Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Այլ որովհետև ահա երթայր թղթաշէնն, (որպէս ասացաւ ի վերդ ), վասնորոյ զթուղթ գրեաց ի Մարչիլիա առ Շահրիմանեան Մարդդար Ադայն, և ծանոյց նմա զգրելն յառաջ ի յապրիլի ԺԹ զթուղթ, նա և Դէվօյին՝ Գրիգոր Աղային, և յղելն առ ինքն ի վերայ Պօլսոյ: Իսկ և այժմ ծանոյց սմա զյղելն Բց թղթաշէն ֆռանկացն, միոյն յառաջ ի հոկտեմբերի ԻԸ, ի միոյն ի դեկտեմբերի Զ: Բայց ասէ վասն իւրոյ նենգաւորութեան, մնաց մինչ ի յունվար ամսոյ ԻԹ: Այլև՝ որպէս ի դեկտեմբերի Զ առ Գրիգոր Աղայն, նոյնպէս և այժմ առ սա՝ գրեալ ծանոյց զամենայն նենգութիւնս և զանպիտանութիւնս թղթաշինացն, որք նենգաւոր մտօք ո՛չ հանին զլաւ թուղթ, և ո՛չ ուսուցին զաշակերտս, և զվեց տարւոյ վարձս խնդրէին, և այլ զոր ինչ չարութիւնս արարեալ էին՝ ի կարճոյ ծանոյց: Եւ թէ որպէս զերից ամաց վարձս երկուցն ետ լրիւ, թէպէտ Լ ամիս էր դեռ յելանելոյն յերկրէն իւրեանց: Միոյն ԲՌԷՃ ղռուշ, և միոյն ԱՌԸՃ զռուշ, հանդերձ գալով և գնալով բոլոր խարճովն ճանապարհական: Եւ զայլ ամենայն բանս նոցին լրիւ ծանուցեալ՝ զայս գրեաց ապա, զի Դէվօյին ծանուսցէ զայսոսիկ: Քանզի՝ մեք ասէ ի պատճառս դոցա մինչ ի ԺԶՌ վնաս կրեցաք, և ի դոցանէ մէկ օգուտ չտեսաք : Աստ, զի վասն Աստուծոյ դատաստան արասցէ, զի աստ մեր խօսիլն անպատշաճ էր: Թուղթ ևս առ Մուսի Դէվօ Քոնսէլիէ Դէզէնդն գրեաց ի ի Փարէզ, և զայն ամենայն զոր առ Մարգարն՝ և զայն ամենայն զոր առ Մարգարն՝ առ սա ևս գրեաց ի կարճոյ և դատաստան խնդրեաց, զի մեր խօսիլն աստ ասէ անպատշաճ էր՝ մանաւանդ զպատիւ սիրելւոյդ պահեցաք, և քեզ ծանուցաք զարարսն դոցա. դու գիտես: գրեաց նաև ըստ սոյն օրինակի զթուղթ առ Գրիգոր Աղայն ի Մատրաս, և զայս ամենայն նմա ևս ծանոյց նաև զգրելն այժմ զսոյնս առ Դէվօն և առ Մարգարն: Յիշեաց և զգրելն և դեկտեմբերի Զ վասն այսր դարձեալ զթուղթ՝ հանդերձ այլ երկարագոյն որպիութեամբք, և յղելն ի վերայ Շիրազու: Գրեալ ես ասէ յառաջ թէ՝ զվարձուց կէսն տուր զկէսն մեք կուտամք, եթէ զբոլորն տալով ո՛չ զերծանէաք յայս ջինկեանայիցս, զկէսն տալով որպէս զերծանէաք. գրեաց և զորպէսն կողմանցս, այսինքն՝ զՕսմանցւոց և զՊարսից յառնելն ի վերայ միմեանց: Իսկ և՝ զամենայն ծախսն զորս արարաք ի վերայ նոցա և թղթատանն, զամենն դաւթար արարեալ՝ Գ օրինակ գրեցոյց, և յղեաց զմինն առ սա, զմինն առ դէվօն, և զմինն առ Մարգարն, առ ի տեսանել: Նոյնպէս, և վասն ամենից արարեալ նենգութեանց նոցին գրեցոյց զթուղթ վկայութեան, զոր կնքեցին եպիսկոպոսունք սրբոյ Աթոռոյս՝ և նոցին թարջիման Ստեփանն, որ էր Դ, որոց մինն մնաց աստ, և զերիսն նոյնպէս յղեաց առ սոսա ի տեսանել և յիմանալ: ԲԲ թապաղայ ևս թուղթ յղեաց սոցա, ի նոցին հանեալ թղթոցն՝ յառաջնոյն և յետնոյն, զի տեսեալ իմասցին այնու՝ թէ ո՛չ հանին զլաւ թուղթ: զԴէվօյի և Գրիգորի թուղթսն ևս առ Մարգարն յղեաց՝ յղել առ նոսա: Եւ զայս ի Պօլիս առ Նազարէոն յղեալ զթուղթ գրեաց առ նա և Թադէոսն. և պատուիրեաց յղել հաւատարմաւ ի Մարչիլիայ առ Շահրիմանեան Մարգար Աղայն: Զօրինակս այնց թղթոց և վկայականին տե՛ս բոլորագրահամար տետրն, յերեսն ՈԻԶ, ՈԻԷ, ՈԻԸ, ՈՂԷ: Իսկ և՝ ծանոյնսոցա զհասանիլն առ ինքն թղթոյն իւրեանց՝ (որպէս ի վերն ևս ասացաւ յընդ ֆռանկին գրեալ թղթոջն ): Եւ շնորհակալ եղև վասն զփոքր ֆռանկն ուղևորեալ էին, և զղապզ առեալ և յղեալ աստ: Պատուէր՝ զի և զայս ֆռանկս յղեալ՝ նոյնպէս զղապզ առնուցուն, և յղեսցեն աստ: Եւ զՄարգարի գիրն պատուիրեաց մի՛ տալ նմա՝ կամ նորին ընկերի և բարեկամի, զի մի՛ կորուսցեն, այլ իւրեանց գիտացեալ հաւատարիմ մարդոյն տուեալ՝ ուղևորեսցեն առ նա: Եւ զի ի նոյեմբերի Թ թուսուլային գրեաց պատրիարքին՝ զի վասն Օսմանցւոց յայսկոյս դիմելոյն, Ա լաւ ֆարման հանցէ վասն մեր ի վերայ սարասկեարին, զի մեզ և սրբոյ Աթոռոյս տիրութիւն արասցէ: Մինչէ ցայժմ պատասխանի ինչ ո՛ր գրեաց նա: Վասնորոյ գրեաց սոցա՝ ասել պատրիարքին, և հոգալ տալ ըստ գրեցելոյն՝ եթէ դեռ հոգացեալ ո՛չ իցեն, և հասուցանել առ մեզ շուտով: Եւ ի հոկտեմբերի ԺԱ և այլ յառաջ, գրեաց պատրիարքին տալ զգին Նազարէթի առեալ քսրոցն: Թէպէտ յառաջ իսկ նա տուեալ էր, և ղապզ առեալ ի նոցունց, և որքան գրէր նմա սըրբազան վեհն թէ՝ տուր՝ և այս թուղթս քեզ ղապզ լիցի, նա այնու ո՛չ շատացեալ յատուկ ղապզ խնդրէր, և զնոցին ղապզն ոչ տայր ինքեանց: Ուստի՝ սոքա աղաչելով զյատուկ ղապզ խնդրէին: Վասնորոյ՝ զղապզ գրեալ առ սոսա յղեաց տալ նմա. յորում փոքր մի զմեղադրութիւնս գրեաց, թէ՝ քանիցս քեզ գրեալ եմ, դու ընդէ՞ր ոչ տաս յետս դոցա զղապզն իւրեանց: Եւ թէ այդպէս հաստատուն բան բռնես՝ որ յատուկ ղապզ խնդրես, ապա Համթայ առաջնորդ Պետրոս վարդապետին է՞ր ոչ գրեցեր մէկ ղապզ, թէ ինձ էհաս քո տալիքն. զի և մեք այնու առնուաք ի նմանէ: (զորմէ ասացեալ է ի վերն յամսոյս ԺԷ, և այլ յառաջ ): Իսկ ի փետրվարի ԺԷ որ գրեաց Ղուկաս վարդապետն Գէորգին և Աստուածապահին, թէ կամ զտպիչ Պօղոսի գրերն առէք և կամ զԱՌԻՃ ղռուշ դրամն, նոքա զգիրն առեալ էին ի նմանէ, և տուեալ Նազարէթին, և նա յղեալ էր ի Կարին առ եղբարսն իւր՝ յղել աստ, և սրբազան վեհին գրեալ: Ուստի՝ այժմ մեղադրութիւն գրեաց սրբազան վեհն Նազարէթին և Թադէոսին թէ ես ձեզ ո՛չ եմ գրեալ թէ՝ գրերն առէ՛ք և ուղարկեցէ՛ք, դուք ընդէ՞ր էք արարեալ զայդ: Եթէ ասէք թէ Ղուկաս վարդապետն էր գրեալ, նա գրեալ է թէ՝ առէք և մեզ ծանուցէ՛ք, և ո՛չ թէ յղեցէք, գոնեայ՝ ընդէ՞ր ո՛չ էք այդպէս արարեալ, քան թէ յղեալ էք ի Կարին խարճով և զահմէթով: Մեք բերողի շալակն տուեալ յետս յղեցաք, դուք ի նմանէ խաբէցեալ՝ առեալ էք և յղեալ, որ նա ևս պարծի թէ փոշիմանեցան և գիրս առին, և ԳՌ ղռուշն ինքն մարսի. իբր թէ գիր ծախեաց մեզ՝ և ծառայութիւն արար, և վարձն էառ: Եւ պատուէր՝ թէ մեզ ո՛չ է պիտոյ այն գրերն, յետս տարէք ի Կարնոյ, և յումմէ առեալ էք, տո՛ւք ի նա: Իսկ ինքն որ մէկ փարայի ծառայութիւն չարար մեզ, և մեր ԲՌԷՃԾ ղռուշն ի զուր առեալ եկեր, թող ուտէ՝ և պարծենայ: Մեք ևս ահա գրեցաք ի Կարին ասէ՝ զի յղեսցեն առ ձեզ: Թուղթ ևս առ Պօլսոյ պատրիարք Զաքարիա վարդապետն գրեաց, ի պատասխանի երկուց թղթոցն՝ որք ի նոյեմբերին ի և դեկտեմբեր ԺԷ գրեցեալք էին: Շնորհակալութիւն վասն ֆռանկի յղելոյն և ղապզ առնլոյն և յղելոյն աստ, և տալոյն զվարձն՝ ԱՌԷՃ, և թաթարի վարձն, ՀԵ ղռուշ, ֆռանկի նաւլուն և մինչ ի Փարէզ յղելն, խարջն, ԱՃԿ ղռուշ : Եւ վասն միւս ֆռանկին ևս գրեաց այնպէս առնել շուտով յղել, զվարձն և զխարջսն տալ, և նոյնպէս հաստատուն ղապզ առնուլ ի բերանոյն, (որպէս ի վերն ի նորին փարեալ թուղթսն ևս գրեցաւ ): Իսկ և՝ որպէս ի վերն առ Մարգարն և Դէւօն և Գրիգորն, նոյնպէս և առ սա գրեաց զնենգաւորութիւն թղթաշինացն, (զոր յառաջ ևս գրեցաք ի հոկտեմբերին և ի նոյեմբերին ): Մանաւանդ՝ այսր նոր գնացօղ մեծ թղթաշինիս, որ խաբեաց զմեզ թէ՝ մինչև զփոքրն ո՛չ յղիցէք, ես ո՛չ կարեմ լաւ թուղթ հանել, և յորժամ յղեցաք, սկսաւ ասել թէ՝ ինձ ձեռագիր տո՛ւք, որ վեց տարւոյ վարձ տայք ինձ, և ես լաւ թուղթ հանեմ և աշակերտ ուսուցանեմ, և երբ զերծանիմ, գնամ շուտով: Եւ մեք ասացաք թէ՝ զշնորհդ մեզ տեսցուք, և ապա զայդպիսի բանսդ ասա՛, նա սկսաւ նոր թուղթ հանել՝ քան զառաջինն վատթար և անպէտ: Որով և մեք զզուեալ՝ այլ անօգուտ ըեսաք զմնալն աստ, և յղեցաք, բայց շնորհօքն Աստուծոյ՝ մեր տղայքն քան զդոսա լաւ թուղթ հանելոց են: Յայս Բ տարիս ասէ այդ խաբեբայքդ յամենայն գործոց մերոց զմեզ արգիլեն, բացի վնասուցն՝ զոր յետոյ գրելոց եմ ասէ:
       Այլ և՝ զայն փօլիցայն զոր ի հոկտեմբերի ԻԸ արար ի վերայ սորա ի ձեռն սրբոյ Երուսաղէմի նուիրակ Կարբեցի Կարապետ վարդապետին մինչ էր նա ի Կարս, տուեալ էր անդ սուրբ Երուսաղէմայ վէքիլ տիրացու Սարգսին և գրեալ սրբազան վեհին, ուստի՝ գրեաց զշնորհակալութիւն: Եւ որպէս ի դեկտեմբերի Դ ասացաւ, Բաղդատու գանձապետ Ալէքսան Աղայն դրամ էր փօլիցայ արարեալ ի մեծն Պօլիս. ըր իւր եղբայր Ասլան Աղայն տացէ անդ սմա, և սա ի սուրբ Աթոռս հասուսցէ. իսկ սա դեռ ո՛չ գրէր թէ ինձ էհաս. վասնորոյ՝ խնդիր եղև այժմ , թէ քե՞զ է հասեալ թէ ո՛չ, գրեա՛ մեզ:
       Այլ և՝ սա ի սեպտեմբերին գրեալ էր առ սրբազան վեհն զգրեանս, յոյժ երկար, որոց զպատասխանիսն այժմ խնդրէր: Եւ զի յաճախ զորպիսութիւնս Բասենցի Յարութիւն վարդապետին էր գրեալ , որ (որպէս ասացաւ ի հոկտեմբերի ԺԱ)ս փախուցեալ անկեալ էր ի տուն Լամսայի Էլչուն, և անտուստ նաւեալ ի Ֆռանկստուն, (առնըլով և զիւր դրամսն՝ որք գոյին անդ ի վերայ Պետրոս Աղային՝ ի ձեռն նոյն էլչուն, և մուբաշիրով արքունի ). վասնորոյ՝ գրեաց թէ՝ դու Ժ թապաղայ լցեալ ես, շատն Բասենցի անյիշելւոյ բսնն, ես զի՞նչ պատասխանի գրեցից քեզ առ այն, սակա՞ւ ցաւեցոյց զմեզ յայսքան ամս, որ այժմ ևս ցաւիցիմ վասն նորա գրելով: Եւ զի գրէր թէ՝ իշխանացն գիր գրեա՛, այն ևս թէ ի՞նչ մտօք, իբր թէ շնորհակալ եմ զձէնջ՝ որ զայն Բասենցին կորուսիք, և զերծուցիք զքաղաքդ ի հերձուածոյ նորին: Գրեաց սրբազան վեհն թէ՝ ես չունիմ գրելոյ ինչ առ դոսա այժմ, զի ուրախարար ինչ ո՛չ գոյ այժմ, զի գրեալ ուրախացուցից զդոսա. իսկ զտրտմականսն ո՛չ կամիմ գրել և տրտմեցուցանել: Եւ զի մեղադրէր՝ թէ դու ընդէ՞ր յղեցեր զնա աստ նուիրակ, գրեաց թէ՝ ուրեմն և Քրիստոս մեղադրելի է՝ որ զՅուդա աշակերտ արար , և զշնորհս բժշկութեան ետ, և զոտսն լուաց: Ես զի՞նչ արարից, մի՞թէ գիտէի յառաջ՝ թէ այդպէս լինէր: Յետոյ մինչ գիտացի զկորստական լինելն, և ձեզ քանիցս գրեցի թէ՝ յղեցէ՛ք յԱթոռ. ընդէ՞ր ո՛չ եղէք ունկնդիր: Քանթէ զիս այժմ մեղադրես: Լաւ ընթերցիր ասէ զիմ գրեալսն, և տե՛ս ո՞վ է մեղադրելի: Լռեմ ասէ աստանօր: (ասացեալ է վասն սոցա՝ թէ զի՞նչ է գրեալ սոցա սրբազան վեհն, ի .. ) Եւ վասն Սամուէլ վարդապետին ևս գրէր թէ՝ գիր գրեա՛ նմա: Գրեաց թէ՝ զինչ գրեցից, զի գիր մի նա ինձ գրեաց, և գիր մի ես իւրեան գրեցի. և ըստ քոյդ գրեցելոյ՝ գրեցի՝ զի զամենայն անցսն իւր գրեսցէ մեզ, (որպէս ասացեալ է ի փետրվարի ԺԷ ). իսկ նա ո՛չ գրեաց մեզ ասէ, ես այժմ նմա զի՞նչ գրեցից: Դու այնպէս կարծես թէ՝ մեք ապահով կամք, վասն այն այդպէս մեղադրես զմեզ. դու տես զցաւս իմ ասէ՝ թէ յի՞նչ, և յորպիսի կացութեան կամ, և ապա այդպէս գրեա՛: Եւ ի վերայ այսր՝ գրեաց նմա զցաւակրութիւնն իւր յամենուստ, մանաւանդ՝ ի կեղեքչէն մերմէ: Նաև զսասանութիւն կողմանցս ի ժողովմանէ զօրաց Օսմանցւոց ի վերայ Պարսից, և սոցա ևս պատրաստիլն ընդ դէմ նոցա , և զամրոցսն ամրացուցանել: եւ զի յաղագս այսց ֆարման խնդրեաց ի նմանէ փուսուլայիւ ի նոյեմբերի Թ, (որպէս և ի վերն ի թղթոջ Նազարէթին ասացաւ ): Հոգա՞յք ասէ, թէ ո՛չ: Եւ հարկեաց շուտով հոգալ և յղել: Մեր ցաւն ա՛յս է ասէ, զորոց զանգրելիսն թողում. դու զայսպիսեացս հոգա՛ ասէ և գրեա՛ մեզ, զայսոսիկ թողեալ՝ ըստ առակին հասարակաց՝ յագեալդ քաղցելոց մանր բրդես: Զայսքանս գրեցի ասէ զի գիտասցես զհասանիլն առ մեզ գրեանց քոց, և զայդպիսեաց պատասխանիսն չգրելոյս մի՛ վրդովիցին: Եւ Յակոբ վարդապետին աղագաւ գրեր թէ՝ զՂալաթիայ նուիրակէ, և յետ հոգեգալստեանն յղելոց եմ: Իսկ վասն Անդրէաս վարդապետին գրէր թէ՝ ի Պրուսայ էի յղեալ, անդ զտարաձայնութիւնս էր արարեալ, որով գայթակղեալ էին ժողովուրդքն . ուստի՝ հանի զնա անտի, և զԻգնատիոս վարդապետ ոմն յղեցի: (Յակոբ և Անդրէաս վարդապետքն յիշեցան ի հոկտեմբերի ԺԱ ) Գրեաց թէ՝ դու գիտես, որպէս կամիս՝ արա. ես չունիմ յոյս՝ զի զաւարտումն հնոյնտեսից՝ և զնորն յղեցից: Եւ վասն Պօղոս վարդապետին որ ի փետրվարի ԺԷ գրեաց յղել աստ, նա չէր եկեալ: Իսկ այժմ գրէր թէ՝ յղելոց եմ ընդ Անդրէաս վարդապետին, բայց Ա յուսադրութեան գիր գրեա՛, զի եկեսցէ: Եւ սրբազան վեհն գրեաց թէ՝ եթէ քեզ չէ պիտոյ՝ յղեա՛: Եւ իւր սպասաւոր Մկրտիչ վարդապետին ևս զթուղթ գրելոյց առ նա՝ զի թէ կամիցէ անդ մնալ՝ մնասցէ, իսկ եթէ գալ կամիցի աստ՝ եկեսցէ միամտութեամբ: Նոյնպէս և վասն Անդրէաս վարդապետին գրեաց. զի իւրեան պիտոյ չիցէ, կամ թէ նա կամիցի գալ աստ, յղեսցէ, զի շահելոց է աստ ասէ: Եւ այն Աւետիք վարդապետն՝ որ ի Խորվիրապէն փախստական եղեալ՝ գնաց յայնկոյս, գրէր թէ յղեցի յայդր, այլ նա ոչ եկն աստ, զոր ծանոյց սմա: Թերևս և զքեզ խաբեաց ասէ. զի ո՛չ գիտեմք ո՞ւր մնաց: Եւ վասն Յամթայ Պետրոս վարդապետին որպէս ի վերն ի մէջ ղապզին, նոյնպէս և աստ գրեաց թէ՝ ընդէ՞ր զղապզանման գիր մի ո՛չ յղեցեր, զի նովաւ առնուաք ի նմանէ զդրամն. քանզի՝ մինչ ի յուլիսի ԻԸ գրեաց սմա սրբազան վեհն սիրոյ գիր գրել նմա, և ասել թէ ինձ էհաս դրամն, այժմ սրբազան վեհին գրէր թէ՝ ընկալայ և ղապուլ արարի. իսկ նմա գիր ո՛չ գրէր: Արդ թէ գիր չգրեցեր ասէ սիրոյ՝ գոնէ՝ զղապզանման թուղթ մի գրէիր. զի այնու առնուաք ասէ ի նմանէ: Ահա որովհետև ո՛չ գրեցեր, նա ևս դեռ ոչ է տուեալ: Գրեմ զի գիտասցոս թէ՝ կորնչելոց է: Եւ վասն ի Թօխաթ հանգուցեալ տէր Մատթէոսի բանիցն գրեաց թէ զի՞նչ արարեր: (որ ամսոյս ԺԷ ի թղթոջ մահտեսի Փիլիպպոսին յիշեցեալ է): Էջմիածնի բախտն այդպէս բերէ ասէ: Գազան մի զայնքան դրամն ի զուր պիտի լափէ՞: Եթէ սարասկեարի ձեռամբն հնա՞ր է ասէ, ես կարեմ առնուլ, բայց թէմէսուկքն չգիտեմ ո՞ւր մնացին ասէ. լսեմ թէ՝ առ քեզ են յղեալ. եթէ կամիս, գրեսցես մեզ զնմանէ: Եւ Ջուղայեցի տէր Յովհաննէսի որդի տիրացու Ստեփանն՝ (որոյ աղագաւ յանձնարարութիւն գրեցաւ սմա ի հոկտեմբերի ԺԱ և ի նոյեմբերի Թ յիշեցաւ ): Այժմ հասեալ էր ի Պօլիս, և շնորհակալութիւն գրէր զպատրիարքէն, և պատրիարքն ևս գրէր զնմանէ: Ուստի՝ շնորհակալ եղև և գրեաց, զի թէ դրամ խնդրեսցէ՝ տացէ և գրեսցէ ինքեան: Առ Նազարէթն յղեցաք զայս տալ նմա: Իսկ և ի Կարին գրեաց սրբազան վեհն ընդ սոցին զթուղթ առ մահտեսի Փիլիպպոսն և Խօջայ Առաջելն, ի պատասխանի ի յունվարի Գ գրեալ թղթոյն, զոր հանդերձ գրեամբքն Պօլսոյ և այլ գրեամբք յղեալ էին առ սրբազան վեհն: Առ որս նախ միամտութիւն սակս Կարսայ դրամոյն որ առ մեզ էհաս: Զի տղայքն մեր որք յամսոյս ԺԷ գնացին ի բերել, եկին և բերին: Եւ զի գրէին թէ՝ յետ աւուրց կարաւան է գալոց ի Բայազիտ. ընդ որում ճերմակ դրամ եմք յղելոց առ տէր Վոհանն, հասուցանել առ քեզ: Գրեաց զշնորհակալութիւն, ր գրեաց յղել շուտով: Եւ զի գրեալ էր մահտեսի Փիլիպպոսն թէ՝ ես երթալոց եմ յԱրապկեր յետ Ը աւուրց, զոր ինչ մինչև ցայժմ՝ որ է ՌՄԻԶ թիւն և յունվարի Ա տուրևառութեան հիսապ ունիմք, զամէնն տիլլու՝ դաւթար եմք առնելոց՝ և յղելոց եմք առ քեզ, և որ ինչ մեզ վերայ դրամ յաւելցի, զայն ևս յղելոց եմք ի Բայազիտ առ տէր Վահանն՝ քեզ հասուցանել. խնդրեմք զի դու ևս Ա խալասի գիր գրես, որ այսուհետև այլ հին տուրևառութեանց կողմանէ մէկ փարայի հիսապ չմնայ մեր մէջն: Եւ յետ յասորիկ զտուրևառութիւնդ ընդ եղբօրն մերոյ Առաքելին արասցես : Եւ սրբազան վեհն յոյժ շնորհակալ եղև առ այս, և պատուիրեաց այսպէս առնել, և խոստացաւ ինքն ևս ըստ հայցուածոց իւրեանց առնել: Եւ վասն չարատպիչ Պօղոսի գրոցն որ ի Նազարէթի թղթոջն գրեցաւ, սա գրէր թէ՝ պիտի գայ տեղս, երբոր գայ՝ կու յղեմ: Ուստի՝ որպէս Նազարէթին, նոյնպէս ր սմա՛ գրեաց թէ այնք մեզ չեն պիտոյ, յետն յղեա՛ ի Պօլիս առ եղբայրդ, զի յումմէ որ առեալ է՝ տացէ նմա: Զի թէ աստ յղեսցես ասէ՝ ի քէն մեծապէս խաթրամնայ եմ լինելոց ասէ. զի ի վերայ նորին ԳՌ ղռուշի վէճ գոյ, և մեք վնաս եմք կրեալ, ո՛չ այդ գիրդ է մեզ պիտոյ ասէ, և ո՛չ զդորին վնասն: Եւ վասն սրբոյ Երուսաղէմի պատրիարքի և Կեսարիոյ առաջնորդի ընծայիցն որ ի նոյեմբերի Թ էհարց, նա և յամսոյս ԺԷ, այժմ գրէին թէ՝ առ մեզ է հասեալ: Գրեաց թէ՝ ընդ ձեր յղելի դրամոցն ի Բայազիտ առ տէր Վահանն յղեսջիք հասուցանել առ մեզ : Եւ վասն Թամզարու առաջնորդ Միքաէլ վարդապետին որ գրեաց սոցա սրբազան վեհն ի դեկտեմբերի ԻԵ, այլ յառաջ, և յամսոյս ԺԷ ևս, թէ նախ պարտիք ֆարման բերել տալ՝ և ապա տացուք ձեզ առաջնորդ, սոքա իբր դժուարանալով գրէին թէ՝ մեր իրիջայն ղապուլ չարարեր. ուստի և այժմ գրեաց թէ՝ յառաջ ֆարման բերել տուք, և ապա ձեզ առաջնորդ լիցի սա: Եւ վասն Մարտիրոսի պարտուցն՝ (որ յիշեցաւ ի նոյեմբերի ԻԱ ) իրիջայ գրէին ժամանակ ինչ ներել, մինչև հատուսցէ զպարտսն, սրբազան վեհն ևս առ այս հաճեցեալ, գրեաց թէ՝ ահա համբերեմք ժամանակ ինչ ըստ ձեր գրելոյգ, թող հոգասցէ և հատուսցէ: Այլ և վասն Խարբերդու Բէշքիւթիւրին (որ յիշեցաւ ի նոյեմբերի Թ և ի դեկտեմբերի Դ. ևս ի թղթոջ Ղազար վարդապետին ) այժմ ևս գրէին սոքա իրիջայս յոյժ աղաչանօք, թէ մէկ կոտրածկոնդակ յղեա՛, որ խալսիմք: Գրեաց թէ՝ զարմանք է ձեր խելացն, որ արդէն զմեզ ստիպէք, և ո՛չ հասկանայք զայսքան գրելս մեր : Է՛ր այդքան ցաւեցուցանէք զմեզ: Փոքր ինչ համով պարտի լինիլ իրիջայն: Դուք ո՞րպէս կամիք զանիծեալ չնչահաւատ մի մեզ վերայ ծիծաղեցուցանել. և զկարմիր կնիքն մեր տանիլ յոտս նորա: Չգիտեմ ասէ զի՞նչ է ձեր միտքն. եթէ ուսումն պատճառէք, նմա ևս գրեցաք մեք: Կամ թէ ուսումն ի՞նչ բան ունի ի մէջ բանին, իւր պատրիարքին կարէ՞ այդպէս թաքլիֆ՝ գրել որ մեզ առնէ: Ես ձեռն քարշեցի ասէ յայն լրբէն, դուք ևս ձեռք քարշեցէք, կամի գնայ Տաճկանայ, այլ նորա պիղծ անունն մի՛ գրէք մեզ: Եւ վասն Յամթայ առաջնորդի տալեացն որպէս յամսոյս ԺԷ, այժմ ևս գրեաց հարկիւ՝ շուտով հոգ տանիլ, և զայն դրամն առնուլ: Բայց մինչև զդեկտեմբերի ԻԵ զոր ինչ գրեանս էաք գրեալ առ սոսա, ամենեքին հասեալ էին, բաց յայնմանէ՝ որ ի դեկտեմբերի Գ գրեցաւ ընդ Յամթայ առաջնորդ Պետրոս վարդապետի յղեալ սայուն: Ուստի՝ տարակուսեալ սրբազան վեհին, գրեալ ծանոյց սոցա զինչ գիր գրելն յայնժամ, և հարկեաց, զի՛ շուտով գրեսցեն ինքեան եթէ հասեալ իցէ առ ինքեանս: Եւ զի վասն Կարմիր վանից առաջնորդ Յակոբ վարդապետին՝ (որ ի վերն ի թղթոջ Գէորքին և յամսոյս ԺԷ յիշեցաւ ) իրիջայ գրէին սոքա՝ կատարել զխնդիրսն: Սրբազան վեհն ևս կատարեալ՝ (զոր ասելոց եմ յետոյ ), ծանոյց սոցա: Եւ զվերոյգրեալ գրեանսն Պօլսոյ յղեաց առ սոսա՝ շուտով ի Պօլիս առ Նազարէթն յղել: Եւ Առաքելին պատուէր յատուկ, թէ որովհետև մահտեսի Փիլիպպոսն գնա ի ձեր քաղաքն, այսուհետև դու պարտիս մեր այդպիսի բանից և ամենայն հոգալեաց՝ և երթևեկաց թղթոցն մերոց հաւատարմապէս հոգացող և մուղայէթ լինիլ. և զպատասխան թղթոյն շուտով գրեալ: Եւ զի յառաջ հարցեալ էին սրբազան վեհին, թէ տեղւոյս մաքսապետին ընծայ է պիտոյ՝ որպէս յամենայն ամի տուեալ էին: Սրբազան վեհն ևս ի դեկտեմբերի Դ գրեաց սոցա Ծ կամ Կ ղռուշի ընծայս առնուլ, և ընծայել նմա, և գրել ինքեան զի՞նչ և զորքան տալն գրեսցեն, զի և ինքն զթուղթ գրել առ նա՝ զանուանս և զորքանս ընծայիցն յիշեսցէ : Ուստի՝ նոքա ևս պատրաստեալ էին զընծայն՝ և սրբազան վեհին գրեալ, որ էր Ծ թիլանի բրինձ, և ջուր ծաղկի: Եւ զթուղթն խնդրեալ էին գրել: Վասն որոյ՝ և սրբազան վեհին գրեալ այժմ զթուղթ առ մաքսապետն, սիրով բազմաւ, և զայձնարարութեամբ մերայնոցն, յղեաց առ սոսա՝ տալ ի նա ընդ ընծայիցն: Թուղթ մի ևս առ Իբրահիմ աֆանտին գրեաց՝ որ դեռ անդ էր: Զի գրեալ էր նմա նոր սարասկեարն՝ մնալ անդ մինչև ցգալ իւր: Սէր՝ և խնդիր՝ զի զգիրն որպիսածանոյց մի՛ պակասեցուսցէ, զի շատ ժամանակ ի ասէ՝ որ կարօտ թողեր զմեզ գրոյդ: Եւ խնդիր՝ զի թէ ինքն ինչ գրէ, գոնէ գրեսցէ ի Կարս առ Գէորգն, զի նա գրեսցէ մեզ ասէ ընդ մեզապատշաճ որպիսութիւնս: Եւս խնդիր՝ թէ ի գալ սարասկեարին մեր և Աթոռոյս կողմանէ որ ինչ պատշաճն է, ծանուսցես, ունիլ ի վերայ մեր զգութ և զխնամս: Զայս ևս յղեաց առ սոսա տալ նմա: Իսկ և Թօխաթու նուիրակ Սհակ վարդապետն զվեճ իմն յոչինչ պատճառէ արձակեալ էր ի Կեսարիա, և նոքա գանգատ գրեալ առ սրբազան վեհն բազմակնիք թղթով՝ զդատաստան խնդրէին: Եւ յղեալ էին զայն թուղթն առ սոսա՝ յղել առ սրբազան վեհն, և զպատասխանին առնուլ և ինքեանց յղել: Ուստի՝ զոր ինչ գրեաց նոցա սրբազան վեհն (զոր յետոյ ասելոց եմ ). ծանոյց և սոցա ի կարճոյ, զի և նոքա զիւրեանց վէճն սոցա գրեալ էին, և սոքա ևս գրէին սրբազան վեհին: Նաև՝ որ ի նոյեմբերի ԻԱ գրեաց սոցա՝ զի ընդ Բց մահտեսի Գրիգորեանցն խորհրդակցեալ՝ զվէքիլ մի գտցեն, նոքա ևս գտեալ էին և կարգեալ վէքիլ սրբոյ Աթոռոյս, որոյ անունն էր Հայրապետ, եղբայր Ղափանցի Միրիբէկին՝ որ ի Բայազիտ լինէր:
       Եւ զտէր Մանուէլի վէքիլական կոնդակն և զգրեանս սրբազան վեհին առեալ էին ի ձեռացն ըստ պատուիրի սրբազան վեհին որ գրեցաւ առ նոսա, և յղեալ էին աստ առ սրբազան վեհն: Եւ խնդրեալ էին ի սրբազան վեհէն, գրել վասն նորա զկոնդակ վէքիլութեան: Բայց՝ զկոնդակ ո՛չ գրեաց սրբազան վեհն այժմ, այլ գրեաց առ նա զթուղթ մի սիրոյ և օրհնութեան և շնորհակալութեան վասն յանձն առնլոյն զվէքիլութիւն: Բայց դու ընդէ՞ր ասէ թուղթ ո՛չ էիր գրեալ: Եւ պատւէր՝ զի թէ յօժարութեամբ է յանձն առեալ, և կամի յամենայնի հարազատութեամբ առնել զայն, պարզաբար գրեալ ծանուսցէ ինքեան, զի և ինքն գրեսցէ ապա ի քաղաքն զկոնդակ հաստատութեան վասն նորա: Եւ վասն տօնացուցիցն որ առ տէր Մանուէլն էր՝ գրեաց հարցանել նմա և իմանալ՝ թէ ո՞րքան ծախեաց , զի՞նչ արար, և զմնացեալն ևս առ ի ձեռացն, նոյնպէս և զգինս ծախեցելոցն, և դնել ինքեան: Եւ Կ հատ տօնացոյցն որ ի յոգոստոսի ԻԹ ձեռամբ թօխաթցի մահտեսի Մկրտչին ի վերայ Կարնոյ յղեցաք ի Թօխաթ՝ դեռ չէր հասեալ անդ առ մեր գանձապէտ Մահտեսի Աղամջանն: Ուստի՝ գրեաց սմա իմանալ թէ ո՞ւր է մնացեալ այն, և գրել ինքեան: Նոյնպէս և զԴիարբէքրու առաջնորդի փայեկի տարեալ թղթոց որպէսն ևս գրեաց իմանալ՝ թէ ո՞ւր է մնացեալ՝ որ մահտեսի Փիլիպպոսն ո՛չ գրէ զհասանիլն առ ինքն, և գրեսցէ առ ինքն: Զայս ևս առ Առաքելն յղեաց տալ նմա. և յորժամ ասէ տեսից թէ հաւատարմութեամբ ծառայէ սրբոյ Աթոռոյս, յայնժամ զկոնդակ ևս գրեցից վասն հաստատութեան դորա ի վերայ քաղաքիդ: Թուղթ մի ևս առ սրբոյ Աթոռոյս նուիրակ Մեսրոպ վարդապետն գրեաց՝ որ այժմ ի Կարին էր, ի պատասխանի ի յունվարի Բ գրեալ թղթոյն: Ըստ գրեցելոյ որոյ գրեաց զթուղթ մի օրհնութեան և շնորհակալութեան առ Բենկանցի մահտեսի Սուքիասն՝ որ էր ի յԱտրանայ, որ վասն հոգւոյ Հօրն իւրոյ մահտեսի Յակոբին, Խ ղռուշ քառասնից էր յղեալ վասն սրբոյ Աթոռոյս, և Կ ղռուշ ևս վասն երից սուրբ վանօրէիցն, Հռիփսիմէի՝ Գայիանէի՝ և Շողակաթին: Ի ձեռն Ակնցի Յովաննէսին՝ որ էր ի Կարին: Զորս նա յանձնեալ էր Մեսրօպ վարդապետին: Եւ գրեալ էր նա՝ զա Գ վանօրէից առաջնորդքն ևս վասն իւրեանց վանից բաժին Ի Ւ ղուռուշիցն գրեսցեն ուրոյն զթուղթս օրհնութեան առ նոյն մահտեսի Սուքիասն: Զորս և գրեցուցեալ սրբազան վեհին, ընդ այս թղթոյս յղեաց առ Մեսրօպ վարդապետն տալ նոյն Ակնցի Յովաննէսին, զի և նա յղեսցէ յԱտրանայ առ մահտեսի Սուքիասն: Այլև ի վերայ Եփրիկեան մհ. Գրիգորին ևս զօրհնութեան թուղթ խնդրէր սա, զոր գրեալ յղեաց: Զի վասն գանգատանաց իշխանացն և քահանայիցն Կարնոյ՝ առ Բ կողմունսն ևս զյանդիմանութիւնս գրեաց սրբազան վեհն ի դեկտեմբերի ԺԳ. նա խոժոռեալ էր, թէ ընդէ՞ր զմեզ հաւասար քահանաիցն մեղադրեաց կամ թէ՝ դիցուք թէ մեղադրէր, մեր թղթոյն բերօղ չգտանեցաւ, որ ի ձեռն քահանայից ուղարկած սայուն յղեաց, և նոքա ետուն մեզ, իբր յառաւել նախատինս և յամօթ մեզ: Որոյ սակս խնդրէր Մեսրօպ վարդապետն շահել զնա օրհնութեամբ: Ուստի՝ շահեաց զնա սիրոյ բանիւք, թէ դու այնպէս ես կարծեալ, թէ մեք զօգտաւէտ խորհուրդս ձեր եղծեալ եմք, և զձեր ներհակաց խնդիրն կատարեալ: Այլ այդ ի զուր մտածմունք է. զի դու ի բնէ սիրելի ես մեր, և հարազատ որդի սրբոյ Աթոռոյս, և մանաւանդ՝ խնդիրն ձեր ո՛չ է ընդդէմ ճշմարտութեան , այլ վասն օգտից սրբոց Աթոռաց և վանօրէից: Բայց դուք փոքրոգութեամբ այդպէս կարծէք, զի մեք ժամանակի սպասեմք, հայելով յալեկոծութիւն ժամանակիս, և մնամք խաղաղութեան, առ ի բառնալ յայդուստ զանկարգութիւնս տեղւոյդ հաստատուն կանոնաւ, և նոր առաջնորդ կարգել ձեզ որպէս և խոստացեալ եմք: Զի վասն զբաղմանց մերոց անձեռնհաս լինիմք կշտամբել զթիւրսն, և ներելով երկայնամտիմք և սպասեմք ժամանակի, որպէս զի՝ իւրաքանչիւրոցն տացուք ըստ արժանեացն: Եւ որպէս առ մահտեսի Փիլիպպոսն՝ սմա ևս գրեաց զշնորհակալութիւնս վասն գտանելոյն անդ վէքիլ սրբոյ Աթոռոյս զՀայրապետն: Առ ար այժմ թուղթ գրեցաք ասէ յետոյ՝ ի տեսանելն մեր զհարազատութիւնն, զհաստատութեան կոնդակ ևս եմք յղելոց ի վերայ քաղաքիդ վասն նորա: Նոյնպէս և վասն Կարմիր վանից առաջնորդ Յակոբ վարդապետին գրեաց թէ՝ ըստ խնդրոյ քո և վասն խաթերդ՝ զամենայն խնդիրս նորին կատարեցաք: Զայս ևս առ մահտեսի Փիլիպպոսն և Առաքելն յղեաց տալ նմա: Եւ զոր ինչ գրեաց վէքիլ Հայրապետին՝ թէ վասն գործոյն, և թէ ի կողմանէ Մանուէլ երիցուն, զամենայնն ծանոյց սմա, և պատուիրեաց՝ զի ինքն ևս մուղայէթ լեալ՝ առցէ յերիցուն զգրեանսն, և զհաշիւ ծախեցելոցն, և տացէ նմա: -Եւ զորպէսն կողմանցն ևս գրել պատւիրեաց: Եւ ի վերայ Դիարբէքրու առաջնորդ Պետրոս վարդապետին փօլիցայ առնելն ձեռամբ Մուրտիկեանցն, սմա ևս ծանոյց, (որ ի վերն ի թղթոջ նոցին և ի յամսոյս ԺԷ ասացաւ ) Եւ պատուիրեաց՝ զի ինքն ևս զնոսա հարկեսցէ շուտով յղել առ նա զփօլիցագիրն և զայն դրամն առնուլ: Եւ իմանալ ևս՝ թէ Պետրոս վարդապետն այժմ ի Յամիթ է, թէ յայլ ուրէք, ի գրել ինքեան: Զի խոյս տալոյ կարծիք գոյր զնմանէ անտի: Զայս ևս առ Փիլիպպոսն և Առաքելն յղեցաք տալ նմա: Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս գանձապետ Մսրլեան մահտեսի Գրիգորն գրեաց ի պատասխանի ի դեկտեմբերի ԻԶ գրեալ թղթոյն: Փոքր ինչ մեղադրութիւն սիրով, զի ըստ գրեցելոյ իւր՝ մեք զթուանկչիս և զբեռնակիրս յղեցաք ի Բայազիտ ի բերել զդրամն՝ զոր գրէր յառաջ՝ թէ անդ փօլիցայ արարի: (որպէս ասացաւ յամսոյս ԺԷ ): Եւ յորժամ գնացին, չէին տուեալ զդրամն, թէ ի Թարվիզու պարտի գալ՝ և տղայքն դատարկ յետս դարձան: (բերելով միայն զԵրուսաղէմի նուիրակի փօլիսն ընդ իւրեանս ): Արդ՝ իրաւունք ասէ՝ հազարից մի անգամ զայսպիսի բան գրեցաք քեզ՝ այսպէս արարեր: Մեր փօլիցայն ի Թարվէզ է՞ր պիտի ձգեն: Եւ որպէս միւսոցն նոյնպէս և սմա գրեաց զշնորհակալութիւն վասն զՀայրապետն վէքիլ կարգելոյն սրբոյ Աթոռոյս, և զոր ինչ նմա գրեաց, ծանոյց սմա. խոստանալով յետոյ զկոնդակն ի տեսանելն զհարազատութիւն: Նոյնպէս և վասն Կարմիր վանից առաջնորդ Յակոբ Վարդապետին սա ևս էր գրեալ զիրիջայ, ուստի գրեաց՝ թէ ահա վասն խաթեր ձերոյ՝ զամենայն խնդիրս նորին կատարեցի: Այս ևս առ մահտեսի Փիլիպպոսն և Առաքելն յղեցաւ տալ նմա: Իսկ թէ զի՞նչ էր վէճ նուիրակին մերոյ Սահակ վարդապետին և Կեսարացւոցն՝ որ ի վերն ի թղթոջ մահտեսի Փիլիպպոսին և Առաքելին ասացաւ, է՛ր այս: Զի յերթալն անդ Սահակ վարդապետին, չև ևս խօսեցեալ ինչ վասն իւրոյ գործոյն, սկսեալ էր դաս քարշել զնոսա յատեան թէ՝ դուք զբազմամեայ ծերունի Դաւիթ վարդապետն ո՞րպէս հանիք յառաջնորդութենէ, և զՄատթէոս վարդապետն առաջնորդ արարիք: Եւ յայսմանէ՝ ժողովուրդքն սկսեալ էին շփոթիլ, իսկ իշխանքն որչափ և համոզեալ էին զնա՝ չասել զայն, ասելով թէ՝ դու ջանա՛ զքո գործդ արդիւնաւորութեամբ աւարտել: Նա առաւել ևս յայն պնդելով՝ սկսեալ էր նախատանօք և յորդորմամբ ասել նոցա, թէ պարտիք զԴաւիթ վարդապետն բերել և նստուցանել ձեզ առաջնորդ: Եւ ի յոչ անսալն նոցա անդէպ հարկին, խռովեալ ելեալ էր ի միջոյ նոցա: Ապա խորհրդով իշխանացն , յղեալ էր առաջնորդ Մատթէոս վարդապետն զկնի նորա հրաւիրակս, և աղաչանաց գիր գրեալ, և դարձուցեալ ի քաղաքն: Իսկ նորա չթողլով ի բաց զասացեալն, դարձեալ զնոյն էր ասացեալ զայրացմամբ և անիծանօք, և ի վրդովիլն նոցին և յոչ անսալն, կրկին խռովեալ ելեալ էր ի միջոյ նոցա և գնացեալ ի գիւղ մի, ուր և Դաւիթ վարդապետն էր լեալ: Եւ անտուստ խորհրդակցութեամբ նորին, գրեալ էին Բքն ևս զթուղթս առ սրբազան վեհն վասն այնր, և ի ձեռն փայեկի յայսկոյս յղեալ: Իսկ նոցա իմացեալ զայն, զփայակն կալեալ էին և զթուղթսն առեալ՝ բացեալ և ընթերցեալ, և առ սրբազան վեհն ինքեանք ապա զբազմակնիք թուղթ գրեալ գանգատանօք, ծանուցանելով զամենայն եղեալսն, և զդատաստան խնդրելով: Վասնորոյ՝ և սրբազան վեհն զթուղթ գրեաց առ նոսա ի պատասխանի թղթոյն իւրեանց: Նախ ցաւակցաբար տրտմութիւն ընդ այնպիսի վրդովումն նոցին, որ ներհակ է ասէ դիտման մերում, զի մեք միշտ պատուիրեմք նուիրակաց և գործակալաց մերոց սիրով վարել ընդ ժողովրդեանն , և զներհակն տեսանեմք որպէս ահա տեսաք: Բայց ի յընթեռնուլն մեր ասէ զթուղթն ձեր, ո՛չ միայն տրտմեցաք հոգւով չափ, այլ և զարմացաք ևս: Զի գործ նուիրակին յայտնի է թէ զի՞նչ է, (զայս և գրեաց միըստմիոջէ ), իսկ զայդ տրտունջ զոր դուք գրէք, ո՛չ եթէ վասն գործոյն է, այլ վասն առաջնորդութեան, իբր թէ՝ դա կամեցեալ իցէ զԴաւիթն վերստին առաջնորդացուցանել ձեզ՝ որպես գրէք: Արդ՝ նախապէս զի առաջնորդ փոխելն ո՛չ է գործ նուիրակի: Երկրորդ՝ այդ առաջնորդդ զոր դուք այժմ ունիք, հոգևոր իշխանութեամբ իւրոյ առաքողիս՝ և արքունական ֆարմանաւ, և ձեր հաւանութեամբն է նստեալ, (որպէս ասացեալ է այս ի փետրվարի ԺԷ ): Այժմ այդ նուիրակդ մի՞թէ իսպառ խելագարեցաւ, որ ինքնագլուխ կամիցի զդա հանել՝ և զԴաւիթն կացուցանել: Ահա զարմանք՝ և ընդդէմ բանականութեան: Արդ եթէ յիրաւի է այդ ասէ՝ յիրաւի դատապարտելի է ամենևին որպէս խելագար և մոլեգնեալ: Եւ ես հաւատամ, զի դուք հարազատք ոչ իշխէք զսուտն գրել մեզ: Բայց յայնժամ պայծառանայր և հաւաստիւր ձերդ ճշմարտութիւն, և առաւելոյր պարտաւորութիւն նուիրակին մերոյ՝ եթէ զգրեանսն նորին ո՛չ առնուիք ի փայեկէն և ո՛չ արգելուիք, այլ թողուիք գալ առ մեզ: Յայնժամ եթէ դուք բնաւ ո՛չ իսկ գրէիք առ մեզ բան, տեսանէիք թէ՝ զի՞նչ պատասխան առնոյր նա ի մէնջ: Զի՞նչ կարծեցիք, որ զթուղթսն նորա արգելիք, և դուք միայն գրեցիք գոնէ՝ ընդ ձեր թղթոյն զայնս ևս ուղարկէի՞ք զի տեսանէաք: Կամ թէ թուղթք նորին եթէ առ մեզ գային, և դուք բնաւ չգրէիք, մի՞թէ մեք յիմար էաք, որ եթէ ըստ գրեցելոյ ձերոյ իցէր, փութով ընդունէաք՝ և զձեզ պարտաւորէաք: Ո՞չ ապաքէն նա՝ ևս առաւել պարտաւորիւր իւր խելառական գրեամբքն: Այժմ միայն դուք էք գրեալ, և ի նմանէ գիր չունիմ, զի՞նչ արարից: Ո՚չ ասեմ թէ ձեր գրեալն սուտ է իսպա՞ռ, ո՛չ այլ այն էր լաւագոյն, որ նորա գիրն ևս գայր, զի այնու ո՛չ թէ արդարանայր նա այլ ևս առաւել լինէր դատապարտելի: Արդ՝ թէպէտ արժանի էր նա ասէ պատժելոյ՝ և ի գործոյն հանելոյ, բայց գիտեմ, զի թէպէտ և դուք յառաւել սրտնեղութենէ գրեալ էք առ մեզ ի դատել զնա, այլ յետոյ մտածելով զբազմադիմի վնասն՝ որք յայդմանէ յառաջանան, դուք ևս խղճահարեցեալ անվայել համարիցիք: Այսինքն՝ զանարգութիւն դորին՝ որ վերաբերի առ առաքիչն իւր, զվատահամբաւութիւն և զվնասակրութիւն սրբոյ Աթոռոյս, զգայթակղութիւն և զսիրապաղութիւն այլոց՝ և ձեր այսքանեաց պատճառ լինիլն: Ուստի՝ զայս տեսի բարւոք ասէ, զի գրեցի առ նա զթուղթ՝ սաստիկ մեղադրութեամբ և սպառնալեօք, զի մի՛ այլ ևս ձեռնամուխ լիցի յայդպիսի իրս, այլ կացցէ յիւրում չափուն, և ընդ ձեզ սիրով վարիլով՝ հոգասցէ զգործս իւր: Պարտիք և դուք ի սէր և ի պատիւ սրբոյ Աթոռոյս և մեր, տանել զնա պատւով ի մէջ ձեր, և սիրով և քաղցրութեամբ ընդ նմա վարիլով՝ տալ առատութեամբ զհոգեկան տուրս ձեր, և ուղևորել այտի: Եւ առ այս շատ պատուէր, և յորգորումն ի սէր և ի հարազատութիւն առ սուրբ Աթոռս , և օրհնութիւն շատ: Թուղթ ևս առ նոյնոյ քաղաքին Կեսարիոյ առաջնորդ Մատթէոս վարդապետն, ի պատասխանի Բց թղթոցն: Նախ շնորհակալութիւն վասն յղեալ ընծային, որ եկեալ հասեալ էր ի Կարին առ Մուրտիկեանսն, (որպէս ի վերն ի թղթոջ նոցին ասացաւ ), որ էր Ժ վեղար և Ա դեղին ժամացոյց: Իսկ և վիճոյն գրեաց թէ՝ քեզ պարտ էր խոհեմութեամբ քով և ստոյգ հարազատութեամբ որ առ մեզ՝ կերպիւ ինչ վտանել զհնարն խաղաղութեան, որ այդքան չմեծանայր բանն: Զի եթէ նւիրակն մեր ըստ գրեցելոց ձերոց այդպէս խելագարութիւն է արարեալ, յիրաւի դատապարտելի է, բայց և դու ո՛չ ես անպարտ իսպառ, որ զայդ ոչինչ և տղայական առարկութիւնդ չհերքելով ի բաց, առաւել մեծացուցեալ ես, և մեզ ցաւ ծանուցեալ : Զայդ զոր յայդ վայր հասուցեր, զի՞նչ մտածեցեր զվախճանն, իբր թէ՝ զգործ սրբոյ Աթոռոյս խափանեալ, զնուիրակն արգելոլ ի գործոյն, զմեզ ծիծաղելի առնել թղնամեաց, և քեզ փառս ստանալ, թէ Էջմիածնի նուիրակին ես այսպէս արարի: Ի հարկէ այսք էին ծնունդք այդ առաջադրութեանդ: Եւ ապա պատուիրէր թէ զայս ի սիրոյ հարկեցեալ գրեցի, ջանա՛ զմիջոցդ շինել և անհետ զայդ ձայն, զթուղթ նուիրակին իւրեան տալ՝ (զոր իմանալոց ես թէ ի՞նչ եմ գրեալ ) և զթուղթ հասարակին ծանուցմամբ ընթեռնուլ տալ, յորդորել զամենեսեան ի սէր, զնուիրակն պատուով ի քաղաքն ածել, ընդ ժողովրդեանն կատարելապէս հաշտեցուցանել, օժանդակել գործոյն, զամենեսեան յառատ տուրս յորդորել. և լիալիր արդեամբք այտի ուղևորել: Ահա ի քէն իմանալոց եմ զայս ասէ : Իսկ և՝ վերոյիշեալ դաւիթ վարդապետն կամէր ելանէր անտի և գնալ յայլուր: Վասն որոյ՝ թախանձեալ էր զՄատթէոս վարդապետն ինքեամբ և այլով, հրաման խնդրել վասն իւր ի սրբազան վեհէն, զի ուր և կամիցի՝ գնասցէ: Իսկ նա առ ի զերծանիլ ի նմանէ՝ գրեալ էր Երեմիա վարդապետն ասել սրբազան վեհին, զի գրեսցէ ինքեան, դու որ Դաւիթ վարդապետին աղագաւ իրիջայ գրրես մեզ հրաման տալ՝ զի գնասցէ ուր և կամիցէ, քեզ ի՞նչ փոյթ է որ դու զայդ իրիջայդ դաւիթ վարդապետին մեզ գրիցես, զի այդ գործ իշխանաց և ժողովրդոց է, եթէ նոքա կամին, թող նոքա գրեսցեն հասարակութեամբ առ մեզ. դու ընդէ՞ր գրես զայդ: Ուրեմն՝ դու քո գործոյդ և առաջնորդութեանդ լե՛ր հոգացօղ, և յայդպիսի բանից որք ո՛չ են գործ քո՝ հեռի և ի բաց լեր, և զայդպիսի քեզ անյարմար բանս մեզ այլ մի՛ ևս գրեսցես: Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս և Թօխաթու նուիրակ Սահակ վարդապետն, մեղադրութիւն և սաստ, թէ դու ահա ի կատարելութիւն հասեալ և ի սուրբ Աթոռս յայսքան ժամանակս կացեալ, սորին որպիսութեանն և քո առաքողիդ բարուցն տեղեկացար, որ քանիցս քեզ կրկին պատուիրեցաք բերանով թէ ի կռւոյ և յաղմկասիրութենէ հեռի՛ կաց, եթէ հարկն պահանջիցէ, դու զքեզ հեռի պահեա՛ և մեզ գրեա՛: Ապա ո՞ւր է հնազանդութեանդ և հրամանակատարութեանդ և կատարելութեանդ նշանն: Թողումք զանցեալսն, ի մէնջ նուիրակ ես առաքեցեալ՝ զի զժողովուրդսն սիրով՝ քաղաքավարութեամբ և հոգևոր բանիւք ծահեսցես, և զգործդ կատարեսցես: Եւ թէ մեծագոյն անկարգութիւն ինչ լինիցի, զոր դու ուղղել ոչ կարիցես, մեզ գրեսցես: Քեզ զի՞նչ փոյթ Առաջնորդութեան, ո՛վ ոք և իցէ: Զի այս քանի ամ է՝ որ այդ Կեսարիոս երկիրդ գանգատանօք լցին զականջս մեր ի զՊատրիարքին՝ զայդ Դաւթէդ: Ապա մեք ահա տարին անցանի, որ զՄատթէոս վարդապետն առաջնորդ եմք արարեալ դոցա ըստ իւրեանց խնդրոյն՝ և մեր հոգևոր հրամանաւ, և Պատրիարքն ևս արքունի ֆարման է յղեալ դմա: Քեզ զինչ փոյթ՝ որ դու զիմ և զՊատրիարքի արարեալն ջրել կամիցիս, զժողովուրդն դաս քաշիցես, կաղ Դաւիթն վերստին Առաջնորդացուցանել մտաբերիսցես, և պատճառ լինիցիս խռովութեան տեղւոյդ, գլխացաւութեան մեզ, խայտառակութեան քեզ՝ և վնասատուութեան գործոյդ: Եւ առ այս շատ յանդիմանութիւն, ծանուցանելով զգրելն նոցա այսր աղագաւ առ ինքն զմահսար, և իւր առ նոսա և առ Մատթէոս վարդապետն զթուղթս գրելն, և զդիտմունս թղթոցն, և զՄատթէոս վարդապետն վերակացու առնելն հաշտութեան: Եւ պատուէր՝ զի լսելով նոցա, ընդ ամենեսեան հաշտեսցի, և զամենեսեանսն ընդ ինքեան հաշտեցուսցէ: Զսէր նոցա առ ինքն դարձուցեալ՝ զգործն աւարտել ջանասցէ, և զորպէսն գրեսցէ ինքն, և գրեցուսցէ ևս նոցա: Եւ ուր և երթիցէ՝ անխոհեմաբար մի՛ շարժեսցի, զի մի՛ այլ ևս լուայց ասէ զքէն զձայն ինչ՝ զի յետոյ փոշիմանելոց ես : Ժողովրդեան և առաջնորդի թղթոց օրինակն է ի բոլորագրահամար տետրոջն, յերեսսն՝ ՈՂԷ, ՈՂԸ, ՈՂԹ, Չ: Զորս ի մի պահարան եդեալ գրեցաք ի ձեռն Մատթէոս վարդապետին, և յղեցաք ի Կարին առ մահտեսի Փիլիպպոսն և Առաքելն , հասուցանել առ նա ի Կեսարիա: Ընդ Աղէքսանդր փայեկին: Ի յունվարի ԻԹ: