Ի
Պօլսոյ՝
ի
Կարնոյ՝
ի
Զմիւռնոյ՝
ի
յՈւռումելու
և
ի
Կարսայ
ժամանեցին
առ
սրբազան
վեհս
մեր
թուղթք
ի
վերայ
Կարսայ,
որոց
զորպէսն
տե՛ս
ի
պատասխանեաց
իւրեանց:
Թուղթ
գրեաց
սրբազան
վեհն
ի
Պօլիս
առ
պատրիարք
Զաքարիա
վարդապետն,
ի
պատասխանի
ի
դեկտեմբեր
և
ի
յունվար
ամիսսն
գրեալ
թղթոցն:
Ծանուցանելով
զգրելն
յառաջ
քան
զայս
ի
յունվարի
ԻԹ
զպատասխանիս
առաջին
գրեցելոցն
իւրոց
ի
վերայ
Կարնոյ.
և
ի
նոյնում
աւուր
յղելն
զմեծ
թղթաշէն
ֆռանկն
ևս
յետս
ի
վերայ
Կարսայ,
և
գրելն
առ
ինքն,
զի
զվարձն
նորին
անդէն
ի
Պօլիս
տացէ
նմա,
հանդերձ
ծախիւք
ճանապարհին՝
որ
ի
Պօլսոյ
մինչև
ցիւր
երկիրն:
Ծանոյց
և
զայն՝
որ
ի
Կարս
առեալ
էր
ի
Գէորգէն
զբոլոր
վարձն
իւր՝
ֆռանկի
տանօղ
թղթարն,
որ
էր
ԱՃԺԵ
զռուշ.
(որպէս
ասացաւ
ի
փետրվարի
ԻԱ
),
զոր
և
Գէորգն
գրեալ
է
ասէ
քեզ:
Մի՛
գուցէ
ասէ
այլ
ևս
դրամ
տայցես
ֆռանկին՝
եթէ
տակաւին
յայդր
իցէ.
այլ
որպէս
յառաջ
գրեալ
եմ,
միայն
զիւր
վարձն
և
մինչև
ցիւր
երկիրն
զծա՛խսն
տուր,
և
ո՛չ
այլ
ինչ:
Եւ
գրեա՛
մեզ:
Եւ
վասն
վիճոյն՝
որ
անցեալ
էր
ի
մէջ
մեր
նուիրակ
Սահակ
վարդապետին
և
Կեսարացւոցն,
(որպէս
ասացաւ
ի
յունվարի
ԻԹ
).
գրեալ
է՛ին
կեսարացիքն
զգանգատ
առ
սա.
զոր
և
սա
գրեալ
և
ծանուցեալ
էր
այժմ
սրբազան
վեհն:
Ուստի՝
գրեաց
սրբազան
վեհն
թէ՝
այն
երկերես
կեղծաւորքն
որպէս
քեզ
գրեալ
են
բազմաւ
կնքով՝
մեզ
ևս
էին
գրեալ
յառաջ.
և
որպէս
առ
քեզ
կեղծաւորեալ
զդատաստան
խնդրեն,
նոյնպէս
և
առ
մեզ
կեղծաւորաբար
գրեն
թէ՝
որովհետև
սորա
մեծաւորն
դու
ես,
վասն
այնորիկ
քեզ
գրեցաք,
և
պատրիարքին
չգրեցաք:
Ուրեմն,
զերկոսեանս
ևս
խաբեն:
Եւ
ծանոյց
ի
միամտութիւն
սմին՝
զոր
ինչ
յայնժամ
գրեաց
առ
նուիրակն
և
նոսա:
Մեղն
ասէ
բերմանց
ժամանակիս
է,
և
ո՛չ
այլում:
Եւ
վասն
առաջնորդաց
ոմանց
գրէր
թէ՝
կոնդակ
յղե՛ա
առաջնորդութեան:
Առ
որ
գրեաց
թէ՝
Աստուած
որ
յամենայնի
առատն
է
և
տուող
ասէ՝
թէ
որ
խնդրէ՝
առնու :
Եթէ
մեք
տուօղ
եմք
և
նոքա
խնդրօղ՝
պարտին
խնդրել
և
ապա
առնուլ.
ցայժմ
ի
նոցանէ
ոչ
զմեզ
ճանաչօղ
գոյ
և
ո՛չ
կոնդակ
խնդրօղ,
և
ո՛չ
մեք
տամք,
և
վասն
առաջնորդ
նուիրակութեան
շնորհակալութեան
կոնդակ
խնդրէր
ի
վերայ
հասարակին,
գրելով
թէ՝
տրտնջան,
թէ
Բասենցին
զնուիրակութիւն
մի
առեալ
գնաց
ի
Լիմպոսականս,
իսկ
սմա
զոր
ինչ
յառաջ
տուաք,
դեռ
շնորհակալութիւն
չտեսաք,
նոր
նուիրակութիւն
ևս
ժողովեն:
Առ
որ
գրեաց
թէ՝
այդ
օրհնեալ
հասարակութիւնքդ
զքեզ
լաւ
ճանաչեն
որ
դու
լիմպոսային
չես,
և
զարդիւնսն
մեզ
ես
հասուցեալ:
Ուրեմն՝
որպէս
և
համբերեալ
են
յայսքան
ամս,
թո՛ղ
համբերեն
և
ի
քանի
մի
ամիսս,
մինչև
մինչև
յետին
նուիրակութիւնն
ևս
լրումն
առնուցու:
Ահա
դու
գրես
ասէ
թէ՝
Յակոբ
վարդապետն
յղեցից
զկնի
հոգւոյ
գալստեանն.
յորժամ
նա
եկեսցէ,
յայնժամ
վասն
երկուցն
ևս
ի
միասին
գրելոց
եմ
զշնորհակալութիւնս
առ
հասարակութիւնն՝
զի
միամտեսցին
թէ
վասն
հնոյն
և
թէ
վասն
նորոյն:
Զի
ի
յաւուր
սև
Նաւռուզին
էաք
ասէ
ի
յալէկոծման:
Եւ
հնդկաց
նուիրակ
Փիլիլպպոս
վարդապետն
որ
յամսոյս
Զ
ասացաւ
թէ
ակն,
իբրև
ետ
աստ
զհաշիւն,
չունէր
ընդ
իւր
զդրամ:
Զի
զամենայն
արդիւնսն
ձգեալ
էր
ի
հնդկաց
ի
Բասրայ,
և
յորժամ
ելեալ
էր
ի
Բանդարբուշեռ,
խնդիր
էր
արարեալ
վասն
այնր
ի
մահտեսի
Յարութիւն
և
ի
Միքայէլ
աղայիցն,
նոքա
գրեալ
էին
թէ՝
կարմիր
շինեցաք,
և
գրեցաք
ի
Պօլիս
Ղարա
Այվազօղլի
պարոն
Պօղոս
աղային,
զի
տացէ
անդ
պատրիարք
Զաքարիա
վարդապետին,
առ
ի
հասուցանել
ի
սուրբ
Աթոռն:
Ուստի՝
այժմ
զայս
ծանոյց
սմա,
և
գրեաց՝
զի
ծանուսցէ
ինքեան
թէ՝
առեա՞լ
է
թէ
ո՛չ:
Եւ
վասն
Բաղդատու
գանձապետ
Ալէքսանի
առ
սա
յղեալ
դրամոյն
որպէս
ի
յունվարի
ԻԹ,
նոյնպէս
և
այժմ
գրեաց,
զի
թէ
առեա՞լ
է,
ծանուսցէ
ինքեան:
Գրեաց
և
զորպէսն
և
զհիւանդութիւն
ֆռանկաց
թարճիման
Ստեփանին,
որպէս
ի
կարճոյ
ևս
ի
յունվարի
ԻԹ
գրեցաւ.
որ
որպէս
անդամալոյծ
անկեալ
կայր
ի
գեղջն,
և
զամենայն
ուտելին
և
զըմպելին
և
զպահողաց
վարձն
տամք
ասէ.
երբեմն
ևս
քանի
զռուշով
զողորմութիւնս
տամք,
դեռ
այսու
ինքն
ո՛չ
բաւականացեալ
ի
ծածուկ
պարտս
ևս
առնէ
աստի
և
անտի:
Հիւանդութեան
առիթն
ո՛չ
այլ
ինչ
է
ասէ՝
եթէ
ոչ
անկանօն՝
անյագ՝
և
անժամանակ
ուտելն:
Զբոլոր
վարձն
առեալ
է
ասէ
և
մեզ
ղապզ
տուեալ.
եթէ
գալոյ
լինի՝
զճանապարհի
ծախսն
ևս
տալոց
եմք,
և
երբեմնապէս
ևս
իբրու
զողորմութիւնս՝
քանի
ղռուշով
տամք,
իսկ
զպարտսն
զոր
արարեալ
է,
թէ
ո՞վ
է
տալոց՝
ո՛չ
գիտեմ
ասէ,
գրեցի
ասէ
զի
գիտասցես,
զի
այսքան
վնաս
ետուն
մեզ.
և
փարայի
օգուտ
ո՛չ
ցուցին:
Խրատ
լիցի
մեզ
ասէ՝
որ
այլ
մարդ
չուզեմք
յայդր
կողմէդ:
Իսկ
և՝
Տաթևու
առաջնորդ
Աբրահամ
վարդապետն՝
վասն
ցաւուն
և
այտուցմանն
և
սաստիկ
հիւանդութեան
որ
դիպեցեալ
էր
նմա,
(որպէս
ասացաւ
յօգոստոսի
ԻԹ
).
յայսմ
նոր
թուոջն
ի
յունվարի
ԺԵ
փոխեցեալ
էր
առ
Քրիստոս:
Եւ
յառաջ
քան
զվախճանիլն,
զգաստ
մտօք
արարեալ
էր
զկտակ՝
և
իւր
ձեռամբն
գրեալ,
և
յղեալ
աստ
ի
ձեռն
Ագուլեցի
տիրացու
Մեսրօպին,
որ
յանցեալ
ամառանն
եկն
աստ
յուխտ,
և
գնաց
աստի
ի
Տաթև,
և
այժմ
եկն
անտի:
Յղեալ
էր
և
զկողոպուտն
իւր,
և
Զ
հատ
գիրք
ի
գրեանց
իւրոց :
Նաև
Գ
թամասուկ՝
զի
զդրամսն
նոցին
առնուցու
սրբազան
վեհն
վասն
սրբոյ
Աթոռոյս:
Որոց
մինն
էր
Ագուլեցի
Գէորգին
և
Աստուածապահին
անուամբ՝
որք
ի
Պօլիս.
յորմէ
մասն
ինքն
ի
կենդանութեան
առեալ
էր
ի
նոցունց,
և
զմնացեալն
այժմ
կտակեալ
էր,
զի
սրբազան
վեհն
առնուցու
վասն
սրբոյ
Աթոռոյս,
ուստի՝
և
սրբազան
վեհն
զօրինակ
թամասուկին
յղեաց
առ
սա,
և
գրեաց,
զի
առնուցու
ի
նոցունց:
Զիսկ
այժմ
չըյղեաց
երկնչելով
ի
վտանկէ
ճանապարհին,
յետոյ
ասէ
յղելոց
եմ
ընդ
տիրացու
Մեսրօպին
որ
ի
վերն
յիշեցաւ:
Եւ
Ա
թամասուկն
էր
անուամբ
Ծատուրի
ումեմն
Պալթայ
օղլի
կոչեցելոյ,
որ
էր
ի
Զմիւռին:
Եւ
էր
այս
թամասուկս
ի
Պօլիս
առ
Գէորգն:
Թէպէտ
ասէ
ինքն
ի
կենդանութեան
շա՛տ
է
ջանացեալ
առնուլ
և
ո՛չ
է
կարացեալ,
զի
է՛ր
նա
ասէին
ի
ներքոյ
ծանր
պարտուց
).
սակայն՝
դու
ասէ
զթամասուկն
ա՛ռ՝
և
յղեա՛
ի
Զմիւռին
առ
Եսայի
վարդապետն
առնուլ
զայն
դրամն,
ես
ևս
գրեցի
ասէ
Եսայի
վարդապետին,
իսկ
երրորդ
թամասուկն
էր
յանուն
Բաղդենց
Մելքոնին
որ
ի
Կարին,
որ
ևս
աղքատ
էր
և
ի
ներքոյ
ծանր
պարտուց,
և
մեզ
ևս
պարտական:
Այս
էր
ասէ
նորին
կտակն
սրբոյ
Աթոռոյս
և
այլ
ոչինչ,
իսկ
և
այլ
ո՛չինչ ,
իսկ
մնացեալ
ինչքն
չիմացաք
թէ
ո՞ւր
գնացին
ասէ,
թուի
թէ՝
Սահակայն՝
Բարսղին
և
Բասէնցունն
ո՞ւր
գնացին
սորինն
ևս
անդ
գնացին:
Եւ
որպէս
ի
յունվարի
ԻԹ,
այժմ
ևս
խնդրեաց
գրել
զորպէսն
ընչից
ի
Թօխաթ
հանգուցեալ
տէր
Մատթէոսին :
Փուսուլայ
ունի,
ի
ներքոյ
տես:
Թուղթ
ևս
ի
Զմիւռին՝
առ
տեղւոյն
նուիրակ
և
առաջնորդ
Եսայի
վարդապետն
գրեաց,
ի
պատասխանի
ի
յունվարի
Ե
գրեցեալ
թղթոյն:
Փոքր
ինչ
զնեղութենէ
և
զաղքատութենէ
ժողովրդոցն
և
զանյաջողութենէ
գործոյն
էր
գրեալ ,
առ
այն
զմխիթարութիւն
և
զքաջալերութիւնս
գրեաց:
Եւ
վասն
յառաջագոյն
ի
ձեռն
մահտեսի
Աղամջանին
արարեալ
փօլիցային
կրկին
միամտութիւն,
թէ
ղապզն
յղեալ
եմք,
և
առ
քեզ
է
հասանելոց.
(որպէս
ասացաւ
ի
նոյեմբերի
Թ
).
Եւ
ի
յօգոստոսի
Թ
ի
ձեռն
Թօխաթու
գանձապետ
մահտեսի
Աղամջանին
յղեալ
Լ
հատ
տօնացուցիցն՝
(որ
և
ի
յունվարի
ԻԹ
ի
թղթոջ
վէքիլ
Հայրապետին
յիշեցաւ
),
գրեաց
թէ՝
քեզ
է
հասանելոց:
Քանզի՝
Մուրտիկեանքն
յղեալ
էին
զայն
ի
Թօխաթ
յառաջագոյն,
որպէս
այժմ
գրէին
ի
Կարնոյ՝
նոքա
և
Հայրապետն
և
նուիրակն:
Եւ
զի
գրէր
թէ՝
ի
ձեռն
մահտեսի
Աղամջանին
դժուարաւ
հասանի
յայդր
փօլիցայ,
եթէ
հրամայեսցես,
Նազարէթին
հասուցից
ի
Պօլիս,
զի
եղբարքն
նորին
ի
Կարնոյ
ի
սուրբ
Աթոռդ
հասուսցեն
շուտով:
Ընդ
որ
և
սրբազան
վեհին
հաճեցեալ՝
գրեաց
այնպէս
առնել:
Գրէր
ևս
եթէ
դրամ
ունիմ
ի
պատրաստի,
Նազարէթին
հասուցից,
և
դու
ի
յեղբարցն
ա՛ռ
ի
Կարին,
գրեաց
այնպէս
առնել,
(զոր
և
ի
թղթոջ
Նազարէթին
ևս
ասելոց
եմ
ի
ներքոյ
):
Գրեաց
և
զորպիսութիւն
մահուան
լուսահոգի
Աբրահամ
վարդապետին,
որպէս
և
ի
վերն
առ
պատրիարքն:
Եւ
պատուիրեաց՝
զի
յորժամ
յղեսցէ
առ
ինքն
պատրիարքն
զթամասուկն
Պալթայ
օղլի
Ծատուրին,
առցէ
ի
նմանէ
զդրամն
և
գրեսցէ
ինքեան:
Եւ
սոյն
լուսահոգի
Աբրահամ
վարդապետս՝
զսպասաւորն
իւր
Յովսէփ
վարդապետն
յղեա
լեր
յերկիրն
Օսմանցւոց
ի
ժողովս
առնել:
Զոր
կարծելով
սրբազան
վեհին
թէ
յՈւռումէլի
լինիցի,
գրեաց
նուիրակ
Յովհաննէս
վարդապետին
յղել
աստ՝
(զոր
և
ի
ներքոյ
):
Ուստի
և
սմա
գրեաց,
զի
թէ
անդ
լինիցի,
յուսադրեալ
ի
սուրբ
Աթոռս
յղեսցէ
ժողովեալ
արդեամբքն:
Այլ
և՝
գրեաց
յղել
զգրագրի
դեղորայս,
այսինքն՝
Ի
տրամ
լաւ
ղըմզ՝
ֆռանկի
եփեալ.
Լ
ևս
միջակ,
Լ
տրամ
խաս
լաճվարդ՝
բատամչայ.
լաւ
զգուշացուցանելով՝
զի
ֆռանկի
և
կամ
պատի
չլինիցի,
այլ
բատաշխի,
Խ
ևս
միջակ:
Ժ
դաստայ
ևս
ոսկի
վարաղ:
Զորս
լաւ
գիտողաց
ձեռօք
առնուլ
և
յղել,
պատուիրեաց:
Նոյնպէս՝
գրեաց
և
զճոթեղէն
առնուլ
և
յղել,
այսինքն՝
Դճ
հալապի
աթլաս՝
լաւ
և
միջակ՝
և
գոյնզգոյն,
և
կարմիր
գլխաց
խարճ:
Նաև՝
խառայ
ևս
նոյնչափ,
և
նոյնպէս,
սախչու
չիչակլու
աթլաս
ևս՝
ԲՃ
հալապի,
նոյնպէս
գոյնզգոյն,
և
ինչ
գոյն
և
լինիցի,
պատուիրեաց
այնպէս
առնուլ՝
զի
Թ
Թ
հալապի
ելցեն,
որ
էր
Ղզլբաշի
տօնլուղ.
զի
աւելին
անպիտան
լինի
ասէ:
Զորս
և
փոքր
մի
աժանագիսն
առնուլ
ջանալ
պատուիրեաց,
և
կամ
ընդ
կարաւանի,
կամ
թէ
ի
վերայ
Պօլսոյ
ընդ
ձեռն
Մուրտիկեան
Նազարէթին
ի
սուրբ
Աթոռս
յղել:
Թուղթ
ևս
առ
Ուռումէլու
նուիրակ
Յովհաննէս
վարդապետն
գրեաց,
ծանուցանելով
զգրելն
յառաջ
առ
ինքն
զթուղթս
ի
հոկտեմբերի
ԺԱ,
և
ի
դեկտեմբերի
Դ,
և
չընկալնուլն
դեռ
ևս
զպատասխանիսն,
և
հարկ
ի
գրել
զպատասխանիս
նոցին՝
հանդերձ
որպիսութեամբք
գործոյն :
Իսկ
հարկաւորութիւն
սոյն
թղթոյս
գրելոյն
էլ
այս,
զի
գրեաց
սմա
զմահ
լուսահոգի
Աբրահամ
վարդապետին,
որպէս
և
պատրիարքին
և
Եսայի
վարդապետին
ևս
գրեաց:
Եւ
պատուիրեաց
զի
զսպասաւորսն
նորին
Յովսէփ
վարդապետն
որ
անդ
ի
ժողովս
էր
գնացեալ,
յուսադրեալ
յամենայն
կողմանէ՝
ի
սուրբ
Աթոռս
յղեսցէ.
զի
երկիրն
խառնակեցեալ
է
յոյժ
ասէ՝
բնակիչքն
գազանացեալք,
և
տունն
այն
յայլս
է
ապաստան.
ուստի՝
թարց
խոկման
և
առանց
մերոյս
կամաց
և
հրամանաց
մի՛
երթիցէ
անդ՝
այլ
եկեսցէ
աստ
հանդերձ
ժողովեալ
արդեամբքն,
զի
որդի
մեր
է,
և
շահելոց
է
ըստ
ամենայնի,
և
յորժամ
եկեսցէ
աստ
ասէ՝
որպէս
և
պատշաճ
իցէ՝
այնպէս
եմք
տնօրինելոց
ասէ
ըստ
ժամանակին:
Թուղթ
ևս
առ
նոյն
ինքն
Յովսէփ
վարդապետն
գրեաց,
նոյնպէս
յուսադրութիւն
առ
ի
գալ
աստ
հանդերձ
ժողովեալ
արդեամբքն,
և
մխիթարութիւն
վասն
մահուան
վարդապետին
իւրոյ,
և
յոյժ
հարկ՝
թարց
իւրոյ
կամացն
և
հրամանին
անդ
չերթալ.
գրելով
և
զորպէսն
երկրին՝
որպէս
և
Յովհաննէս
վարդապետին,
և
պատուէր՝
զի
աստ
եկեսցէ,
և
որպէս
պատշաճն
իցէ՝
այնպէս
եմք
ասէ
անօրինելոց
ըստ
ժամանակին:
Առ
Յովհաննէս
վարդապետն
յղեաց
զայս
թուղթս,
տալ
Յովսէփ
վարդապետին,
և
յուսադրելով
ի
սուրբ
Աթոռս
յղել:
Զայս
Գ
թուղթքս
առ
Մուրտիկեան
Նազարէթն
յղեաց
ի
Պօլիս
և
զթուղթ
գրեաց
առ
նա՝
և
առ
պարոն
Թագէոսն,
և
հարկեաց
շուտով
հասուցանել
յիւրաքանչիւր
տեղիսն:
Եւ
ի
պատասխանի
թղթոյ
սոցին
որ
գրեցեալ
էր
ի
յունվարի
ԺԷ,
գրեաց
զայս
ինչ:
Զի
որպէս
ի
թղթոջ
Եսայի
վարդապետին
ասացաք՝
գրեաց
զփօլիցագիր
ի
վերայ
Եսայի
վարդապետին
դիտին
Զմիւռնոյ,
և
յղեաց
ի
ձեռս
սոցա
առնուլ
ի
նմանէ
զդրամս՝
և
մեզ
հասուցանել:
Եւ
ըստ
հրամանի
սրբազան
վեհին
որ
գրեցաւ
ի
հոկտեմբերի
ԻԸ,
Խ
հալապի
շալ՝
և
ԺԷ
կտոր
դեղնապղնձեայ
թել՝
առեալ
և
յղեալ
էին
ի
Կարին
առ
իւրեանց
եղբայր
Առաքելն
յղել
աստ,
գրեաց
թէ
դեռ
ո՛չ
հասոյց
առ
մեզ,
զի
կարի
յա՛մր
է
յայսպիսի
բանս,
և
ոչ
իբրև
զՓիլիպպոսն,
գրեսջիք
նմա
արիանալ:
Այլ
և՝
Ջուղայեցի
տէր
Յովհաննէսի
որդի
տիրացու
Ստեփաննոսի
որ
գրեցաւ
ի
հոկտեմբերի
ԺԱ
զԺ
հատ
լաւ
և
մեծ
բաղայ
սանտրս
առնուլ
և
յղել,
նա
զոմանս
ի
նոցանէ
նոր
շինեցուցեալ
և
զոմանս
առեալ՝
յղեալ
ձեռամբք
սոցին
ի
Կարին,
որ
չէր
հասեալ
դեռ
առ
մեզ,
զայն
ևս
ծանոյց
սոցա:
Եւ
ի
գին
վերոյիշեալ
շալին
և
պղնձոյն՝
ԾԳ
ղռուշ
և
կէս
էին
խարճեալ.
հաճեցաւ
ընդ
այն,
և
գրեաց
թէ՝
ահա
ի
վերայ
մեր
հաշուեալ
գրեցաք
ի
դաւթարս
տրոց
ձերոց :
Գրեաց
և
զմահ
լուսահոգի
Աբրահամ
վարդապետին,
և
զորպիսութիւնս
կտակացն՝
որպէս
և
ի
վերին
թուղթսն,
և
թէ
զի՞նչ
գրեաց
առ
պատրիարքն
վասն
կտակացն,
և
պատուէր՝
զի
ինքեանք
ևս
մուղայէթ
լիցին
առ
ի
կատարումն
տալ:
Թուղթ
ևս
ի
Կարին
առ
Մուրտիկզատէ
Խօջայ
Առաքելն
գրեաց
ծանուցանելով
զհասանիլն
առ
ինքն
թղթոցն
երկիցս
անգամ
ի
ձեռն
թաթարին
և
Եսայուն՝
(որպէս
ասացաւ
ի
փետրվարի
ԻԳ
):
Եւ
զի
ի
ձեռն
նոյն
Եսայուն
դրամ
էր
յղեալ
սա՝
նաև
զԿեսարիոյ
առաջնորդ
Մատթէոս
վարդապետի
յղեալ
ամանաթն,
որ
յիշեցաւ
ի
յունվարի
ԻԹ,
որ
էր
վեղարացուք,
և
ԻԱ
հատ
ոսկի
ևս
վասն
գործակալացն,
որոց
զհասանիլն
ծանոյց
զի
միամտեսցին:
Եւ
զի
գրեալ
էր
այժմ՝
որպէս
և
այլ
յառաջ,
(որ
ասացաւ
ի
յունվարի
ԻԹ
)
թէ
մեր
մնացած
հաշուին
կողմանէ
որ
ինչ
կու
մնայ
մեզ
վրայ,
ձեռամբ
տէր
Վահանին
կու
հասուցանեմ,
և
Ա
տիլլու
դաւթար
ևս
կու
շինեմ
և
յղեմ,
որ
մեր
հին
հիսապն
վերջանայ,
գրեաց
սրբազան
վեհն
թէ՝
զայդ
քանիցս
գրէք
և
ասէք,
և
ո՛չ
առնէք.
մեք
ևս
ձեզ
գրեալ
եմք,
թէ
այդպէս
արարէք,
ապա
ընդէ՞ր
ո՛չ
առնէք,
որ
հինն
վերջանայ
և
միամտիմք,
և
նորն
սկսանիմք:
Եւ
յոյժ
հարկ
այսպէս
առնել :
Եւ
ի
Պօլսոյ
եկեալ
շալն՝
պղնձեայ
թելն
և
Աղութիով
սանտրն՝
որք
ի
վերոյ
յիշին
ի
թղթոջ
Նազարէթին,
և
զընծայն
սուրբ
Երուսաղէմի
պատրիարքին՝
(որ
յիշեցեալ
է
ի
յունվարի
ԻԹ
)
պատուիրեաց
շուտով
յղել:
Ծանոյց
և
զնոր
փօլիցայ
առնելն
այժմ
ի
ձեռն
Նազարէթին
ի
վերայ
Եսայի
վարդապետին:
Եւ
զթուղթսն
Պօլսոյ
ի
միում
պահարանոջ
առ
սա
յղեաց
յղել
շուտով
ի
Պօլիս
առ
Նազարէթն:
Եւ
զի
վէքիլ
Հայրապետն
գրեալ
էր
այժմ
սրբազան
վեհին՝
ըստ
որում
խնդիր
արար
ի
յունվարի
ԻԹ,
թէ
առ
տէր
Մանուէլն
տօնացոյց
ո՛չ
է
մնացեալ.
այլ
Առաքելին
հարցի,
և
նա
ասաց
թէ՝
եթէ
տօնացոյցն՝
և
եթէ
նոցին
որքանութեան
հաշիւն
առ
մեզ
է:
Ուստի
գրեաց
այժմ
սմա
թէ՝
եթէ
առ
քեզ
է,
ընդէ՞ր
ո՛չ
էիր
գրեալ
առ
մեզ
զորքանութիւնն
և
զորպիսութիւնն.
գրեա՛
զի
գիտասցուք:
Կրկին
հարկ
վասն
ամանաթիցն
ի
շուտով
յղել:
Եւ
ծանոյց՝
թէ
Երուսաղէմայ
պատրիարքի
յղեալն
է
Բալասանի
իւղ,
որ
է՛
վասն
սրբալոյս
Մեռոնի:
Եւ
զի
կամէր
յաջողմամբն
Աստուծոյ
Մեռոն
օրհնել
ի
Հոգեգալուստ
կիւրակէին,
ծանոյց
սմա,
և
հարկեաց
շուտով
յղել
աստ
զԲալասանն:
Եւ
հրաւիրեաց՝
զի
ում
և
կամիցի
բարեկամաց՝
ծանուսցէ,
և
եկեսցեն
ի
վայելել
զշնորհս
օրհնութեան
սրբալոյս
Մեռոնին,
այնպէս
եկեսցին,
զի
ի
Հոգեգալստեանն
աստ
գտանիցին:
Վասն
Համթայ
առաջնորդի
տալեացն
դարձեալ
հարկ՝
որպէս
և
ի
յունվարի
ԻԹ
և
ի
վերոյսն,
զի
հոգ
տարեալ
առնուցու
շատով:
Եւ
ի
յունվարի
ԺԷ
գրեցաւ
ի
Թօխաթ
մահտեսի
Բունիաթին
և
այլոցն՝
զի
դրամս
Պետրոս
վարդապետին
ի
Կարին
յղեսցեն,
այժմ
էհարց
սմա
թէ՝
քեզ
դրամ
էհա՞ս,
թէ
ո՛չ.
գրեա
մեզ:
Եւ
փոքր
ինչ
սիրով
մեղադրութիւն
վասն
ծոյլ
լինելոյն
ի
գործս
սրբոյ
Աթոռոյս,
ի
գիր
գրելն
և
զյղելիսն
մեր
յաստ
յղելն.
և
պատուէր՝
մի՛
այնպէս
առնել:
Իւր
հօրեղբօր
որդի
Սիմօնին
ողջոյն
գրեաց,
և
պատուիրեաց
արի
լինիլ
ի
գրելն.
զի
նա՛
էր
գրող
նոցին:
Թուղթ
ևս
ի
Կարին
առ
սրբոյ
Աթոռոյս
նուիրակ
Մեսրոպ
վարդապետն
գրեաց,
ի
պատասխանի
ի
մարտի
Ա
գրեալ
թղթոյն:
Գրեալ
էր
նա
վասն
պատերազմի՝
թէ
սոքա
զպատրաստութիւնս
տեսանեն.
գրեաց
աստ
այդպիսի
ձայն
ո՛չ
գոյ
ի
սոսա,
և
ոչ
ունին
դիտումն
պատերազմի:
Եւ
վասն
տօնացուցից
հաշուին
զոր
ինչ
առ
Առաքելն
գրեաց՝
սմա
ևս
գրեաց,
հարկել
զնա
զի
զորպէսն
գրեսցէ.
և
ինքն
ևս
գրեսցէ:
Վասն
Համթայ
առաջնորդին
գրէր
թէ՝
մինչև
ցվիզն
խրեցեալ
կայ
ի
պարտս,
և
թաք
փարայ
չունի,
բարկացաւ,
թէ
զի՞նչ
է
այդ
զոր
գրես,
մի՞թէ
Աթոռոյս
դրամն
կորնչելոց
է:
Եւ
հարկ՝
զի
ինքն
ևս
լիցի
մուղայէթ՝
և
գրեցուսցէ
Առաքելին
առ
նա
զգիր՝
և
առնուլ
տացէ
զայն
դրամն:
Եւ
անդէն
ի
Կարին
Արևելցի
էրէց
մի
վախճանեալ
էր
Յակոբ
անուամբ,
և
ի
վախճանիլն
Ա
ձեռք
տուն
վա՛խմ
էր
արարեալ
սրբոյ
Աթոռոյս,
որք
էին՝
Ա
այվան,
Ա
օդայ,
Ա
տուն,
և
Ա
գոմ,
և
զվախուպնամայն
գրեցուցեալ
էր
սմա:
Բայց
այսու
պայմանաւ,
զի
կինն
մինչև
ցմահն
նստցի
ի
մէջ
տանն,
և
երբ
նա
ևս
վախճանիցի,
ապա՝
սուրբ
Աթոռս
տիրեսցէ:
Եւ
Մեսրոպ
վարդապետին
կամելով
զթուղթ
ևս
ի
սմանէ
առնուլ,
զօրհնութեան
և
շնորհակալութեան
գիր
գրեալ,
առ
կին
նորին
Խանումն՝
խնդրեալ
էր
ի
սրբազան
վեհէն,
հանդերձ
մխիթարութեամբ:
Զոր
և
գրեաց
առ
նա
սրբազան
վեհն
և
պատուիրեաց՝
զի
ըստ
կտակի
տոն
իւրոյ
նստցի
ի
տանն
մինչև
ցմահն
և
յետ
յանօրիկ
սուրբ
Աթոռս
տիրեսցէ:
Բայց
ինքն
ևս
վասն
հաստատուն
լինելոյ
յիշատակի
առնն
իւրոյ՝
վկայութեամբ
տեղւոյ
իշխանացն
Ա
գիր
տուր
մեր
նուիրակին,
զի
քեզ
ևս
վարձք
լիցի:
Յղեաց
առ
Մեսրօպ
վարդապետն
տալ
նմա:
Օրհնութեան
թուղթ
ևս
առ
Օլթու
ժողովուրդսն
գրեաց
ըստ
խնդրոյ
սորին,
զի
ասացեալ
էին
նոքա
սմա,
թէ
սրբազան
վեհն
առ
մեզ
յատուկ
օրհնութեան
թուղթ
ո՛չ
է
գրեալ
բնաւ:
Վասնորոյ՝
գրեաց
օրհնութիւն
և
շնորհակալութիւն
վասն
հարազատութեանցն
որ
առ
սուրբ
Աթոռս.
և
պատուէր
վասն
գանձանակին,
և
պարոն
Յարութիւնին
ևս
պատուէր՝
մուղայէթ
լինիլ
գանձանակին
և
արդիւնաւոր
առնել:
Եւ
պատուէր
ևս՝
զի
երթևեկս
արասցեն
ի
սուրբ
Աթոռս,
և
մի՛
հեռի
մնասցեն:
Զայս
ևս
առ
սա
յղեաց
յղել
առ
նոսա:
Այս
Բ
թղթոցս
օրինակքն
ի
բոլորագրահամար
տետրոջն
են,
յերեսն
ՉԺ,
ՉԼԵ,
ՉԼԶ:
Այլ
և
գրեալ
էր
Մեսրօպ
վարդապետին
թէ՝
դրամ
ունիմ
ի
պատրաստի,
փօլիցայ
արա
և
տար:
Գրեաց
թէ՝
դու
գիտես
որ
աստ
փօլիցայ
տուօղ
ո՛չ
գտանի՝
կամ
հաւատարիմ
ոք:
Ուստի՝
դու
յայդր
կամ
ամանաթ
դիր
առ
հաւատարիմ
ոք,
զի
մեք
ի
հանդիպիլն
ուրուք
հաւատարմի,
փօլիցայ
արասցուք,
և
կամ
դու
ի
դիպիլն
հաւատարմի
եկողի,
յղեա՛
առ
մեզ:
Եւ
գրէր
թէ՝
տեղւոյս
քահանայքն
աւելի
քան
զչափն
լրբացեալ
են,
գրեաց
թէ՝
և
մեք
գիտեմք,
այլ
ի
յառաջնորդ
կացուցանելն
մեր
յայդր,
ի
վերայ
կանոնի
իրիք
կացուցանելոց
եմք
զդոսա:
Բայց
դու
զգուշացուսցես,
զի
ի
չափու
իւրեանց
կացցեն,
զի
մի՛
պատժիցին
ի
մէնջ:
Գրէր
ևս՝
թէ
մաքսապետն
վարդեջուր
խնդրէ,
գրեաց
թէ՝
դու
ընդէ՞ր
չասացեր
թէ՝
մէկ
այնքան
բան
չէ
խնդրեալդ,
բայց
բերօղ
չկայ:
Իսկ
Գաղատիոյ
նուիրակ
Աստուածատուր
վարդապետն
բաց
յայն
թղթոյն՝
զորոյ
զպատասխանին
գրեցաք
ի
յապրիլի
ԺԹ,
այլ
թուղթ
ո՛չ
գրէր:
Ուստի
գրեաց
սմա
զորպէսն
և
զուր
լինելն
նորին
հարցմամբ
իմանալ
յեկողաց,
և
մեզ
գրել:
Իսկ
և՝
զթուղթս
ինչ
խնդրեալ
էր,
որք
են.
Թուղթ
առ
մահտեսի
Մելքոն
ոմն,
որ
վասն
հոգւոյ
հանգուցեալ
Առաքելի
ումեմն
զքառասնից
էր
տուեալ.
օրհնութիւն
և
շնորհակալութիւն:
Թուղթ
մի
ևս
առ
տիրացու
Գրիգորն
և
պարոն
Մկրտիչն,
որ
վասն
հոգւոյ
Գօրոյենց
հանգուցեալ
մահտեսուն
քառասնից
էր
տուեալ,
զանուն
հանգուցելոյն
չէր
գրեալ
Մեսրոպ
վարդապետն:
Այլ
և՝
թուղթ
առ
մահտեսի
Գրիգորն,
որ
վասն
իւր
քառասնից
էր
տուեալ:
Նաև՝
թուղթ
առ
Բակզատայ
կինն,
որ
ևս
վասն
իւր
քառասնից
էր
տուեալ:
Զորս
և
յղեցաք
առ
Մեսրոպ
վարդապետն
տալ
յիւրաքանչիւրսն:
Գրեաց
նաև
զթուղթ
առ
սրբոյ
Աթոռոյս
գանձապետ
Մսրլեան
մահտեսի
Գրիգորն,
միամտութիւն
վասն
դրամոյն
զոր
յղեալ
էր
ի
Բայազիտ՝
(որպէս
ասացաւ
ի
փետրվար
Զ
)
թէ
մեզ
էհաս:
Եւ
ի
Թօխաթու
նոր
ևս
դրամ
պարտի
գալ
ասէ,
որ
ի
ձեռս
քո
և
Առաքելին
է
գալոց
ասէ.
երբ
եկեսցէ՝
շուտով
յղեսջիք:
Եւ
վասն
օնհութեան
սրբալոյս
Մեռոնին
սմա
ևս
գրեաց
զհրաւիրումն:
Եւ
հարկեաց
զորպիսութիւնս
գրել
միշտ,
և
վասն
Մեսրոպ
վարդապետին
ևս
յանձնարարութիւն,
և
այլ
բանք
սիրոյ:
Ըստ
սոյն
ոճին
դարձեալ՝
բաց
ի
բանիցն
որ
վասն
դրամոցն
թուղթ
ևս
առ
Եփրիկեան
մահտեսի
Գրիգորն
գրեաց:
Այլ
և՝
գրեաց
առ
սա
զփուսուլայ
իւր
ձեռամբն,
քանզի՝
Արքայն
Օսմանցւոց
զպարգևս
էր
յղեալ
վասն
իշխողին,
որ
էր
Ա
քիւրք,
և
ԲՌ
ոսկի:
Զի
որպէս
վասն
Հերակլ
արքային
յղեալ
էր՝
որպէս
ասացաւ
ի
փետրվարի
ԻԴ,
և
յամսոյս
ԺԵ
ևս
յիշեցաւ,
(իսկ
սո՛ւտ
էր
այն՝
թէ
սարասկեարն
կալեալ
է
զԳեօրկին,
որ
յամսոյս
ԺԵ
ասացաւ,
զի
անցեալ
զնացեալ
էր
ի
Թիֆլիզ
):
Նոյնպէս
և
վասն
մեր
իշխողին
և
Խօյայ
խանին
ևս
էր
յղեալ,
այնու
մտօք,
զի
իբրու
ի՛ւր
արասցէ,
առ
որս
և
զֆարմանս
ևս
էր
գրեալ:
Զորս
յղեալ
էր
աստ
սարասկեարն
ի
ձեռն
Իբրահիմ
Աֆանտու
որդի
Ղափուճի
բաշի
Նօման
աղային:
(առ
որ
գրեցեալ
է
թուղթ
յամսոյս
ԺԵ
):
Որ
իբրև
գնաց
առ
խանն,
նա
չէր
ընկալեալ,
դնելով
զօրինաւոր
պատճառս,
թէ
մեք
գլխաւոր
ունիմք
զՔեարիմ,
և
նա
այժմ
թշնամութեամբ
կայ
ընդ
ձեզ,
արդ
թէ
մեք
վերառնուցումք
զպարգևսդ,
յայնժամ,
ընդ
թշնամիս
միաբանեալ
համարի
զմեզ,
և
կամ
ինքն
գայ,
կամ
զծանր
զօրս
առաքէ
ի
վերայ
մեր,
որք
ո՛չ
միայն
զմեր
երկիրս
աւերեն,
այլ
և
զԿարս՝
և
զԲայազիտ,
և
զՎան,
և
զայլ
ամենայն
սահմանամերձ
տեղիսն
ձեր :
Ուստի՝
վնա՛ս
է
ընդունելն
իմ
զայդ,
ո՛չ
միայն
մեզ՝
այլ
և
ձեզ:
Զայս
ասացեալ
էր
և
չէր
վեր
առեալ:
Ուստի՝
և
Նօման
բէկն
ի
Խոյ
ևս
ո՛չ
գնաց:
(ասէին
թէ՝
և
Խօյայ
խանն
ևս
չկամէր
զայս
)
այլ
ընդ
կրունկն
դարձեալ,
գնաց
ի
Կարս:
Եւ
առ
այս
իբրու
հաւաստելով
ասէին
շատք,
թէ
յառնելց
է
Օսմանցին
ի
վերայ
երկրացս:
Վասնորոյ՝
զայս
եղելութիւնս
ծանոյց
այժմ
սրբազան
վեհն
մահտեսի
Գրիգոր
աղային,
և
հարկեաց,
զի
թէ
յայսմ
կողմանէ
զրոյց
ինչ
լիցի,
գրեալ
ծանուսցէ:
Տեսանելով
գրոյց
ինչ
լիցի,
գրեալ
ծանուսցէ:
Տեսանելով
թէ
վերջն
ո՞ւր
եզերի,
ծանուսցէ:
Եւ
շատ
հարկ
առ
այս,
թէ
զայսու
մի՛
զանց
առներ:
Եւ
թէ
միջոցն
պարզիցի
ասէ,
հարկիւ
գալ
պարտիս
ի
Հոգեգալստեանն՝
որպէս
գրեցի
ասէ :
Թուղթ
ևս
առ
սրբոյ
Աթոռոյս
նոր
վէքիլ
Հայրապետն
գրեաց
ի
պատասխանի
թղթոյն,
շնորհակալութիւն
և
օրհնութիւն՝
որ
սիրով
յանձն
էր
առեալ
զվէքիլութիւն:
Եւ
զերիս
բանս
էր
գրեալ
սա,
մին
թէ՝
ես
ոչ
կարեմ
ի
դրունս
բռնաւորաց
երթալ:
Գրեաց
թէ՝
մինչև
ցարդ
մեզ
այդպիսի
բան
չէ
պատահեալ
յայդր,
եթէ
պատահիցի,
օրհնեալ
իշխանքն
լիցին
ողջ,
և
մեք
ևս
ի
հարկէ
գրելոց
եմք :
Երկրորդ՝
գրէր
թէ՝
ինձ
տեղի՛
ցոյց
տուր
որ
ի
պիտոյացեալ
ժամանակին
դրամ
առից:
Գրեաց
թէ՝
մեք
երբ
որ
գրիցեմք
քեզ
թէ՝
այս
ինչ
ա՛ռ,
կամ
հոգա՛,
յայնժամ
զտեղին
ևս
ցուցանելոց
եմք,
թէ
այսքան
դրամ
յայս
ինչ
մարդոյ
ա՛ռ
և
խարճեա՛:
Երրորդ
գրէր
թէ՝
ցաւագար
եմ,
զամենայն
գիր
ես
ո՛չ
կարեմ
գրել,
ինձ
մէկ
յատուկ
գրագիր
է
պիտոյ:
Գրեաց
թէ՝
դու
ո՞րքան
գիր
ունիս
գրելոյ՝
որ
յատուկ
գրագիր
պահես,
և
ի
զուր
մասրաֆ
առնես:
Ի
տարին
դիցուք
թէ՝
քանի
մի
անգամ
գիր
պատահի
քեզ
գրել
առ
մեզ
կամ
առ
այլս,
և
զգիրն
մեր
առ
այլս
յղել՝
կամ
զայլոցն
առ
մեզ,
քեզ
ո՞րքան
ծանրութիւն
է
լինելոց
ասէ,
որ
դու
չկարիցես
քանի
մի
գիր
գրել՝
կամ
այլոց
գրեցուցանել:
Ի
զուր
է
այդ
ասէ
և
աւելորդ:
Յայս
միջոցս
ասէ
առաջնորդ
եմք
յղելոց
յայդր,
նա՛
և
գանձապետն,
Մուրտիկզատայքն
և
իշխանքն
մե՛ր
են,
և
նուիրակն
պակաս
չէ ,
միայն
չես
մնալոց,
շուտով
մի՛
ծանրացուցաներ
զբաննէ
և
զքեզ
վախեցուցաներ.
զի
գործն
յօրէյօր
հեշտանայ
և
կարգաւորի:
Դու
ևս
անվարձ
չես
մնալ՝
թէ
հոգևոր
և
թէ
մարմնաւոր:
Զի
մինչ
տեսցուք
զքեզ
և
աչքաբաց
և
պիտանի
մեզ՝
ի
հարկէ
մեք
ևս
գիտեմք,
և
կարեմք
զքեզ
ուրախացուցանել:
Եւ
այլ
այսպիսի
բանք
յուսադրութեան:
Զայս
Գ
թուղթս
առ
Մեսրոպ
վարդապետն
յղեցաք
տալ
նոցա:
Փուսուլայ
ևս
առ
ինքն
Մեսրոպ
վարդապետն
գրեաց:
Զի
որպէս
ասացաւ
ի
վերդ ,
որովհետև
առաջնորդ
կամէր
յղել
ի
Կարին,
գրեաց
սմա,
թէ
իշխանքն
զի՞նչ
միտս
ունին,
զո՞վ
են
մտադրեալ
խնդրել
առաջնորդ
ինքեանց:
Նշանադրեա՞լ
են
զոք,
և
ի
մէնջ
խնդրե՞լ
կամին
ըստ
իւրեանց
կամացն,
եթէ
մերս
կամաց
թողուն :
Իմա՝
ասէ
լաւապէս,
և
մեզ
գրեա՛:
Այլ
և՝
զոր
ինչ
վասն
մեր
իշխողի
պարգև
չընդունելոյն
գրեաց
մահտեսի
Գրիգորին,
սմա
ծանոյց,
և
զսա
ևս
հարկեաց՝
ակնադէտ
լինիլ,
և
թէ
զի՞նչ
առ
այս
սարասկեարն,
և
կամ
զի՞նչ
գիտեն,
շուտով
ծանուցանել:
Ծանոյց
և
զդիտումն՝
որ
կամր
Մեռօն
օրհնել,
և
հրաւիրելն
զմահտեսի
Գրիգորեանսն:
Եւ
վասն
բալասանի
իւղոյն
որպէս
հարկ
գրեաց
Առաքելին
շուտով
յղել՝
նոյնպս
և
սմա
գրեաց
յղել
տալ
շուտով
ի
վերայ
Կարսայ :
Նոյնպէս՝
հաշուիցն
իւրեանց
դաւթար
և
գրամ
պիտի
յղէր
ասէ՝
հէչ
նշան
չերևեցուցանէ,
տես
թէ
ընդէ՞ր
յղէ:
Զսորին
պահարանն
ևս
Առաքելն
յղեաց
տալ
սմա:
Թուղթ
ևս
առ
սուրբ
Կարապետի
առաջնորդ
Յովնան
վարդապետն
գրեաց,
ի
պատասխանի
ի
դեկտեմբերի
Գ
գրեալ
թղթոյն,
որ
կարի
յետոյ
էհաս:
Որ
էր
պատասխանի
այնմ
թղթոյ
սրբազան
վեհին,
զոր
գրեաց
ա՛ռ
նա
ընդ
Մուրատին,
որ
յանձն
էր
առեալ
տալ
ԶԱՃԾ
ղռուշն,
զոր
ի
Հաշտարխանու
նուիրակ
Յովսէփ
վարդապետէն
առեալ
էր
Մուրատն,
որպէս
ասացաւ
անդ,
և
խնդրէր
գրել՝
թէ
ո՞ւմ
կամիցի
հասուցանել
զայն
դրամն
Վանայ
նուիրակ
Պաղտասար
վարդապետին,
թէ
Մուրտեանց
Առաքելին:
Գրեաց
թէ՝
գիտես
ահա
զի
քո
պարտքն
է,
եթէ
դատէ
զքեզ
խիղճ
քո՝
և
պարտավճար
լինիլ
կամիս,
շուտով
հասո՛
ի
Կարին
առ
Մուրտիկեան
Առաքելն,
զի
նա
մեզ
հասուսցէ,
և
զառ
նա
հասուցանելդ
մեզ
ծանո՛:
Գրեալ
էր
զնեղութենէ
երկրին,
և
զիւրոյ
հիւանդութենէն
և
անկարութենէն,
որում
գրեաց
զմխիթարութիւն:
Եւ
զայս
ևս
առ
Առաքելն
յղեաց
յղել
առ
նա:
Փուսուլայ
ևս
գրեաց
առ
պատրիարք
Զաքարիա
վարդապետն:
Զի
քանիցս
ստիպմամբ
գրէր
թէ՝
իշխանացն
գիր
գրեա,
մանաւանդ
մահտեսի
Գասպար
Ամիրային:
Այլ
սրբազան
վեհն
որովհետև
չէր
անտի
բնաւին
սրտադիւր,
յայս
քանի
ամս,
ո՛չ
ումեք
բնաւ
գրէր
զգիրս:
Զայս
թերևս
զգային
նոքա,
վասն
այն
ստիպէին,
այլ
սրբազան
վեհն
ասէ՝
զուրախալի
ինչ
որովհետև
չունիմ,
զտրտմառիթսն
ընդէ՞ր
գրեցից
և
տրտմեցուցից:
Եթէ
զուրախալիս
ունէի,
գրէի
թերևս
առ
ի
յուրախանալ,
մանաւանդ՝
գիտես
զբարս
դոցա
ասէ՝
զի
ի
նիւթաւոր
և
ի
հարկաւոր
բանից
ձանձրանան,
ո՞ւր
մնայ
թէ՝
աննիւթ
և
անհարկաւոր
իցէ:
Իսկ
եթէ
մահտեսի
Ամիրային
ասես
ասէ
գրել
սակս
տնապպարգև
պաղոյն,
զայդ
ես
Ա
տարով
յառաջ
գրեցի
սիւրեան
չև
ևս
եղեալ,
որպէս
և
դու
գիտես,
վերակրկնելն
զի՞նչ
համ
ունի:
Եթէ
գիտիցես
դու
ասէ
զիմ
ցաւս,
զայդ
ոչ
գրես
բնաւ:
Եւ
փոքր
ինչ
յիւրոց
ցաւոցն
ետ
նշան՝
շատ
կարճ,
թէ
ո՛չ
մտօք
եմ
հանգիստ՝
և
ո՛չ
մարմնով.
և
զայլս
ընդ
այսց,
և
գրեաց
իմանալ,
և
իշխանացն
ևս
ծանուցանել,
մանաւանդ
մահտեսի
Գասպար
Ամիրային,
զի
իմացեալ
անմեղադիրս
զմեզ
արասցեն:
Եթէ
ողջ
հասաք
յայս
ամառնս,
և
այս
մրրիկս
ի
մէնջ
փարատեցաւ,
յայնժամ
գրելոց
եմ
ըստ
խնդրոյդ
զոր
ինչ
և
խնդրես:
Իսկ
Աբրահամ
վարդապետի
սանատն՝
զոր
Գէորգն
և
Աստուածապահն
էին
տուեալ՝
որոյ
օրինակն
այժմ
յղեցաք
առ
սա՝
(որպէս
ի
վերն
ասացաւ
ի
թղթոջ
սորին
),
գրեաց
թէ՝
լաւ
նկատեա՛
յորպիսութիւն
այդ
թամասուկիդ,
և
տե՛ս
թէ՝
զի՞նչ
զարմանալոյ
արժանի
բանս
տեսանես
ի
դմանէ:
Զի
գրեցեալ
էր
ի
ՌՄԳ
և
ի
յունվարի
Գ,
գրօղն
ի
Ստամբօլ՝
և
դրամ
տուօղն
աստ:
Իսկ
Բ
վկայք
էին
գրեցեալք
նոյն
Գէորգի
ձեռագրովն՝
թարց
կնքոյ,
որք
էին
Եսայի
վարդապետն,
և
ջուղայեցի
տէր
Յովաննէսի
որդի
Ստեփանն,
(որոց
անուանքն
ի
վերն
յիշին
):
Իսկ
սի
ժամ
գրեցման
թամասուկին,
Եսայի
վարդապետն
ի
յԱթոռս
է
լեալ,
և
Ստեփանն
ի
Վան,
որք
անտեղեակք
ի
հարկէ
լինին
երկոքեան:
Իսկ
և՝
վասն
շարժմանց
Օսմանցւոցն
յայսկոյս՝
ֆարման
էր
խնդրեալ
ի
սմանէ
սրբազան
վեհն,
(որպէս
ասացաւ
ի
յունվարի
ԻԹ,
և
այլ
յառաջ
):
Եւ
զի
յառաջին
շարժմանն
Օսմանցւոց
յայսկոյս՝
և
յառնուլն
զայս
երկրայքս
ի
ժամանակս
Աստուածատրոյ
կաթուղիկոսին,
զֆերման
մի
հանեալ
էին
յԱրքայէն
Օսմանցւոց
վասն
Աթոռոյս
ապահովութեան.
որոյ
զմիտսն
և
զթուականն
առեալ
սրբազան
վեհին՝
յղեալ
էր
առ
սա,
զի
այնու
որոնեալ
զարքունական
տառքեանարն,
գտցեն
ի
նմա
զօրինակն,
և
ըստ
նմին
գրեցուցեալ
յղեսցեն:
Իսկ
նա
գրէր
թէ՝
զտառքեանարն
որոնելով
յոյժ
դժուարին
լինի
գտանել.
մանաւանդ
թէ՝
գտօղքն
ևս
անյագապէս
խնդրելոց
են:
Ուստի՝
ա՛յն
է
բարւօք,
զի
զայն
ֆարմանն
աստ
յղեսցես,
և
մեք
ըստ
նոյն
օրինակի
գրեցուցեալ
յղեսցուք,
իշխանքն
ևս
ա՛յսպէս
կամեցան:
Իսկ
սրբազան
վեհն
գրեաց
թէ՝
երկնչիմ
ի
ճանապարհացն,
յղել
զֆարմանն,
զի
խառնակէ
յոյժ.
խակայն
եթէ
հետևիք,
կարէք
այնու
գրեցելովս
գտանել
տալ
և
հոգալ:
Ապա
թէ
ո՛չ
գտցի
իսպառ,
վերստին
գրեցէք
զի
յղեցից
զֆարմանն,
զի
շատ
հարկաւոր
և
օգտաւէտ
է
մեզ:
Եւ
ի
վերայ
այսր՝
գրեաց
զանցսն
ներկայիս,
թէ
խանն
մեր
յետս
դարձոյց
զպարգևսն
Արքային,
նոյնպէս
և
Խօյայ
խանն ,
և
ի
վերայ
այսց՝
զգռգռումն
Օսմանցւոց
ի
պատերազմ,
և
զայլս
ըստ
սմին:
Եդաւ
ի
մեծ
թղթոջն
սորին
որ
ի
վերն
է,
և
յղեցաւ
առ
Նազարէթն
տալ
նմա:
Այլ
յանձեռնհասութենէ՝
հեռի
գրեցան
ի
միմեանց :
Թուղթ
ևս
առ
պարոն
Գէորգն
գրեաց
ի
Կարս,
ի
պատասխանի
թղթոցն՝
զոր
ընդ
Աղային
յառաջ
և
ընդ
Ղօշավանցի
Ստեփանին
նոր
գրեալ
էր:
Եւ
զամենայն
վերոյգրեցեալ
թուղթսն
ի
միում
պահարանոջ
ի
ձեռն
Առաքելին
Մուրտիկեանց
գրեցեալ՝
յղեաց
առ
սա՝
հասուցանել
առ
նա
շուտով:
Եւ
շնորհակալութիւն
վասն
որդիութեանցն,
զոր
միշտ
առնէր
առ
մեզ:
Որ
և
այժմ
զչրայս
և
զկողացու
տախտակս
յղեալ
էր
առ
մեզ
ի
ձեռն
Ստեփանին
ի
Ղօշավանիցն,
ուր
ի
վաղուց
առեալ
և
ժողովեալ
կային,
և
կայր
դեռ
ևս:
Ծանոյց
և
զգալն
Նօման
աղային,
և
լաւ
շահիլն
աստ
ի
մէնջ,
և
որպէս
վերադառնալն
աստի:
Եւ
զերկուս
նամազի
թաղիսն
զորս
խնդրեալ
էր
Աֆանտին
վասն
սարասկեարին՝
(որպէս
ասացաւ
յամսոյս
ԺԵ
),
առնուլ
ետ
սրբազան
վեհն
յԵրևանու,
և
յղեաց
այժմ
առ
Աֆանտին
ընդ
որդւոյն,
զոր
ծանոյց
սմա,
և
գրեաց
թէ
եթէ
զգինն
հարցցէ
Աֆանտին,
իւրեան
փէշքեաշ
է,
թող
գին
չյիշէ:
Միայն
թէ
ի
մերս
կողմանէ
կու
յղէ
սարասկեարին,
ինքն
գիտէ,
մեք
որովհետև
սարասկեարին
ծանօթութիւն
չունէաք,
գիր
չգրեցաք.
իսկ
թէ
ինքն
կու
յղէ՝
ևս
կամք
իւրն
է.
որպէս
կամի
այնպէս
արասցէ:
Եւ
թէ
այդոցիկ
չհաւանիցի,
ծանուսջիք
զի
և՛ս
հետևեսցուք,
թերևս
քան
զայդոսիկ
լաւն
գտցուք:
Եւ
որպէս
ասացաւ
ի
փետրվարի
Զ,
որովհետև
Ղազարապատն
յամենայնի
հնացեալ
էր,
և
սրբազան
վեհն
կամէր
նոր
նորոգել՝
մանաւանդ՝
ի
վերայ
տանեացն՝
հաւասար
վերին
բալախանային՝
այլ
ևս
աւելի
շինուածս
շինել
տալ՝
զի
բազմասցին
տեղիք
հիւրիցն:
Այլ
սակայն՝
փայտ
սակաւ
ունէաք,
զի
յանցեալ
ամին՝
Մօլլաղարայ
անուամբ
տաճիկ
ոմն
Կաղզուանցի՝
որ
միշտ
փայտ
բերէր
աստ,
միջնորդութեամբ
վաթսուն
թուման
փող
էառ
ի
մէնջ՝
զի
վեցհարիւր
փայտ
բերցէ.
Ժ
թուման
ևս
յառաջագոյն
դաւաճանութեամբ
էառ
ի
մէնջ,
յետոյ
իբրու
զղջացեալ՝
յանձն
էառ
ԱՃ
փայտ
ևս
վասն
այն
բերել,
որ
լինի
ԷՃ
փայտ,
զորս
յաշնանն
պարտ
էր
բերել:
Այլ
ըստ
կոչման
անուանն
սևերես
եղեալ՝
չեբեր:
Վասնորոյ՝
գրեաց
այժմ
սրբազան
վեհն
Գէորգին՝
զի
գտցէ
զնա ,
և
հարկեսցէ
շուտով
փայտ
հասուցանել
մեզ:
Եւ
թէ
նա
չբերցէ,
ինքն
զհնար
իմն
գտցէ,
զի
ԱՃ
փայտ
գոնեայ՝
յայս
ամառանս
առ
մեզ
հասուսցէ
վասն
շինութեան
Ղազարապատին՝
դիւրին
իմն
կերպիւ:
Եւ
որովհետև
զսրբալոյս
Մեռոն
օրհնելոց
էր
սրբազան
վեհն՝
որպէս
ասացաք,
վասնորոյ՝
գրել
ետ
առ
սա
զպատուական
և
զնոր
իւղ
ձիթենւոյ
յղել
աստ,
մինչև
ցնոր
կիւրակէն:
Փուսուլայ
ևս
գրեաց
առ
սա՝
սակս
գալոյ
և
գնալոյ
Նօման
Աղային,
և
որպիսաբար
ի
մէնջ
շահելոյն,
և
թէ
զի՞նչ
անցք
անցին
մինչ
գնաց
առ
մեր
իշխօղն,
(որպէս
ի
վերն
ի
փուսուլայոջ
մահտեսի
Գրիգորին
ասացաւ
).
զորս
և
սմա
գրեաց
ամենայն
պարագայիւքն
երկարապէս:
Ապա
ասէ՝
խօսեաց
ընդ
ազիզ
բարեկամին
մերոյ
դօլվաթու
Աֆանտուն,
տե՛ս
զի՞նչ
ասէ
սակս
այսր.
յառնե՞ն
ի
պատերազմ
ընդ
սոսա,
թէ
ո՛չ:
Եւ
թէ
իցէ՝
զի
այնպէս
լիցի,
վասն
մեր
զի՞նչ
հոգս
է
առնելոց,
և
զի՞նչ
և
ասիցէ,
և
որպէս
և
լինիցի,
յօրէ
յօր
ծանուսցէ
ինքեան .
և
զայլս
ըստ
սմին
առ
ասյ:
Եւ
վասն
վերոյգրեցեալ
թաղեացն՝
կրկին
և
ա՛ստ
գրեաց
զնոյնս՝
որ
ինչ
ի
վերն:
Ընդ
վերոյգրեցեալ
մեծ
պահարանին
Կարնոյ
ի
մի
պահարան
եդեալ
յղեաց
առ
սա
որպէս
ի
վերն
ևս
ասացաւ
ընդ
Ստեփանին:
Թուղթ
ևս
առ
Ղօշավանից
առաջնորդ
Կարապետ
վարդապետն
գրեաց
ի
պատասխանի
թղթոյն,
որ
այժմ
ի
յԱխլցխայու՝
(ուր
է՛ր
մինչև
ցարդ,
որպէս
ի
դեկտեմբերի
ԻԵ
և
ի
վերոյսն
ասացաւ,
որ
և
ի
վիճակսն
ևս
շրջագայեալ
էր
)
եկեալ
մտեալ
էր
ի
Կարս,
և
զանցս
և
զորպիսութիւնս
Ախլցխայու՝
և
թէ
ինքն
զի՞նչ
էր
արարեալ
անդ՝
գրեալ
էր
առ
սրբազան
վեհն:
Զի
կերպիւ
ինչ
իբրու
ի
ներքոյ
հնազանդութեան
ածեալ
զնոսա
առեալ
էր
զպտուղ
առաջնորդութեանն
և
ելեալ,
որ
ո՛չ
էր
կատարեալ
իմն
հնազանդութիւն,
այլ
թերի
և
առերես:
Եւ
զի
այժմ
ընդ
Ղօշավանցի
Ստեփանին
զպանիր
և
զձիթապտուղս
էր
յղեալ,
և
յամենայն
կողմանէ
զհարազատութեան
նշանս
ցուցեալ,
գրեաց
զշնորհակալութիւնս:
Եւ
զայլ
բանս
սակաւանիւթս:
Փուսուլայ
ևս
գրեաց
առ
սա,
մեղադրելով՝
թէ
զի՞նչ
է
մեծամեծ
երդուելդ
թէ
ես
այսպէս
հարազատ
եմ
և
քո
եմ,
ես
միանգամ
միամտեալ
եմ
ի
քէն՝
և
հաւատացեալ՝
դու
զի՞նչ
մտածես
որ
այդպէս
գրես:
Եւ
զի
դրամ
տայր
սրբոյ
Աթոռոյս
ի
կողմանէ
առաջնորդական
տալեացն
մեզ.
և
գրեալ
էր՝
զի
ում
և
գրեսցէ՝
նմա
տացէ,
գրել
ետ
Մկրտիչ
վարդապետին,
զի
պահեսցէ
առ
ինքն,
և
որպէս
գրեսցէ՝
այնպէս
արասցէ:
Եւ
զոր
ինչ
առ
Գէորգն
գրեաց
վասն
փայտի
և
զէթեաղւոյ՝
զնոյնս
և
սմա՛
գրեաց.
մուղայէթ
լինիլ
և
հոգալ
տալ:
Նոյնպէս
և
զորպիսութիւնս
գալոյ
և
գնալոյ
Նօման
բէկին,
հարկելով՝
զորպիսութիւնս
զոր
ինչ
սակս
այսր
եղելութեան
և
սակս
պատերազմին
լսիցէ:
Զայս
ուրոյն
ետուք
Ստեփանին
տալ
նմա:
Թուղթ
ևս
առ
Իբրահիմ
Աֆանտին,
ի
պատասխանի
թղթոյն՝
զոր
ընդ
որդւոյն
իւրոյ
Աղային
գեալ
էր,
թէ
զգալդ
լուեալ
ուրախացաք,
զի
դարձեալ
էր
ի
Կարնոյ
ի
Կարս:
Զի
մինչև
ցարդ
դեռ
ի
Կարին
էր,
(որպէս
յամսոյս
ԺԵ
և
ի
վերոյսն
ասացեալ
է
):
Վասն
գալստեան
աստ
և
դառնալոյ
որդւոյն
ոչինչ
երկար
բանս
գրեաց,
այլ
թէ՝
ահա
ինքն
իսկ
պատմելոց
է
բերանով:
Շնորհակալելով
զբարեկամութենէն
և
զխնամոցն
որ
առ
մեզ,
և
խնդիր
զնոյնս
միշտ
ունիլ:
Եւ
վասն
վերոյիշեցեալ
Բ
նամազի
թաղեացն
որք
ձեռամբ
որդւոյն
յղեցան,
գրեաց
թէ՝
եթէ
քան
զայդոսիկ
ևս
լաւն
լինիլ
կամիցիս,
ծանո՛
մեզ՝
զի
ճարեալ
յղեսցուք:
Եւայլ
առ
այսոսիկ
բանք:
Զայս
որդին
իւր
տարաւ:
Ընդ
որում
ել
և
Ղօշավանցի
Ստեփանն
ի
մարտ
ԻԹ:
Ի
Կարս
առ
Գէորգն,
զի
յղեսցէ
գյղեալսն
ի
Կարնոյ:
Յետ
գրելոյն
և
պահարանելոյն
մերոյ
զվերոյգրեալ
գրեանսն՝
մինչդեռ
աստ
էին
տանօղքն,
և
ելանել
կամէին,
ժամանեաց
փայեակ
մի
ի
Կարնոյ,
ընդ
որում
յղեալ
էր
Մուրտիկեանց
Առաքելն
զգրեանսն՝
յինքենէ
և
յայլ
տեղեաց,
զորև
ինքն
իսկ
յղեալ
էր:
Ընդ
որում
յղեալ
էր
նաև
զիւրեանց
հաշուից
դաւթարն,
զոր
քանիցս
յղել
պոստանայր.
(որպէս
ահա
ի
վերդ
ի
թղթոջ
նորին
ասացեալ
է
):
Եւ
որ
ինչ
դրամ
մնացեալ
էի
ի
վերայ
իւրեանց
ի
հին
հաշուէն,
զայն
ևս
յղեալ
էր
ի
Կարս
առ
Գէորգն,
հասուցանել
առ
մեզ:
Իսկ
ի
գալ
փայեկին
ի
վերայ
Կարսայ՝
տուեալ
էր
նմա
և
Գէորգն
զթուղթ
առ
սրբազան
վեհն.
ըր
ընդ
այլ
բանից
գրէր
և
զայլ՝
զի
մարդ
յղեալ
բերել
տացէ
աստ
զԱռաքելի
յղեալ
ամանաթն:
Վասն
որոյ՝
զթուանկչիս
ետ
յղել
անդ
սրբազան
վեհն,
և
զթուղթ
գրեաց
առ
Գէորգն՝
յղել
շուտով
զայն
ամանաթն:
Եւ
զի՝
Սեբաստիոյ
նոր
առաջնորդ՝
(որոյ
անունն
էր
Յակոբ
),
գայր
ի
ձեռնադրիլ
աստ
եպիսկոպոս,
և
քամի
մի
ուխտաւորք
ևս
գոյին
ընդ
նմա,
զոր
գրեալ
էր
Գէորգն:
Ուստի
գրեաց
զնոսա
ևս
յղել:
Եւ
զոր
ինչ
յերեկ
ընդ
Նօման
աղային
և
Ղօշավանցի
Ստեփանին
գրեալ
էր,
ծանոյց
նմա:
Եւ
էհարց՝
թէ
շուտո՞վ
արդեօք
յղէ
զզէթեաղին՝
զոր
վասն
սրբալոյս
Մեռոնին
խնդրեցաք,
և
զԱՃ
գրեանսն:
Եւ
զի
Իբրահիմ
Աֆանտին
որ
ի
վերդ
յիշի,
յառաջ
մինչ
ի
Կարին
գնաց,
տուեալ
էր
անդ
զհաշիւ
առաջնոյ
սարասկեարին
և
գրեալ
ի
Պօլիս:
Իսկ
այժմոյս՝
յետ
ելանելոյն
նորա
ի
Կարնոյ՝
նոր
ֆարման
էր
եկեալ
առ
նոր
սարասկեար
Հաճալի
փաշայն,
զի
զհաշիւն
նորին
նորապէս
տեսցէ
ընդ
Իբրահիմ
Աֆանտուն:
Ուստի՝
և
նա
թաթար
էր
յղեալ
առ
նա
ի
Կարս,
և
խնդրեալ
էր
երթալ
վերստին
ի
Կարին
առ
ինքն,
և
տեսանել
ընդ
ինքեան
զհաշիւն
հնոյ
սարասկեարին
ի
նորոյ:
Եւ
նա
երթալոց
էր,
զոր
գրէր
Գէորգն:
Ուստի՝
գրեաց
սրբազան
վեհն,
զի
զերբ
երթալն
նորին
գրեսցէ
ինքեան:
Եւ
թէ
սակս
յետս
դառնալոյն
աստի
Նօման
աղային
զի՞նչ
ասեն
անդ,
և
վասն
պառերազմին
զի՞նչ
ձայն
ելանէ,
ծանուսցէ՛
ինքեան:
Իսկ
զպատասխանիս
ի
Կարնոյ
եկեալ
թղթոցն,
և
իւրոյն
լիապէս,
խոստացաւ
յետոյ
գրել:
Ելին
թուանկչիքն
ի
մարտ
Լ: