Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն ի Կարս, առ Իբրահիմ Աֆանտին որ այժմ դարձեալ էր անդ է Կարնոյ, և գրեալ էր առ խանն զթուղթ, ի ձեռն Սիւսան օղլի Իւսուֆ Աղային, ևս զընծայս ևս էր յղեալ նմա: Ուստի՝ և առ սրբազան վեհն ևս էր գրեալ զթուղթ սիրոյ, ծանուցանելով զգալն: Եւ սրբազան վեհն ևս շնորհաւորեաց զգալուստն, և զշատ բանս սիրոյ գրեալ, վասն նուիրակին ևս յանձնարարութիւն գրեաց, որ յամսոյս ԻԵ գնաց անդ: Ել այս թղթովս Իւսուֆ Աղայն աստի ի սեպտ . Լ:
      
       ԵՐԵՒԱՆՈՒ ԵՐԿՐԻՍ ՆՈՒԻՐԱԿ
       Նուիրակ կարգեաց սրբազան վեհն Երեւանու երկրիս զկազմարար Նիկողայոս վարդապետն: Ուստի՝ ետ նմա զմէկ նուիրակական կոնդակ, որով գնաց ի նուիրակել զերկիրս ի հոկտեմբեր Ա: