Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զսրբոյ եկեղեցւոյ Բ սիւնսն ներքին դասու՝ աւարտեալ զերծաւ քարտաշ ուստայ Սահակն, որոց աղագաւ իսկ էիք բերեալ ի Վանայ. մնաց մէկ սիւն խախտեալ, զոր ևս ի գարնանն նորոգել եթող սրբազան վեհն՝ Տեառն օժանդակութեամբ, զի այժմ ձմեռն և ցուրտն վերաժամանեաց: Վասնորոյ՝ այժմ ուստայ Սահակն դառնայր ի Վան, եդեալ նմա սրբազան վեհին զպայման, զի յորժամ գրեսցէ, եկեսցէ: Ուստի գրեաց սրբազան վեհն զթուղթ ըստ խնդրոյ նորին առ իշխանսն Վանայ, այսինքն առ պարոն Ախիջան , պարոն Սահակ՝ և մահտեսի Յովաննէս աղայսն: Ծանուցանելով զնորոգումն սեանցն եկեղեցւոյն, և զմիոյ սեան մնալն, զոր ի գարնանն էր նորոգել տալոց՝ բերելով աստ վերստին զուստայ Սահակն: Եւ վասն ուստայ Սահակին յամենայն կողմանէ յանձնարարութիւն, թէ պարտիք յամենայն կողմանէ խնամս ունել ի վերայ դորա, և ի վերայ իւր տանն. զի դա այսուհետև յատուկ մեր է, և սրբոյ Աթոռոյս հարազատ և աշխատաւոր ծառայ, և մեզ միշտ պիտանի: Որում ղոր ինչ առնիցէք, մեզ լինի համարեալ:
       Թուղթ ևս առ Վանայ նուիրակ և առաջնորդ Պաղտասար վարդապետն գրեաց, ծանուցանելով նոյնպէս զորպիսութիւնս նորոգութեան սրբոյ եկեղեցւոյն՝ որպէս և իշխանացն: Եւ վասն ուստայ Սահակին զոր ինչ գրեաց իշխանացն, սմա ևս ծանոյց, և պատուիրեաց՝ զի ինքն ևս յամենայն կողմանէ մուղայէթ և ասպնջական լիցի նմա: Այլ և՝ յառաջ զոր ինչ տուեալ էաք ուստայ Սահակիս, ահա ցուցեալ գոյ ի յօգոստոսի ԻԲ: Այժմոյս ևս զոր ինչ տալ կամէր սմա սրբազան վեհն, գրեաց Բաղդասար վարդապետին տալ սմա յարդեանց սրբոյ Աթոռոյս՝ (շծ ) ի գլուխ Է օր վատային, ր զայս թուղթս, իբր ղապզ առ ինքն պահել՝ զի յաւուր հա շուատրութեանն պիտոյասցի: Այլ և՝ քանքանչի Աստուածատուրն և Մելքոնն որք յօգոստոսի ԻԲ և այլ յառաջ յիշեցան , գնացին ընդ ուստայ Սահակին այժմ ի տունս իւրեանց: Եւ զի յոյժ վատթարք էին ի գործս իւրեանց, և ոչինչ օգնութիւն արարին աստ, գրեաց սմա տրտնջանօք թէ՝ ուր որ փիս կային, զնոսա յղեցեր, և ասաց զերկար որպէսն որպէսն նոցին ի յուստայ Սահակէն իմանալ: Եթէ դոքա վարպետք էին ասէ, վասն է՞ր աղաչելով պայմանէին յայդր որիշ լաւ վարպետի. թէ քեզ յօրն Ա ապասի կուտամք, զմեզ յղեա՛: Իսկ և՝ զոր ինչ հասեալ էր նոցա , թէ անդ յինքենէ յետ և յառաջ (ծղ ) և թէ աստ ի մէնջ. ) ծանոյց սմա: Եւ այժմ ևս զոր ինչ տալոց էաք նոցա. (ԻԹ ) գրեաց անդ տալ յարդեանց նուիրակութեան և գրել ինքեան:
       Թուղթ ևս առ Ջուղայեցի տէր Յովհաննէսի որդի տիրացու Ստեփաննոսն գրեաց: Եւ որպէս ի յուլիսի Զ և ի սեպտեմբերի Ի խոստացաւ նմա գրել զծախս միոյ սեանն նորոգեցելոյ սրբոյ եկեղեցւոյն որպէս ինէն ըղձայր, զի տացէ՝ և յիշատակ լիցի լուսահոգի հօրն իւրոյ և ինքեան , այժմ որովհետև զերկու սիւնսն նորոգեալ զերծաք, վասնորոյ՝ գրեաց՝ սմա թէ՝ թէպէտ դեռ ևս անկատարք են, զի հաստատնապէս նորոգեցաք, այլ սպիտակացուցանել և ծախլեկ ևս պարտիք, ուստի՝ լաւապէս չէ յայտնի որքանն ծախուցն: Սակայն զմեծագոյն ծախսն զորս արարեալ եմք ի նորոգելն գիտեմք. և զսպիտակացուցանելոյ և զծաղկելոյ ծախսն ևս ենթադրմամբ նկատեմք, թէ ո՞րքան է լինելոց: Մանաւանդ՝ ի մեր երկրէս ասէ մի ոմն թախանձանօք աղաչեալ զմեզ՝ ետ զծախս միոյ…