Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Էհան սրբազան վեհն զՂազար վարդապետն յԱռաջնորդութենէ Անապատին Ձորագեղու, այնր աղագաւ, զի անապատն այն ո՛չ թէ ինքնագլուխ տեղի իմն էր ըստ միւսոց Անապատաց և վանօրէից, այլ էր իբրու տուն սրբոյ Աթոռոյս. զի առաջինքն այնու դիտմամբ էին զայն հաստատեալ, զի երթևեկքն սրբոյ Աթոռոյս անդ օթագայեսցին, և մի՛ երթիցեն յօտար տեղիս, և անդ նստօղն զպիտոյս նոցին հոգասցէ: Ուր և յատուկ վեհարան ևս էին շինեալ, զի յերթալն կաթուղիկոսին յԵրևան՝ անդ նստցի, և տեղւոյ մշտակայ նստօղն լիցի պահպանիչ և ակնածու այնց տանցն: Եւ առ ի չլինիլ միայնակ անդ նստողին, զերկուս և զերիս կարգաւորս էին սահմանեալ անդ նստիլ հանդերձ այլ վանականօք, և զեկեղեցիս էին շինեալ զերկուս, մին վասն վեհարանին յատուկ և մին վասն տեղւոյ նստողացն և եկամուտ ժողովրդոց կրպակին: Եւ ի դարման կեցութեան նոցին, թեմ էին տուեալ իբրու նոցա ի տէրունեանցն սրբոյ Աթոռոյս, զՁորագիւղ, զբերդն, և զքարվանսարայն: Նաև զերկուս ջրաղացսն սրբոյ Աթոռոյս՝ որք ի Ձորագեղ ի վերայ Հուրաստան գետոյն կային: Եւ՝ զի այս այսպէս էր, Ղազար վարդապետն որ ի վաղուց հետէ կայր անդ, սակս առաւել արմատանալոյն անդ, կամէր ինքնագլուխ վանից կարգաւ մնալ տանն այնմիկ, և երթևեկացն մերոց չառնէր փոյթ, և վեհարանին չածէր հոգ, այլ իբրև օտար ոմն ի մէնջ ձևանայր. վասնորոյ՝ էհան զնա անտի սրբազան վեհն, և զՂափանցի Գրիգոր վարդապետն՝ որ էր հին միաբան սրբոյ Աթոռոյս և կազմարար, եդ անդ, ուր մնացեալ ժամանակ ինչ, արար զնա այժմ առաջնորդ և հոգածու տեղւոյն, և զառաջնորդական կոնդակ ևս ետ նմա, ի վերայ յիշեալ թեմիցն, այսինքն՝ Ձորագեղու, և ի մէջ բերդին և քեարվանսարային եղեալ հայոցն: Բայց զի յայս քանի ամս զնոր մահլայիմն շինեալ էին առ ընթեր քեարվանսարային և բաղանեացն, ուր հայք բնակէին և ի Ձորագեղու եկեղեցին երթային յաղօթս կալ, վասնորոյ՝ զայն թաղն ևս գրել ետ ի մէջ կոնդակին, զի այնմ ևս տիրեսցէ: Եւ զարդիւնսն առցէ: Ի մարտ ԺԶ:
      
       Եկաւք հասաւք ի Կարին:
       Օրհնութեան թուղթ գրեաց սրբազան վեհն ի Կարին առ Վարդերես անուամբ այր ոմն, որ ինքն՝ և իւր նոր մէրիկն Բ զռուշ ողորմութիւն էին յղեալ ձեռամբ Աստուածատուր առն միոյ: Օրհնութեան թուղթ ևս առ Գիւլդաստ կին ոմն, որ Ի փարայ և Ա ճերմակ փէշկիր էր յղեալ ձեռամբ Գրիգորին: Վերին թուղթն ի վերայ առն և կնոջն գրեցաւ: Բերօղքն ուխտաւորք էին, որք ելին ի մարտ ԻԲ:
      
       Ժողովարարութեան թուղթ ետ սրբազան վեհն Ախլքեալակեցի տիրացու Աստուածատուր անուամբ առն մերոյ՝ ի վերայ Թիֆլիզու՝ Վրաստանու և Կախեթու, Ախլքեալակու, Ղազախու և Բամբամաձորու և նոցին շրջակայիցն Ա տարւոյ վատայով: Զի կինն և որդին գերեցեալ և վաճառեցեալ էին յանօրինաց, այնու պատճառաւ, զի մինչ Հերակլ Արքայն պատերազմէր ընդ օսմանցիս քանի ամաւ յառաջ, մինչ անդ էր Նօման փաշայն, սա յԱխլքեալակու ելեալ գնացեալ էր ի Թիֆլիզ պատճառաւ ինչ. զորմէ ամբաստանեալ էին առաջի Ախլցխայու փաշային, թէ գնացեալ առ Վրաց արքայն, լրտես լինի տեղւոյս՝ վասն նորա: Եւ նա բարկացեալ, հրամայեալ էր զտունն նորա առնուլ յաւար, և զընտանիսն գերել և վաճառել, զոր և այնպէս էին արարեալ: Իսկ նա եկեալ էր յետոյ առ ի գնել զգերիսն իւր, զկէս գնոց նոցին ճարեալ և տուեալ էր, մնացեալ էր ԺԵ թուման: Ապա ըստ աղերսանաց իւրոց՝ մի ոմն ծանօթ տաճիկ ի նոյն Ախլքեալակու, զայն ԺԵ թումանն տուեալ և գնեալ էր զգերիս նորին, և պահեալ առ ինքն ի գրաւի, զի զդրամն իւր ճարեալ և բերեալ տացէ ինքեան, և զգերիսն իւր առցէ: Վասնորոյ և նա վկայական գրով՝ (որ ի Թիֆլիզ էր գրեցեալ ի քանի անձանց ): Եկն առ ոտս սրբազան վեհին և խնդրեաց զայս թուղթ, զոր և ետ սրբազան վեհն: Որոյ ամսաթիւն ի մարտի ելն գրեցաւ, այլ այժմ ետուք նմա զթուղթն, որ էր ամսոյս ի մարտ ԻԶ: