Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որդիք Իբրահիմ Աֆանտուն գրեալ էին զթուղթ առ սրբազան վեհն և խնդրեալ էին զորպիսութիւնս, զի լսելով զսուտ համբաւս ոմանս, խնդրէին գրել զիսկութենէ նոցին: Եւ զնոյն բանս Գէորգին ևս էին գրեցուցեալ առ սրբազան վեհն, և յղեալ էին զթուղթսն ի մէջ միմեանց և զմռեալ առ քեռորդի Եաղուպ փաշային ի Մաղզբերդ, որոյ անունն էր Ալիբէկ, առ ի յղել աստ փայեկաւ, և զպատասխանին խնդրել և յղել առ ինքեանս: Իսկ Ալիբէկն բացեալ էր զգրեանսն և ընթերցեալ, և ինքն ևս զհայերէն վայր ի վերոյ թուղթ իմն գրեալ՝ յղեալ էր առ սրբազան վեհն, զերիս զիրսն ևս թարց զմռոյ, ի ձէռն խենթ փայեկի միոյ Մանուկ անուամբ: Եւ սրբազան վեհն զթուղթ գրեաց առ Մուստաֆայ և Նօման որդիսն Իբրահիմ Աֆանտուն, ի պատասխանի թղթոյ իւրեանց, թէ այդ ամենայն զոր ինչ լուեալ էր, սո՛ւտ է, որպէս ահա լիապէս գրեալ եմք Գէորգին, և ասելոց է ձեզ: Եւ այլ բանք սիրոյ՝ և յորդորումն ի սէր: Թուղթ ևս առ Գէորգն գրեաց ի պատասխանի թղթոյն. և ծանոյց զգրելն զպատասխանին թղթոյ որդւոց Աֆանտուն. և զլիով բանսն եթող ի փուսուլայէն իմանալ զոր գրելոց եմ: Զի Իբրահիմ Աֆանտին ասացեալ էր թիֆլիզեցի Եսայուն՝ (որ ահա ի վերն ի թղթոջ Յովսէփ վարդապետին յիշի ) ասել սրբազան վեհին, զի Բ նամակի թաղիս յղեսցէ վասն նոր սարասկեարին, և սրբազան վեհն զայնս ճարեցուցեալ ունէր ի պատրաստի, այլ չգոյր գնացօղ հաւատարիմ զի յղէաք, ուստի՝ սմա ծանոյց, և խոստացաւ՝ յետոյ կամ ընդ հաւատարիկ գնացողի, և կամ մեր մարդկամբքն յղել: Նոյնպէս՝ և զՀնդկաց բրինձն ևս ընդ նոսա յղել խոստացաւ վասն որդւոց աֆանտուն, (որպէս յամսոյս Զ ևս խոստացաք : ) Իսկ վասն խնդրեալ որպիսութեանցն՝ գրեաց՝ առանձնապէս զփուսուլայ առ սա՝ իւր ձեռամբն , և ծանոյց զստութիւն լսելոցն իւրեանց սուտ համբաւոցն: Զի լուեալ էին թէ՝ Զաքի խանն գայ յայսկոյս, և մեր խանն զայս գրեալ իցէ առ սարասկեարն, որ էր սուտ: Այլ ասէ ի շատ վերահնչիլն յայդկուսէ՝ թէ սարասկեար գայ , Հատրբէջանու խաներն գրեալ էին Քեարիմին, թէ այսպէս ձայն գոյ, նա ևս իբր ասացեալ է թէ՝ բարի է, մեք ևս յետ Նաւռուզին ելանելոց եմք դէպ ի Համադան, եթէ յառնօղ ոք իցէ ի վերայ մեր երկրացս, մեք ևս տեսանելոց եմք: Զայս ասէ այժմ ասեն, այլ դեռ ոչ գոյ նմա ելանելոյ ձայն, մեր խանի ընծայատարն ևս ասէ դարձաւ ի Քեարիմէն, բան ինչ ո՛չ ասաց վասն այսր, իսկ Հերակլն այժմ զօրս ժողովէր, կարծէին թէ ի վերայ ինքեանց յառնէ, և զստուգութիւն խնդրէին, գրեաց թէ՝ ոչ ունի նա զայդպիսի միտս, զի առ դոսա միամտութեամբ կեայ, եթէ ո՛չ դիպիցին դոքա նմա, նա առ դոսա ոչինչ առնէ վնասակար իրս: Այլ զզօրս ժողովէ յիրաւի, քանզի ընդ Նուխու Հիւսէին խանին խառնեալ են, և նա զօրս ունի ժողովեալ, վասնորոյ՝ սա ևս ժողովէ: Եւ զի լուեալ էին թէ՝ խանն մեր մարդ է յղեալ առ Նուխու խանն, զի զլազկիս յղեսցէ ասա , զի վարձու պահեսցէ: Եւ այս և՛ս է՛ր սուտ, զոր ծանոյց սոցա: Եւ գրեաց ասել զայսոսիկ որդւոց ԱՖանտուն, և ի գալն նորա՝ ի Կարնոյ, գրել ինքեան: Փուսուլայ ևս գրեաց առ սա, և ծանոյց զբանալն Ալիբէկին թղթոցն իւրեանց, և բաց յղելն առ ինքն: Եւ այս ևս թէ՝ դուք ո՛չ կարէիք զփայակ մի գտանել այտի և յղել աստ ձեր թղթովքն, քան թէ յղեցիք այն խենթին, որ բանայ և ընթեռնու՝ և հրատարակէ : Զի չեն անտի պակաս այս երկրացի տաճիկք, եթէ նոքա ևս իմանան, և ձայնն ա՛ստ հասանի, ի հարկէ ո՛չ լինի մեզ լաւ, դոքա ընդէ՞ր խառնեն զնա ի մէջ այսպիսի բանից: Եւ հարկ՝ ասել նոցա զի այլ մի՛ ևս այսպէս արասցեն, այլ թէ թուղթ գրելոյ լինին, յատուկ փայեկաւ յղեսցեն: Փուսուլայ ևս գրեաց դարձեալ առ սոսա: Զի յառաջ լուաք թէ՝ Միրզայ Գեօրկին՝ որ էր դեսպան Հերակլ արքային, ելեալ ի Կարնոյ գնաց ի Թիֆլիզ, զոր և թիֆլիզեցի Եսային ևս՝ որ ի վերդ յիշի, ի գալն անտի՝ ասաց թէ՝ յետ ելանելոյն իմոյ ի Կարնոյ՝ զկնի չորից աւուրց նա ևս ելանելոց և գնալոց էր ի Թիֆլիզ: Իսկ այժմ լուաք թէ՝ սարասկեարն արգելեալ է անդ իբր ի կալանս, և զվասն էրն չիմացաք: Ուստի գրեաց սմա՝ գրել զստոյգ որպէսն: Եթէ յիրաւի է ասէ, լաւ չէն արարեալ. զի իբրու բռնութեամբ թշնամի առնեն ինքեանց զՀերակլն: Զթուղթ Գէորգին իւր փուսուլայիւքն ուրոյն զմռեալ, եդաք ի թղթոջ որդւոց Աֆանտուն, և տուաք կարսեցի Աղէկին, տանել տալ նոցա, ի մարտ ԺԵ:
      
       Թուղթ ևս ի Մաղզբերդ առ Ալիբէկ գրեաց որ ի վերն յիշեցաւ, ի պատասխանի իւր վայր ի վերն յիշեցաւ , ի պատասխանի իւր վայր ի վերոյ թղթոյն: Թէ սուտ են այն ամենայն համբաւքն, զորս լուեալ էք դուք, (որպէս և ի վերն գրեցաւ ): Եւ սակաւ ինչ մեղադրութիւն վասն բանալսյն զթուղթսն: Եւ զի յառաջ կամեցաք առ սա յղել զվերոյգրեալ թուղթսն՝ զի ի Կարս հասուսցէ, ուստի՝ և գրեցաք թէ՝ ահա առ քեզ յղեցաք զթուղթսն: Յետոյ մտածեցաք, թէ գուցէ զայնս ևս բացցէ, և վերոյիշեալ Աղէկն ևս դիպեցաւ որ ի Կարս երթայր՝ վասնորոյ՝ ի ձեռն նորա յղեցաք , և ի յերես սորին թղթոյն գրել ետուք թէ՝ այժմ անձեռնհաս եղաք գրել զպատասխանիս յղեալ թղթոցդ, թէպէտ գրեցաք թէ՝ ահա յղեցաք, բայց չկարացաք հասուցանել: Այսպէս գրեալ՝ ետուք նորին յղեալ Մանուկ փայեկին: Որ ել ի մարտ ԺԵ:
      
       Ի յերես թղթոյ որդւոց Աֆանտուն ևս գրեցաք Հայերէն թէ՝ Ալի բէկի փայեկն խենթ էր, վասն այն զայս թուղթքս նմա չետուք, այլ՝ այս Աղէք անուն մարդոյս ձեռօքն յղեցաք: