Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Նուիրակ յղեաց սրբազան վեհն ի Կարս զՊօլսեցի Յովհաննէս վարդապետն (որ յառաջ Սաղաթիէլ անուանիւր, և էր սպասաւոր Պօլսոյ պատրիարք Զաքարիա վարդապետին, զոր յղեալ էր նա աստ յառաջ, զի աստ մնասցէ: Զոր ի յանցեալ ամին ձեռնադրել ետ սրբազան վեհն և Յովհաննէս անուանեցաւ: Եւ զի այժմ նուիրակ արար զնա Կարսայ, ուստի նուիրակական կոնդակ ետ նմա: Յորում թէպէտ ըստ սովորութեան գրեաց զԱխալցխա իւրովք վիճակօքն, բայց պատուիրեաց նմա չերթալ անդ, մինչև տեսցէ թէէ՝ խնդրե՞ն նոքա անդ երթալ, ապա ծանուսցէ ինքեան, և ինքն որպէս գրեսցէ, ա՛յնպէս արասցէ: Գրեաց և զշինումն երից սեանցն սրբոյ եկեղեցւոյն, և իմտատիայ խնդրեաց, տաւար՝ ոչխար և այլ ինչ:
       Թուղթ ևս առ առաջնորդ Կարապետ վարդապետն գրեաց, յանձնարարութիւն վասն նորա: Եւ զի վասն տաւարի և ոչխարի ինքն ևս ջանասցէ ընդ նմա. և յորդորեսցէ զժողովուրդսն օգնութիւն առնել վասն շինութեան սեանց եկեղեցւոյն և այլ շինութեանցն, ի պէտս գործաւորացն: Ծանոյց ևս թէ Մօլլայ Ղարայն դեռ ո՛չ հասոյց աստ զփայտսն, որ յօգոստոսի ԻԲ ևս յիշեցաւ:
       Փուսուլայ ևս գրեաց առ սա վասն նուիրակին առանձնօրէն, յամենայն կողմանէ մուղայէթ և ակնածու լինել: Գիտես զորպէսն ասէ, քաղաքի տղայ է, և ինքնագլուխ մնացեալ: եւ թէ վերերևեցուսցէ ինչ , փութով-չտեսցէ ինքեան: Եւ այլ առ այս պատուէրք:
       Թուղթ առ տեղւոյ փաշայն, յանձնարարութիւն վասն նուիրակին, և խնդիր՝ տալ զբույրուլթու, և ի խնամս ունիլ: Եւ սէր՝ և բարեկամութիւն: Ընծայ յղեաց սմա՝ Ա աման գիւլապ, Ժ լիտր նուշ և չիր, և Է սպիտակամոմ: Թուղթ ևս առ որդիսն Իբրահիմ Աֆանտուն, միւտառիս Մուստաֆայ՝ և ղափուճի բաշի Նօման Աղայսն գրեաց, ըստ նոյն մտաց: Եւ զորպիսութենէ հօրն իւրեանց ևս էհարց, որ տակաւին ի Կարին էր: Սոցա ևս Ա աման գիւլապ, Բ մոմապատ, և յայլոցն ևս բաժին յղեաց ընդ նուիրակին: Անորոշ գրեցան միւսոց անուանքն:
       Թուղթ ևս առ Ղարախան օղլի Ահմատ Հիւսէին Աֆանտին, ըստ նոյն մտաց դարձեալ: Եւ զի ի վաղուց զթուղթ ո՛չ գրէր, ասաց վասն զբաղմանցս է, մանաւանդ՝ զի հարկաւոր բան ոչ դիպի: Բայց դու է՞ր պակաս առնես զգիրդ: Սմա ևս Ա աման գիւլապ, դութմայ , պորինճան:
       Թուղթ ևս առ մեր մահտեսի Եղիայն գրեաց , նոյնպէս յանձնարարութիւն: Նաև՝ քահանայից, իշխանաց և ժողովրդոց տեղւոյն ողջոյն գրեաց ի սորին թղթոջն:
       Թուղթ ևս առ պարոն Կոշտօ Կարապետն գրեաց. նոյնպէս յանձնարարութիւն վասն նուիրակին մերոյ:
       Թուղթ ևս առ պարոն Գէորգն գրեաց, յատուկ յանձնարարութիւնս գրելով վասն նուիրակին: Յորմէ և զորպիսութիւնս խնդրեաց գրել, և վասն Իբրահիմ Աֆանտուն ևս էհարց: Եւ պատուէր՝ զի ընդ Կարապետ վարդապետին զընծայսն փաշային տարեալ և զթուղթն տարեալ մատուսցեն, և զբույրուլթու առնուցուն և լաւ օժանդակեսցեն նուիրակին, զի արդւընալի լիցի , և տաւար ոչխար ևս ժողովիցի ի ձեռնատուութիւն շինութեանց մերոց, և սեանց սրբոյ եկեղեցւոյն: Նոյնպէս և զԻբրահիմ Աֆանտու որդւոց և զՂարախան օղլու թուղթսն և զընծայսն ևս տասցեն: Որոց գիւլապն միայն էր գրեալ յանուանէ. իսկ զայլսն անորոշ գրեաց ի թղթոջ նոցա որպէս ասացաւ: Ուստի յղեաց զդաւթարաձև փուսուլայ և առ Գէորգն, գրելով ի նմա զորոշակի գրեալսն ի թուղթսն տաճկաց, և զանորոշ գրեալսն: Զի Ծ դութմայ, Ժ լիտր չիր, Ե լիտր խաղող ալվան , ԸՃ պորինճան: Յորոց ասէ զորքան Իբրահիմ Աֆանտու որդւոյն տալ պատշաճ տեսջիք, և զորքան Ահմատ Աֆանտուն, և զորքան ևս այլոց՝ որոց իցէ՝ պատշաճ, զայն ինքեանք ընտրեսցեն և ըստ տեղւոյն տացեն: Ա կարաս գինի ևս յղեաց սմա, զի Ե լիտր տացէ Կարապետ վարդապետին: Ե լիտր մեր գանձապետին և այլ իշխանաց, որոց ինքն տեսցէ պատշաճ: Եւ Ժ լիտրն՝ ինքն և Կօշտօն վայելեսցեն: Կօշտօյին և գանձապետին անորոշ գրեցաւ, թէ գինի յղեցաք առ Գէորգն ընդ ձեզ ընպել: Ել ի սեպտ . ԻԵ: