուլայ
ևս
գրեաց
առ
սա
վասն
մերոց
որպիսութեանց.
և
վասն
առաջիկայ
վտանգից՝
որ
լինելոց
էր
յայսց
խառնակութեանցս:
Ետ
զայս
Եսայուն,
և
նա
տարեալ
յԵրևան,
յղեաց
անտի
ընդ
Ղօրղանի
որդի
թէրզի
Յօսէփին
ի
յունվար
ԻԵ: